Դեկրետային ժամանակ
Դեկրետային ժամանակը ժամանակի հաշվարկման մի համակարգ է, որում ժամանակը գոտայինից առաջ է 1 ժամով։ Դեկրետային ժամանակը ընդունվել է ԽՍՀՄ-ում 1930 թվականի հունիսի 16-ին։ 1981 թվականի ապրիլի 1-ից ԽՍՀՄ տարածքում մտցնում են[1] նաև ամառային ժամանակը, որը գերազանցում է գոտայինը 2 ժամով (այսինքն ևս 1 ժամ համեմատելով դեկրետայինի հետ)։
USZ1 | Կալինինգրադի ժամանակ | Կաղապար:MSK−1 |
MSK | Մոսկվայի ժամանակ | MSK (UTC+3, ամառը UTC+4) |
YEKT | Եկատերինբուրգի ժամանակ | MSK+2 (UTC+5, ամառը UTC+6) |
OMST | Օմսկի ժամանակ | MSK+3 (UTC+6, ամառը UTC+7) |
KRAT | Կրասնոյարսկի ժամանակ | MSK+4 (UTC+7, ամառը UTC+8) |
IRKT | Իրկուտսկի ժամանակ | MSK+5 (UTC+8, ամառը UTC+9) |
YAKT | Յակուտսկի ժամանակ | MSK+6 (UTC+9, ամառը UTC+10) |
VLAT | Վլադիվոստոկի ժամանակ | MSK+7 (UTC+10, ամառը UTC+11) |
MAGT | Մագադանի ժամանակ | MSK+8 (UTC+11, ամառը UTC+12) |
1982 թ.-ից մինչև 1986 թվականները ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դեկրետային ժամանակն այլևս չի օգտագործվել Միության 30 շրջաններում, Բալթյան երկրներում և Ռուսաստանի ինքնավար հանրապետություններում։ 1990 թվականին տեղի իշխանությունների որոշմամբ դեկրետային ժամանակը չէր օգտագործվում Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում և Ադրբեջանում։ ԽՍՀՄ ամբողջ տարածքում դեկրետային ժամանակ այլևս չէր օգտագործվում 1991 թվականի մարտի 31-ից[2]։ (Ընդ որում ամառային ժամանակի վրա անցումը պահպանվում է)։
1991 թվականի հոկտեմբերի 23-ին ՌԽԴՍՀ Գերագույն Խորհուրդը Ռուսաստանի տարածքում դեկրետային ժամանակին վերադառնալու որոշում էր կայացրել[3]։ Վերադարձումը կատարված էր եղել 1992 թվականի հունվարի 19-ին, բայց հետևյալ բացառություններով[4]՝
- թույլատրվում է մոսկովյան ժամանակի մինուս մեկ ժամ նույն մոսկովյան ժամանակից օգտագործումը Կալինինգրադի մարզի ամբողջ տարածքում
- թույլատրվում է Սամարայի ժամանակի փոխարեն Մոսկվայի ժամանակի օգտագործումը Ռուսաստանի դաշնության երրորդ ժամային գոտու բոլոր սուբյեկտների տարածքում (Ադըղեա, Դաղստան, Ինգուշիա, Կաբարդա-Բալկարիա, Կալմիկիա, Կարաչայ-Չերքեզիա, Մարիյ Էլ, Մորդովիա, Հյուսիսային Օսիա, Թաթարստան, Ուդմուրտիա, Չեչնիա և Չուվաշիա, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Արխանգելսկի մարզի հիմնական մասում, Աստրախանի, Վլադիմիրի, Վոլգոգրադի, Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովոյի, Կիրովի, Կոստրոմայի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Տամբովի, Ուլյանովի և Յարոսլավլի մարզ)
- թույլատրվում է Մոսկվայի ժամանակի օգտագործումն Արխանգելսկի մարզի ամբողջ տարածքում, ինչպես նաև Կոմի Հանրապետության ամբողջ տարածքում (Եկատերինբուրգի ժամանակի փոխարեն)։
- թույլատրվում է Օմսկի ժամանակի փոխարեն Եկատերինբուրգի ժամանակի օգտագործումը Տյումենի մարզի ամբողջ տարածքում։
- թույլատրվում է Կրասնոյարսկի ժամանակի օգտագործումը Կրասնոյարսկի մարզի ամբողջ տարածքում (մարզի արևելյան մասում օգտագործվող Իրկուտսկի ժամանակի փոխարեն)։
Ծանոթագրություներ
խմբագրել- ↑ Постановление Совета министров СССР «О порядке исчисления времени на территории СССР» от 24.10.1980 № 925 Արխիվացված 2014-10-13 Wayback Machine (ռուս.)
- ↑ Постановление Кабинета Министров СССР «Вопросы исчисления времени на территории СССР» от 04.02.1991 № 20 (ռուս.)
- ↑ Постановление Совета Республики Верховного Совета РСФСР от 23.10.1991 № 1790-1 (ռուս.)
- ↑ Постановление Правительства Российской Федерации «О порядке исчисления времени на территории Российской Федерации» от 08.01.1992 № 23 Արխիվացված 2012-07-08 archive.today (ռուս.)