Իլյա Ճավճավաձե
Իլյա Ճավճավաձե (վրացերեն՝ ილია ჭავჭავაძე, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1837, Ղվարել, Կախեթի մարզ, Վրաստան[1] - օգոստոսի 30 (սեպտեմբերի 12), 1907, Ծիծամուր, Մցխեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան), Վրաստանի 19-րդ դարի երկրորդ կեսի գաղափարական առաջնորդներից, հրապարակախոս, բանաստեղծ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր (Ակակի Ծերեթելիի հետ միասին), վրաց եկեղեցու սուրբ։
Իլյա Ճավճավաձե վրացերեն՝ ილია ჭავჭავაძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1837 |
Ծննդավայր | Ղվարել, Կախեթի մարզ, Վրաստան[1] |
Վախճանվել է | օգոստոսի 30 (սեպտեմբերի 12), 1907 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Ծիծամուր, Մցխեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան |
Գերեզման | Մթածմինդա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, հրատարակիչ, փիլիսոփա, գրող, պատմաբան և լրագրող |
Լեզու | ռուսերեն և վրացերեն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Q16370990? և Q12863005? |
![]() | |
Իլյա Ճավճավաձե Վիքիքաղվածքում | |
Իլյա Ճավճավաձե Վիքիդարանում | |
Ilia Chavchavadze Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կախեթի մարզի Ղվարելի գյուղում, մեծահարուստ ֆեոդալի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, 1848-1951 թթ. ուսանել է Թբիլիսիի մասնավոր պանսիոններից մեկում, 1852-1956 թթ.՝ Թբիլիսիի գիմնազիայում, իսկ 1857-1961 թթ.՝ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 4-րդ կուրսի դասընթացները կիսատ թողնելով՝ վերադարձել է հայրենիք և մինչև 60-ական թթ.-ի վերջը աշխատել արդարադատության բնագավառում, այնուհետև տեղափոխվել Թբիլիսի և ամբողջովին նվիրվել գրական, հասարակական, քաղաքական և կուլտուր-լուսավորական գործունեության։
1906 թվականին ընտրվել է պետական խորհրդի անդամ, հարել դեպուտատներ ձախ թևին։
Սպանվել է 1907 թվականին՝ ցարական ինքնակալության պահնորդական բաժանմունքի գործակալների կողմից[3]:
Ճավճավաձեն և հայերըԽմբագրել
Ճավճավաձեն հայտնի էր իր ընդգծված հակահայկական կեցվածքով, որն իր արտացոլումն է գտել 1902 թ. հրատարակված «Հայ գիտնականներն ու հառաչող քարերը» հոդվածում։ Իր ղեկավարած «Իվերիա» պարբերականում վերատպում էր Վ. Վելիչկոյի հայատյաց ակնարկները։
Իլյա Ճավճավաձեն հայերենԽմբագրել
- Գարուն (թարգմ.՝ Հովհաննես Թումանյան), Էլեգիա (թարգմ.՝ Հովհաննես Թումանյան), 1871 թիվ 23 մայիսի (թարգմ.՝ Վահագն Դավթյան), Բանաստեղծը (թարգմ.՝ Գևորգ Ասատուր), Ո՜վ գեղեցիկ իմ աշխարհ (թարգմ.՝ Գևորգ Ասատուր), Ղվարեկիի լեռներին (թարգմ.՝ Նաիրի Զարյան), Բազալեթի լիճը (թարգմ.՝ Սողոմոն Տարոնցի), Ալազանի գետին (թարգմ.՝ Վահագն Դավթյան), Ճգնավորը (թարգմ.՝ Վահագն Դավթյան), Մա՞րդ է արդյոք (թարգմ.՝ Տիգրան Կարապետյան): Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 142-154:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Чавчавадзе Илья Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Վրացական պոեզիա։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ 1983։ էջ էջ 414
Նյութեր Վիքիքաղվածքում | |
Նյութեր Վիքիդարանում | |
Իլյա Ճավճավաձե Վիքիպահեստում |