Մուհամմեդ Ալի
Մուհամմեդ Ալի (Մուհամմադ Ալի) (անգլ.՝ Muhammad Ali, հունվարի 17, 1942[1][2][2][…], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[1] - հունիսի 3, 2016[1][2][2][…], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[3]), ծնված որպես՝ Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր (անգլ.՝ Cassius Marcellus Clay, Jr.), աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ։
Մուհամմեդ Ալի Muhammad Ali | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1942[1][2][2][…] |
Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[1] |
Մահացել է | հունիսի 3, 2016[1][2][2][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[3] |
Գերեզման | Cave Hill Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն (1942-1962) իսլամ (1962-2016) |
Կրթություն | Սանտա Մոնիկա քոլեջ և Կենտրոնական ավագ դպրոց |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Աշխատանք | Բռնցքամարտիկ, հասարակական գործիչ |
Ամուսին | Սոնջի Ռոյ (1964-1966) Բելինդա Բոյդ (Քալիլա Ալի) (1967-1977) Վերոնիկա Պորշե (1977-1986) Յոլանդա Ուիլյամս (1986-այժմ) |
Ծնողներ | Կասիոս Մարսելուս Քլեյ ավագ (հայր) Օդեսսա Օ՛Գրեյդի Քլեյ (մայր) |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարիում Ալի, Մուհամմեդ Ալի կրտսեր, Հանա Յասմին Ալի, Լեյլա Ալի և Rasheda Ali? |
Կայք | ali.com |
Muhammad Ali Վիքիպահեստում |
Ալին 1960 թ. 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով Sports Illustrated ամսագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը։ 1974 թվականին, մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»։ Կարիերայի ավարտին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահում (1987) և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում (1990)։ Վառ բանախոս է[7]։
Ծնվելով որպես Կասիուս Քլեյ՝ 1964 թվականի փետրվարի 25-ին մրցամարտում հաղթելուց հետո միանում է Դետրոյթում ստեղծված «Իսլամի ազգ» կրոնական շարժմանը, 1975 թվականին դառնում է Սուննի մուսուլման և փոխում է անունը Կասիուս Իքս (անգլ.՝ Cassius X), այնուհետև՝ Մուհամմեդ Ալի և հետագայում հանդես գալիս այդպես։ 1967 թվականին՝ երեք տարի անց իր՝ աշխարհի ծանրքաշային չեմպիոն հռչակվելուց հետո, Ալին հրաժարվում է միանալ ԱՄՆ զինված ուժերին, որն այդ ժամանակ մասնակցում էր Վիետնամի պատերազմին, ինչի պատճառով որակազրկվում է 3 տարով, ինչպես նաև զրկվում հաղթանակած տիտղոսներից։ Ե´վ Ալին էր դեմ պատերազմին, և´ իր կրոնական համոզմունքները։ Այդ ժամանակ նա նշում է. «Ես էդ Վիետ Կոնգի հետ կռիվ չունեմ․․․ դրանցից ոչ մեկն ինձ երբևէ նեգր չի անվանել» (անգլ.՝ "I ain't got no quarrel with them Viet Cong․․․ No Viet Cong ever called me nigger")։ Վերադառնալով մարզաշխարհ՝ նա ետ է գրավում աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ պայքարելով «բռնցքամարտի ոսկե դարաշրջանի» լավագույն բռնցքամարտիկների դեմ։
Այդ խոսքերով Ալին մեծ բողոքի ալիք է բարձրացնում երիտասարդ ամերիկացիների շրջանում, ովքեր դեմ էին Վիետնամի դեմ մղվող պատերազմին։ Ալիի խոսքերն իրենց հերթին ներշնչանքի աղբյուր էին հանդիսանում սևամորթների իրավունքների նշանավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգի համար։
Ալիի անունը կապվում է բռնցքամարտի պատմության մի շարք մեծագույն մարտերի հետ։ Այդպիսի պատմական հանդիպումներից առանձնանում են նրա և Ջո Ֆրեյզերի միջև տեղի ունեցած 3 հանդիպումները, ինչպես նաև նրա ու Ջորջ Ֆորմանի մարտը, որտեղ նա 7 տարի անց ի վերջո հետ է նվաճում կորցրած տիտղոսները։
Մարզական գործունեությունը վերջացնելուց հետո զբաղվել է հասարակական և բարեգործական գործունեությամբ, եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008)։
1999 թվականին «Sports Illustrated» հանդեսի կողմից Ալին ճանաչվում է «Դարի մարզիկ», իսկ BBC-ի կողմից՝ «Դարի սպորտային անձ»[8][9]։
Կենսագրություն
խմբագրելԿասիուս Մարցելուս Քլեյ-կրտսերը ծնվել է 1942 թվականի հունվարի 17-ին Լուիսվիլում` Կենտուկի նահանգում, տնային տնտեսուհի` Օդեսա Քլեյի և Կասիուս Քլեյի ցուցանկարների և պաստառների նկարչի ընտանիքում։ Երկու տարի անց ծնվեց նրա միակ հարազատ եղբայրը՝ Ռուդոլֆը, ով հետագայում իր անունը փոխեց Ռահման Ալիի։ Կասիուս ավագը կարծում էր, որ հանդիսանում է հայտնի լիբերալիստ, քաղաքական գործիչ Հենրի Քլեյի հետնորդը, ով ներկայացնում էր Կենտուկի նահանգը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Կասիուսի ընտանիքը եղել է սևամորթ միջին դասի ներկայացուցիչ. Քլեյները ապրում էին ավելի աղքատ, քան սպիտակամորթ դասի միջին ներկայացուցիչները, բայց միաժամանակ, նրանք կարիքավորներ չէին։
Կասիուս Ավագը պաստառներ էր նկարում, փորձում էր պրոֆեսիոնալ նկարիչ դառնալ, իսկ նրա կինը ժամանակ առ ժամանակ պատրաստում և մաքրություն էր անում սպիտակամորթ ապահովված ընտանիքների տներում։ Որոշ ժամանակ իրենց խնայողություններով գնեցին 4500 դոլարանոց տնակ՝ նորմալ «սևամորթ թաղամասում»։ Ի տարբերություն իր շատ հասակակից սևամորթների, ովքեր ստիպված էին փոքր տարիքից հոգալ ընտանիքի մասին, Կասիուսը մանկության ընթացքում չի աշխատել։ Միայն հազվադեպ աշխատում էր Լուիսվիլլսյան համալսարանում (լվանում էր դասարանային սեղանները և գրատախտակները), որպեսզի գրպանի մշտական գումար ունենար։ Ըստ մոր հիշողությունների՝ զբոսանքների ժամանակ անցորդները հաճախ էին ասում, որ իր տղան կարող է դառնալ հաջորդ Ջո Լուիսը[10]։
1950 թվականի սկզբին Լուիսվիլում տարածված էր ռասայական անհավասարությունը, որը մեծ ազդեցություն թողեց տաս տարեկան Կասիուսի անձի ձևավորման վրա։ Հետագայում նա հիշում էր, որ շատ անգամներ քնելուց առաջ լաց է եղել նրա համար, որ չէր հասկանում, թե ինչու էին հասարակության մեջ սևամորթներին երկրորդական տեսակի մարդիկ համարում։
Մի առիթով Կասիուս Ավագը երեխաներին ցույց տվեց Թիլլայի աղճատված մարմնի լուսանկարները, որպեսզի բացատրի նրանց, թե ինչ է «սպիտակների արդարությունը»։ Կասիուսի մայրը հետազոտեց իր տոհմածառը մինչև իր իռլանդացի պապը ` Էյբա Գրեյդին։ Այն փաստը, որ նրա երակներում սպիտակամորթի արյուն էր հոսում հատուկ հպարտության առիթ էր Օդեսայի համար, բայց տհաճ էր նրա տղայի համար, ով ամբողջ կյանքում կտրականապես դեմ էր ռասային անհավասարությանը ԱՄՆ-ում։ Հասարակական ելույթների ժամանակ նա պնդում էր, որ իր երակներով հոսող սպիտակ արյունը, «բռնավոր-ստրկատերերի» արյունն է, այնինչ իրականում նրա իռլանդացի նախնին օրինական ամուսնացել էր իր սևամորթ կնոջ հետ[11]։
Քլեյը բռնցքամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանում, այն բանից հետո, երբ նրանից գողացան իր կարմիր հեծանիվը՝ Schwinn Bicycle Company մակնիշի, որը նա գնել էր իր իսկ աշխատած գումարով։ Գնումից մեկ օր հետո Կասսիուսը ընկերոջ հետ գնաց շուկա, որտեղ երեխաներին անվճար պաղպաղակ էին հյուրասիրում։ Երբ պատրաստվում էր տուն գնալ շուկայից՝ պարզեց, որ նրանից գողացել են հեծանիվը։ Քլեյը շատ էր տխրել և հենց այդ պահին էլ հանդիպեց սպիտակամաշկ ոստիկան Ջո Մարտին, ասելով նրան, որ կծեծի գողին, իսկ դրան ի պատասխան Մարտինը ասաց․ «Մինչև ինչ-որ մեկին ծեծելը, նախ և առաջ ծեծել սովորիր»։ Նա հրավիրեց Կասսիուսին մարզադահլիճ, որտեղ մարզում էր երիտասարդ բռնցքամարտիկներին, որոնցից շատերը մասնակցում էին «Ոսկե ձեռնոցներ» սիրողական մրցաշարերին։
Քլեյը չգնաց, սակայն երկու շաբաթ անց հեռուստացույցով «Ապագա չեմպիոնները» (անգլ.՝ Future Champions) հեռուստահաղորդումով տեսավ Մարտինին և նրա բռնցքամարտիկներին։ Նրան գրավեց այն միտքը, որ եթե նա սկսի պարապել, ընկերները նրան կտեսնեն հեռուստացույցով, և հենց հաջորդ օրը եղբոր՝ Կասսիուսի հետ գնաց մարզադահլիճ։ Հենց ամենասկզբից նրան շատ դժվար էր պարապել, Քլեյը մշտապես գրգռում էր մյուս տղաներին՝ ամբողջ դահլիճով մեկ հայտարարելով, թե ամենալավ բռնցքամարտիկն է և աշխարհի չեմպիոն է դառնալու։ Այդ պատճառով Մարտինը ստիպված էր որոշ ժամանակով նրան վռնդել դահլիճից։ Մարզիչները՝ բացի Ֆրեդ Սթոուներից, ով նրան սովորեցրեց ճիշտ կատարել ջեբը, Կասսիուսի մեջ առանձնակի ներուժ չէին տեսնում։
Դահլիճ այցելելու վեց ամիսը լրանալուն պես տեղի ունեցավ Կասսիուսի սիրողական առաջնելույթը։ Ինչպես և Քլեյը կարծում էր մարտը հեռարձակվեց «Ապագա չեմպիոնները» հաղորդման ընթացքում։ Նրա մրցակիցը դեռահաս Ռոննի Օ'Կիֆն էր։ Երկու բռնցքամարտիկներն էլ ելույթ էին ունենում 89 ֆունտ քաշային կարգում (40, 389 կգ)։ Կասսիուսը ավելի երիտասարդ և անփորձ էր, չնայած դրան նա ժյուրիի որոշմամբ հաղթեց։ Արդյունքների ամփոփումից հետո Քլեյը տեսախցիկի մեջ սկսեց գոռալ, որ աշխարհահռչակ բռնցքամարտիկ է դառնալու։ Այդ պահից սկսած նա ամեն օր աշխատում էր բռնցքամարտային տեխնիկայի և դիմացկունության վրա։ Հաճախ վազքով էր գնում դպրոց՝ ավտոբուսով գնալու փոխարեն։ Նա չէր խմում, չէր ծխում և թմրանյութ չէր օգտագործում՝ դառնալով առողջ սնման կողմնակից։ [12][13]
Հաջորդ երկու տարիների ընթացքում Քլեյը երեք ամիսը մեկ անցկացնում էր մեկ մարտ՝ հաղթելով մեկը մյուսի ետևից։ 1956 թվականին նա իր կարիերայի մեջ առաջին անգամ հաղթեց «Ոսկե ձեռնոց» մրցաշարում։ 1957 թվականին, երբ բժիշկները սրտում հայտնաբերեցին աղմուկներ (հետագայում պարզվեց, որ սիրտը լիովին առողջ է), նա ստիպված չորս ամիս դադարեցրեց մարզումները։ 15 տարեկանում Քլեյը տեղափոխվեց Լուիսվիլլի Կենտրոնական բարձրագույն դպրոց՝ քաղաքում աֆրոամերիկացիների խոշորագույն դպրոցը։ Կասսիուսի առաջադիմությունն այնքան վատ էր, որ նա ստիպված էր մնալ նույն դասարանում, սակայն դպրոցի տնօրեն Էդվուդ Ուիլսոնի աջակցության շնորհիվ նա կարողացավ ավարտել ուսումնական հաստատությունը։
Քլեյի նպատակասլացությունը և համառ մարզումները Ուիլսոնի վրա տպավորություն գործեցին և նա ցանկացավ, որ հեռանկարային մարզիկը ավարտի ուսումը և դպրոցին բերի համբավ։ 1960 թվականի հունիսին Կասսիուսն ավարտեց կրթական հաստատությունը՝ ստանալով ոչ թե դիպլոմ, որը տրվում էր ուսումը հաջող ավարտելուց, այլ այցելության վկայական։ Նրա մոտ ընդմիշտ ընթերցանության խնդիրներ մնացին․ շրջապատի մարդիկ հաճախ էին կարդում նրա համար։ Դպրոցն ավարտելիս Քլեյը սիրողական ռինգում ունեցել էր 100 հաղթանակ և միայն 8 պարտություն։ Նրա գլխավոր հաջողություններն էին համարվում «Ոսկե ձեռնոց» և Մարմնամարզության սիրողական միության 1959, 1960 թվականների երկու մրցաշարի հաղթանակները։ Այդ ժամանակ Կասիուսն սկսեց ստեղծել իր սեփական պայքարի անկրկնելի ոճը։ Նա ոտնաթաթերով, կախ գցած ձեռքերով պարում էր մրցակցի շուրջը՝ հրահրելով հակառակորդին կատարել հուժկու հարված, որից հմտորեն խուսափում էր։ Այդ ձևը մարզիչների և վետերան բռնցքամարտիկների շրջանում առաջացնում էր բացասական կարծիքներ։ [14]
Կասսիուսը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, բայց մարզիչը համոզեց սպասել և մասնակցել 1960 թվականի օլիմպիական խաղերին։ 1960 թվականին Մարմնամարզիկների սիրողական միության մրցաշարի հաղթանակի շնորհիվ Քլեյը ստացավ Օլիմպիական խաղերի ընտրական փուլի հրավեր, որը տեղի էր ունենում Սան Ֆրանցիսկոյում։ Կասիուսը վախենում էր թռիչքներից և մրցույթի ճանապարհը դարձավ նրա համար փորձություն։ 18 տարեկան հասակում գերքաշայիններից նա առաջին ամենակրտսեր մասնակիցն էր։ Մրցաշարից առաջ տեղական մամուլը Քլեյի մասին գրել էր մի քանի աղմկահարույց հոդվածներ, հիմնականում նրա շփվելու, մեծամիտ պահվածքի մասին, ինչի համար հանդիսատեսը նրա երկրորդ մարտի ժամանակ սուլում էր։ Չնայած դրան՝ Կասսիուսը վստահորեն հաղթեց իր բոլոր մրցակիցներին, մինչ եզրափակչում հանդիպեց ԱՄՆ-ի բանակը ներկայացնող անզիջող բռնցքամարտիկ Ալան Հադսոնին։ Առաջին մրցափուլի ընթացքում Քլեյը դիպուկ հարված ստացավ և ընկավ ռինգի հատակին, սակայն կարողացավ կանգնել և շարունակել պայքարը։ Հավասար երկրորդ ռաունդից հետո Կասսիուսը երրորդ երեք րոպեում խիստ արագացրեց տեմպը և հարվածեց հակառակորդի գլխին ուղիղ հարվածով, որից հետո մրցավարը դադարեցրեց մարտը։ Մրցաշարի ավարտից հետո Քլեյը դեն նետեց ինքնաթիռի հետադարձ տոմսը, մրցավարներից մեկից պարտքով գումար վերցրեց և Լուիսվիլլ վերադարձավ գնացքով։ [15]
Օլիմպիական խաղեր
խմբագրելՕլիմպիադային մասնակցելու համար Կասիուսին անհրաժեշտ էր կրկին մեկնել ինքնաթիռով։ Երբ պարզվեց, որ անհնար է նավով գնալ, նա ասաց իր մարզիչին, որ հրաժարվում է մասնակցել Օլիմպիական խաղերին։ Երկու ժամ շարունակ Քլեյի ուսուցիչը համոզում էր նրան, որ եթե նա չթռչի, կձախողի իր կարիերան։ Արդյունքում, Կասիուսը համաձայնվեց թռչել, բայց անվտանգության միջոցներ ձեռք առնելով՝ զինվորական խանութից ձեռք բերեց պարաշյուտ և թռավ պատրաստ պահած վիճակում։ Հռոմ հասնելուն պես Քլեյը տեղավորվեց Օլիմպիական ավանում և իսկույն դարձավ մարզիկների շրջանում կարևոր անձ։ Նա ծանոթանում էր արտասահմանցիների հետ, անխտիր բոլորին պատմում էր, որ ոսկե մեդալ է ձեռք բերելու, կրծքանշաններ էր փոխանակում մյուս մասնակիցների հետ։ Շատերն էին կատակում, որ եթե հարկ լիներ օլիմպիական ավանի քաղաքագլուխ ընտրել, անպայման կընտրվեր Քլեյը[16]։
Լավ տրամադրությունը չէր լքում Կասիուսին մրցումների ժամանակ, նա հեշտությամբ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց օլիմպիական մրցաշարի իր առաջին մրցակից բելգիացի Իվոն Բեկոյին։ Քառորդ եզրափակչում Քլեյը մրցեց խորհրդային բռնցքամարտիկ Գենադի Շատկովի հետ։ Մարտը թելադրում էր Կասիուսը, և մրցավարները միաձայն նրան հաղթող ճանաչեցին։ Կիսաեզրափակիչ փուլում Քլեյի դիմաց ծանոթ հակառակորդ էր՝ ավստրալիացի Տոնի Մեդիգանը (Կասիուսը հաղթել էր նրան 1959 թվականին)։ Լարված մենամարտից Մեդիգանի սպասումներին հակառակ՝ մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Կլեին։ Եզրափակչում նրան սպասում էր լեհ փորձառու բռնցքամարտիկ Զգիբնեո Պետշիկովսկին, ով ինը տարով մեծ էր Կասիուսից և իր հաշվին ուներ գրանցած 230 մարտ։ Պետշիկովսկին մարտն սկսեց հարձակողական գործելաոճով` փորձելով արագ կերպով վերջացնել մարտը։ Երկրորդ ռաունդում Քլեյը ստիպված էր հրաժարվել իրեն հատուկ «թեթև» գործելաոճից և մի քանի ուժգին հարված հասցնել իր լեհ մրցակցին։ Նա չդանդաղեցրեց թափը նաև վերջին ռաունդում՝ հակառակորդին հասցնելով արագ հարվածների շարք։ Մարտի վերջում Զբիգնյովը հենված էր պարաններին և մոտ էր ժամկետից շուտ պարտությանը, բայց դիմացավ մինչև եզրափակիչ կոչնազանգը։ Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց Կասիուս Քլեյը. մի քանի րոպե անց նրան շնորհվեց օլիմպիական ոսկե մեդալ[17]։
Մինչ ԱՄՆ մեկնելը Կասիուսը ամեն տեղ գնում էր մեդալով, որից չէր բաժանվում նույնիսկ քնելու ժամանակ։ Լուիսվիլի քաղաքապետ Բրյուս Հոմբլիցելը, չիրլիդերներն ու հարյուրավոր երկրպագուներ դիմավորեցին նրան օդանավակայանում։ Կասիուսը տոնական ավտոշարասյունով մոտեցավ իր դպրոցին, որտեղ նրան դիմավորեցին ավելի շատ երկրպագուներ՝ «Բարի գալուստ տուն, չեմպիոն» գրությամբ բաններով։ Քաղաքապետը հանդես եկավ ճառով, որտեղ Քլեյին քաղաքի երիտասարդության համար որպես օրինակ ներկայացրեց։ Երբ Քլեյը տուն հասավ, տեսավ, որ հայրը մուտքի աստիճանները ներկել է ԱՄՆ-ի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ և սպիտակ։ Ավագ Կասիուսը գրկեց որդուն և ասաց՝ «Աստված, պահպանի՛ր Ամերիկան»։ Քլեյը շարունակեց հպարտորեն կրել իր մեդալը։ Բայց մի անգամ նա Լուիսվիլում մտավ մի ռեստորան, որտեղ չէին սպասարկում «գունավորներին»։ Նա խնդրեց ճաշացանկը, բայց նրան մերժեցին և խնդրեցին հեռանալ։ Ի պատասխան՝ Կասսիուսը մատնացույց արեց իր մեդալն ու ասաց, որ ինքն օլիմպիական չեմպիոն է, բայց նրան նորից մերժեցին։ Նրա եղբայր Ռահմանի խոսքերով, Քլեյն այնպես վրդովվեց, որ շարժվեց դեպի Օհայո գետի վրա գտնվող կամուրջը և իր մեդալը ջուրը շպրտեց։ 1996 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը ԱՄՆ-ի և Հարավսլավիայի բասկետբոլի հավաքականների խաղի ընդմիջման ժամանակ անցկացրեց պարգևատրման կրկնակի արարողություն և չեմպիոնին հանձնեց կորցրած մեդալի կրկնօրինակը[17][18]։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրել«Ես մարտի էի դուրս գալիս, որպեսզի արժանանամ աշխարհի չեմպիոնի կոչման, որպեսզի կարողանամ դուրս գալ փողոց և ասեմ այն, ինչ գալիս է մտքիս։ Ես ուզում էի գնալ գործազուրկ մարդկանց մոտ, որոնց համար թմրանյութն ու աղքատությունը իրենց առօրյա կյանքի անբաժան մասն էին։ Ես ուզում էի չեմպիոն դառնալ, ով հասանելի էր բոլորի համար։ Ես հույս ունեի ոգևորել ուրիշներին, որպեսզի նրանք սկսեին տնօրինել իրենց ճակատագիրը և ապրեին հպարտ ու նպատակասլաց[19]»- - Մուհամմեդ Ալի
|
Մուհամմեդ Ալի | |
---|---|
Ծնվել է | Կասիուս Մարսելուս Քլեյ կրտսեր Cassius Marcellus Clay, Jr. հունվարի 17, 1942[1][2][2][…] Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[1] |
Մահացել է | հունիսի 3, 2016[1][2][2][…] (74 տարեկան) Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[3] |
Բնագիր անուն | Muhammad Ali |
Այլ անուններ | Մեծագույնը Ժողովրդական չեմպիոն Լուիսվիլյան հանդգնություն |
Ապրելավայր | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Հասակ | 1,91 մ |
Կարգ | Ծանրքաշային |
Տիրույթ | 1,98 մ |
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ | |
Ընդհանուր | 61 |
Հաղթանակներ | 56 |
Նոկաուտով | 37 |
Պարտություններ | 5 |
Ոչ ոքի | 0 |
Պրոֆեսիոնալ կարիերայի սկզբում Կասիուսին պետք էր կողմնորոշվել իր մենեջերի հարցում։ Նա ուզում էր, որ դա լիներ իր կուռքերից մեկը՝ Շուգար Ռեյ Ռոբինսոնը կամ Ջո Լուիսը, բայց նրանք հրաժարվեցին։ Ռոբինսոնի համար ուղղակի հետաքրքիր չէր, իսկ Լուիսը՝ որպես համեստ ու հանգիստ բնավորությամբ անձնավորություն, չէր ուզում աշխատել Քլեյի հետ։ Արդյունքում Կասիուսի մենեջերները դարձան 11 գործընկերներ՝ յուրաքանչյուրը ներդնելով 2800 դոլար։ Քլեյը պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո ստացավ 10 000 դոլար, մենեջերները իրենց վրա վերցրեցին նաև մարզիկի մարզման և թռիչքների բոլոր ծախսերը[20]։
Քլեյի դեբյուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում տեղի ունեցավ 1960 թվականի հոկտեմբերի 29-ին, նրա մրցակիցը Տաննի Հանսեքերն էր։ Մարտից առաջ Կասիուսը նրան «անբան» անվանեց և ասաց, որ «նրան հեշտությամբ կխժռի»։ Քլեյը պատրաստվել էր այդ մենամարտին՝ ամեն առավոտ վազելով երկու մղոն և սպարինգներ անցկացնելով իր եղբայր Ռուդոլֆի հետ։ Այդ մարզումներն օգնեցին նրան համոզիչ հաղթանակ տանել, բայց նա այդպես էլ չկարողացավ ժամանակից շուտ ավարտել 6 ռաունդանոց մենամարտը։ Մարտից հետո Տաննին ասաց, որ Քլեյը կդառնա աշխարհի չեմպիոն, և որ պատիվ էր նրա հետ մարտի բռնվել ռինգում։ Այդ մենամարտից հետո Կասիուսը մասնակցություն ցուցաբերեց Արչի Մուրի մարզական ճամբարին։ Հռչակավոր չեմպիոնը մարզվում էր «Արյան դույլ» անունը կրող սրահում, որին կից մարգագետնում կային մի քանի գլաքարեր՝ յուրաքանչյուրի վրա գրված անցյալի մեծ չեմպիոնների անուններ՝ Ջեկ Ջոնսոն, Ջո Լուիս, Ռեյ Ռոբինսոն և այլն։ Մուրը չկարողացավ ճիշտ մոտեցում ցուցաբերել երիտասարդ մարզիկին, իսկ Քլեյը խորհուրդները չէր լսում և հաճախ զայրացնում էր նրան՝ սպարինգի հրավիրելով ծանր քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնին։ Արդյունքում Կասիուսը հետ վերադարձավ Լուիսվիլ՝ չսպասելով ճամբարի ավարտին։ Այդ ժամանակ նրա թիմը փնտրում էր փորձառու մարզիչ, և նրանց ընտրությունը կանգնեց Անջելո Դանդիի վրա։ Նա ուներ լավ մասնագետի համբավ և մարտերի ժամանակ ստացված վնասվածքների լավագույն մշակողներից մեկն էր։ Դանդին համաձայնվեց լինել Քլեյի ուսուցիչը, նրա աշխատավարձը կազմում էր շաբաթը 125 դոլար՝ գումարած տարբեր բոնուսներ։ Նոր մարզչի հետ մարզումների համար Կասիուսը տեղափոխվեց Մայամի։ Անջելոն շատ լավ գիտեր ինչպես վարվել Քլեյի հետ. նա հարգում և փորձում էր չվերահսկել նրան, այլ միայն ճիշտ ուղղություն էր ցույց տալիս։ Նա նաև չէր փորձում Կասիուսին զսպել արտահայտվել, հասկանալով, որ դա շոուի մի մասն է, որը գրավում է տրիբունաների հանդիսատեսին[21]։
Քլեյի Մայամի տեղափոխվելուց ընդամենը ութ օր անց կայացավ նրա առաջին մարտը Դանդիի ղեկավարությամբ։ Նա հաղթեց ոչ այնքան հայտնի բռնցքամարտիկ Գերբ Սիլերին. մենամարտն ավարտվեց չորրորդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուդով։ Իր հաջորդ հակառակորդ Տոնի Էքսպերտին հաղթելուց հետո Կասիուսը հայտարարեց, որ պատրաստվում է նոկաուտի ենթարկել Ինգեմար Յուհանսոնին։ Շվեդացի չեմպիոնն այդ ժամանակ գտնվում էր Մայամիում, որտեղ պետք է տեղի ունենար նրա մարտը Ֆլոյդ Պետերսոնի հետ։ Քլեյի մենեջերները Յուհանսոնի հետ սպարինգ կազմակերպեցին, որի ընթացքում Կասիուսը լիովին գերազանցեց աշխարհի գործող չեմպիոնին։ Ինգեմարը չկարողացավ դիպչել 19-ամյա ամերիկացուն, և երկրորդ ռաունդից հետո շվեդի մարզիչը կանգնեցրեց մարտը։ Հաջորդ օրը Քլեյը նոկաուտի ենթարկեց իր պրոֆեսիոնալ կարիերայում չորրորդ մրցակցին՝ Ջիմի Ռոբինսոնին[22]։
1959 թվականին Չիկագոյում Քլեյը առաջին անգամ լսեց «Իսլամական ազգի» առաջնորդ Էլայջի Մուհամմեդին։ Իսկ 1961 թվականին Մայամի տեղափոխվելուց ոչ շատ անց, Քլեյը հանդիպեց Մուհամմեդի պատգամաբերի՝ Աբդուլ Ռահմանի հետ։ Նրանք միասին շարժվեցին դեպի տեղական մզկիթ։ Այդ էքսկուրսիան ուժեղ ազդեցություն ունեցավ երիտասարդի վրա, նա ասաց. «Մայամիի այդ մուսուլմանական տաճարը մտնելուց հետո ես իմ կյանքում առաջին անգամ զգացի հոգևորը»։ Քլեյը սկսեց պարբերաբար ընթերցել «Մուհամմեդը խոսում է» թերթը, հանդիպում էր «Իսլամական ազգի» անդամների հետ և ավելի հաճախ էր մտածում իր հոգևոր կյանքի մասին։ 1961 թվականի վերջերին Ռահամանն սկսեց աշխատել Քլեյի թիմում, իսկ 1962 թվականի սկզբին Քլեյն ուղևորվեց Դեյտրոյդ, որտեղ հանդիպեց Էլայջի Մուհամմեդի և Մալքոլմ Իքսի հետ։ «Իսլամական ազգի» առաջնորդները դարձան Քլեյի հոգևոր ուսուցիչները և մեծ ներգործություն ունեցան նրա կյանքի վրա[23]։
Կասիուսի հինգերորդ հակառակորդը Դոնի Ֆլիմանն էր, ով իր հաշվին ուներ 22 նոկաուտ, այդ թվում նաև՝ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Էզարդ Չարլզի նկատմամբ։ Մենամարտի ընթացքում բացվեցին Ֆլիմանի աչքերի տակ գտնվող վերքերը, բայց ռինգի մրցավարը թույլ տվեց շարունակել մարտը մինչև յոթերորդ ռաունդի ավարտը։ Դրանից հետո Քլեյը վերադարձավ հայրենի Լուիսվիլ՝ Լամար Կլարկի հետ մենամարտելու համար։ Կասիուսը կանխորոշեց իր հաղթանակը երկրորդ ռաունդում, ինչը և իրականացավ. մարտը կանգնեցրեցին Կլարկի քթի ջարդվածքի պատճառով։ Քլեյի հաջորդ հակառակորդը բարձրահասակ հավայացի Դյուկ Սաբենդոկն էր (հասակը՝ 2,01մ)։ Մենամարտը անց էր կացվում Լաս Վեգասում, Կասիուսը առավելություն ուներ տասը ռաունդների ընթացքում, բայց չկարողացավ նոկաուտի ենթարկել հակառակորդին՝ մենամարտը տանելով միավորներով։ Քլեյը վերադարձավ Լուիսվիլ, որտեղ 1961 թվականի հուլիսի 22-ին անցկացրեց 10-ռաունդանոց մարտ ընդդեմ Ալոնսո Ջոնսոնի։ Նրա մրցակիցը զգույշ էր և աշխատում էր տարածություն պահպանել Կասիուսից՝ կարողանալով կանգուն մնալ մինչ մենամարտի ավարտը, որի ավարտից հետո մրցավարները Քլեյին հաղթող ճանաչեցին։ Քլեյի հաջորդ մարտից առաջ խառնաշփոթ տեղի ունեցավ. ռինգ դուրս գալուց անմիջապես առաջ պարզվեց, որ նրա թիմից ինչ-որ մեկը մոռացել է վերցնել մարտի ձեռնոցները։ Շտապ գտնվեցին նրա հին մաշված ձեռնոցները, որոնցով Կասիուսը վեցերորդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել Ալեքս Միտեֆին։ Մեկ ամիս անց Քլեյը նոկաուտի ենթարկեց ևս մեկ հայտնի ծանրքաշայինի՝ Վիլի Բեսմանոֆին[24]։
1962 թվականի մարտին Լուիսվիլի հավաքագրող հանձնաժողովի որոշմամբ Քլեյին տրվեց «1-A» (պիտանի է ծառայության) կարգավիճակ։ Նա զորակոչային բուժհանձնաժողով ներկայացավ 1964 թվականի հունվարին՝ Լիստոնի հետ մարտից անմիջապես առաջ, և, բնականաբար, հեշտությամբ անցավ բոլոր ֆիզիկական թեստերը։ Բայց մտավոր կարողությունների թեստը նրա համար ծանր փորձություն էր։ Կասիուսը չկարողացավ պատասխանել «Քանի՞ ժամ է աշխատում մարդը առավոտյան ժամը 6-ից մինչև ցերեկվա ժամը 3-ը, եթե նա ունի մեկ ժամ ընդմիջման համար» հարցին։ Նրա IQ-ն 78 էր, ինչը շատ ավելի ցածր էր ծառայության անցնելու համար սահմանված մինիմալ մակարդակից։ 1964 թվականի մարտին նա, արդեն երեք հոգեբանների հսկողությամբ, նորից տապալեց թեսթերը. նրան տրվեց «1-Y» (պիտանի չէ ծառայության) կարգավիճակ։ Ալին կատակում էր, «Ես ասում էի, որ մեծագույնն եմ, ոչ թե՝ ամենախելացին»։ Այդ իրադարձությանը հասարակական արձագանքը բացասական էր, շատ քաղաքական գործիչներ բացահայտ դժգոհում էին Մուհամմեդի ոչ պիտանիության համար, ոմանք էլ նույնիսկ կասկածում էին, թե արդյո՞ք նա չի ձևացրել։ Կարճ ժամանակում աղմուկը հանդարտվեց, բայց մամուլը դեռ երկար ժամանակ ուռճացնում էր Ալիի թերզարգացած ինտելեկտի թեման[25]։
1962 թվականի փետրվար-հուլիս ամիսներին Քլեյը տարավ հինգ հաղթանակ, բոլոր մարտերն ավարտվեցին նոկաուտով՝ մինչ վեցերորդ ռաունդը։ Սեպտեմբերին նա այցելեց ծանրքաշայինների աշխարհի չեմպիոնի կոչման համար տարվող՝ Սոնի Լիսթոն-Ֆլոյդ Պատերսոն մենամարտին։ Պատերսոնի հետ չեմպիոնի կոչման համար մենամարտելը Կասիուսի մանկության երազանքն էր, սակայն Լիսթոնը նոկաուտի ենթարկեց իր հակառակորդին հենց առաջին ռաունդում։ Մենամարտից հետո Սոնին նկատեց Քլեյին և բացկանչեց՝ «Դու հաջո՛րդն ես, դատարկաբա՛ն»։ Կասիուսի հերթական մրցակիցը Արչի Մուրն էր՝ իր նախկին ուսուցիչը։ Մամուլն ու մասնագետները Մուրի հաղթանակի հնարավորություն չէին տեսնում, ինքն իսկ խոստովանում էր, որ համաձայնվել է մարտին փողի սակավության պատճառով։ Բռնցքամարտի երեկոյի տոմսերը վատ էին վաճառվում, և որոշեցին այն տեղափոխել երեք շաբաթ հետո։ Կասիուսը կանխորոշեց իր հաղթանակը չորրորդ ռաունդում և ամեն ինչ արեց, որ իր կանխատեսումն իրականանա. Մուրն ընկավ «ճիշտ» ռաունդում՝ մի քանի հարված ստանալով գլխին։ Մարտից հետո Արչին ասաց. «Քլեյը կհաղթեր Ջո Լուիսին հինգ մարտերից չորսում»[23]։
Քլեյը հեշտությամբ հաղթեց իր հաջորդ հակառակորդին՝ Չարլի Պաուելին՝ նոկաուտի ենթարկելով նրան երրորդ ռաունդում, Լուիսվիլի տնային ռինգում։ Սակայն Նյու Յորքում կայացած Դագա Ջոնսի հետ հաջորդ մարտը Կասիուսի համար դարձավ անսպասելի փորձություն։ Առաջին անգամ «Մեդիսոն-Սկվեր-Գարդեն»-ի պատմության մեջ հանդիսատեսը գնել էր բոլոր տոմսերը դեռ մարտից երկու օր առաջ։ Ջոնսը լավ մարտ անցկացրեց՝ խուսափելով Քլեյի հարվածներից և հակահարձակումների անցնելով։ Հավասար մարտը ձգվեց նախատեսված բոլոր տասը ռաունդներում, երեկոյի հանդիսավարը հայտարարեց, որ Կասիուսը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Արդյունքների հայտարարումից հետո հասարակությունն սկսեց վանկարկել՝ «խաբեություն» (անգլ.՝ Fix, fix!)։ Մամլո ասուլիսի ժամանակ Քլեյը նշեց, որ ինքը սուպերմեն չէ, իսկ The Ring ամսագիրը այդ մենամարտն անվանեց 1963 թվականի տարվա մարտ։ Նյու Յորքում գտնվելու ժամանակ Կասիուսը ծանոթացավ Դրյուն Բանդանի Բրաունի հետ, ով հետագայում դարձավ նրա ամենամոտ ընկերն ու Քլեյի ողջ կարիերայի ընթացքում գտնվում էր նրա կողքին։ Քլեյի հաջորդ մարտը ընդդեմ բրիտանացի Հենրի Կուպերի հավաքեց տպավորիչ թվով՝ 55 000 մարդ, մենամարտը տեղի ունեցավ «Ուեմբլի» ստադիոնում։ Չորրորդ ռաունդում՝ գոնգից մի քանի րոպե առաջ Կուպերը Քլեյին ծանր նոկդաունի ենթարկեց։ Վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ ունենալու համար, Քլեյի սեկունդանտները խորամանկության դիմեցին. ռաունդների միջև ընկած ընդմիջմանը նրանք պատռեցին Քլեյի ձեռնոցը։ Քանի որ պահեստային ձեռնոցներ նրանք չունեին, սեկունդանտներից մեկը ձեռնոցների համար գնաց հանդերձարան։ Այդպիսով Կասիուսը կարողացավ վերականգնվելու համար ավել ժամանակ շահել։ Հինգերորդ ռաունդում Կուպերի մոտ մեծ պատռվածք առաջացավ, և ռինգի մրցավարը կանգնեցրեց մարտը։ Մենամարտի ավարտից հետո Քլեյի մոտ հանդերձարան եկավ Սոնի Լիստոնի մենեջերը՝ Ջեկ Նիլոնը և ասաց. «Ես թռել եմ 3000 մղոն, որ ասեմ՝ մենք պատրաստ ենք»[26]։
Մարտ՝ աշխարհի չեմպիոնի համար
խմբագրելՈչ այնքան վստահ հաղթանակը Դագ Ջոնսի նկատմամբ և Հենրի Կուպերի հետ մարտի ժամանակ ստացած նոկդաունը մասնագետներին մտածելու տեղիք տվեցին՝ պատրա՞ստ է արդյոք Քլեյը աշխարհի չեմպիոնի հետ մարտին։ Լիսթոնի թիմը համոզված էր իր ենթակայի հաղթանակում. նրանք ուզում էին օգտագործել Կասիուսի վառ անհատականությունը, որպեսզի ամբողջ դահլիճը լցնեին հանդիսատեսներով, որոնց առաջ չեմպիոնը նրան նոկաուտի կենթարկեր։ Քլեյն սկսեց Սոննիի վրա հոգեբանական ճնշումներ գործադրել մարտի պաշտոնապես հայտարարումից անմիջապես հետո։ Նա ձգտում էր ստորացնել Լիսթոնին յուրաքանչյուր հարցազրույցի ժամանակ, որը նրանից վերցնում էին լրագրողները։
Մարտից առաջ կշռման արարողության ժամանակ Կասսիուսը իրեն անվայելուչ պահեց, որի համար հետագայում տուգանվեց։ Նա բացականչում էր սպառնալիքներ ու կանխատեսումներ։ Բռնցքամարտիկների բուժզննում անցկացնող բժիշկներն ասում էին, որ Քլեյը գտնվում էր բանականության ժամանակավոր կորստի վիճակում։ Մենամարտն սկսելուց հետո Կասիուսը պտույտներ էր կատարում Լիսթոնի շուրջ՝ խուսափելով նրա հզոր հարվածներից և հակահարձակումների անցնելով։ Երրորդ ռաունդում խաղի ընթացքում բեկում մտավ. Քլեյը սկսեց բացահայտ հաղթել չեմպիոնին։ Նրա հաջող կոմբինացիաներից մեկից հետո Լիսթոնի ոտքերն սկսեցին փաթ ընկնել, և նա քիչ մնաց ընկներ։ Լիովին պարտված ռաունդում Սոնիի ձախ աչքի տակ պտռվածք առաջացավ, կապտուկ՝ աջ աչքի տակ։ Անսպասելիորեն, չորրորդ ռաունդի ընթացքում Քլեյի մոտ տեսողության հետ խնդիրներ սկսվեցին, նա աչքերում սուր ցավ էր զգում։ Կասիուսը գործնականում ոչինչ չէր տեսնում և մարզիչին խնդրեց հանել ձեռնոցները։ Դժվար պահին Անջելո Դանդին սառնասրտություն ցուցաբերեց. իր մարտիկին բաց թողնելով ռինգ, նա հանձնարարեց Քլեյին հաջորդ ռաունդում շարժվել ռինգում՝ խուսափելով Լիսթոնի հարձակումներից։ Քլեյը կարողացավ չեմպիոնից հարվածներ բաց չթողնել, իսկ հինգերորդ ռաունդում նրա տեսողությունը վերականգնվեց։ Կասիուսը կրկին գերիշխեց ռինգում, և Սոնիին բազմաթիվ հարվածներ հասցնելուց հետո, ռաունդների միջև ընդմիջման ժամանակ, Լիսթոնը հրաժարվեց շարունակել մարտը։ 22 տարեկանում Քլեյը դարձավ աշխարհի չեմպիոն ծանր քաշային կարգում[27]։
«Իսլամի ազգ»-ի հետ կապը
խմբագրելԼիսթոնի հետ մարտից հետո Քլեյը պաշտոնապես հայտարարեց իր «Իսլամի ազգ» մտնելու մասին։ Դրանից հետո բոլորը նրան պետք է անվանեին Կասիուս Իքս (կազմակերպության անդամները հրաժարվում էին իրենց ազգանուններից, որովհետև համարում էին, որ դրանք իրենց տրվել են սպիտակամորթ ստրկատերերից)։ Մալքոլմ Իքսը հայտարարեց, որ Կասիուսը կդառնա ամենակարևոր մարզիկը սևամորթ ամերիկացիների համար։ Էլայջա Մուհամմեդը, ով «Իսլամի ազգ»-ի հետ պրոֆեսիոնալ մարզիկների կապի հանդեպ հակասական վերաբերմունք ուներ, Չիկագոյում կայացած հանդիպման ժամանակ ուրախությամբ ընդունեց երիտասարդ չեմպիոնին։ Իր ելույթից երկու շաբաթ անց Կասիուս Իքսը նոր անուն ստացավ. Էլայջան չեմպիոնին շնորհեց լիարժեք մուսուլմանական անուն, որը տրվում էր կազմակերպության մշտական անդամներին։ Մուհամմեդն ընդունեց մարզիկին՝ նրան անվանելով Մուհամմեդ Ալի։
Հասարակայնության արձագանքը այդ նորությանը մեծ մասամբ բացասական էր։ Կասիուս-ավագը հայտարարեց, որ «Իսլամի ազգ»-ի ներկայացուցիչները «լվացել են» իր որդու ուղեղը և որ ինքը շարունակելու է հպարտությամբ կրել իր անունը։ Էդ Լասմանը՝ WBA-ի նախագահն ասաց.- «Քլեյը վնաս պատճառեց բռնցքամարտի աշխարհին․․․ և վատ օրինակ է երիտասարդության համար»։ Նա փորձեց զրկել Ալիին կոչումից, բայց չկարողացավ, որովհետև նահանգների բռնցքամարտի հանձնաժողովներն արհամարհեցին նրա որոշումը։ Երբ Մուհամմեդն այցելեց Նյու Յորքի բռնցքամարտիկների երեկոներից մեկը, Հարի Մարքսոնը՝ «Մեդիսոն-սկվեր-գարդեն»-ի նախագահը հրաժարվեց արտասանել չեմպիոնի նոր անունը՝ բարձրախոսով հայտարարելով,- «Դահլիճում ներկա է աշխարհի չեմպիոն Կասիուս Քլեյը»։ Սևամորթ բռնցքամարտիկները ևս բացասական վերաբերվեցին Ալիի որոշմանը։ Ջո Լուիսն ասում էր, որ նա խաբեց իր երկրպագուներին, իսկ Ֆլոյդ Պատերսոնը չեմպիոնին մարտի հրավիրող գրություն գրեց։ Ինչպես և Լուիսը, Պատերսոնը «Իսլամի ազգ»-ը համարում էր հակաամերիկյան կազմակերպություն։ Ալին արձագանքեց իրեն հատուկ պահվածքով. Լուիսին նա անվանեց «կաթնակեր», իսկ Պատերսոնին պատասխանեց,- «Ես քեզ հետ 10 ռաունդ կկռվեմ։ Դու խոսել ես իմ կրոնի մասին։ Ես կխաղամ քեզ հետ։ Հետո ես կծեծեմ քեզ, ես դարձի կբերեմ քեզ»[28]։
Սոնի Լիսթոնի հետ երկրորդ մարտից առաջ, որը տեղի ունեցավ 1965 թվականի մարտին, Ալին ստիպված էր դժվար ընտրություն կատարել։ Մալքոլմ Իքսը Աֆրիկայով և Մերձավոր Արևելքով ճանապարհորդելուց հետո փոխեց իր վերաբերմունքը սպիտակամորթների հանդեպ, ինչն առաջ բերեց կոնֆլիկտ նրա և Էլայջա Մուհամմեդի միջև։ Արդյունքում Ալին ստիպված էր ընտրություն կատարել իր երկու ուսուցիչների միջև։ Նա ընտրեց Էլայջա Մուհամմեդին՝ բացահայտորեն օժանդակելով նրան Լիսթոնի հետ երկրորդ մարտից հետո։ Խզումը տեղի ունեցավ, երբ Ալին հանդիպեց Մալքոլմի հետ Գանայի օդանավակայանում։ Մալքոլմը ողջունեց, ինչպես իրեն թվում էր, մոտիկ ընկերոջը, բայց Ալին ձեռքը չպարզեց և սառնորեն պատասխանեց,- «(Նա) իմ ընկերն էր… Մինչ այն պահը, քանի դեռ նա մնում էր «Իսլամի ազգի» անդամ»[29]։
Սկզբից Լիսթոնի և Ալիի միջև ռևանշային մարտը պետք է տեղի ունենար 1964 թվականի նոյեմբերին և անցներ «Բոստոն-գարդեն»-ում։ Բայց մենամարտից երեք օր առաջ Մուհամմեդի մոտ սկսվեց աղիքային ճողվածքի սրացում, և նա վիրահատության ենթարկվեց։ Մարտը տեղափոխեցին 1965 թվականի մայիսի 25, բայց այս անգամ էլ միջամտեց Մասաչուսեթսի բռնցքամարտի հանձնաժողովը, որը հրաժարվեց վավերացնել մենամարտը՝ նկատի ունենալով հանցագործների հնարավոր ազդեցությունը մարտի արդյունքների վրա։
Գործնականորեն անմիջապես Մեն նահանգի Լյուսթոնի երիտասարդ քաղաքապետն առաջարկեց մենամարտն անցկացնել իրենց ոչ մեծ քաղաքում։
Մարտի երեկոյան ոչ մեծ արենան լցված չէր. 4800 տեղանոց դահլիճում ներկա էր 4200 հանդիսատես։ Բուքմեյքերների խաղադրույքները 9:5-ի հարաբերությամբ էին՝ Լիսթոնի օգտին։ Բայց հակառակ նրանց կանխատեսումներին՝ Ալին նոկաուտի ենթարկեց հակառակորդին մարտի սկզբից երկու րոպե չանցած։ Լիսթոնը տապալվեց ռինգի փռվածքին աննկատ հարվածից հետո։ Բարկացած Մուհամմեդը հրաժարվեց գնալ չեզոք անկյուն. կռանալով մրցակցի վրա նա բացականչեց,- «Վեր կաց և կռվիր, դու՝ տականք։ Չէ որ բոլորը քեզ այնքան վատն են համարում։ Ոչ ոք չի հավատա դրան»։
Ռինգի մրցավարը՝ աշխարհի նախկին չեմպիոն Ջերսի Ջո Ուոլքոթը, փորձում էր Ալիին ստիպել անցնել չեզոք անկյուն, դրա փոխարեն չեմպիոնը պարում էր ռինգում՝ բարձրացրած ձեռքերով։ Հետո խառնաշփոթ առաջացավ, Ուոլքոթը վերջապես կարողացավ Մուհամմեդին ստիպել անցնել չեզոք անկյուն։ Այս ամբողջ ժամանակամիջոցում մրցավարները հաշիվ չբացեցեին։ Լիսթոնը դժվարությամբ վեր կացավ, և մարտը շարունակվեց։ Բայց հետո Նեթ Ֆլեյշները՝ The Ring ամսագրի խմբագիրը, մրցավարին մոտ կանչեց և ասաց, որ Լիսթոնը ռինգի փռվածքին գտնվում էր 17 վայրկյան։ Ուոլքոթը բաժանեց բռնցքամարտիկներին դեպի ռինգի անկյուններ, և մենամարտը պաշտոնապես ավարտվեց։
Լիսթոնն այնքան վատ էր զգում իրեն, որ հոտավետ աղ խնդրեց, որպեսզի ուշքի գա։ Սոննիին աջակցելու համար նրա մոտ հանդերձարան ուղևորվեց Ֆլոյդ Պատերսոնը՝ մարդ, ով նրա կողմից երկու անգամ նոկաուտի էր ենթարկվել։ Այդ ընթացքում Ալին հարցազրույց էր տալիս ռինգում. նա կասկածում էր՝ արդյոք Լիսթոնը դիտավորյալ չէր ընկել, բայց տեսագրության կրկնությունից հետո եկավ եզրակացության, որ դա լավ հարված էր։ Ավելի ուշ Սոնին ասաց, որ հարվածը ցնցեց իրեն, բայց նա այդքան երկար ժամանակ ոտքի չէր կանգնում, որովհետև մտածում էր, որ Ալին նրան վերջ կտար բարձրանալու պահին։ Մուհամմեդը կոչումի առաջին պահպանությունից հետո ձեռք բերեց համաշխարհային բռնցքամարտի աստղի կարգավիճակ, և նա պարզապես չուներ լուրջ մրցակիցներ։ Ոչ ոք չէր ուզում երրորդ մարտ Լիսթոնի հետ, իսկ երկու հավանական թեկնածուները՝ Քլիվլենդ Ուիլյամսը և Էդդի Մաչենը, վերջերս էին պարտվել հենց նույն Սոնիի կողմից։ Քանի որ Ալին ռեալ մրցակիցներ չուներ, որոշեց արձակուրդ վերցնել և ուղևորվել համաշխարհային շրջագայության, որի ընթացքում նա այցելեց Պուերտո Ռիկո, Շվեդիա, Լոնդոն և Բելիզ[30]։
Մենամարտ Պատերսոնի հետ
խմբագրելԱլին ճանապարհորդությունից վերադարձավ աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Պատերսոնին հաղթելու նպատակով։ Մուհամմեդի մանկության կուռքը մշտապես քննադատում էր նրան մամլում «Իսլամի ազգ»-ի հետ կապի համար և համառորեն շարունակում էր նրան անվանել Քլեյ։ Ալին հետ չէր մնում և հանգիստ չէր տալիս Պետերսոնին բռնցքամարտիկների մարտերին պատրաստվելու ժամանակաշրջանում։ Նա քննադատում էր նրա կենսակերպը, ակնարկում էր այն մասին, որ Ֆլոյդի համար հարմարավետ է սպիտակամորթ մարդկանց շրջապատում ապրել։ Կշռման արարողությունների ժամանակ Մուհամմեդը շատ ավելի հանգիստ էր, քան այդ արարողությունների ժամանակ Լիսթոնի հետ մարտերում։ Մենամարտից առաջ Պատերսոնին աջակցում էին շատ հանրահայտ դեմքեր, այդ թվում՝ հանրահայտ երգիչ Ֆրենկ Սենատրան. մարտի օրը, առավոտյան Ֆլոյդը հյուրընկալվել էր նրան։ Երեկոյան Լաս Վեգասում հորդ անձրև սկսվեց, ինչի հետ էլ կապում էին հանդիսատեսների սակավաթիվ լինելը (մոտավորապես 8000 մարդ)։ Ռինգ դուրս գալուց առաջ Ալին կիսվեց մամուլի հետ մարտի հետ կապված իր պլաններով. նա ասաց, որ չի պատրաստվում արագ նոկաուտի ենթարկել հակառակորդին, այլ երկար ժամանակ «ապադասակարգայնացնելու է» Պատերսոնին հանրության առաջ։ Առաջին ռաունդում Ալին սկսեց պտտվել մրցակցի շուրջ, հասցնելով դիպուկ ջեմբեր և հեշտությամբ խույս տալով հակառակորդի մեծաթափ հարձակումներից։ Հաջորդ տասնմեկ ռաունդները Մուհամմեդը անցկացրեց նույն գործելաոճով՝ թույլ չտալով գործել Պատտերսոնին, բայց և չհասցրեց վճռական հարվածներ։ Տասներկուերորդ ռաունդում չեմպիոնը, վերջապես, սկսեց հարվածել ամբողջ ուժով. նա հասցրեց մի քանի դիպուկ ուժեղ հարվածներ, և ռինգի մրցավարը կանգնեցրեց մարտը։ Մենամարտի ավարտից հետո Պատերսոնին դեռ երկար ժամանակ չէին կարողանում ուշքի բերել, իսկ Ալին ասաց, որ զարմացած է, որ իր մրցակիցը դիմացել է դիպուկ հարվածների այդ քանակին[31]։
Ալիի ավանդական բանավոր հարձակումը ուղղված էր հաջորդ մրցակցին՝ սպիտակամորթ թեկնածու Ջորջ Չուվալոյին, որի հետ մարտը կայացավ 1966 թվականի մարտ ամսին։ Մուհամմեդը անվանեց նրան «ամանեղեն լվացող» և բողոքեց, որ նրա հետ մենամարտը կլինի չափազանց պարզ։ Չուվալոն հակադարձում էր նրանով, որ ինքն իրեն ավելի հզոր մարզիկ է համարում և գրոհելու է չեմպիոնին մոտ տարածությունից։ Գործնականում Ալին գերիշխում էր ամբողջ մարտի ընթացքում, թեկնածուն բաց թողեց ահռելի քանակությամբ դիպուկ հարվածներ և կարողացավ առավելության հասնել միայն մեկ ռաունդում։ Մենամարտի ավարտից հետո Չուվալոն ասաց, որ Ալին չափազանց արագաշարժ էր իր համար։ Նույն տարում մայիսին Կասսիուսը ուղևորվեց Լոնդոն, որպեսզի ռևանշային խաղ անցկացնի ընդդեմ Հենրի Կուպերի։ Չնայած մենամարտը նորից կանգնեցվեց Կուպերի մոտ առաջացած պատռվածքների պատճառով, այս անգամ Ալիի հաղթանակը կասկածների տեղիք չտվեց։ Կուպերի պրոմոութերը խաղից հետո ասաց, որ իր կյանքում ավելի սարսափելի պատռվածք չէր տեսել։ Իր հաջորդ մենամարտը Ալին նորից անցկացրեց Լոնդոնում. օգոստոսի 6-ին նա պահպանեց կոչումը՝ երեք ռաունդներում հաղթելով Բրայն Լոնդոնին։ Մուհամմեդը մարտն ավարտեց հարվածների արդյունավետ կոմբինացիայով՝ Լոնդոնին սեղմելով ռինգի պարաններին։ 1966 թվականի սեպտեմբերի 10-ին Ալին անցկացրեց կոչումի 6-րդ պաշտպանությունը. մարտը տեղի ունեցավ Ֆրանկֆուրտում, ԳՖՀ-ում։ Մրցակիցը տեղացի չեմպիոն Կարլ Միլդենբերգերն էր։ Մուհամմեդը հաղթեց տեխնիկական նոկաուտով տասներկուերորդ ռաունդում[32]։
1966 թվականի օգոստոսին «Իսլամի ազգի» կողմից փաստաբան վարձվեց, որը պետք է զբաղվեր Ալիին զինվորական ծառայությունից ազատելու հարցերով։ Իրավիճակն այնպիսին էր, որ եթե նույնիսկ բանակը Մուհամմեդին ճանաճեր մարտական գործողությունների մասնակցելու համար ոչ պիտանի, նրան կարող էին այլ կերպ օգտագործել, օրինակ՝ օժանդակ աշխատանքների համար, ինչը Ալին չէր ուզում։ Հավաքագրող հանձնաժողովին ուղղված նամակում նա խոսում էր հավատքի մասին, այն մասին, որ ինքը չի կարող ոչ մի դերով մասնակցել պատերազմի։ Սակայն այդ դիմումը ոչ մի արդյունք չտվեց, և հավաքագրող հանձնաժողովի որոշումը մնաց ուժի մեջ։ Հակազինվորական արտահայտությունների համար տարբեր նահանգների ավելի ու ավելի մարզական հանձնաժողովներ էին հրաժարվում վավերացնել Ալիի մասնակցությամբ մարտերը։ Այդ պատճառով նա ստիպված էր իր մենամարտերն անցկացնել արտասահմանում։ 1966 թվականի Մուհամմեդը անցկացրեց երկու մարտ Մեծ Բրիտանիայում և մեկական մարտեր Կանադայում և ԳՖՀ-ում[33][34]։
1966 թվականի նոյեմբերի 14-ին Ալին պաշտպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը յոթերորդ անգամ՝ Կլիվլենդ Ուիլյամսի հետ մարտում։ Մենամարտը տեղի ունեցավ Հյուսթոնում, Տեխաս նահանգում, ոչ վաղ անցյալում կառուցված, աշխարհում առաջին ծածկապատ, մարզական «Աստրոդրոմ» կառույցում։ Այն ժամանակ արենայում տեղավորվում էին 46 000 հանդիսատես։ Ուիլյամսը հայտնի էր իր հզոր հարվածով, մենամարտի անցկացման պահին նա ուներ 51 վաղաժամ հաղթանակ։ Մարտին ներկա գտնվող Ջո Լուիսն ասում էր, որ ինքը վստահ է Կլիվլենդի հաղթանակին։
Իր հաջորդ մենամարտը Ալին անցկացրեց «Մեդիսոն-սքվեր-գարդեն»-ում ընդդեմ Զորա Ֆոլեյի։ Չեմպիոնը հեշտությամբ առավելության հասավ Ֆոլեյի նկատմամբ, որը ծանր դիվիզիոնի էլիտայում չէր։ Նյու Յորքի բնակիչների աչքի առաջ Մուհամմեդը նոկաուտի ենթարկեց հավակնորդին յոթերորդ ռաունդում։ Այդ մարտը վերջինը դարձավ Ալիի համար՝ մինչ նրա բռնցքամարտից հեռանալը։ Հաջորդ անգամ նա ռինգ դուրս եկավ ավելի քան երեք տարի անց[35][36]։
Բանակում ծառայելուց հրաժարվելը
խմբագրել1967 թվականի ապրիլին Ալին պաշտոնապես հրաժարվեց զինվորական ծառայությունից։ Ընդամենը մեկ ժամ հետո Նյու Յորք նահանգի Մարզական հանձնաժողովը զրկեց նրան բռնցքամարտիկի արտոնագրից և հրաժարվեց նրան աշխարհի չեմպիոն ճանաչել. դա տեղի ունեցավ մինչ պաշտոնապես մեղադրանք ներկայացնելը։ Կալիֆորնիայի և Տեխասի մարզական հանձնաժողովները հետևեցին Նյու Յորքի հանձնաժողովի օրինակին, ավելի ուշ նրանց միացավ նաև WBA-ն։ 1967 թվականի հունիսի 19-ին Ալիի գործով դատական նիստ կայացավ։ Իրավաբանները նշում էին, որ պաշտպանական կողմը օրինական հիմքեր չունի առ այն, որ Մուհամմեդը ծառայություն չանցնի։ Պլանավորվում էր, որ «Իսլամի ազգ»-ի հազարավոր անդամներ կժամանեն Հյուսթոն, որտեղ անց էր կացվում գործընթացը, որպեսզի զանգվածային ցույցեր կազմակերպեն, բայց Ալին հանդես եկավ ելույթով և խնդրեց նրանց հրաժարվել այդ մտքից։ Հուլիսի 20-ին որոշվեց երդվյալների կազմը՝ վեց կին և նույնքան էլ տղամարդ, բոլորը՝ սպիտակամորթ։ Լսումներից ինը ժամ անց երդվյալները հեռացան քննարկման համար, ընդամենը 21 րոպե անց վերադարձան դահլիճ և հրապարակեցին «մեղավոր է» վճիռը։ Ալիի թիմը բողոքարկում ներկայացրեց, որի դատը կայացավ Նոր Օռլեանում։ Այն հետաձգվեց, և Մուհամմեդը ստիպված էր լսումները շարունակել ԱՄՆ-ի Գերագույն դատարանում։ [37][38][39]
Բռնցքամարտից հեռացած ժամանակ Ալին աշխատեց 3 միլիոն դոլար։ Այդ փողերի մեծ մասը ծախսվում էր նրա շրջապատի կարիքների համար, որը մշտապես բավականաչափ մեծ էր։ Մոտավորապես 100 000 դոլար Ալին ներդրեց կենսաթոշակային ֆոնդ, ինչպես նաև «Իսլամի ազգ»-ի խորհրդով՝ փոքր մուսուլմանական ընկերություններում։ Այդ ներդրումների եկամուտներն օգնեցին Ալիին, բայց նրա ծախսերը լիովին չփակեցին։ 1969 թվականին նա խաղաց բրոդվեյան Big Time White Buck մյուզիքլում։ Չնայած այն բանին, որ ներկայացումը շուտափույթ փակվեց, Ալին քննադատներից դրական արձագանքներ ստացավ։ Ավելի ուշ նա նկարահանվեց A/K/A Cassius Clay վավերագրական ֆիլմում՝ ստանալով 7000 դոլար հոնորար։ Նույն տարում 900 000 դոլարով Մուհամմեդը վաճառեց իր անունը համբուրգերի գովազդում օգտագործելու իրավունքը։ Ալին նաև 200 000 դոլար ստացավ իր «Հրաշալին» (անգլ.՝ The Greatest) անվանումով ինքնակենսագրության վաճառքից։ Հաշիվներին ունենալով տպավորիչ գումար՝ նա, չհավատալով բողոքարկման հաջողությանը, սկսեց խոսել բռնցքամարտից հեռանալու մասին։ Esquire ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա ասել էր, որ պատրաստվում է վերջ դնել կարիերային և իր կյանքը նվիրաբերել աղքատներին օգնելուն։
Հարկադրված ընդմիջման ժամանակ Մուհամմեդը հաջողությամբ սկսեց հռետորի կարիերան. երկրի շատ համալսարաններ հրավիրում էին նրան վճարովի հիմունքներով դասախոսություններ կարդալու։ Այդ ելույթների ժամանակ Ալին զարմանքով պարզեց, որ չնայած իր վերաբերմունքին Վիետնամում ընթացող պատերազմին՝ ինքը երիտասարդության կուռքն է։ Մուհամմեդն աջակցություն գտավ քոլեջներում, բազմաթիվ ուսանողներ նույնպես դեմ էին պատերազմին, նրան ծափահարում էին հոտնկայս։ Դա մեծ տպավորություն գործեց Ալիի վրա, նույնիսկ բացարձակապես համոզված լինելով երկրի ռասայական պառակտումներին՝ նա սկսեց մտածել, որ երբևէ այդ սոցիալական խնդիրը կհաղթահարվի։ 1967 թվականին Ալին տասը օր անցկացրեց Ֆլորիդայի նահանգի բանտում՝ տրանսպորտային միջոցը ոչ ճիշտ կատեգորիայի վարորդական վկայականով վարելու համար։[40][41]
Բանտը վատ վայր է։ Ես այնտեղ անցկացրի մեկ շաբաթ, քանի դեռ մեզ չարձակեցին Ծննդյան տոներին, և դա սարսափելի էր։ Դու փակված ես, դու չես կարող դուրս գալ։ Վատ սնունդ և ոչ մի զբաղմունք։ Դու նայում ես պատուհանից մարդկանց և մեքենաներին, և բոլորն այնպես ազատ են թվում։ Փողոցում զբոսնելու կամ կուշտ քնելու նման մանրուքները անհասանելի են դառնում։ Մարդը պետք է լուրջ լինի իր մտադրություններում, որպեսզի դիմանա այդ ամենին հինգ տարվա ընթացքում, ես հենց այդպիսի մարդ եմ:[42] - Մուհամմեդ Ալի
|
1969 թվականի ապրիլին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ալին ասաց, որ ուրախությամբ նորից ռինգ կբարձրանա, եթե նրան լավ վճարեն։ Էլայջա Մուհամմեդը բարկացավ լսելով Մուհամմեդի խոսքերը, նա հեռացրեց Ալիին «Իսլամի ազգ»-ից մեկ տարով, ասելով, որ Ալիին ավելի շատ հետաքրքրում է սպիտակների փողերը քան ծառայությունը Ալլահին։ Մուհամմեդը շատ վհատված էր և ուժեղ անհանգստացած, բայց կատարվածն ընդունեց որպես Ալլահից ուղարկված փորձություն և շարունակուկում էր փառաբանել Էլայջային իր խոսքերում։[43]
Ալլի բացակայության ժամանակ WBC-ը և WBA-ն սկսեցին աշխարհի նոր չեմպիոն ընտրելու գործընթացը։ Այն դարձավ Ջո Ֆրեյզերը՝ 1964 թվականի Օլիմպիական չեմպիոնը Ֆիլադելֆիայից։ Իր կարիերայի սկզբում նա չէր համարվում բռնցքամարտի ծագող աստղ, այդ պատճառով էլ դժվարությամբ հասավ ծանր դիվիզիոնի վեիրն շրջանակներ։ 1970 թվականի փետրվարի 16-ին նա հաղթեց Ջիմի Էլիսին և միավորիչ մարտում դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն։
Այդ ընթացքում Մուհամմեդի շրջապատում մարդիկ կային, ովքեր զբաղված էին Ալիի համար մենամարտ անցկացնելու տեղի փնտրտուքներով։ Աչքի տակ էին առնվում նույնիսկ հնդկացիական արգելաբնակավայրերը, որոնց վրա չէին տարածվում մարզական հանձնաժողովների սանկցիաները։ Սակայն այդ փորձերը հաջողությամբ չպսակվեցին. ԱՄՆ-ի հնաբնակները մերժեցին Ալիի առաջարկը, որովհետև չէին ցանկանում, որ իրենց սրբազան հողը պղծվեր դաժան սպորտով։ Բանակցություններ էին ընթանում նաև Թիխուանայում (Մեքսիկա) մարտ անցկացնելու համար, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը թույլ չտվեց Ալիին լքել երկիրը։[44][40]
Վերադարձ բոքս
խմբագրել1970 թվականի սկզբին Ալլի Ատլանտայում մարտ անցկացնելու վերաբերյալ բանակցություններ սկսվեցին։ Ջորջիա նահանգում մարզական հանձնաժողով չկար, և մենամարտը վավերացնում էր քաղաքի ադմինիստրացիան։ Հույս կար, որ Ալին կմենամարտի ընդդեմ Ջո Ֆրեյզերի, բայց չեմպիոնը հրաժարվեց, և այդ ժամանակ ընտրությունը կանգ առավ երիտասարդ սպիտակամորթ բռնցքամարտիկ Ջերի Կուորիի վրա։ Ջորջիայի նահանգապետ Լասթեր Մեդոքսը բացասական վերաբերմունք ցուցաբերեց իր նահանգում մենամարտի անցկացման փաստին և դիմեց Ատլանտայի բնակիչներին՝ այն բոյկոտելու կոչով։ Չնայած դրան, մարտի երեկոյան անշլագ էր. հանդիսատեսի մեծ մասը Ալիին աջակցելու համար էր եկել։ Նա վստահորեն տարավ առաջին ռաունդը և ավելի քան երբևէ ատլետիկ տեսք ուներ։ Սակայն երկրորդ ռաունդում ձախից մարմնին դիպուկ հարված բաց թողեց, և մարտն ավելի հավասար բնույթ կրեց։ Երրորդ ռաունդում Կուորիին աչքի շրջանում խորը պատռվածք ստացավ. ականատեսները վկայում էին, որ վերքից ոսկորը երևում էր։ Չնայած Ջերիի ըմբոստությանը, ռինգի մրցավարը դադարեցրեց մարտը։ Մամուլի ասուլիսի ժամանակ Կուորիին հարց ուղղեցին, թե իրեն չի՞ թվում արդյոք, որ Ալին միտումնավոր է իրեն վնասվածք հասցրել, որին նա պատասխանեց, որ իր մրցակիցը գործել է կանոնների շրջանակում, իսկ պատռվածքը բացվել է աջ ձեռքով դիպուկ հարվածից հետո։[45][46]
1971 թվականի հունիսի 28-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Ալիի գործով բարենպաստ որոշում կայացրեց։ Վեց դատավորներ եկան այն եզրակացության, որ Կենտուկի նահանգի Հավաքագրման հանձնաժողովը սխալ է թույլ տվել՝ անտեսելով Մուհամմեդի կրոնական համոզմունքները։ Այսպիսով, դատավորների միաձայն որոշմամաբ Ալին արդարացվեց և վերականգնվեցին նրա բոլոր իրավունքները. նա նորից կարող էր ճանապարհորդել աշխարհով և մարտ անցկացնել երկրագնդի ցանկացած կետում։ Ալիի թիմն սկսեց աշխատել նրա երկրի բռնցքամարտի առաջատար արենաներ վերադարձի ուղղությամբ։ Դրանցից մեկը լեգենդար «Մեդիսոն-սկվեր-գարդեն»-ն էր, որի համար բռնցքամարտիկին անհրաժեշտ էր վերականգնել Նյու Յորք նահանգի Ատլետիկական հանձնաժողովի արտոնագիրը։ Այդ ժամանակ հանձնաժողովի կողմից ուղղիչ հաստատություններում ժամկետ անցկացրած մարզիկների համար իրականացվում էր արտոնագրերի ամնիստիա, որից և օգտվեցին Ալիի փաստաբանները։ Նրանք վերականգնեցին իրենց հաճախորդի արտոնագիրը, քանի որ մերժումը Ալիի անձի նկատմամբ խտրականություն կընկալվեր։
Շուտով կազմակերպվեց նրա մենամարտն ընդդեմ արգենտինացի բռնցքամարտիկ Օսկար Բոնավենայի։ Մինչ այդ Բոնավենան երկու հանդիպում էր ունեցել Ֆրեյզերի հետ, և երկու մենամարտերն էլ ծանր ավարտ էին ունեցել վերջինիս համար. դրանցից առաջինի ժամանակ չեմպիոնը նույնիսկ նոկդաունի էր ենթարկվել։ Մարտի երեկոյան «Մեդիսոն-սկվեր-գարդեն»-ը լեփ-լեցուն էր։ Առաջին ինը ռաունդներում Ալին աննշան առավելություն ուներ, սակայն արգենտինացին համառորեն առաջ էր անցնում։ Իններորդ ռաունդում Մուհամմեդը հզոր հարձակում իրականացրեց՝ ձգտելով ավարտել մարտը, քանի որ դրանից մեկ օր առաջ նա իր հաղթանակը կանխատեսել էր այդ ռաունդում։ Բոնավենան հաջողությամբ պաշտպանվեց և կարողացավ դիպուկ հարված հասցնել արդեն սաստիկ հոգնած Ալիի գլխին։ Հետագա մարտն անցնում էր հավասար պայմաններում, մինչև որ 15-րդ ռաունդում Ալին արգենտինացուն ծանր նոկդաունի ենթարկեց. Բոնավենան կարողացավ ոտքի կանգնել, բայց հետո երկու անգամ տեղ գտավ ռինգի փռվածքին, որից հետո մրցավարը դադարեցրեց մարտը։[47][48]
Դարի մարտ
խմբագրել1970 թվականի դեկտեմբերի 30-ին Ալին և Ջո Ֆրեյզերը պայմանագիր ստորագրեցին «Մեդիսոն-սքվեր-գարդեն»-ում եզակի մարտ անցկացնոլու մասին. պատմության մեջ առաջին անգամ պետք է հանդիպեին անպարտելի նախկին չեմպիոնն ու անպարտելի գործող չեմպիոնը։ Բոլոր տոմսերը վաճառվել էին նախապես. 35 երկրներ պետք է դիտեին մարտը ուղիղ եթերում։ Դա ամենասպասված իրադարձությունն էր բռնցքամարտի աշխարհում 1938 թվականից ի վեր, երբ ռինգում հանդիպեցին Ջո Լուիսն ու Մաքս Շմելինգը։ Բոլորը կիսում էին այն միտքը, որ այդ մենամարտը կմտնի համաշխարհային սպորտի պատմության մեջ։ Հասկանալով պահի կարևորությունը՝ Մուհամմեդը փորձում էր ամեն կերպ խոցել Ֆրեյզերին մամուլում։ Նա մրցակցին անվանում էր «անճոռնի», «գորիլլա» և «Քեռի Թոմ»։ Իր ինքնակենսագրության մեջ Ջոն նշում է, որ սպիտակամորթ փաստաբանները կարողացան ազատել Ալիին բանտից, իսկ նա համարձակվում էր նրան «Քեռի Թոմ» անվանել։ Ֆրեյզերը վիրավորված էր և ուզում էր ամեն գնով պատժել Ալիին։ Մարտի երեկոյան դահլիճում ներկա էին բազմաթիվ հանրաճանաչ դեմքեր. ռինգի մոտ նստած էին՝ Հյու Հեֆները, Բարբարա Ստրեյզանդը, Բիլ Քոբսին և այլք։ Դասթին Հոֆմանին և Դայաննա Ռոսսին դուրս հրավիրեցին պրեսս-զոնայից, քանի որ նրանք այնտեղ գտնվելու իրավունք չունեին, իսկ Ֆրենկ Սինատրան աննկատ մնալով մարտը դիտեց լուսանկարիչներից մեկի տեղից[49][50]։ Մարտի սկիզբն անցավ հավասար պայքարում։ Ակնհայտ էր, որ Մուհամմեդը չէր կարողանում պահել Ֆրեյզերին հեռավորության վրա՝ անընդհատ ուժեղ հարվածներ բաց թողնելով մարմնին։ Մենամարտի միջնամասում Ալին սկսեց պաշտպանվել՝ մեջքով դեպի պարանները կանգնած, ընթացքում հասցնելով Ֆրեյզերի ականջին բացականչել. «Մի՞թե դու չգիտեիր, որ ես աստվածն եմ»։ Մուհամմեդը կանխատեսել էր իր հաղթանակը վեցերորդ ռաունդում, բայց այն հաղթեց Ջոն. նա բաց չթողեց Ալիին պարաննեի մոտից՝ անընդհատ հարվածներ տեղալով գլխին ու մարմնին։ Մենամարտի մրցավար Արթուր Մերկանտեն հիշում էր, որ Մուհամմեդը բացարձակ պարտություն կրեց մի քանի ռաունդներում. օրինակ՝ վեցերորդ, ութերորդ ռաունդում նա հրահանգեց թեկնածուին, որ պետք է կռվել։ Իններորդ ռաունդում Ալին նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը՝ իրականացնելով հաջող կոմբինացիա։ Սակայն 11-րդ ռաունդում նա արդեն մոտ էր պարտությանը. Ֆրեյզերը նորից նրան սեղմել էր պարաններին և մի քանի դիպուկ հուկ հասցրեց, Ալին ետ-ետ գնաց ռինգում։ Ծաղրելով Ջոյին, նա փորձում էր քողարկել, թե ինչքան ծանր էր իր համար այդ ռաունդում։ Մարտի ամենավերջը Մուհամմեդը ուժերի վերջին ճիգերով էր առաջ տանում, Ֆրեյզերը օգտվեց դրանից և դիպուկ հարված հասցրեց նրա գլխին, Ալին ընկավ ռինգի փռվածքին։ Այնքան ուժեղ և դիպուկ էր հարվածը, որ շատերին թվաց, թե նա այլևս չի բարձրանա, բայց ի զարմանս բոլորի Մուհամմեդը իսկույն վեր կացավ և մարտն ավարտեց ոտքի վրա։ Ֆրեյզերը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ և Ալիին առաջին անգամ իր պրոֆեսիոնալ կարերիայի ընթացքում պարտության մատնեց։ Հաջորդ օրը, մամուլի ասուլիսի ժամանակ, Մուհամմեդը փիլիսոփայորեն հայտարարեց, որ իր պարտության մեջ ոչ մի սարսափելի բան չկա[51][50]։
1971 թվականի հունիսին Ալիի թիմը փորձեց ցուցադրական մենամարտ կազմակերպել ընդդեմ «Լոս Անջելոս Լեյքերս» բասկետբոլի թիմի կենտրոնական Ուիլթ Չեմբերլենի։ Մարտը հսկայական կոմերցիոն հաջողություն էր խոստանում, բայց այդպես էլ տեղի չունեցավ։ 1971 թվականին Մուհամմեդը մասնակցեց երեք մենամարտերի և վեցի՝ 1972 թվական։ Նա հաղթեց բոլոր մարտերում, իսկ դրանցից վեցն ավարտեց վաղաժամ։ 1972 թվականի սեպտեմբերի 20-ին Ալին երկրորդ անգամ հանդիպեց իր մանկության տարիների կուռք Ֆլոյդ Պատերսոնի հետ։ Վեցերորդ ռաունդում Պատերսոնի աչքի շրջանում սաստիկ ճեղք բացվեց, յոթերորդ ռաունդում աչքն ամբողջությամբ փակեց գեմատոման, և «Ֆլոյդի անկյունը» հրաժարվեց շարունակել մարտը։ Այդ մարտը վերջինը դարձավ Պետերսոնի պրոֆեսիոնալ կարերիայում[52][48][53]։
Այդ ընթացքում Ֆրեյզերը զիջեց իր կոչումը օլիմպիական չեմպիոն Ջորջ Ֆորմանի հետ մարտում, ինչը առավել հավանական դարձրեց նրա ռևանշային խաղը Ալիի հետ։ 1973 թվականի մարտի 31-ին Մուհամմեդը հանդիպեց Քեն Նորտոնի հետ, որը երբեք նշանավոր մարտերի չէր մասնակցել, իսկ իր վերջին մարտի համար նա ստացել էր ընդամենը 300 դոլար։ Չնայած դրան, Նորտոնը Ֆրեյզերի սպարինգ-պարտնյորն էր և լավ էր պատրաստվել Ալիի հետ մենամարտին։ Երկրորդ ռաունդում Քենը դիպուկ հարված հասցրեց Ալիի ծնոտին և ջարդեց այն։ Ալիի անկյունում բժիշկը ցանկացավ կանգնեցնել մարտը, բայց բռնցքամարտիկը արգելեց նրան։ Մենամարտը ձգվեց 12 ռաունդ, Ալին պարտվեց մրցավարների տարաձայն որոշմամբ։ Մարտից հետո Ալիի ծնոտը վիրահատող բժիշկն ասաց, որ չի հասկանում, թե ինչպես նա է կարողացել շարունակել մարտը այդպիսի վնասվածքով։ Շատ անբարյացկամներ իսկույն սկսեցին մամուլում լուրեր տարածել այն մասին, որ Ալիի կարիերան մոտենում է վերջին և, որ նա արդեն ունակ չէ բարձր արդյունքներ գրանցել։ Չնայած դրան, վեց ամիս վերականգնվելուց հետո Ալին նորից հանդիպեց Նորտոնի հետ։ 12 ռաունդ տևած դժվարին մենամարտում Մուհհամեդը հաղթանակ տարավ՝ էլի մրցավարների տարաձայն որոշմամբ[54][55]։
Նորտոնի հետ ռևանշից հետո հող նախապատրաստվեց Ֆրեյզերի հետ երկրորդ մենամարտի համար, որը նորից պետք է տեղի ունենար «Մեդիսոն-սքվեր-գարդեն»-ում։ Դրանից առաջ Ինդոնեզիայում կայացավ Ալիի մենամարտը ընդդեմ հոլանդացի ծանրքաշային Ռուդի Լաբերսի։ Մուհամմեդը գերիշխող դիրքում էր ամբողջ մարտի ընթացքում և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ[56]։ Մենամարտից մի քանի ամիս առաջ Ալին սկսեց իր ավանդական հարձակումները մամուլում։ Ֆրեյզերը ձգտում էր կենտրոնանալ մարզումների վրա և չանդրադառնալ նրա թշնամական ելույթներին։ Բայց ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ջոյի նյարդերը տեղի տվեցին, և նա կառչեց Մուհամմեդից հենց ուղիղ եթերում։ Մարտի օրը «Մեդիսոն-սքվեր-գարդեն»-ում անշլագ էր, դահլիճը լցված էր հանրահայտ դեմքերով, որոնց շարքերում էին նաև Ջոն Քեննեդի-կրտսերը և աշխարհի գործող չեմպիոն Ջորջ Ֆորմանը։ Ի տարբերություն առաջին մենամարտի, Ալին որոշեց այս անգամ մարտը չանցկացնել պարանների մոտ, այլ կենտրոնանալ ռինգում տեղաշարժվելու և հնարավորինս շատ ջեբեր հասցնելու վրա. նվազագույն վտանգ զգալու դեպքում Մուհամմեդը «կաշկանդում» էր հակառակորդի ձեռքերը և թույլ չէր տալիս նրան հարվածել։ Երկրորդ ռաունդի վերջում Ալին աջից դիպուկ հուկ իրականացրեց Ֆրեյզերի գլխին, որից նրա ծնկերը ծալվեցին։ Դիպուկ հարվածից հետո Մուհամմեդը սկսեց հարձակում զարգացնել, բայց ռինգի մրցավարը սխալ թույլ տվեց. մտածելով, որ ռաունդն ավարտվել է, նա բռնցքամարտիկներին հեռացրեց դեպի ռինգի իրենց անկյունները՝ ժամանակ տալով Ջոյին վերականգնվելու համար։ Մրցավարի այդ վրիպումը չօգնեց Ֆրեյզերին, որը ոչինչ չկարողացավ անել 12 ռաունդների ընթացքում. մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Ալիին։ Մարտից հետո Ջոն չհամաձայնվեց մրցավարների որոշման հետ, բացահայտ հայտարարելով, որ իրենից գողացել են հաղթանակը, ինչպես նաև՝ որ իր մրցակիցը մենամարտի ընթացքում «կեղտոտ» է գործել[57][58]։
Որոտ ջունգլիներում
խմբագրելՖրեյզերի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Ալին նորից պատրաստ էր պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար, որը կրում էր երիտասարդ ծանրքաշային Ջորջ Ֆորմանը։ Մարտի կազմակերպիչը երիտասարդ պրոմոութեր Դոն Քինգն էր, ում համար այդ մենամարտը առաջինն էր իր կարիերայում։ Քինգն ինքն առաջարկեց մարտ անցկացնել Աֆրիկայում՝ պայմանավորվելով զաիրյան դիկտատոր Մոբուտուի հետ և համոզելով նրան հատկացնել 12 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ (յուրաքանչյուր բռնցքամարտիկին հասնում էր 5-ական միլիոն)։ Մոբուտուի միջոցներով կառուցվեց նաև հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակելու համար անհրաժեշտ ինֆրաստրուկտուրան, գնվեցին և կարգավորվեցին բոլոր անհրաժեշտ սարքավորումները։ Երբ բոլոր դետալները հարթվեցին, պարզ դարձավ, որ բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչման համար ծանրքաշայինների միջև մենամարտը անց էր կացվում աֆրիկական մայրցամաքում։
Արևադարձային ծանր կլիմայի պատճառով բռնցքամարտիկները Զաիր ժամանեցին նախօրոք և այնտեղ անցկացրին ողջ 1974 թվականի ամառը։ Ֆորմանը նախընտրում էր մարզվել Զաիրի մայրաքաղաք Կինշասայի հյուրանոցում, որտեղ և պետք է տեղի ունենար մենամարտը։ Ալին նախընտրում էր շփվել սովորական մարդկանց հետ. նա վազանցներ էր կատարում երեխաների հետ, անց էր կացնում նաև բազմաթիվ բաց մարզումներ։ Մուհամմեդին շրջապատողներն ասում էին, որ նա շրջապատված էր երկրպագուներով և լիցքավորվում էր նրանց էներգիայով։ Չնայած տեղի բնակիչների մեծ աջակցությանը՝ աշխարհում ոչ մեկը չէր կարծում, որ Ալին ունակ է հաղթելու երիտասարդ չեմպիոնին։ Այդ պահին Ֆորմանն ուներ 40 հաղթանակ և 0 պարտություն՝ իր առավելությամբ վաղաժամ ավարտած 37 մենամարտերով հանդերձ։ Նա հեշտությամբ նոկաուտի էր ենթարկել Քեն Նորտոնին և Ջո Ֆրեյզերին՝ բռնցքամարտիկներին, ովքեր հաղթել էին Ալիին։ Ջորջին անվանում էին բոլոր ժամանակների հրաշալի պանչերներից մեկը[Ն 1], իսկ բուքմեյքերների խաղադրույքները 3-ը 1-ի հարաբերությամբ նրա օգտին էին։
Ի սկզբանե մենամարտը պետք է կայանար սեպտեմբերի 25-ին, սակայն Ֆորմանի մարզումների ընթացքում ստացած պատռվածքի պատճառով հարկ եղավ մարտը տեղափոխել հոկտեմբերի 30-ին։[59]
Մարտին նախորդող օրերին Ալին ուժեղացրեց հոգեբանական ճնշումները Ֆորմանի վրա. այդ ժամանակվա նրա արտահայտություններից մեկը տեղ է գտել պատմության էջերում. «Ես տեսնում էի, թե ինչպես է Ջորջ Ֆորմանը բռնցքամարտում ստվերի հետ, և ստվերը հաղթեց»։ Ֆորմանը, համոզված լինելով իր բացարձակ հաղթանակին, անդրդվելի մնաց։ Մարտից մեկ օր առաջ բռնցքամարտիկներն այցելեցին նախագահ Մոբուտուի կողմից կազմակերպած երեկոյին։ Հաջորդ առավոտյան Ալին իր շրջապատողների հետ միասին մի քանի ավտոբուսներով ուղևորվեց մայիսի 20-ի անվան մարզադաշտ, որտեղ իրադարձությանը սպասում էին 60 000 մարդ՝ հիմնականում նրա երկրպագուները։ Համաձայն բռնցքամարտային ավանդույթի՝ Ալին որպես հավակնորդ առաջինը դուրս եկավ ռինգ։ Հանդերձարանից բռնցքամարտիկն անցավ զաիրյան բանակի զինվորներից կազմած միջանցքով, որոնք պատնեշել էին նրան երկրպագուներից։ Ռինգի վրա կառուցված էր ժամանակավոր տանիք, որը պետք է պաշտպաներ բռնցքամարտիկներին օդերևութաբանների կանխատեսած անձրևից։ 10 րոպե անցած հայտնվեց չեմպիոնը. նա դուրս եկավ ամերիկյան դրոշով։ Նրան ուղեկցում էր Արչի Մուրը՝ հռչակավոր բռնցքամարտիկը, ում ավելի վաղ նոկաուտի էր ենթարկել Մուհամմեդը։ Այն ժամանակ, երբ ռինգի մրցավարը հիշեցնում էր բռնցքամարտիկներին մարտի կանոնների մասին, Ալին սկսեց հոգեբանական հարձակումները Ֆորմանի վրա,- «Դու իմ մասին լսել ես, երբ երեխա էիր։ Դու հետևում էիր ինձ, երբ փոքրիկ տղա էիր։ Այժմ դու հանդիպել ես ինձ՝ քո ուսուցչին»:[60][61]
Օդի բարձր խոնավության և ջերմաստիճանի պայմաններում երկու բռնցքամարտիկներն էլ սկսեցին ֆիզիկապես բավականին թուլանալ արդեն առաջին ռաունդներում։ Ֆորմանն աշխատում էր սահմանափակել Ալիի շարժումները՝ սեղմելով նրան պարանների մոտ և հուժկու հարվածներ հասցնելով գլխին և իրանին։ Մուհամմեդը իսկույն հասկացավ, որ մրցակիցը լավ վարժեցված է ռինգում իր տեղաշարժերը կանխագուշակելուն։ Այդ պատճառով, երկրորդ ռաունդի կեսից սկսած, նա հենվեց պարաններին՝ ձգտելով պաշտպանվել և առաջին հնարավորության դեպքում իսկ հակահարձակում իրականացնել։ Ալին ընտրեց Ֆրեյզերի հետ իր առաջին մենամարտի նմանությամբ մարտավարություն, որը այս անգամ տարբերվում էր միայն իր գերազանց մարզավիճակով։ Մրցավարին ոչ միշտ էր հաջողվում ռինգի պարանները ձգված պահել, քանի որ բռնցքամարտիկները հենվում էին դրանց իրենց ամբողջ քաշով։ Դա Մուհամմեդին առավելություն էր տալիս, քանի որ առաջանում էր լրացուցիչ ընդարձակ տարածություն պաշտպանական հնարքների համար։ Մարտի առաջին կեսի ժամանակ նա բաց թողեց մի քանի հզոր հարված, որոնք կարող էին մարտի ավարտի պատճառ դառնալ։ Ալիի խոսքերով, նրանցից իր մոտ հալյուցինացիաներ սկսվեցին։ Սակայն Ջորջի շատ հզոր հարվածներ անցնում էին նրա կողքով ու հարևանցի՝ սաստիկ ուժասպառ անելով նրան։ Հինգերորդ ռաունդից հետո Ֆորմանի անկյունը խնդրեց դադարեցնել մարտը և ձգել ռինգի պարանները, սակայն ռինգի մրցավարը անտեսեց այդ խնդրանքները։ Այդ ժամանակ չեմպիոնը հոգնած տեսք ուներ, Ալին էլ հասցրեց գոռալ նրա ականջին,- «Ցո՛ւյց տուր քո լավագույն հարվածը»։ Յոթերորդ ռաունդում Մուհամմեդը սկսեց գերիշխել ռինգում. նա մեծ թվով դիպուկ ջեբեր (հանկարծակի հարվածներ) հասցրեց։ Մինչ ութերորդ ռաունդ հասնելը Ջորջը կորցրեց վերջին ուժերը, և Ալին, հենց ռաունդի ավարտն ազդարարող ազդանշանից առաջ աջով-ձախով-աջով կոմբինացիա իրականացրեց, որը ցնցեց երիտասարդ չեմպիոնին. նա հայտնվեց պարաններին, որից հետո Մուհամմեդը իրականացրեց դիպուկ հարձակում՝ տապալելով Ֆորմանին ռինգի փռվածքին։ Ջորջը հասցրեց ոտքի կանգնել 9 հաշվին, բայց մրցավարը որոշեց դադարեցնել մարտը։ Ամբողջ մարզադաշտը ոտքի էր կանգնել, լսվում էին միայն «Ալի, սպանի՛ր նրան» («Ali bomaye!») վանկարկումները։ Մարտից հետո Մուհամմեդը հայտարարեց, որ պատրաստվում է ավարտել կարիերան. այդ մենամարտից հետո նրան տրվեց «մեծագույն» մականունը, որն ինքն էր իրեն շնորհել։ Իսկ Ֆորմանը բարոյապես ճնշված էր, նա իր պարտությունը արդարացնող դավադրությունների տեսություններ էր մտմտում (հատուկ թուլացրած պարաններ, մրցավարի արագ հաշվարկ և նույնիսկ՝ թունավորած ջուր)։[62][63]
Ես ասում էի ձեզ՝ իմ բոլոր քննադատներիդ, ես ասում էի ձեզ, որ ես մեծագույն չեմպիոնն եմ Սոնի Լիսթոնին հաղթելուց հետո պատմության մեջ։ Ես ասում եմ ձեզ այսօր, ես դեռևս մեծագույնն եմ ամբողջ պատմության մեջ։ Այլևս երբեք չասեք, որ ես կպարտվեմ։ Երբեք ինձ չդարձնեք անդերդոգ[Ն 2], քանի դեռ հիսունս չի բոլորել:[64] - Մուհամմեդ Ալի
|
Ֆորմանի հետ մարտից հետո Ալին փառքի գագաթնակետին էր. նա հաղթել էր մի մենամարտում, որտեղ մրցակից չեմպիոնը ֆավորիտ էր համարվում։ Մուհամմեդն ստացավ 5,5 միլիոն դոլար, որն ավել էր Ջո Լուիսի, Ռոկի Մարչիանոյի և Ջեկ Դեմպսիի ամբողջ կարիերայի ընթացքում վաստակածներից։ Բայց գլխավորը՝ նա ապացուցեց բոլորին, որ վաղ է իրեն հաշվից դուրս թողնել։ ԱՄՆ-ի նախագահ Ջերալդ Ֆորդը Ֆորմանի նկատմամբ տարած հաղթանակից մի քանի շաբաթ անց հրավրեց Ալիին Սպիտակ տուն։ Ոչ վաղ անցյալում նման բան անհնար էր պատկերացնել, քանի որ իր հակապատերազմական հրապարակային ելույթների պատճառով Մուհամմեդն իշխանությունների ողորմածությունը չէր վայելում։ Ֆորդին դուր էր եկել իրենց զրույցը, որից հետո նա Ալիին «սկզբունքային մարդ» էր անվանել։ Սպորտային հրատարակություններն սկսեցին Մուհամմեդին կոչումներ շնորհել (The Ring ամսագիրը Ալիին ճանաչեց տարվա բռնցքամարտիկ, Sports Illustrated-ը՝ տարվա մարզիկ)։[65]
1975 թվականի փետրվարի 25-ին մահացավ Էլայջա Մուհամմեդը, ինչը Ալիի համար իսկական հարված էր։ Մուհամմեդը նրա հոգևոր հայրն էր, և նրա մահից հետո Ալին գտնվում էր ուժեղ դեպրեսիայի մեջ։ «Իսլամի ազգը» զրկվեց իր առաջնորդից և շուտով բաժանվեց տարբեր խմբավորումների։ Չնայած վշտին՝ Մուհամմեդը հասկանում էր, որ Էլայջան կատարյալ չէր. լուրեր էին տարածվում նրա անվայել կյանքի մասին։ Այդ պատճառով Ալին որոշեց հետևել Մուհամմեդի որդի Ուոլլեսին, ում քարոզներում սպիտակամորթների նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ տանելի էր։ Հետաքրքիր է, որ այդ տեսակետը իր մահից առաջ հաղորդելու փորձ կատարող Մալքոլմ Իքսը մերժվել էր Ալիի կողմից։[66]
Աշխարհի չեմպիոնի կոչումը վերադարձնելուց հետո Ալին ևս մեկ նպատակ ուներ սպորտում. նա ուզում էր երրորդ անգամ հանդիպել Ֆրեյզերի հետ։ Այդ մարտին պատրաստվելու ընթացքում Մուհամմեդը հաղթել էր Չակ Վեպներին, Ռոն Լայլային և Ջո Բագներին։ Չնայած այն բանին, որ այդ մարտերում վաղաժամ նոկաուտներ չէին եղել, Ալիին բոլորում վստահ հաղթանակ էր տարել։ Բացառություն էր կազմում Վեպների հետ մարտը, որի ընթացքում Մուհամմեդը հայտնվեց նոկդաունում, բայց այնուամենայնիվ կարողացավ վերջին ռաունդում ավարտել մարտը վաղաժամ։ Դահլիճում ներկա գտնվող երիտասարդ դերասան Սիլվեստր Ստալոնեի այդ մարտից ոգեշնչված գրեց հանրահայտ «Ռոկկի» ֆիլմի սցենարը, որը նրա աստղային կարիերայի մեկնարկը տվեց։ Այդ մարտից հետո Ալին ծայրահեղ կտրուկ արտահայտվեց Տոնի Պերեսի դատավարության մասին՝ անվանելով նրան «կեղտոտ շուն»։ Մրցավարը դատի տվեց Մուհամմեդին, բայց տանուլ տվեց դատը, որից հետո կողմերը հաշտվեցին, իսկ Մուհամմեդը նույնիսկ համբուրեց Պերեսին։[66]
Թրիլեր Մանիլայում
խմբագրելԱլիի և Ֆրեյզերի երրորդ մենամարտը որոշվել էր անցկացնել Մանիլայում՝ Ֆիլիպինների մայրաքաղաքում։ Երկրի նախագահ Ֆերդինանտ Մարկոսը, այնպես ինչպես Մոբուտուն Զաիրից, ապահովեց մրցանակային ֆոնդը. այն կազմում էր մոտավորապես 14 միլիոն դոլար, որը բռնցքամարտիկները բաժանեցին 9միլիոն-ը Ալիին և 5 միլիոն-ը Ֆրեյզերին համամասնությամբ։ Մենամարտն անցկացնելու պահին Մուհամմեդը ապահարզանի շեմին էր իր կնոջ՝ Բելինդայի հետ։ Նախագահ Մարկոսի հետ հանդիպման ժամանակ նա իր մտերմուհի Վերոնիկա Պորշին ներկայացրեց որպես իր կնոջ, ինչը ցնցող արձագանք գտավ ամերիկյան ԶԼՄ-ներում։ Մուհամմեդը մարտից քիչ առաջ սկսեց ծաղրանքների ենթարկել Ֆրեյզերին։ «Գորիլլա» անվանեց նրան և ամեն տեղ կապիկի փոքրիկ տիկնիկով էր գնում, հարվածելով նրան ցանկացած հարմար պահի, և հասարակությանը զվարճացնելու համար և ասում էր.- «Դե արի, գորիլա, թրեյլեր սարքենք Մանիլլայում»։ Հնարավոր է դա էլ դարձավ վերջին կաթիլը երկու մեծ բռնցքամարտիկների հարաբերություններում. այդ մարտից հետո Ֆրեյզերը այլևս երբեք չլուսանկարվեց և խուսափում էր Ալիին հանդիպելուց[67][68]։
1975 թվականի հոկտեմբերի 1-ին կայացավ մարտը, որը պատմության մեջ մտավ «Թրիլլեր Մանիլայում» անվամբ (անգլ.՝ Thrilla in Manila)։ Մարտից առաջ ռինգ բերեցին նախագահ Մարկոսի մրցանակը, որը պետք է ստանար մարտի հաղթողը. դա ոսկե կոնստրուկցիա էր, որը, դահլիճի քրքջոցների տակ Ալին իսկույն տեղավորեց իր անկյունում։ Մենամարտն տեղի ունեցավ սաստիկ շոգի պայմաններում՝ 30 աստիճանից բարձր ջերմաստիճանում։ Դա բռնցքամարտի պատմության մեջ լավագույն մարտերից մեկն էր. առավելությունը մի բռնցքամարտիկից անցնում էր մյուսին։ Հնարավոր է այն պատճառով, որ Ալին լավագույն կարգավիճակում չէր, հենց ինքն էլ ձգտում էր շուտափույթ նոկաուտ իրականացնել։ Մուհամմեդը գերիշխում էր առաջին երկու ռաունդների ընթացքում, բայց Ֆրեյզերը հաղթանակի հասնելու համար իսկական կամք դրսևորեց և հավասարեցրեց մարտի ընթացքը։ Վեցերորդ ռաունդում Ալին ձախից ծանր խուկ բաց թողեց գլխին. հարվածը ցնցեց չեմպիոնին, բայց նա կանգնած մնաց։
Բռնցքամարտիկները շարունակեցին փոխադարձ հարձակումներ գործել, և մարտը վերածվեց բացահայտ «սրամարտի»։ 14-րդ ռաունդից հետո Ֆրեյզերի մարզիչը կանգնեցրեց մարտը. գեմատոման ամբողջությամբ փակել էր Ֆրեյզերի ձախ աչքը, և փաստորեն նա աջով էլ չէր տեսնում(մրցավարը ցույց տվեց երեք մատ և խնդրեց հաշվել, նա պատասխանեց ՝ «մեկ»)։ Նույն պահին Ալին իր անկյունում ասաց. «Ես շատ եմ հոգնել, հանեք իմ ձեռնոցները»։ Չեմպիոնի անկյունի բժշկի վարկածով նա չէր կարողանա 15-րդ ռաունդի դուրս գալ։ Մարտից հետո Մուհամմեդն առանց գիտակցության ընկավ իր անկյունում։ Թե ում օգտին կավարտվեր մարտը, եթե ռինգի մրցավարը չկանգնեցներ այն՝ դեռևս հարց է։ Այսպիսով ավարտվեց պատմության մեջ նշանավոր մարտերից մեկը. Ալին հաղթեց մենամարտում և պահպանեց իր կոչումը։ Իրադարձությունը «The Ring» ամսագրի վարկածով ստացավ «Տարվա մարտ» անվանումը[67][68]։
Մարտից հետո երկու բռնցքամարտիկներն էլ ուժասպառ էին։ Ֆրեյզերը լացում էր բազմոցին, իսկ Ալիի հանդերձարանում ողբերգություն էր պատահել. նրա սենյակը հսկող ոստիկանը ատրճանակով խաղալիս պատահաբար կրակել էր իր գլխին, ինչը իսկական շոկ էր սենյակ մտած Ալիի համար։ Նա երկար ժամանակ չէր կարողանում հավատալ այդ երեկո ռինգում պատահածին։ Ավելի ուշ Ալին եզրակացրեց, որ այն ժամանակ կարող էր հեշտությամբ մահանալ։ Հետագա հարցազրույցներում Մուհամմեդը Ֆրեյզերին անվանեց երկրորդ մեծագույն բռնցքամարտիկ՝ իրենից հետո[68]։
1976 թվականին Ալին հաջողությամբ պահպանեց իր կոչումները Ժան Պիեր Կուպմանի հետ մենամարտում։
Մարտ Ջիմի Յանգի հետ
խմբագրել1976 թվականի ապրիլին Ալին հանդիպեց Ջիմի Յանգի հետ։ Ալին ռինգ դուրս եկավ ակնհայտ ավելորդ քաշով և մրցակցից ավելի դանդաղաշարժ էր։ Ավելի երիտասարդ և թեթև Յանգը հարձակման էր ենթարկում նրան հեռավորությունից, ինչի հաշվին էլ հաղթեց մարտը։ Նա հնարավորինս նահանջում էր և հաճախ գլուխը շատ ցածր էր պահում, որպեսզի խուսափեր Ալիի հզոր հարվածներից։ Մի դեպքում, երբ Ալին բավականին մոտեցել էր նրան, Յանգը շրջվեց մեջքով դեպի պարանները։ Ոմանց համար Յանգի գործելաոճը թվաց փայլուն մարտավարություն. նա չեզոքացնում էր մրցակցի ուժեղ կողմերը և մարտի իր պայմաններն էր թելադրում՝ մերկացնելով Ալիի հակագրոհող բռնցքամարտիկների հետ մրցելու անկարողությունը։ Այլոց համար նա վախկոտ էր թվում, քանի որ կանգնեցնում էր մարտը ամեն անգամ, երբ Ալին առավելություն էր ունենում։ Ալին ոչինչ չէր կարող հակադրել մրցակցին, նա Յանգին նոկդաունի ենթարկեց միայն 12-րդ ռաունդում։ Որոշումը վիճահարույց էր. բազմաթիվ երկրպագուների և լրագրողների կարծիքով Յանգն այդ մարտում գերազանցեց դանդաղաշարժ Մուհամմեդ Ալիին և պետք է չեմպիոն դառնար։ Լեսթեր Բլոմբերգը (The Ring ամսագրի նախկին խմբագիրը) այդ վճիռը «ծաղրերգություն» անվանեց։ Նյու Յորքյան Daily News-ի թղթակից Դիկ Յանգն ասաց. «Ալին հաղթեց չինովնիկներին խոնարհվող երեք հերոսների ողորմածությամբ, ովքեր, ինչպես կարծում եմ, շատերի նման հրաժարվում են հավատալ իրենց տեսածին, երբ գերհերոսներից մեկը չի գործում սպասվածի պես»։ Քանի որ մարտը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ, շատ հեռուստադիտողներ ևս բողոքեցին այդ որոշման դեմ։ Նույնիսկ Ալին և նրա մարզիչ Անջելո Դանդին ասում էին, որ դա նրա գործունեության ընթացքում «վատագույն մարտն» էր։ Դրանից հետո շատերը խորհուրդ տվեցին Ալիին հրաժարական տալ։
Սեպտեմբերին կայացավ նրա երրորդ մարտը ընդդեմ Քեն Նորթոնի։ Այդ մենամարտը առաջին երկուսի շարունակությունն էր. Նորթոնը նորից գերիշխում էր մարտի սկզբում, իսկ Ալին հավասարեցրեց իրավիճակը վերջում։ Ամեն ինչ որոշվեց վերջին ռաունդում, երբ ուժեղագույնը Մուհամմեդն էր։ Հաջորդ մենամարտը Ալին անցկացրեց ընդդեմ ուրուգվայցի բռնցքամարտիկ Ալֆրեդո Էվանգելիստայի, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտ էր եկել ընդամենը 19 ամիս առաջ։ Մարտը շարունակվեց բոլոր 15 ռաունդները և շատ ձանձրալի էր. Մուհամմեդը հաղթեց, բայց լրագրողներն այդ մենամարտն անվանեցին բռնցքամարտի ողջ պատմության ամենավատ մարտ։ Իր հաջորդ մենամարտում 12-րդ ռաունդից հետո Ալին հաղթեց անգլիացի նոկաուտող Էրնի Շեյվերսին, բայց 14-րդ ռաունդում Էնրին ցնցեց չեմպիոնին և, ականատեսների վկայությամբ, Մուհամմեդը հազիվ էր կանգնած մնում, բայց այնուամենայնիվ դիմադրեց մինչև 15-րդ ռաունդը և հաղթեց մարտը։ Այդ մենամարտից հետո Ալիի բժիշկ Ֆրեդի Պաչեկոն եզրակացրեց, որ ևս մեկ նման մարտի դեպքում իր խնամյալը կարող է անդառնալի կորուստ հասցնել իր առողջությանը։ Նա այնպես էր տխրել, որ նամակ գրեց Անջելո Դանդիին, «Իսլամի ազգ»-ի առաջնորդ Ուոլես Մուհամմեդին և Ալիի կնոջը՝ խնդրելով համոզել նրան ավարտել կարիերան։[69]
Ալին իր ելույթները շարունակեց ընդդեմ Լեոն Սպինսկային մարտում։ Սկզբում Մուհամմեդը հրաժարվեց երիտասարդ բռնցքամարտիկի հետ մենամարտից այն պատճառով, որ Սփինքսն իր հաշվին ուներ ընդամենը 7 մարտ։ Այնուամենայնիվ մենամարտը կայացավ հիմնականում այն պատճառով, որ Սփինքսը օլիմպիական չեմպիոն էր։ 1978 թվականի փետրվարի 15-ին բռնցքամարտիկները դուրս եկան ռինգ։ Ցավոք սրտի Ալիի համար մենամարտը չուներ կոմերցիոն հաջողություն, քանի որ շատերն էին կարծում, որ Սփինքսը չի կարող լուրջ մրցակից լինել չեմպիոնի համար։ Երբ լրագրողները փորձեցին Ալիից կորզել նրա սովորական դարձած մինչխաղային կշտամբանքները հակառակորդի հասցեին, նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ դա որպես հիմարություն կդիտվի։
Մարտից առաջ Մուհամմեդն անցկացրեց միայն մի քանի սպարինգներ. նա անփույթ վերաբերմունք էր ցուցաբերում մենամարտի նախապատրաստմանը՝ համարելով իրեն բացարձակ ֆավորիտ։ Մարտի ժամանակ Ալին կիրառեց իր պարանների մոտ պաշտպանվելով հետագայում ընդդիմադրին ուժասպառ անելու փորձված տակտիկան, սակայն Սփինքսը հոգնելու նշաններ ցույց չէր տալիս։ Վերջին ռաունդից առաջ մարտը բացարձակ հավասար պայմաններում էր՝ հօգուտ Սփինքսի մի փոքր առավելությամբ։ Երեք մրցավարներից երկուսը հաղթանակը շնորհեցին նրան. դա իսկական սենսացիա էր։ Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Ալին լիովին ճանաչեց իր պարտությունը՝ նշելով, որ, ի տարբերություն Սփինքսի, դա իր լավագույն մարտերից չէր։ Ուղիղ կես տարի անց Ալին նորից հանդիպեց Սփինքսի հետ։ Մենամարտն անցնում էր «Նյու-Օրկլեանս Սուպերդոում»-ում և ներկա էին 65 000 հանդիսատես։ Մուհամմեդը պատրաստվում էր դաս տալ երիտասարդ բռնցքամարտիկին․ նա փորձված լինելով սկսեց առաջ անցնել Սփինքսից։ Հինգերորդ ռաունդում Ալին մի քանի դիպուկ հարված հասցրեց, և Լեոն բացահայտորեն հայացքն ուղղեց դեպի իր անկյուն՝ խորհուրդ խնդրելով։ Մարտը տևեց 15 ռաունդ, և ոչ ոք չզարմացավ, երբ Մուհամմեդին հաղթող հայտարարեցին մրցավարների միաձայն որոշմամբ, նա երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը՝ կրկնելով Ջո Լուիսի ռեկորդը։ Մեկ տարի Անց Ալին ասաց, որ Լեոնից կրած պարտությունը իր կարիերայի ընթացքում ամենավիրավորականն էր։[70][71]
Կարիերայի ավարտ
խմբագրելԵրկու տարվա ընթացքում Ալին ռինգ դուրս չեկավ։ Իր կարիերայի ընթացքում նա վաստակել էր 50 միլիոն դոլար, բայց դրա միայն չնչին մասը ներդրվեց բիզնեսում, մնացածը բաժին էր հասել Մուհամմեդի շրջապատին։ 1980 թվականին Ալին դրամի կարիք ուներ, ինչն էլ նրան նոր մարտի դրդեց։ Այդ ժամանակ Մուհամմեդը նորից ռինգ դուրս գալու մեծ ցանկություն չուներ։ Նրա հանդիպումը կազմակերպվեց ուժերի ծաղկման շրջանում գտնվող աշխարհի գործող չեմպիոն Լարի Հոլմսի հետ։ Բռնցքամարտիկները լավ ծանոթ էին միմյանց. Հոլմսը Ալիի սպարինգ-պարտնյորն էր։ Մարտը կայացավ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին․ այդ ժամանակ Ալին 38 տարեկան էր, նա ավելորդ քաշ ուներ և բացահայտորեն դանդաղ էր շարժվում։ Չեմպիոնը հարգում էր Ալիին և ջանում էր չվնասել վետերանին, բայց, այնուամենայնիվ, նրան բազմաթիվ վնասվածքներ հասցրեց մենամարտի ընթացքում։ Հոլմսն առավելություն ուներ ողջ մարտի ընթացքում և համոզիչ կերպով հաղթում էր յուրաքանչյուր ռաունդում. շատերը համարում էին, որ նա չէր էլ փորձում Ալիին նոկաուտի ենթարկել, քանի որ վախենում էր նրան լուրջ վնասվածք պատճառել։ 10-րդ ռաունդում Անջելո Դանդին իր խնամյալին թույլ չտվեց ռինգ դուրս գալ՝ բացականչելով,- «Ես գլխավոր մրցավկան եմ։ Ես պահանջում եմ կանգնեցնե՛լ մարտը»։ Դա առաջին մենամարտն էր, որտեղ Ալին պարտվեց վաղաժամ։ Տեսախցիկը դահլիճում բազմաթիվ արտասվող հանդիսատեսների որսաց։[72]
Իր վերջին մարտի ընթացքում Ալին վաստակեց մոտավորապես 8 միլիոն դոլար, ինչն էականորեն բարելավեց նրա ֆինասական վիճակը։ Այս անգամ նա փողերը խելամտորեն տնօրինեց՝ ներդնելով դրանք անշարժ գույքի և բիզնեսի մեջ։ Սակայն, չնայած նյութական հաջողություններին, Մուհամմեդը որոշեց նորից դուրս գալ ռինգ և զարմանքով բացահայտեց, որ առաջատար բռնցքամարտիկներից ոչ ոք չի ուզում իր հետ մրցել, ինչպես նաև, որ նահանգներից մեծ մասի ատլետիկական հանձնաժողովները չեն պատրաստվում նրան արտոնագիր տալ առողջական վիճակի պատճառով։ Չնայած բոլոր դժվարություններին՝ Ալիին հաջողվեց մարտի թույլտվություն ստանալ Բահամներում՝ կանադացի ծանրքաշային Տրեվոր Բարբիկի հետ։ Մուհամմեդն ավելի լավ տեսք ուներ, քան Հոլմսի հետ մարտի ժամանակ և նույնիսկ գերիշխում էր 5-րդ ռաունդի ընթացքում։ Սակայն, չնայած դրան, Ալին պարտվեց մրցավարների միաձայն որոշման համաձայն 10-ռաունդանոց մենամարտում։ Այդ մարտից հետո Մուհամմեդը հայտարարեց կարիերան ավարտելու մասին և այլևս երբեք պրոֆեսիոնալ ռինգ դուրս չեկավ։[73]
Աստված, ես տառապում էի, և տառապում էի, և տառապում էի։ Դա իսկապես ցավալի է։ Եկել է նոր կյանքի ժամանակը․․․ Ես այլևս կռվել չեմ ուզում։ Ես դա անում եմ 25 տարի։ Այն փոխում է մարդուն։ Այն փոխեց ինձ։ Ես տեսնում եմ դա։ Ես զգում եմ դա:[71] - Մուհամմեդ Ալի
|
Պարկինսոնի հիվանդություն
խմբագրել1984 թվականի սեպտեմբերին Ալին հոսպիտալացվեց լսողության, խոսքի և օրգանիզմի շարժիչ գործառույթների վատթարացման պատճառով։ Մուհամմեդը տեղավորվեց Նյու Յորքի պրեսբիտերական հիվանդանոցում, բոլոր հետազոտություններից հետո բժիշկներն եկան այն եզրակացության, որ նա տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ։ Հիվանդությունն անբուժելի է, բոլոր գոյություն ունեցող բուժման եղանակները ուղղված են ախտանիշերը թեթևացնելուն (սիմպտոմատիկ բուժում)։ Ալիին շարժական խանգարումներ բուժող «Լևոդոպա» դեղամիջոց նշանակվեց։
Ալիի հոսպիտալացումը, ինչպես նաև ռինգում մի շարք բռնցքամարտիկների մահը հասարակական լայն արձագանք առաջացրեց։ «Journal of the American Medical Association (JAMA)» և «The Lancet» հեղինակավոր ամսագրերը հոդվածներ տպագրեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայով զբաղվելու վնասակար հետևանքների մասին։ «JAMA»-ում հրապարակվեց 38 պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների առողջական վիճակն ուսումնասիրող ծավալուն հետազոտություն, որի արդյունքում նրանցից մեծ մասի մոտ ի հայտ էին եկել գլխուղեղի տարբեր վնասվածքներ։ Այդ հետազոտությունների հիման վրա ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ բռնցքամարտի արգելմանն ուղղված արշավ սկսվեց։ Սակայն Ալին, նույնիսկ իմանալով իր անբուժելի հիվանդության մասին, հանդես եկավ բռնցքամարտն արգելելու դեմ՝ հիմնավորելով, որ այն աֆրոամերիկացիների հաջողության հասնելու գլխավոր հնարավորություններից մեկն է։[74]
Ալին տառապում էր Պարկինսոնի հիվանդությունով, սակայն նրա միտքը պայծառ էր, և նա որոշեց իրեն նվիրել իսլամին ծառայելուն։ Մուհամմեդն սկսեց օգնել մարդկանց. նա կարող էր 100 000 դոլար նվիրաբերել ընդամենը մի քանի հարց տալով, կամ մեքենայից դուրս գալ և օգնել սովորական անտուն մարդուն։ Կարիերան ավարտելու կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ նրան շնորհվեց հիշատակի ադամանդե մատանի, որն Ալին հենց նույն երեկո նվիրեց մի հաշմանդամ աղջկա։ Մուհամմեդն իր հանրահայտությունն օգտագործեց կարիքավորներին օգնելու համար. նա դիմում էր ապահովված մարդկանց՝ իր օրինակին հետևելու խնդրանքով, և նրան համարյա չէին մերժում։ Ալին նաև մասնակցում էր իսլամական անջատողականների հետ բանակցություններին Լիբանանում և Իրաքում:[75]
Վատթարացող ֆիզիկական վիճակը, ինչպես նաև նոր «սպորտի պաշտամունք» Մայքլ Ջորդանի ի հայտ գալը նվիրատվությունների հավաքագրման ասպարեզում խանգարում էին Ալիի արդյունավետ գործունեությանը։ Այդ պատճառով նա իր կնոջ՝ Լոնիի հետ շատ ժամանակ էր անցկացնում Միչիգանի իր ագարակում։ Ալիի կարիերան ավարտելուց հետո հենց Լոննին ստանձնեց բոլոր ֆինանսական գործերի վարումը։ Նա դուրս բերեց Ալիին բոլոր կասկածելի գործարքներից և դադարեցրեց պայմանագրերը ամուսնուն շրջապատողների մի ստվար զանգվածի հետ, որի նպատակը Ալիի անունն օգտագործելով ապրուստ վաստակելն էր։ Լոննին գործնական վարչարարության մագիստրոս էր, ինչպես նաև բիզնես վարելու մեծ փորձ ուներ, ինչն էլ օգնեց նրան հաջողությամբ տնօրինել ամուսնու 3,5 միլիոն դոլար գնահատվող կարողությունը։[76]
1994 թվականին Ջորջ Ֆորմանը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի կոչումը՝ դառնալով պատմության մեջ ամենատարեց չեմպիոնը։ Հարցազրույցի ժամանակ Ալին ասել էր,- «Դա դիպավ իմ զգայուն թելերին, և ես էլ ուզեցի վերադառնալ։ Սակայն հետո լույսը բացվեց, հարկավոր էր դուրս գալ զբոսանքի։ Ես նորից պառկեցի իմ անկողնում և ասացի,- Դե լավ, միևնույն է՝ մեծագույնն եմ»։ 1966 թվականին Ալիին պատիվ տրվեց Ատլանտայի օլիմպիական խաղերում վառել օլիմպիական կրակը։ Կազմակերպիչներն անհանգստացած էին, քանի որ այդ ժամանակ արդեն Մուհամմեդը դժվարությամբ էր խոսում։ Սակայն Ալին իր դերը վստահաբար կատարեց. 80 000 մարդու ներկայությամբ նա վառեց օլիմպիական կրակը։ Բուն Օլիմպիական խաղերի ժամանակ Մուհամմեդը բազմաթիվ մրցումների ներկա գտնվեց, ինչպես նաև այցելեց օլիմպիական ավան, որտեղ շփվեց մարզիկների հետ։ Օլիմպիադան Ալիի՝ ակտիվ կյանքին վերադարձն արագացնող հանգամանքը դարձավ. նրա հիմնադրամին բազմաթիվ նվիրատվություններ կատարվեցին, իսկ փոստը ողողված էր հարյուրավոր երկրպագուների նամակներով։ Նա պնդում էր, որ իր համար ընթերցեն յուրաքանչյուր ուղարկված նամակ, ինչպես նաև ամեն շաբաթ ավելի քան 2000 ինքնագիր էր բաժանում։ Լոննիին անհանգստացնում էր ամուսնու վրա անսպասելիորեն բարդված ծանրաբեռնվածությունը, այդ պատճառով էլ նրա համար ցանկ կազմեց։ Իր ժամանակի մոտավորապես կեսը Ալին տրամադրում էր իր կազմակերպություններին և բարեգործական հիմնադրամի աջակցությանը, իսկ երկրորդը՝ իրենց արտադրանքը գովազդելու նպատակներով նրա անունն օգտագործելու համար վճարող տարբեր ընկերությունների (Adidas, Gillette, IBM և այլն) հետ համագործակցությանը։[77]
Ալին շատ էր ճանապարհորդում և 1988 թվականին դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան. նա այցելեց Ասիայի և Աֆրիկայի բազմաթիվ երկրներ։ 2002 թվականին Աֆղանստանում այցելեց աղջիկների համար նախատեսված մի դպրոց, որտեղ թալիբանի օրենքներով կանայք կրթության իրավունք չունեին։ Ալին նաև 2003 թվականին հանդես եկավ քննադատությամբ ընդդեմ ԱՄՆ-ի զորքերի Իրաք ներխուժման։[78]
2011 թվականի նոյեմբերի 15-ին Ալին ներկա գտնվեց իր գործունեության բերումով գլխավոր հակառակորդի՝ Ջո Ֆրեյզերի հուղարկավորությանը։
Մահ
խմբագրել2016 թվականի հունիսի 2-ին Մուհամմեդ Ալին հոսպիտալացվեց Ֆինիքսի հիվանդանոցներից մեկում (Արիզոնա, ԱՄՆ)՝ թոքերի խնդիրների հետ կապված առողջության վատթարացումով։ 2016 թվականի հունիսի 3-ին կյանքի 75-րդ տարում նա մահացավ[79][80]։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ նրա հարազատ քաղաք Լուիսվիլում (Քենթուքի, ԱՄՆ)[81]։
Անձնական կյանք
խմբագրելԱլին ամուսնացած է եղել չորս անգամ. նա ունի յոթ դուստր և երկու որդի։ Մուհամմեդի առաջին կինը մատուցողուհի Սոնջի Ռոյն (անգլ.՝ Sonji Roi) էր, ում հետ ամուսնացավ առաջին հանդիպումից մեկ ամիս անց։ «Իսլամի ազգ»-ի Ալիի ուսուցիչները մտահոգված էին նրա՝ ոչ մուսուլմանուհի կնոջ հետ ամուսնությամբ, և ի վերջո Ալին ստիպված էր ընտրություն կատարել հավատքի և կնոջ միջև։ 1965 թվականի հունիսի 23-ին զույգն ամուսնալուծության հայտ ներկայացրեց։ Դատավարության ժամանակ Ալին իր խոսքում առանձնապես ընդգծեց, որ իր կինը չի ցանկանում պահպանել մուսուլմանական դրես-կոդի կանոնները։ Նա դժգոհեց, որ կինը չափազանց ազատ ոճի հագուստ էր կրել Սոնի Լիսթոնի հետ երկրորդ մարտից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Գործընթացը շարունակվեց մինչև 1966 թվականի հունվար, երբ զույգը պաշտոնապես բաժանվեց[82][83]։
1967 թվականի օգոստոսի 17-ին Ալին ամուսնացավ Բելինդա Բոյդի հետ, ով հարսանիքից շատ չանցած ընդունեց իսլամ և փոխեց իր անունը Հալիլ Ալիի։ Զույգն ուներ չորս երեխա. դուստրը՝ Մարիյումը (ծնվ․ 1968), երկվորյակ դուստրեր Ջամիլան և Ռաշիդան (ծնվ. 1970) և որդին՝ Մուհամմեդ Ալի կրտսերը (ծնվ. 1972)։ 1970-ականների կեսերին Մուհամմեդին հետևող մեծաթիվ երկրպագուհիների պատճառով զույգի հարաբերություններն սկսեցին փչանալ։ Երկրպագուհիներից մեկն էլ Վերոնիկա Պորշն էր (անգլ.՝ Veronica Porsche)՝ Ալիի ընդդեմ Ջորջ Ֆորմանի մարտի պաստառի համար նկարահանված ֆոտոմոդելը։ Վերոնիկան գտնվում էր Զաիրում Մուհամմեդի մարտի նախապատրաստության ժամանակ և նրանց միջև սիրավեպ սկսվեց անկախ նրանից, որ Ալիի կինը նույնպես այդ ժամանակ գտնվում էր ճամբարում։ 1977 թվականի ամռանը Հալիլան և Մուհամմեդը բաժանվեցին, որից հետո նա ամուսնացավ Պորշի հետ։ Հարսանիքի ժամանակ հարսնացուն հղի էր, զույգն արդեն ուներ ևս մեկ երեխա՝ Հաննա անունով աղջիկ (ծնվ. 1976)։ Նրանց երկրորդ դուստրը՝ Լեյլա Ալին (ծնվ. 1977) հետագայում դարձավ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն։ 1986 թվականին Ալին և Վերոնիկան ամուսնալուծվեցին[84][65][83][85][86]։
1986 թվականի նոյեմբերի 19-ին Ալին ամուսնացավ Իոլանտա «Լոնի» Ուիլյամսի հետ, ում հետ նրանք ընկերներ էին դեռևս պատանեկության տարիներից Լուիսվիլում։ Նրանք որդեգրեցին հնգամյա Ասադ Ամինին (ծնվ. 1981)։ Ասադը նույնպես որոշեց իր կյանքը կապել սպորտի հետ. նա դարձավ բեյսբոլիստ և հավաքագրվեց «Լոս Անջելես Էնջելս» թիմի կողմից 2009 թվականին։ Դրա հետ մեկտեղ, Ալին ունի երկու արտամուսնական դուստրեր՝ Միյան (ծնվ. 1972) և Կալիան (ծնվ. 1974)[83][87][88]:
Մարտավարություն և ոճ
խմբագրելԵթե կարելի է բռնցքամարտի մենամարտի կանոններ սահմանել, ապա Ալին գործնականում խախտել է դրանցից յուրաքանչյուրը։ Նա ռինգում գուլպաներով տեղաշարժվելով և հակառակորդների հարվածներից խույս տալով սեփական ոճ մշակեց, որն ստեղծում էր պարի տպավորություն։ Ոչ ստանդարտ էին նաև Մուհամմեդի հարձակումները. նա հարվածներ էր հասցնում հակառակորդի համար անսպասելի անկյուններից՝ փորձելով նրան տարածության վրա պահել։ Դրանում նրան օգնում էին մշակված ջեբը, ինչպես նաև մարդաչափական տվյալները՝ 191 սմ հասակ ունեցող Ալին այն ժամանակ համարվում էր բարձրահասակ բռնցքամարտիկ։ Մուհամմեդը գերադասում էր հարձակումներ իրականացնել մրցակցի գլխի հատվածում՝ հազվադեպ հարվածներ հասցնելով իրանին[89]։
Իր կարիերայի գագաթնակետին Ալին արագության ցուցանիշով գերազանցում էր իր մրցակիցներից շատերին։ Նրա հարվածներն ու ռինգում տեղաշարժն այնքան արագ էին, որ նրան անվանում էին «կիսամիջինքաշայինի արագություն ունեցող ծանրքաշային»։ Մուհամմեդն իր արագաշարժության առավելությունն օգտագործում էր պաշտպանական գործողությունների ժամանակ՝ հույսը դնելով իր ռեֆլեքսների վրա, ինչը էֆեկտիվ էր և միաժամանակ՝ վտանգավոր. այդ ոճը մեկ անգամ չէր նրան մարտում տապալել։ Շատ մասնագետներ քննադատել են Ալիի անձնասպան պաշտպանությունը։ Նա գործնականում երբեք մարմինը չէր պաշտպանում, ինչից էլ հաճախ օգտվում էին նրա մրցակիցները։ Անհաջող պաշտպանության ամենավառ օրինակ կարելի է համարել նրա առաջին մարտը Ջո Ֆրեյզերի հետ, որում Մուհամմեդը պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ[89]։
Չնայած շարժումների արտաքուստ թեթևությանը՝ Ալին տիրապետում էր նոկաուտ հասցնող հարվածի. ամբողջ գործունեության ընթացքում 37 մարտ նա ավարտել է վաղաժամ, որոնցից 12-ը եղել են մասնակի նոկաուտներ, իսկ 25-ը տեխնիկական նոկաուտներ՝ մենամարտեր, երբ մրցավարը դադարեցրել է մարտը։ Ալիի պինդ ծնոտը ևս կարելի է դասել նրա առավելությունների թվին։ Մուհամմեդն իր կարիերայի ընթացքում բաց է թողել հսկայական քանակի հարվածներ և գործնականում միշտ մնացել է ոտքի վրա։ Քեն Նորտոնի հետ մենամարտում նա մրցում էր ջարդված ծնոտով։ Իսկ Սոնի Բենքսի, Հենրի Կուպերի և Չակ Վեպների հետ մարտերում Ալին նոկդաունի է ենթարկվել, ինչից հետո հաղթել է մարտերը[89]։
Ալին կատարելապես տիրապետում էր հակառակորդի վրա հոգեբանական ներգործության արվեստին։ Նա իր հակառակորդի վրա հարձակումն սկսել է մամուլում՝ բանաստեղծություններ հորինելով և գուշակելով, թե որ ռաունդում ինքը կհաղթի։ Հաճախ էր նրան հաջողվում իր մրցակիցներին ափերից դուրս բերել. օրինակ՝ Ջո Ֆրեյզերը չներեց Ալիին նույնիսկ այն բանից հետո, երբ Ալիի մոտ ախտորոշեցին Պարկինսոնի հիվանդություն։ Բռնցքամարտիկները հաշտվեցին Ֆրեյզերի մահից մի քանի տարի առաջ[90], բայց իր հարցազրույցներում Ֆրեյզերը կատակով նշում էր, որ դեռևս Ալիից ներողություն է սպասում[89]։
Ժառանգություն
խմբագրելԼուիսվիլում կա Մուհամմեդ Ալիի փողոց, որը բռնցքամարտիկի անվամբ է կոչվել 1978 թվականին։ Առաջին տարիներին բազմիցս էին այնտեղից Ալիի անունը կրող ճանապարհային նշանների գողության դեպքերը։ Նրա պատվին նախատեսված էր անվանել նաև Լուիսվիլի կենտրոնական դպրոցը, ինչը այդպես էլ տեղի չունեցավ[91]։ Ասոշեյթեդ Փրես գործակալության հետազոտության համաձայն (1993), Ալին Բեյբ Ռուտի հետ ամենաճանաչված ամերիկացի մարզիկների շարքում առաջին տեղն էր կիսում։ 12 տարեկանից բարձր հարցված ԱՄՆ-ի քաղաքացիների 97%-ը ճանաչում էր նրան[92]:. 2008 թվականին Մայքլ Ջորդանից հետ մնալով՝ նա գտնվում էր երրորդ տեղում[93]։
Մուհամմեդ Ալի կենտրոն
խմբագրել2005 թվականի նոյեմբերի 19-ին, Ալիի և Իոլանտայի ամուսնության 19-րդ տարեդարձին Լուիսվիլում կայացավ «Մուհամմեդ Ալի կենտրոն»-ի բացումը։ Կառույցն իրենից ներկայացնում է միջմշակութային կենտրոն թանգարանով, որը նվիրված է Մուհամմեդ Ալիի կյանքին, դրա հետ մեկտեղ, այնտեղ անցկացվում են տարբեր ցուցահանդեսներ, որոնք կապված են «խաղաղության գործի, սոցիալական պատասխանատվության և անձնական առաջխաղացման հետ»։ Վեցհարկանի շինությունն ունի 8988 մ² մակերես, շինարարության ծախսերը կազմել են 80 միլիոն դոլար[94][95]։
Անդրադարձ ԶԼՄ-ում
խմբագրելՈրպես աշխարհի չեմպիոն, ինչպես նաև հասարակական գործիչ, Ալին դարձավ բազմաթիվ հրապարակումների, գրքերի, ֆիլմերի և այլ նյութերի թեմա։ 1963 թվականին Ալին spoken word ժանրով ալբոմ թողարկեց, որը կրում էր «Մեծագույն» (անգլ.՝ The Greatest) անվանումը․ այն լույս տեսավ Columbia Records-ի լեյբլի վրա։ Ալին սպորտային Sports Illustrated հրատարակության շապիկին է եղել 37 անգամ, ինչը երկրորդ արդյունքն է ամսագրի պատմության մեջ Մայքլ Ջորդանից հետո։ 1975 թվականին լույս տեսավ Ռիչարդ Դարեմի կողմից գրված «Մեծագույնը. Իմ պատմությունը» (անգլ.՝ The Greatest: My Own Story) Ալիի ինքնակենսագրականը։ 1977 թվականին գրքի հիման վրա ֆիլմ են նկարահանել, որտեղ Մուհամմեդը խաղացել է ինքն իր դերը։ 1996 թվականին դուրս եկավ վավերագրական «Երբ մենք արքաներ էինք» ֆիլմը, որը նվիրված էր Ալիի և Ջորջ Ֆորմանի մարտին։ Ֆիլմն արժանացավ «Օսկար» մրցանակի «Լավագույն վավերագրական լիամետրաժ կինոնկար» անվանակարգում։ 2001 թվականին վարձույթի դուրս եկավ «Ալի» գեղարվեստական ֆիլմը, որտեղ Մուհամմեդի դերը խաղում էր Ուիլ Սմիթը. դերասանն այս ֆիլմի համար տղամարդու լավագույն դերակատար անվանակարգում ներկայացվեց «Օսկար» մրցանակի։ Զվարճանքների ինդուստրիայում ներդրումների համար Ալին աստղի արժանացավ Հոլիվուդյան «Փառքի պուրակում»։ Մուհամմեդ Ալիի աստղը բոլոր աստղերի շարքում միակն է, որ տեղադրված է «Դոլբի» թատրոնի պատին, ոչ թե մայթի վրա։ Այդ մասին խնդրել էր Ալին ինքը, քանի որ չէր ուզում, որ իսլամի մարգարեի անունը անցորդների ոտքի տակ լինի[96][97][98][99][100][101]։
Գրքեր
խմբագրել- Sulivan, George. The Cassius Clay Story. — 1964.
- Olsen, Jack. Black is Best: The Riddle of Cassius Clay. — 1967.
- Cottrell, John. Muhammad Ali, Who Once Was Cassius Clay. — 1968.
- Schulberg, Budd. Loser and Still Champion: Muhammad Ali. — 1972.
- Mailer, Norman. The Fight. — 1975.
- Ali, Muhammad.; Durham, Richard. The Greatest: My Own Story. — 1975.
- Lipsyte, Robert. Free to Be Muhammad Ali. — 1979.
- Freedman, Suzanne. Clay Vs. United States: Muhammad Ali Objects to War. — 1997.
- Remnick, David. King of the World. — 1999.
- Reemtsma, Jan Philipp. More Than a Champion: The Style of Muhammad Ali. — 1999.
- Drohan, Michele Ingber. Learning About Strength of Character from the Life of Muhammad Ali. — 1999.
- Latimer, Clay. Muhammad Ali (Journey to Freedom). — 2000.
- Marqusee, Mike. Redemption Song: Muhammad Ali and the Spirit of the Sixties. — 2000.
- Myers, Walter Dean. The Greatest: Muhammad Ali. — 2001.
- Collins, Mark. Muhammad Ali: Through the Eyes of the World. — 2001.
- Kram, Mark. Ghosts of Manila. — 2002.
- Ali, Muhammad.; Yasmeen, Hana. Muhammad Ali: The Soul of a Butterfly. — 2004.
- Rummel, Jack. Muhammad Ali: Heavyweight Champion. — 2005.
- Zirin, Dave. What’s My Name, Fool?: Sports and Resistance in United States. — 2005.
- Edmonds, Anthony O. Muhammad Ali: A Biography. — 2006.
- Shone, Rob. Muhammad Ali: The Life of a Boxing Hero. — 2006.
- Micklos, John. Muhammad Ali: I Am the Greatest. — 2010.
- Owens, Tom. Muhammad Ali. — 2011.
- Hauser, Thomas. Muhammad Ali: His Life and Times. — 2012.
Հեռուստատեսային և լիամետրաժ ֆիլմեր
խմբագրել- Jacobs, Jim. A.K.A. Cassius Clay. - 1970.
- Muhammad Ali: Skill, Brains & Guts. - 1975.
- Gries, Tom. The Greatest. - 1977.
- Kadar, Jan. Freedom Road. - 1979.
- Gast, Leon. When We Were Kings. - 1996.
- Consentino, Joseph. Muhammad Ali - The Whole Story. - 1997.
- Mann, Michael, Али - 2001.
- Grabsky, Phil. Muhammad Ali - Through the Eyes of the World. - 2003.
- ESPN. Ali’s 65 Արխիվացված 2013-06-19 Wayback Machine. - 2006.
- ESPN. Ringside Ali. - 2008.
- Thrilla in Manila. - 2008.
- Tomlinson, Alan. Muhammad Ali: Made in Miami. - 2008.
- McCormack, Pete. Facing Ali. - 2009.
- Maysles, Robert. ESPN Films 30 for 30: Muhammad & Larry. - 2010.
- Berndt, Michael. Ali’s Dozen. - 2010.
- Krantz, Les. Muhammad Ali - The Man, The Moves, The Mouth. - 2012.
Համակարգչային խաղեր
խմբագրել- Muhammad Ali Heavyweight Boxing - 1992
- Foes of Ali - 1995.
- Knockout Kings - 1998-2003.
- Fight Night - 2004-2011.
Պարգևներ
խմբագրել- Նախագահական Ազատության շքանշան (2005)[102].
- «Միջազգային ներում» կազմակերպության պարգև[102]
- Օտտո Գանի անվան խաղաղության շքանշան(2005)[102]
- «Հարյուրամյակի կենտուկիացի»[102]
- «Հարյուրամյակի լուիսվիլացի[102]
- Ֆիլադելֆիայի ազատության շքանշան (2012)[103]
Մարզական
խմբագրել- «Տարվա բռնցքամարտիկ» The Ring ամսագրի վարկածով (1963, 1972, 1974, 1975, 1978)[104]
- «Տասնամյակի բռնցքամարտիկ» The Ring ամսագրի վարկածով (1970-ականներ)[105]
- «Տարվա մարտ» The Ring ամսագրի վարկածով՝ ընդդեմ Ջագ Ջոնսի (1963), ընդդեմ Սոնի Լիսթոնի (1964), ընդդեմ Ջո Ֆրեյզերի (1971), ընդդեմ Ջորջ Ֆորմանի (1974), ընդդեմ Ջո Ֆրեյզերի (1975)[104]
- «Տարվա մարզիկ» Sports Illustrated ամսագրի վարկածով (1974)[106]
- Ընտրվել է բռնցքամարտի Փառքի սրահի անդամ (1987)[106]
- Ընդգրկվել է բռնցքամարտի Միջազգային փառքի սրահում (1990)[106]
- Արթուր Էշի անվան պարգև ESPN ալիքի կողմից (1997)[107]
- Պատմության Մեծագույն ծանրքաշային The Ring ամսագրի վարկածով (1998)[105]
- 20-րդ դարի Մեծագույն ծանրքաշային Ասսոշեյթեդ Փրեսի վարկածով[105]
- «Հարյուրամյակի ատլետ» GQ ամսագրի վարկածով[105]
- «20-րդ դարի մարզիկ» Sports Illustrated ամսագրի վարկածով[105]
- «Դարի սպորտային անձնավորություն» Բի-Բի-Սի-ի վարկածով[105]։
Նշումներ
խմբագրել- ↑ Պանչերներ անվանում են բռնցքամարտիկներին, ովքեր խաղադրույք են կատարում իրենց հարվածների ուժգնության վրա։ Հաճախ այդպիսի մարզիկները հույսը դնում են մեկ հզոր հարվածի վրա, քան թե կոմբինացիաների իրականացման։
- ↑ Սպորտային եզրաբանության մեջ «Անդերդոգ» (անգլ.՝ Underdog) բառը նշանակում է մարզիկ կամ թիմ, որը մրցույթում հաղթելու քիչ հնարավորություններ ունի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://www.nbcnews.com/news/sports/muhammad-ali-greatest-all-time-dead-74-n584776
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.usatoday.com/story/sports/2016/06/04/muhammad-ali-dies-obituary/85357592/
- ↑ https://dgvn.berlin/2017/03/01/verleihung-der-otto-hahn-friedensmedaille/
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/muhammad-ali/
- ↑ https://walkoffame.com/muhammad-ali/
- ↑ Հուբարդ, Ալան. (15.01.2012). «Բռնցքամարտ։ Ինչու է Մուհամմեդ Ալին իրապես հզորագույնը բոլորից» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «CNN/SI – SI օնլայն – Sports Illustrated-ի այս շաբաթվա համարը - Ալին` «դարի մարզիկ»». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ Սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Ալին թագադրվում է որպես դարի սպորտսմեն». BBC News. 1999 թ․ դեկտեմբերի 13.
- ↑ Edmonds, 2006, pp. 13-14, 16
- ↑ Edmonds, 2006, pp. 13-14
- ↑ Yasmeen, 2004, էջ 18
- ↑ Edmonds, 2006, էջեր 18-19
- ↑ Edmonds, 2006, էջեր 21-22
- ↑ Edmonds, 2006, էջ 23-24
- ↑ Edmonds, 2006, էջ 24-25
- ↑ 17,0 17,1 Edmonds, 2006, էջ 25-27 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «Edmonds—2006——25-27» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ Muhammad Ali – the Whole Story. 11:00-12:00 minutes in.
- ↑ Yasmeen, 2004, էջ 69
- ↑ Edmonds, 2006, էջեր 28-29
- ↑ Edmonds, 2006, էջեր 30-32
- ↑ Edmonds, 2006, էջ 32
- ↑ 23,0 23,1 Edmonds, 2006, էջեր 37-38
- ↑ Edmonds, 2006, էջեր 34-35
- ↑ Edmonds, 2006, էջեր 55-56
- ↑ Edmonds, 2006, էջ 39
- ↑ Edmonds, 2006, էջեր 49-52
- ↑ Edmonds, 2006, էջեր 53-54
- ↑ Edmonds, 2006, էջեր 56-57
- ↑ Edmonds, 2006, էջ 57-58, 63
- ↑ Edmonds, 2006, էջեր 64-65
- ↑ Edmonds, 2006, էջեր 70-71
- ↑ Rummel, 2005, էջ 49
- ↑ Edmonds, 2006, էջ 71
- ↑ Martin Davidson. «Muhammad Ali - More than Just a Boxer». 46:00 minutes in. Би-би-си.
{{cite episode}}
: Missing or empty|series=
(օգնություն) - ↑ Rummel, 2005, էջ 51
- ↑ Rummel, 2005, էջեր 53-54
- ↑ Edmonds, 2006, էջ 81
- ↑ Edmonds, 2006, էջ 84
- ↑ 40,0 40,1 Edmonds, 2006, էջ 92
- ↑ Rummel, 2005, էջեր 54-56
- ↑ Rummel, 2005, էջ 57
- ↑ Edmonds, 2006, էջ 91
- ↑ Rummel, 2005, էջեր 57-58
- ↑ Edmonds, 2006, էջ 93
- ↑ Edmonds, 2006, էջ 98
- ↑ Edmonds, 2006, էջ 99
- ↑ 48,0 48,1 Edmonds, 2006, էջ 105
- ↑ Sielski, Mike. «Frazier battled Ali in timeless trilogy» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012-15-05-ին.
- ↑ 50,0 50,1 «The Fight of the Century» (անգլերեն). IBHOF. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012-15-05-ին.
- ↑ Edmonds, 2006, էջեր 102-104
- ↑ Rummel, 2005, էջ 73
- ↑ 20882 «Muhammad Ali vs. Floyd Patterson (2nd meeting)» (անգլերեն). BoxRec. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6–ին-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Edmonds, 2006, էջ 108
- ↑ 22896 «Muhammad Ali vs. Ken Norton (2nd meeting)» (անգլերեն). BoxRec. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6–ին-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 22897 «Muhammad Ali vs. Rudi Lubbers» (անգլերեն). BoxRec. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6–ին-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Edmonds, 2006, էջ 109
- ↑ Rummel, 2005, էջ 76
- ↑ Edmonds, 2006, էջ 113-114
- ↑ Edmonds, 2006, էջ 115
- ↑ Rummel, 2005, էջ 81
- ↑ Rummel, 2005, էջեր 81-82
- ↑ Edmonds, 2006, էջ 117
- ↑ Edmonds, 2006, էջեր 117-118
- ↑ 65,0 65,1 Edmonds, 2006, էջ 118
- ↑ 66,0 66,1 Edmonds, 2006, էջ 119
- ↑ 67,0 67,1 Rummel, 2005, էջ 85
- ↑ 68,0 68,1 68,2 Edmonds, 2006, էջ 121
- ↑ Edmonds, 2006, էջ 122
- ↑ Edmonds, 2006, էջ 123
- ↑ 71,0 71,1 Rummel, 2005, էջ 93
- ↑ Rummel, 2005, էջեր 93-95
- ↑ Rummel, 2005, էջեր 95-96
- ↑ Rummel, 2005, էջեր 97-99
- ↑ Rummel, 2005, էջեր 101-103
- ↑ Rummel, 2005, էջ 103
- ↑ Rummel, 2005, էջեր 105-107
- ↑ Rummel, 2005, էջեր 108-109,111
- ↑ «Muhammad Ali dead at 74: tributes to the greatest of all time». The Telegraph. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
- ↑ CNN, Steve Almasy, Madison Park and Joe Sutton. «Muhammad Ali dies at 74». CNN. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ingle, Sean (2016 թ․ հունիսի 4). «Muhammad Ali, 'the Greatest', dies aged 74». the Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Edmonds, 2006, էջ 63
- ↑ 83,0 83,1 83,2 «Muhammad Ali (b. January 17, 1942)» (անգլերեն). ancentry.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Rummel, 2005, էջ 52
- ↑ Williams, Dee. «Laila Ali» (անգլերեն). WBAN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Johnson, Chuck. (19.01.2007). «Like dad, Ali's daughter rules the ring» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Bollinger, Rhett. (11.06.2009). «Angels draft boxing legend Ali's son» (անգլերեն). MLB. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Miller, Davis. (12.09.1993). «Still Larger Than Life – To Millions, Muhammad Ali Will Always Be The Champ» (անգլերեն). The Seattle Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 89,0 89,1 89,2 89,3 Smith, Marcus. (24.01.2011). «Mike Tyson vs. Muhammad Ali: An In-Depth Analysis of Who Would Really Win» (անգլերեն). Bleacher Report. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Duell, Mark. (15.11.2011). «The Greatest salutes Smokin' Joe: Ali leads mourners as boxing world says farewell to Frazier – the first man to beat him in the ring» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Ali stirs conflicting emotions in hometown» (անգլերեն). Courier-Journal. 2005 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Retton, Hammill most popular American athletes; Wilstein, Steve, Associated Press; May 17, 1993
- ↑ Shwartz, Bryn. (17.11.2008). «The Big Five: The 5 Most Recognizable Athletes in Sports History» (անգլերեն). Bleacher Report. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Fact sheet. Мохаммед Али-центр, «Мохаммед Али-центр», Луисвилл
- ↑ «About Mohammed Ali Centre» (անգլերեն). Muhammad Ali Center. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Ибрагимова, Саида (2013 թ․ մարտի 12). «Спортсмены-мусульмане заставляют весь мир уважать себя». Ислам.ру. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Magazine of the Week Sports Illustrated, November 28, 1983» (անգլերեն). Downtown Magazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «When We Were Kings» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Али» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Bowes, Peter. (25.12.2001). «Will Smith peaks as Ali» (անգլերեն). Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Muhammad Ali» (անգլերեն). HWOF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 102,0 102,1 102,2 102,3 102,4 «The man:Humanitarian» (անգլերեն). Muhammad Ali Enterprises. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Ассошиэйтед Пресс. (14.02.2012). «Muhammad Ali receives award» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 104,0 104,1 «Past winners of the Ring's year-end AWARDS» (անգլերեն). The Ring. 24.02.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 105,0 105,1 105,2 105,3 105,4 105,5 «Muhammad Ali» (անգլերեն). BoxRec. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 106,0 106,1 106,2 «Muhammad Ali - Awards And Accomplishments» (անգլերեն). Net Industries. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Muhammad Ali (1997)» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
Գրականություն
խմբագրել- Ali, Mohammed and Ali, Hana. Muhammad Ali: The Soul of a Butterfly. — Simon & Schuster, 2004. — 256 p. — ISBN 978-0-7432-5569-1
- Edmonds, Anthony O. Muhammad Ali: a biography. — Greenwood: Greenwood biographies, 2006. — 125 p. — ISBN 0-313-33092-1
- Rummel, Jack. Muhammad Ali: Heavyweight Champion. — Philadelphia: Chelsea House Publishers, 2005. — 133 p. — ISBN 0-7910-8156-7
Արտաքին հղումներ
խմբագրել- «The Official Muhammad Ali Website». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- «Muhammad Ali». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- «Muhammad Ali». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- Բերոուի նյարդաբանական ինստիտուտ. Մուհամմեդ Ալիի կենտրոն
- Mohammad Ali Career Արխիվացված 2020-02-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմեդ Ալի» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |