Փիթեր Բալաքյան

հայ բանաստեղծ, գրող

Փիթեր Բալաքյան (հունիսի 13, 1951(1951-06-13)[1], Թինեք, Նյու Ջերսի, ԱՄՆ[7]), ամերիկահայ գրող, բանաստեղծ, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1980): Կոլգեյթի համալսարանի (Նյու Յորք) անգլիական բաժնի պրոֆեսոր։

Փիթեր Բալաքյան
արմտ. հայ.՝ Փիթըր Պալաքեան
անգլ.՝ Peter Balakian
Ծնվել էհունիսի 13, 1951(1951-06-13)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԹինեք, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, համալսարանի դասախոս և պատմաբան
Լեզուանգլերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Bucknell University? և Դուայթ-Էնգլվուդ դպրոց
ԱշխատավայրՔոլգեյթ համալսարան
Պարգևներ
ԱզգականներԳրիգորիս Պալաքյան, Նոնա Բալաքյան և Էնն Բալաքյան
Изображение автографа
Կայքpeterbalakian.com
Փիթեր Բալաքյան Վիքիքաղվածքում
 Peter Balakian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Բանքս, Բրաուն և Նյու Յորքի համալսարաններում։ 1980 թվականից դասավանդում է Քոլգեյթ համալսարանում (Նյու Յորք, Համիլթոն)։ Աշխատակցել է «Նեյչըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականների։ Ժողովածուներից են՝ «Ֆիշhեյ hայրը» (1979 թ.), «Պայծառության տխուր օրեր» (1983 թ.)։

2003 թվականին լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris։ The Armenian Genocide and America’s Response, 2003 թվական) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել էր «Տարվա նշանակալից գիրք»։ 1998 թվականին «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը (հայերեն է թարգմանվել Արտեմ Հարությունյանի կողմից՝ հրատարակվելով 2004 թվականին) ճանաչվել էր «Տարվա լավագույն գիրք»։ 2010 թվականներին հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։

Բալաքյանը իր գրչընկերոջ՝ Արիկ Սևակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել իր պապի եղբոր՝ արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը[8][9]։

2016 թվականին «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար «Պոեզիա» անվանակարգում արժանացել է Պուլիտցերյան մրցանակի[10]։

2016 թվականին գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015 թվականի Հայաստանի Նախագահի մրցանակի[11]։

  • Ճակատագրի սև շունը (Հուշագրություն), Երևան, 2002։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 AV Production (հայ.) — 2010.
  2. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  3. Peter Balakian Wins Pulitzer Prize for Poetry
  4. https://www.pulitzer.org/winners/peter-balakian
  5. Կայացել է Հայաստանի նախագահի 2015-ի մրցանակների հանձնման արարողությունը. ովքեր են դրանք ստացել
  6. Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին
  7. «Փիթեր Բալաքյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  8. Փիթեր Բալաքյանը ներկայացրեց վերջին տարիներին հրատարակած գրքերը
  9. Փիթեր Բալաքյանի մասին anunner.com կայքում
  10. Peter Balakian Wins Pulitzer Prize for Poetry
  11. «Փիթեր Բալաքյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Բալաքյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Բալաքյան» հոդվածին։