Թաուեր կամուրջ (անգլ.՝ Tower Bridge), բացովի կամուրջ է Լոնդոնում, Թեմզա գետի վրա։ Կամրջի աշխատանքները սկսվել են 1886 թվականի հունիսի 21-ին և ավարտվել 1894 թվականի հունիսի 30-ին։ Այն ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններց է և համարվում է Լոնդոնի խորհրդանիշներից մեկը, այդ իսկ պատճառով այն երբեմն շփոթում են Լոնդոնի կամուրջի[4] հետ։ Երկարությունը 244 մետր է, աշտարակների բարձրությունը՝ 65 մետր։ Ճարտարապետն է Հորացե Ջոնսը։ Թաուերը այն 5 կամուրջներից (Սաութվարկ կամուրջ, Միլենիում կամուրջ, Բլեքֆրայրս կամուրջ, Լոնդոնի կամուրջ) մեկն է, որոնք պատկանում և պահպանվում են և Bridge House Estates[5] -ի կողմից։ Այն բարեգործական ֆոնդ է, որը վերահսկվում է City of London Corporation[6]-ի կողմից։ Թաուերը Ֆոնդի միակ կամուրջն է, որը անմիջականորեն չի կապում Լոնդոնի Սիթին[7] Սաութվարկ բանկի[8] հետ, քանի որ նրա հյուսիսային մասը ընկնում է Համլետ Թաուերի[9] (Իսթ-Էնդ) տարածաշրջանում։