Բացել գլխավոր ցանկը

Կարլ Մարիա Ֆրիդրիխ Ավգուստ (Էրնեստ) ֆոն Վեբեր (գերմ.՝ Carl Maria von Weber, նոյեմբերի 18, 1786(1786-11-18)[3], նոյեմբերի 19, 1786(1786-11-19)[2] կամ դեկտեմբերի 18, 1786(1786-12-18)[9], Eutin, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[2] - հունիսի 5, 1826(1826-06-05)[2][3][4][5][5][6][7][8], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), բարոն, գերմանացի երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ, գերմանական ռոմանտիկական օպերայի հիմնադիր։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «Ազատ հրաձիգը» (գերմ.՝ Der Freischütz, 1821), «Էվրիանթ» (Euryanthe, 1823) և «Օբերոն» (գերմ.՝ Oberon, 1826) օպերաները։

Կարլ Մարիա ֆոն Վեբեր
Carl Maria von Weber 1.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCarl Maria von Weber
Ի ծնե անունCarl Maria Friedrich Ernest von Weber
Ծնվել է1786, նոյեմբերի 18 կամ 19
Գերմանիա Էյտին, Գերմանիա
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
Մահացել է1826, հունիսի 5
Մեծ Բրիտանիա Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ
Գործիքներկիթառ և դաշնամուր
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Carl Maria von Weber Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Աշակերտել է Գեորգ Ֆոգլերին և Միքայել Հայդնին։ 12 տարեկանում գրել է առաջին զինգշպիլը («Սիրո և գինու ուժը»)։ 17 տարեկանից հանդես է եկել որպես դաշնակահար։

1804 թվականից որպես դիրիժոր աշխատել է տարբեր քաղաքներում (Բրեսլավլ, Մանհայմ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Բեռլին և այլն)։ 1813 թվականից ղեկավարել է Պրահայի, 1817 թվականից մինչև կյանքի վերջը՝ Դրեզդենի օպերային թատրոնները։

ՍտեղծագործություններԽմբագրել

Վեբերը գերմանական ռոմանտիկական օպերայի ստեղծողն է։ Նրա ստեղծագործության գագաթը «Ազատ հրաձիգը» օպերան է (1820, բեմադրությունը՝ 1821, Բեռլին), որում վառ կերպով դրսևորվել է ռոմանտիկական օպերային բնորոշ՝ կենցաղի և ֆանտաստիկայի միաձուլումը։

«Էվրիանթ» օպերայով (բեմադրությունը՝ 1823, Վիեննա) հաստատվել է պատմաառասպելական ասպետական օպերայի նոր տեսակը։

Վեբերի վերջին՝ «Օբերոն» օպերան (բեմադրությունը՝ 1826, Լոնդոն) սկզբնավորել է հեքիաթային ռոմանտիկական օպերայի ժանրը։

Վեբերի գործիքային ստեղծագործություններից առավել հայտնի են փողային գործիքների կոնցերտները։ Նրա «Պարի հրավեր» դաշնամուրային պիեսը (1819) և «Կոնցերտշտյուկը» դաշնամուրի և նվագախմբի համար (1821) նշանակալից դեր են խաղացել ծրագրային գործիքային երաժշտության զարգացման մեջ։

Գրել է նաև «Մարտ և հաղթանակ» կանտատը (1815), արական խմբերգեր, վոկալ անսամբլներ, երգեր (մոտ 130, այդ թվում՝ «Քնար և սուր» հայրենասիրական շարքը, 1814)։

Վեբերը երաժշտական-քննադատական և գրական երկերի, այդ թվում նաև՝ «Երաժշտի կյանքը» անավարտ վեպի հեղինակ է։

ԳրականությունԽմբագրել

  • Кенигсберг А․, Карл-Мария Вебер, М․–Л․, 1965

ԾանոթագրություններԽմբագրել

  1. LIBRIS — 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118629662 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 filmportal.de — 2005.
  9. Person Profile // Internet Movie Database — 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։