Գեներալիսիմուս (լատիներեն generalissimus - ամենագլխավոր), բարձրագույն զինվորական կոչում, որը տրվել է Սրբազան Հռոմեական կայսրությունում, իսկ ավելի ուշ նաև Ռուսաստանում և Չինաստանում։

Այս կոչումը տրվել է տրվել է այն զորավարներին, ովքեր պատերազմական շրջանում ղեկավարել են մեկ կամ մի քանի բանակ, մի քանի դեպքերում գեներալիսիմուս կոչումը տրվել է նաև ազնվանական տոհմից սերող ազդեցիկ անձանց կամ քաղաքական գործիչներին։

Երկրներ և գեներալիսիմուսներ

խմբագրել

Սրբազան Հռոմեական կայսրություն և Ավստրիա

խմբագրել
  • իշխան Ալբրեխտ Վալլենշտեյն (1583 - 1634)
  • իշխան Ռայմոնդո Մոնտեկուկկոլի (1609 - 1680)
  • իշխան Կառլ Լոտարինգիացի (1712 - 1780)
  • իշխան Մաքսիմիլլիան Բավարիացի (1662 - 1726)
  • իշխան Եվգենի Սավոյացի (1663 - 1736)
  • կոմս Լեոպոլդ Յոզեֆ Դաուն (1705 - 1766)
  • կոմս Էռնստ Գիդեոն Լաուդոն (1716 - 1790)
  • հերցոգ Կառլ (1771 - 1847)
  • իշխան Կառլ Ֆիլիպ Շվարցենբերգ (1771 - 1820)

Ռուսաստան

խմբագրել

Ռուսաստանում այս կոչումը առաջինը ստացել է զորավար Ա. Ս. Շեյնը Պետրոս I-ից 1696 թվականի հունիսի 28-ին։

Ֆ. Յու. Ռոմոդանովսկին և Ի. Ի. Բուտուրլինը ոչ պաշտոնապես ստացել են այդ կոչումը Շեյնից 2 տարի առաջ՝ 1694 թվականին։

Պաշտոնապես Ռուսաստանում գեներալիսիմուս կոչումը մտցվել է ռազմական կանոնադրությամբ 1716 թվականից։ Ռուսաստանում գեներալիսիմուս կոչմանն արժանացած մյուս անձինք են՝

  • իշխան Ա. Դ. Մենշիկով - 1727 թվականի մայիսի 12
  • արքայազն Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգսկի (Իվան VI կայսրի հայրը) - 1740 թվականի նոյեմբերի 11
  • Ալեքսանդր Սուվորով - 28 հոկտեմբերի 1799

Ֆրանսիա Արքայազն Անրի Անժուացի 1569 թ.(I գենրալիսիմուս)

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1954 թվականի հունիսի 26-ի ՍՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով հաստատվել է «Սովետական Միության Գեներալիսիմուս» կոչումը և հունիսի 27-ին շնորհվել է Ստալինին։

Ներկայումս Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ գեներալիսիմուս կոչումը նախատեսված չէ։

Չինաստան

խմբագրել
  • Յուան Շիկայ (1859 - 1916)
  • Սուն Յատսեն (1866 - 1925)
  • Տան Ցզիյաո (1882 - 1927)
  • Չան Կայշի (1887 - 1975)
  • Չժան Ցզոլին (1875 - 1928)
  • Պու Ի (1906 - 1967)

Չեչնիա

խմբագրել

1996 թվականի դեկտեմբերի 23-ի Իչկերիայի Չեչնիայի Հանրապետություն սահմանել է գեներալիսիմուս կոչումը և հետմահու շնորհել այն Ջոհար Դուդաևին։ Նրանից բացի նույն կոչումը ստացել են Ասլան Մասխադովը (1951-2005) և Շամիլ Բասաևը (1965 - 2006)

Այլ երկրների հայտնի գեներալիսիմուսներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 10