Ժակ Իվ Կուստո

ֆրանսիացի գրող

Իվ Ժակ Կուստո (ֆր.՝ Jacques-Yves Cousteau, հունիսի 11, 1910(1910-06-11)[1][2][3][…], Սեն Անդրե դը Կուբզակ, Ժիրոնդ, Ֆրանսիա - հունիսի 25, 1997(1997-06-25)[1][4][2][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա), ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Իվ Կուստոն ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը։

Ժակ Իվ Կուստո
ֆր.՝ Jacques-Yves Cousteau
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1910(1910-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրՍեն Անդրե դը Կուբզակ, Ժիրոնդ, Ֆրանսիա
Մահացել էհունիսի 25, 1997(1997-06-25)[1][4][2][…] (87 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունՆավալ դպրոց և Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Մասնագիտությունկենդանաբան, ճանապարհորդ հետազոտող, կինեմատոգրաֆ, նորարար, լուսանկարիչ, կոնսերվացիոնիստ, օվկիանոսագետ, գրող, գյուտարար, սցենարիստ, Officer of the French Navy, ծովային կենսաբան, ճարտարագետ, կենսաբան, կինոռեժիսոր և world traveler
ԱմուսինՍիմոնե Մելխիոր և Francine Cousteau?
Ծնողներհայր՝ Daniel Cousteau?, մայր՝ Elizabeth Cousteau?[5]
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն և seat 17 of the Académie française?
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան[8] «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ[7] Ռազմական խաչ 1939—1945 թթ. Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[6] Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Officer of the Order of Maritime Merit

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

BAFTA Academy Fellowship Award

Օսկար մրցանակ լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմի համար

«Օսկար» մրցանակ՝ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար

Հովարդ Փոթսի մեդալ

Գենեզիսի մրցանակ

Հիմնադրի մեդալ

[9]

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[10]

Ազգային գյուտարարների փառքի սրահ

«Սիեռա» ակումբի Ջոն Մյուրի անվան մրցանակ

Քաջալերումից մինչև պրոգրես ընկերության Մեծ ոսկե մեդալ

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[11]

honorary doctorate of the Polytechnic University of Valencia?

Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctorate of Taras Shevchenko National University of Kyiv?

Ավստրալիայի շքանշանի պատվո ընկերակից[12] և

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

[13]
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[14], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Academy of the Kingdom of Morocco?[15]
ԵրեխաներՖիլիպ Կուստո, Jean-Michel Cousteau?, Diane Cousteau? և Pierre-Yves Cousteau?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Jacques-Yves Cousteau Վիքիպահեստում

Կուստոն դեռևս մանկուց է հրապուրվել ծովով, առաջին անգամ ծովի ջրում սուզվելուց հետո, նա համոզվել է, որ ինքն անբաժան է այդ աշխարհից։

Նա 1930 թվականին ավարտել է Բրեստի (Ֆրանսիա) ծովային դպրոցը, ապա սովորել Ռազմածովային թռիչքային դպրոցում, որտեղից 1936 թվականին «Ժաննա դ՛Արկ» նավով մեկնել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդության։

1950 թվականին նորոգելով և սարքավորումներով վերազինելով «Կալիպսո» նավը՝ նա կատարել է բազմաբնույթ հետազոտություններ Ատլանտյան օվկիանոսում, Հնդկական օվկիանոսում, Կարմիր ծովում, Սև ծովում, Արաբական ծովում ու Պարսից ծոցում։

1965 թվականին Միջերկրական ծովում մինչև 110 մ խորություն իջեցված գնդաձև մի տնակ, որտեղ 6 ջրասուզակներ Կուստոյի հետ աշխատեցին 23 օր։

1967 թվականին նա ստորջրյա նկարահանող տեսախցիկներով ուսումնասիրություններ է կատարել Կարմիր ծովում և արդյունքները մանրամասն ներկայացրել «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ» և «Կալիպսոն ու բուստերը» գրքերում։

1970 թվականին «Կալիպսոն» ուղևորվեց Անտարկտիդա։ Այս անգամ Կուստոյի ուշադրության կենտրոնում էին կետերը։ Նա նկարահանել է մի ֆիլմ և գրել «Համաշխարհային օվկիանոս» գիրքը։

1957 թվականին ղեկավարելով Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարանը՝ նա զբաղվել է նաև օվկիանոսների մայրցամաքային ծանծաղուտի, ծովային օրգանիզմների (հատկապես շնաձկների ու կետերի) և աշխարհագրական տարբեր լայնություններում դրանց օրինաչափությունների ուսումնասիրությամբ, կատարել ստորջրյա նկարահանումներ։

Իվ Կուստոն իր ամբողջ կյանքում պայքարել է նաև Համաշխարհային օվկիանոսի անաղարտության պահպանության համար։ Նա առավել հայտնի է Կապիտան Կուստո անունով։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 511–512