Վարդան Աճեմյան

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Աճեմյան (այլ կիրառումներ)

Վարդան Մկրտչի Աճեմյան (սեպտեմբերի 15 (28), 1905[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][1] - հունվարի 24, 1977(1977-01-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975), Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)։

Վարդան Աճեմյան
Ծնվել էսեպտեմբերի 15 (28), 1905[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][1]
Մահացել էհունվարի 24, 1977(1977-01-24)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ և ծաղրանկարիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Լենինի շքանշան, «Պատվո նշան» շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ
IMDbID 1628132
Վարդան Աճեմյան
Վարդան Աճեմյան
 Vardan Ajemyan Վիքիպահեստ

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է Վանում։ Ավարտելով Երևանի գեղարվեստական ուսումնարանը` 1924 թվականին Աճեմյանը ընդունվում է Մոսկվայի դրամատիկական ստուդիան՝ դասեր առնելով Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի, Վախթանգովի բեմադրություններից։ Գալով Թիֆլիս՝ դառնում է Թիֆլիսի հայ դրամատիկական ստուդիայի ղեկավարը, որտեղ բեմադրում է Դերենիկ Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգը» պիեսը։ Հայրենիք վերադառնալով արդեն որպես պրոֆեսիոնալ բեմադրիչ` նա 1928 թվականին դառնում է Լենինականի պետական թատրոնի հիմնադիրներից մեկը և հենց այստեղ էլ բեմադրում իր առաջին ներկայացումները՝ վկայելով, որ ասպարեզ է եկել արդիականության հարցերի հանդեպ զգայուն, լայն մտածողության և վառ ձիրքի տեր մի արվեստագետ։ 1930-ականների վերջին նա տեղափոխվեց Երևանի Առաջին պետթատրոն։ Աճեմյանն իր բեմադրած պիեսներից շատերի համահեղինակն է եղել, ինչպես նաև իր բեմադրությունների նկարչական ձևավորման համահեղինակը[3]։ Անուշ օպերան բեմադրելու համար արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի 1970 թվականին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

 
Վարդան Աճեմյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

Բեմադրություններ Խմբագրել

Գրականություն Վարդան Աճեմյանի մասին Խմբագրել

 
Վարդան Աճմյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
  • Լ. Հախվերդյան, Կլասիկան և մեր օրերը. Վարդան Աճեմյանի արվեստը, Երևան, 1962 թվական

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 269—270.
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 269