Բացել գլխավոր ցանկը

Արտեմ Ալիխանյան

հայ միջուկային ֆիզիկոս, գյուտարար, ֆիզիկոս, գիտնական
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիխանյան եղբայրներ (այլ կիրառումներ)

Արտեմ Իսահակի Ալիխանյան (ռուս.՝ Артём Исаакович Алиханьян, հունիսի 11 (24), 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 25, 1978(1978-02-25), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ Պետական (1941, 1948) և Լենինյան (1970) մրցանակակիր։ Աբրահամ Ալիխանովի եղբայրը[1]։

Արտեմ Ալիխանյան
Ծնվել էհունիսի 11 (24), 1908
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 25, 1978(1978-02-25) (69 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս, ակադեմիկոս, գյուտարար և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Հայտնի աշակերտներՎենեդիկտ Ջելեպով, Պյոտր Սպիվակ, Գրիգոր Ղարիբյան, Ալեքսանդր Վայսենբերգ, Վիկտոր Կիրիլով-Ուգրյումով և Միխայիլ Կոզոդաև
ՊարգևներՍտալինյան մրցանակ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Լենինյան մրցանակ և ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ
Artem Alikhanian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։ 1943-1973 թվականներին՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1946-1960 թվականներին՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ։

Աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը և ստեղծմանը։ 1934 թվականին Աբրահամ Ալիխանովի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը, 1936 թվականին Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ։

1942 թվականին Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945), տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ անջատվելու երևույթը (1950)։ Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։

Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով։ Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա։ ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երևանում։ Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանը ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր։

Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիսական մասսպեկտրոմետր, բշտիկային և կայծային խցիկներ)։ Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։ Կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958), ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը։

ՄահըԽմբագրել

Վախճանվել է Մոսկվայում, թաղված է Երևանում[2][3][4]։

ՀիշատակԽմբագրել

 
Արտեմ Ալիխանյանի հուշատախտակը Երևանի Բաղրամյան պողոտայում

Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան կրթաթոշակ։

ԳրականությունԽմբագրել

  • Արտեմ Իսահակի Ալիխանյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 1993 (Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության, 46)։
  • Л. А. Арцимович (и др.), Артем Исаакович Алиханян, «Успехи физических наук», 1968, т. 95, в. 2.

ԱղբյուրներԽմբագրել

  1. Արտեմ Իսահակի Ալիխանյան ‐ Артем Исаакович Алиханян, Երևան 1993
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 52-53 
  3. Արտեմ Ալիխանյանի մասին ԵՊՀ կայքում
  4. Արտեմ Ալիխանյանի մասին ՀՀ ԳԱԱ կայքում