Սաքսոֆոն
Սաքսոֆոն (saxophone, ստեղծողի անունից և հունարեն tptovii— հնչյուն), պարզ լեզվակավոր մետաղյա փողային գործիք՝ կոնաձև փողով, ընդլայնված և դեպի վեր թեքված փողաբերանով։
Սաքսոֆոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | փայտե փողային գործիք, single clarinets with conical bore?[1] և single-reed instrument? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 422.212-71 |
Ստեղծման տարեթիվ | 1840[2] |
Հնարող | Ադոլֆ Սաքս[2] |
![]() |

Սաքսոֆոնների ընտանիքը նախագծվել է 1842 թվականին բելգիացի երաժշտական վարպետ Ադոլֆ Սաքսի կողմից և արտոնագրվել է նրա կողմից չորս տարի անց։ 19-րդ դարի կեսերից սաքսոֆոնը գործածվում է փողային, հազվադեպ՝ սիմֆոնիկ նվագախմբում, ինչպես նաև որպես սոլո գործիք՝ նվագախմբի (անսամբլի) ուղեկցությամբ։ Հանդիսանում է ջազի և դրան հարակից ժանրերի, ինչպես նաև էստրադային երաժշտության հիմնական գործիքներից մեկը։ Գործիքն ունի լիարժեք և հզոր հնչողություն, երգեցիկ տեմբր և մեծ տեխնիկական շարժունակություն։
Սաքսոֆոնների ընտանիքը բաղկացած է, հիմնականում, 7 գործիքից՝ սոպրանինո, սոպրանո, ալտ, տենոր, բարիտոն, բաս, կոնտրաբաս, որոնք ունեն հաջորդաբար մի-բեմոլ և սի-բեմոլ լարվածք (հանդիպում է նաև ֆա լարվածքի սոպրանինո)։ Որպես մենակատար առավել տարածված է ալտ սաքսոֆոնը։ Ունի թավ, հյութեղ, ինքնատիպ տեմբր, որ ավելի մոտիկ է փայտյա փողայիններին։ Հայտնի են սաքսոֆոնի համար գրված Կ․ Դեբյուսիի «Ռապսոդիան», Ա․ Գլազունովի, Է․ Հովհաննիսյանի կոնցերտները։ Սաքսոֆոնը ստեղծվել է Բելգիացի վարպետ Ադոլֆ Սաքսի կողմից 1840 ական թվականներին Ֆրանսիայում։ Ադոլֆ Սաքսը հանդիսանում է նաև պղնձյա փողային գործիքների ընտանիքի, Սաքսոգոռների կառուցող։ Սաքսոֆոնի ցուպը (трость) և լկամը (мунштук) շատ նման են կլառնետի ցուպին և լկամին։ Սաքսոֆոնը համարվում է պղնձյա փողային և փայտայա փողային գործիքների միջանկյալ տեսակ (քանի որ Սաքսոֆոնը մետաղյա է իսկ ցուպը (трость) փայտյա)։Սաքսոֆոնի հնչյունային տրված ծավալը 2,5 օկտավա է, բայց սաքսոֆոնը հնարավորություն ունի բարձրանալ 5 օկտավայից ավել դեպի վեր ուղղությամբ։ Սաքսոֆոնը օգտագործվում է և կլասիկ և ջազային երաժշտության մեջ հիմնականում երկու ոլորտներում էլ սաքսոֆոնը գտնվում է մենակատարի դերում։ Այժմ Ֆրանսիայում այդ փողոցը որում ստեղծվել է սաքսոֆոնը կրում է Ադոլֆ Սաքսի անունը։ Սաքսոֆոնային ջազի նախահայրերից մեկը Չարլի Պարկերն է, նրա օրոք Սաքսոֆոնը դարձավ ամենահայտնի ջազային գործիքներից մեկը։ Առաջին անգամ օպերայում սաքսոֆոնը ներգրավել է Ջորջ Գեռշվինը։ Առաջին անգամ Հայկական սիմֆոնիկ և օպերային ստեղծագործություններում սաքսոֆոնը ներգրավել է Արամ Խաչատրյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Consortium M. Revision of the Hornbostel-Sachs Classification of Musical Instruments by the MIMO Consortium
- ↑ 2,0 2,1 Риман Г. Саксофон (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1157.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաքսոֆոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 253)։ |