Մարտակերտ

քաղաք Ադրբեջանւմ

Մարտակերտ (նաև՝ Մարդակերտ, Մարդակերթ), քաղաք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Գտնվում է շրջանի հյուսիս-արևելյան հարթավայրային հատվածում, հեռավորությունը մայրաքաղաք Ստեփանակերտից 62 կմ է[2]։

Քաղաք
Մարտակերտ
Մարտակերտն 2002 թվականին
ԵրկիրԱրցախ Արցախ
Տվյալ կարգավիճակում1923 թվականից
ԲԾՄ453 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն4500[1] մարդ (2013)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմարտակերտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47 (4)
Փոստային ինդեքս-
Փոստային դասիչAZ5900
Ավտոմոբիլային կոդ59
Մարտակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մարտակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անվանում խմբագրել

Հարթավայրից դեպի Արցախի լեռներն անցնող այս հատվածում հայերը հաճախակի կատաղի մարտեր են մղել տարացեղ հրոսակների մեծաքանակ զորքերի դեմ[2]։ Հենց այս վայրում հիմնադրված հայկական բնակավայրն էլ անվանվել է «Մարտակերտ», այսինքն՝ մարտերում կերտված[2]։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ անվանումը «Մատուռակերտ» անվան հնչյունափոխված ձևն է։ Կա նաև «Մարդակերտ»՝ մարդու կերտած տարբերակը։

Որոշ ժամանակ բնակավայրը կոչվել է «Աղդարա», այսինքն՝ «Սպիտակ հովիտ»[2]։ Օտարները այդպես են անվանել այն՝ հովտում սփռված սպիտակ ապարների (կրաքարի) պատճառով[2]։ Գորանբոյ գործողության ընթացքում՝ 1992 թվականի հուլիսի 4-ին ադրբեջանցիները գրավում են Մարտակերտը և անվանում այն «Աղդերե» ու կցելում Թարթառի շրջանին։

Աշխարհագրություն խմբագրել

Մարտակերտ քաղաքը գտնվում է Թարթառ գետի միջին հոսանքի աջ կողմում և ծովի մակերևույթից մարձր է 450 մետր։ Տեղադրված է Կուսապատի լեռնահովտից դեպի Արցախի հարթավայրը դուրս գալու սահմանագլխին[2]։

Պատմություն խմբագրել

Մարտակերտը որպես գյուղ հիշատակվում է առնվազն 19-րդ դարից, երբ այստեղ կառուցվել է Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին։ Այդ ժամանակ վարչականորեն գտնվում էր Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ։ 1923 թվականին, երբ կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, գյուղը խոշորագույնն էր դրա հյուսիսում, ուստի դառնում է շրջանի կենտրոն։ Քաղաքատիպ ավանի կարգավիճակ է ստանում 1960 թվականին՝ Մատաղիսից հետո (1943)։ Արցախի անկախության տարիներին բնակավայրը ստանում է քաղաքի կոչում։

Խորհրդային տարիներին Մարտակերտը հայտնի էր հիմնականում գյուղատնտեսական և սննդի արդյունաբերությամբ, տնտեսական կապի մեջ էր իրենից ոչ հեռու գտնվող Մարգուշևան (Լենինավան, Մարաղա) հայկական և Միր-Բաշիր (Թարթառ) ադրբեջանական քաղաքների հետ։ Երկաթուղային կապն ապահովվում էր Աղդամ և Բարդա, հազվադեպ՝ մարզկենտրոն Ստեփանակերտ քաղաքների հետ։ Ավտոխճուղով կապված էր վերոնշյալ քաղանքերին, ինչպես նաև՝ Քելբաջարին (Քարվաճառ)։ Վերջինս Ադրբեջանական ԽՍՀ մյուս շրջանների հետ կապվում էր միայն ԼՂԻՄ Մարտակերտի շրջանով։ Քաղաքի բնակչությունն աճեց ավելի քան երկու անգամ։

1988-1994 թվականների Արցախյան շարժման սկզբին Մարտակերտի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները կազմակերպել են բողոքի ցույցեր, ստորագահավաք և այլն։ Ռազմական գործողությունները վերաճեցին պատերազմի, երբ ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանը անկախացան (սեպտեմբերի 2, 1991)՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Շրջանի տարածքը պաշտպանելու համար ստեղծվել են աշխարհազորայինների շտաբ (ընդհանուր համակարգող՝ Վ. Բեգլարյան, շտաբի պետ՝ Վ. Խոնդկարյան), ինքնապաշտպանական երեք զինված ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Բաղդասարյան, Ա. Նավթալյան, Վ. Մինասյան)։ Մարտակերտում էր նաև շրջանում կազմավորված ինքնապաշտպանական բոլոր ջոկատների մարտական գործողությունները համակարգող շտաբը (համընդհանուր ղեկավար՝ Վ. Գալստյան, շտաբի պետ՝ Հայկազ Բաղմանյան)։ 1988-1992 թվականներին Մարտակերտի և Հայաստանի կամավորական ջոկատները, Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը մարտեր են մղել հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ 1992 թվականին քաղաքում ծավալվեցին ղարաբաղյան պատերազմի մարտերը․ սկզբում շրջանի արևմտյան հատվածում՝ Քելբաջարի շրջանի հարևանությամբ, գրավվեց դրա անկլավ Աղդաբան գյուղը։ Ստեփանակերտի և Շուշիի շուրջ վարվող մարտական գործողություններից հետո կռիվը տեղափոխվեց նաև Արցախի հյուսիս․ ապրիլի 10-ին տեղի է ունենում Մարաղայի կոտորածը։ Հուլիսի 4-ին ամառային հարձակման ընթացքում ադրբեջանցիները գրավեցին Մարտակերտը և վերահսկեցին այն գրեթե մեկ տարի։ Շուրջ 50 հազար բնակիչ ունեցող շրջանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց, ապա 1993 թվականի հունիսի 27-ին քաղաքն ազատագրվեց Արցախի Պաշտպանության բանակի կողմից։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարդևատրվել են 5, «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով՝ 40 ազատամարտիկ։ Զոհվել է 134 ազատամարտիկ[3]։ Շրջան վերադարձան հայերի փոքր մասը։ Հուլիսի 28-ին Մարտակերտի մոտակայքում հանդիպում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները՝ պայմանավորվելով կարճատև հրադադար հաստատել։ 1994 թվականին պատերազմն ավարտվում է, և Մարտակերտի մի քանի գյուղեր մնում են Ադրբեջանի կազմում։

 
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[4]

Քաղաքը հրետանակոծվել է 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ, որոշակի վնասներ կրել նաև ռազմական գործողությունների ընթացքում (2008, 2010

Բնակչություն խմբագրել

Ըստ 1989 ԽՍՀՄ բնակչության մարդահամարի՝ Մարտակերտում ապրում էր 8325 մարդ[5]։ Մինչև 1992 թվականի շրջանի գրավումը և հայ բնակչության բռնագաղթը Մարտակերտը մեծությամբ երրորդ քաղաքն էր (Ստեփանակերտից և Շուշիից հետո)։

Մարդահամարի թվական
1939[6]
1970[7]
1979[8]
2005[9]
հայեր 3 340
(89,8 %)
5 472
(96,3 %)
6 264
(93,6 %)
4 258
(99,9 %)
ադրբեջանցիներ 248
(6,7 %)
135
(2,4 %)
349
(5,2 %)
ռուսներ 105
(2,8 %)
44
(0,8 %)
41
(0,6 %)
ուկրաինացիներ 11
(0,3 %)
9
(0,2 %)
5
(0,1 %)
այլ 17
(0,5 %)
23
(0,4 %)
31
(0,5 %)
4
(0,1 %)
Ընդամենը 3 721 (100 %) 5 683 (100 %) 6 690 (100 %) 4 262 (100 %)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. POPULATION OF REGION CENTRES OF NAGORNO-KARABAKH REPUBLIC, at the end of the year
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», Սերգեյ Մելքումյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1997, էջ 165-166։
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 466-467։
  4. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  5. 1989 Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  6. «Этнокавказ. Национальный состав населения Мардакертского района по переписи 1939 года».
  7. «Этнокавказ. Национальный состав населения Мардакертского района по переписи 1970 года».
  8. «Этнокавказ. Национальный состав населения Мардакертского района по переписи 1979 года».
  9. «Национальный состав населения самопровозглашённой Нагорно-Карабахской Республики по переписи 2005 года». Population statistics of Eastern Europe & former USSR.