Սուրբ Հարություն եկեղեցի (Մոսկվա)
Սուրբ Հարություն եկեղեցի, Մոսկվա քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Армянская церковь Святого Воскресения в Москве)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի դաշնային նշանակության քաղաք, մայրաքաղաք Մոսկվայում։ Համակարգում է մոսկվաբնակ առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային ժառանգության օբյեկտ, եկեղեցի և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պրեսնենսկի շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | հունիսի 1, 1815 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Անվանված | Հիսուս Քրիստոսի հարություն |
Հիմնադրված | հունիսի 1, 1815 |
![]() | |
![]() | |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելԵկեղեցին կառուցվել է 1815 թվականին հայ բարերարներ Մինաս և Հովակիմ Լազարյան եղբայրների նախաձեռնությամբ։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սուրբ Հարությունը դարձավ միակ հայկական եկեղեցին Մոսկվայում։ Խորհրդային տարիներին եկեղեցին չէր գործում։ Սուրբ Հարություն եկեղեցուն կից ոչ մեծ սգո տունը կառուցվել է 1903 թվականի ամռանը, նվիրված է հեղափոխական ահաբեկիչների կողմից սպանված բանկիր և բարերար Իսահակ Ջամգարովի հիշատակին[2]։
Շենքի կառուցվածք
խմբագրելԱրտաքին մաս
խմբագրելԵկեղեցու հարակից մասում տեղ է հատկացված հավատացյալների մոմավառության համար, որը բաժանված է երեք մասի։ Այդտեղ տեղակայված են Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի, Գրիգոր Լուսավորչի, Նիկոլայ Հրաշագործի, Սուրբ Գևորգ Զորավարի սրբապատկերները։ Եկեղեցու մոտ կա նաև խաչքար, որտեղ ծաղկեպսակներ են դրվում սգո օրերին (մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը)։ Եկեղեցու մուտքը զարդարված է հրեշտակների և սրբերի քանդակներով։
Ներքին մաս
խմբագրելՆերկայումս եկեղեցում կա մոտ 10 սրբապատկեր, այդ թվում՝ Քրիստոսի, Աստվածամոր սրբապատկերները, Սուրբ Հռիփսիմեի, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնք դեռևս Գրիգոր Լուսավորչից առաջ քրիստոնեություն են քարոզել Մեծ Հայքում։ Եկեղեցու գմբեթի ներսի մասում պատկերված են սուրբ ավետարանիչները՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես առաքյալները։ Խորանի հատվածը զարդարված է Աստվածածնի սրբապատկերով, իսկ ներքևում պատկերված է Զվարթնոցի մանրակերտը։ Եկեղեցու ներսում մոմավառության տեղ չկա։
Հիշատակի տուն
խմբագրելՀիշատակի տունը կառուցվել է 1903 թվականի ամռանը՝ ի հիշատակ ծնունդով շուշեցի, բարերար Իսահակ Իսահակովիչի Ջամգարովի, ով 1902 թվականի դեկտեմբերի 15-ին դաշնակցականների կողմից սպանվել է քանդված Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գավթում։ Շինարարությունն իրականացվել է նրա եղբայրների՝ «Ջամգարով եղբայրներ» բանկային տան սեփականատերերի՝ Իվանի, Նիկոլայի, Աթենասի և Ալեքսանդրի միջոցներով։
1997 թվականին տունը վերականգնվել է Լևոն, Վլադիմիր և Մակար Հայրապետյան եղբայրների կողմից՝ ի հիշատակ գերեզմանատանը հանգչող ծնողների և բոլոր հայրենակիցների։
Միջոցառումներ
խմբագրել2011 թվականի փետրվարի 28-ին Հայ Առաքելական եկեղեցու, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, Ռուսաստանի հայերի միության անդամները, ինչպես նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ հավաքվել են եկեղեցու բակում և ծաղիկներ դրել եկեղեցու գերեզմանատան տարածքում՝ հարգելով ժամանակակից Ադրբեջանի տարածքում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ քաղաքներում հայերի զանգվածային ջարդերի զոհերի հիշատակը[3]։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Մարիամ Աստվածածնի սրբապատկերը
-
Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու սրբապատկերը
-
Սուրբ Գևորգի սրբապատկերը
-
Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը
-
Սուրբ Տիրամոր սրբապատկերը
-
Սուրբ Վարդան Մամիկոնյանի սրբապատկերը
-
Տաճարի խորանը
-
Խաչքար եկեղեցու մոտ
-
Քանդակազարդ մուտք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
- ↑ «Սուրբ Հարություն եկեղեցի, Մոսկվա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ В Москве отдадут дань памяти жертвам армянских погромов в Азербайджане