Բացել գլխավոր ցանկը


CNN (արտասանվում է՝ Սի-էն-էն), ամերիկյան կաբելային լրատվական հեռուստաընկերություն, հիմնվել է Թեդ Թըրների կողմից 1980 թ. հունիսի 1-ին[1][2]: Հանդիսանում է «Turner Broadcasting System» ընկերության ստորաբաժանումը, որը պատկանում է «Time Warner» հզոր կոնգլոմերատին[3]: CNN-ը առաջինը աշխարհում ներկայացրեց 24-ժամյա լուրերի հեռարձակումը[4], և ԱՄՆ-ում ստեղծված առաջին զուտ լրատվական հեռուստաալիքն է[5]: Հեռուստաալիքը եթեր հեռարձակվում է Ատլանտա քաղաքում գտնվող իր կենտրոնից, նաև Նյու Յորքի և Վաշինգտոնի ստուդիաներից։ 2005 թ. հունիսի 1-ի դրությամբ CNN ընկերության կազմում կար 14 տարբեր լրատվական կաբելային և արբանյակային ալիքներ, 2 ռադիոկայան, 6 վեբ-կայք և 37 արտասահմանյան գրասենյակ։ CNN լուրերը տարածվում են 38 տիեզերական արբանյակների կողմից և հասանելի են 200 միլիոն տներում, աշխարհի 212 երկրներում և տարածքներում։ CNN հեռուստաալիքը առաջատարն է ԱՄՆ լրատվական ալիքների միջից՝ 2010 թ. օգոստոսի դրությամբ ալիքը հասանելի ե եղել երկրի 100 միլիոն տնային տնտեսություններում[6]: Դիտողների քանակով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում, զիջելով BBC բրիտանական հեռուստաընկերությանը, որի BBC World միջազգային լրատվական հեռուստաալիքը ունի գրեթե 1,5 անգամ ավելի շատ դիտորդներ (278 միլիոն տնային տնտեսություն)։

CNN
The Cable News Network
CNN.svg
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Հեռարձակման գոտիԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Flag of Canada.svg Կանադա
Հեռարձակման լեզուանգլերեն
Հեռարձակման սկսման թվական1980
ՀիմնադիրԹեդ Թըրներ
ՍեփականատերTurner Broadcasting System, Inc.
Վեբ-կայքwww.CNN.com

Հեռուստաընկերության միջազգային՝ CNN International ալիքը հեռարձակվում է Երևանում և մերձակա մարզերում՝ 56-րդ դեցիմետրային ալիքով։

CNN բյուրոներԽմբագրել

  • Հաստ շրիֆտով նշված են բյուրոները, որոնք գործում են հեռուստաընկերության ստեղծման օրվանից։
 
CNN ընկերության մասնաշենքը Նյու Յորքում

Ամերիկյան բյուրոներԽմբագրել

Միջազգային բյուրոներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել