Բացել գլխավոր ցանկը

Լասլո Բիրո (հունգ.՝ Bíró László, սեպտեմբերի 29, 1899, Բուդապեշտ, Հունգարիա - նոյեմբերի 24, 1985, Բուենոս Այրես, Արգենտինա), հունգարացի լրագրող, գնդիկավոր գրիչի գյուտարարը։

Լասլո Բիրո
László Bíró
Ladislao Biro Argentina Circa 1978.JPG
Ծնվել էսեպտեմբերի 29, 1899(1899-09-29)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էհոկտեմբերի 24, 1985(1985-10-24)[3][4][1] (86 տարեկանում)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունգյուտարար, լրագրող և քանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային գյուտարարների փառքի սրահ
László József Bíró Վիքիպահեստում

Կենսագրություն և փաստերԽմբագրել

Լասլո Բիրոն ծնվել է Բուդապեշտում հրեայի ընտանիքում։ 1938 թ. տեղափոխվում է Ֆրանսիա բնակվելով Փարիզում, իսկ 1943 թ. մեկնում է Արգենտինա և հաստատվում այնտեղ։

Բիրոն մասնագիտությամբ լրագրող էր, նաև զբաղվում էր նկարչությամբ։ Բրոն եղբոր՝ մասնագիտությամբ քիմիկոս Գեորգիի հետ ստեղծում է գրիչի նոր տեսակ, որի շարժման ժամանակ ծայրը գլորվում էր և հավասարաչափ թանաքը բաշխում թղթի վրա։ 1943 թ. հունիսի 10-ին նա իր գյուտի համար ստանում է արտոնագիր։

Կարծիք կա, որ Լասլո Բիրոն գրիչը ստեղծել է Բրիտանական ռազմաօդային ուժերի պատվերով։ Զինվորականները ցանկանում էին ունենալ նոր գրիչ, որը կգրի ցանկացած բարձրության վրա՝ անկախ մթնոլորտի ճնշումից։ Բիրոյի ծննդյան օրը Արգենտինայում նշվում է որպես գյուտարարի օր։ Գնդիկավոր գրիչները այդ երկրում Բիրոյի պատվին կոչվում են «բիրոմե»։

ԾանոթագրություններԽմբագրել