Դավիթ Մալյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալյան (այլ կիրառումներ)
Դավիթ Մելքումի Մալյան (ապրիլի 4 (17), 1904, Զաքաթալա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 17, 1976[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4 (17), 1904 |
Ծննդավայր | Զաքաթալա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 17, 1976[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի հորեղբայրն է։
Կենսագրություն Խմբագրել
Դավիթ Մալյանը ծնվել է 1904 թվականին Զաքաթալա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, որը կիսատ է թողել, քանի որ ընտանիքի հետ միասին 1918 թվականին Ադրբեջանից տեղափոխվում է Վրաստանի Թելավ քաղաք։
Մասնագիտական կրթությունը Մալյանը ստանում է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում 1924 թվականին՝ Արշակ Բուրջալյանի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ։
Կարճ ժամանակ աշխատում է Երևանի Առաջին պետթատրոնում, այնուհետև աշխատանքի է անցնում Թիֆլիսի Հայ դրամայում։
1929-1930 թվականներին Դավիթ Մալյանը աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում։ Այնուհետև երկու թատերաշրջան անց է կացրել Երևանի Բանվորական թատրոնում։ Հետո դերասանը տեղափոխվում է Հայֆիլմ և 1937 թվականին հաստատվում Սունդուկյանի անվան թատրոնում իբրև դերասան[2]։
Հեղինակ է «Դեմքեր, հանդիպումներ» գրքի (1974)։
Պարգևներ Խմբագրել
ԽՍՀՄ պետական մրցանակներ (1950, 1952)
Խաղացած դերերը թատրոնում Խմբագրել
- Ժադով՝ «Եկամտավոր պաշտոն»
- Նեսչաստլիվցև՝ «Անտառ»
- Կրեչինսկի՝ «Կրեչինսկու հարսանիքը»
- Միքայելյան՝ «Կապուտան», 1938 թվական
- Դենիս Դավիդով՝ «Ֆելդմարշալ Կուտուզով», 1942 թվական
- գեներալ Օգնև՝ «Ռազմաճակատ», 1942 թվական
- Հարրի Սմիթ՝ «Ռուսական հարց», 1947 թվական
- Միքայել Նալբանդյան՝ «Միքայել Նալբանդյան», 1952 թվական
- Շիբանով՝ «Մեծ ուժ»
- Մակեև՝ «Օտար ստվեր»
- Ավալյան՝ «Բարձունքներում»
- Տիգրան՝ «Խիզախում»
- Թուսյան՝ «Սպանված աղավնի», 1944 թվական
- Պարատով՝ «Անօժիտը», 1946 թվական
- Լոպախին՝ «Բալենու այգին», 1951 թվական
- Կարենին՝ «Կենդանի դիակ», 1951 թվական
- Չեպուռնոյ՝ «Արևի զավակները», 1953 թվական
- Սմբատ՝ «Քաոս», 1959 թվական
- Կարսեցյան՝ «Փորձադաշտ»
- Պոտապով՝ «Մոսկովյան բնավորություն»
Խաղացած դերերը կինոյում Խմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1926 | Շոր և Շորշոր | սատանա |
1926 | Նաթելլա | Զոնդո, Ուտուի ընկեր |
1935 | Պեպո | Կակուլի |
1937 | Վեց համազարկ | սպա |
1938 | Զանգեզուր | Մակիչ |
1939 | Սևանի ձկնորսները | Արամ |
1939 | Լեռնային արշավ | Վարդան |
1941 | Արյան դեմ արյուն | տանկի հրամանատար |
1941 | Հայրենասերների ընտանիքը | Լևոն |
1943 | Դավիթ Բեկ | Շահումյան |
1947 | Անահիտ | Հրանտ |
1950 | Երկրորդ քարավան (անավարտ) | |
1955 | Հասցեատիրոջ որոնումները | Սուրեն Պետրովիչ |
1955 | Ուրվականները հեռանում են լեռներից | ակադեմիկոս Սաթունց |
1956 | Սիրտն է երգում | Մարգարյան |
1957 | Ում է ժպտում կյանքը | Մացատուրյան |
1957 | Անձամբ ճանաչում եմ | Օսկար Կոն |
1959 | Ինչու է աղմկում գետը | Դարբինյան |
1960 | Կոչված են ապրելու | պետրոսյան |
1961 | Տասներկու ուղեկիցներ | Մինասյան |
1964 | Դժվար անցում | Դավթյան |
1966 | Լալվարի որսկանը | Ավագ |
Գրականություն Դավիթ Մալյանի մասին Խմբագրել
- Ա.Արաքսմանյան, Դավիթ Մալյան, 1957 թվական
Մեջբերումներ Դավիթ Մալյանից Խմբագրել
Դավիթ Մալյանի արվեստը... հեռու է պճնանքից ու սեթևեթանքից .... նա գրեթե իր բոլոր դերերում աչքի է ընկնում գույների զուսպ օգտագործմամբ .... նույն գույնի տարբեր երանգներով նրա ստեղծագործությունն ավելի մոտ է գրաֆիկային։ Մալյանը... ձգտում է կերպարն ընդհանրացնող զուսպ երանգների, քան գունազարդող մանրամասների։ - Ալեքսանդր Արաքսմանյան, դրամատուրգ[3]
|
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Малян Давид Мелкумович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967
- ↑ Դավիթ Մալյան
Արտաքին հղումներ Խմբագրել
- Դավիթ Մալյան Archived 2021-06-28 at the Wayback Machine.