Յանկա Կուպալա
Յանկա Կուպալա (իսկական անուն ազգանունը՝ Իվան Դոմինիկովիչ Լուցեվիչ, բելառուս․՝ Іван Дамінiкавіч Луцэвіч, հունիսի 25 (հուլիսի 7), 1882[1], Վյազինկա, Q4387887?, Maladziečna District, Բելառուս - հունիսի 28, 1942[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս։
Յանկա Կուպալա բելառուս․՝ Янка Купала | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | բելառուս․՝ Іван Дамінікавіч Луцэвіч |
Ծնվել է | հունիսի 25 (հուլիսի 7), 1882[1] |
Ծննդավայր | Վյազինկա, Q4387887?, Maladziečna District, Բելառուս |
Վախճանվել է | հունիսի 28, 1942[1][2] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Military Cemetery Minsk |
Գրական անուն | Адзін з «парнасьнікаў», Вайдэльота, Здарэнец, Левы, Марка Бяздольны, Ня-Гутнік, Стары Мінчук, Янук з-пад Мінска, Янка Купала, К., І.К., Я. К., К-а, Л., І.Л. և Л.І. |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, գրող, լրագրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ |
Լեզու | ռուսերեն և բելառուսերեն[1] |
Ազգություն | Բելառուսներ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան և Q33228179? |
Անդամակցություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան և The People’s Poet of Belarus? |
Ամուսին | Վլադիսլավա Լուցևիչ |
![]() | |
Yanka Kupala Վիքիպահեստում |
Համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը, Բելառուսի ազգային բանաստեղծ, Բելառուսի և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Լենինյան և Ստալինյան մրցանակի դափնեկիր։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1882 թ. հուլիսի 7-ին (ըստ որոշ տվյալների հունիսի 25) Վյազինկա գյուղում, (ներկայումս Բելառուսի հանրապետության Մինսկի մարզի Մոլոդեչնենսկի շրջան), Դոմոնիկ Օնուֆրիևիչի և Բենիգնի Իվանովնայի ընտանիքում։ Մանուկ հասակում ապագա գրողը ստիխված էր լինում օգնել հորը, ով չնայած իրենց ազնվանական ծագմանը, հասարակ հողագործ գյուղացի էր և մշակում էր հարուստ սեփականատերերի հողատարածքները վճարելով նրանց հողի վարձակալության գումարներ։ Հոր մահից հետո 1902 թ. դառնում է տնային ուսուցիչ և գրագիր։
Այնուհետև սևագործ աշխատանքի է անցնում տեղի գինու գործարանում։ Չնայած ծանր աշխատանքը նրանից մեծ ժամանակ էր խլում, նա ժամանակ էր գտնում ինքնադաստիարակման և ուսուցումների համար՝ հատկապես սիրում էր ընթարցանությունը։ 1898 թ. ավարտում է Բելարուչ քաղաքի ազգային ուսումնարանը։
1908 - 1909 թթ. ապրելէ Վիլնոյում, որտեղ աշխատում էր բելռուսական առաջին «Наша Ніва» թերթի խմբագրությունում։ Այնտեղ էլ ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Վլադիսլավ Ստանկևիչի հետ։ Նույն քաղաքքում նա ծանոթանում է նաև դերասանուհի Պավլինա Մյաձելկոյի հետ։ Հիացած լինելով դերասանուհու տաղանդով, նրա անունով է կոչում իր առաջին պիեսը՝ «Պաուլինկա» կատակերգությունը։
1909 - 1913 թթ. սկսնակ բանաստեղծը սովորում է Սանկտ Պետերբուրգում, իսկ 1915 թ. ավարտում է ուսումը Մոսկվայի քաղաքային ժողովրդական ինստիտուտը։ Ուսումը սակայն կիսատ է մնում և 1916 թ. նա մեկնում է ռազմաճակատ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին, ծառայության անցնելով ճանապարհաշինարարական ջոկատում, որտեղ աշխատում է մինչև Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունը։
Նա բնակություն է հաստատում Սմելոնսկում աշխատելով շինարարության ոլորտում։ Հեղափոխությունից հետո Յանկա Կուպալան տեղափոխվում է Մինսկ, ուր և ապրում է մինչև իր կյանքի վերջ։
Մահացել է 1942 թ. հունիսի 28-ին, Մոսկվայի «Մոսկվա» հյուրանոցում։ Թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը, իսկ 1962 թ. նրա աճյունը տեղափոխվել է Բելառուս և վերահուղարկավորվել Մինսկի Զինվորական գերեզմանատանը մոր գերեզմանի կողքին (ով ի դեպ մահացել էր Մինսկի պաշարման ժամանակ չիմանալով որդու մահվան մասին)։ Նույն գերեզմանատանն է թաղված նաև բելառուս մեկ այլ հայտնի գրող՝ Յակուբ Կոլասը, նրանց հիշատակին կագնեցված է մեծ հուշարձան։
ԵրկերԽմբագրել
ԲանաստեղծություններԽմբագրել
- «Ժալեյկա» (բելառուս․՝ «Жалейка», 1908)
- «Գուսլյար» (բելառուս․՝ «Гусьляр», 1910)
- «Թանկ կյանքին» (բելառուս․՝ «Шляхам жыцьця», 1913)
- «Ժառանգություն» (բելառուս․՝ «Спадчына», 1922)
- «Անանունը» (բելառուս․՝ «Безназоўнае», 1925)
- «Ծաղկում» (բելառուս․՝ «Адцьвітаньне», 1930)
- «Երգ շինարարությանը» (բելառուս․՝ «Песня будаўніцтву», 1936)
- «Բելառուսի շքանշանակրը» (բելառուս․՝ «Беларусі ардэнаноснай», 1937)
- «Սրտից» (բելառուս․՝ «Ад сэрца», 1940)
- «Բելառուս պարտիզաններին» (բելառուս․՝ «Беларускім партызанам», 1940)
ՊոեմներԽմբագրել
- «Ձմռանը» (բելառուս․՝ «Зімою», 1907)
- «Ոչ մեկին» (բելառուս․՝ «Нікому», 1907)
- «Կալեկա» (բելառուս․՝ «Калека», 1907)
- «Հատուցում սիրով» (բելառուս․՝ «Адплата каханнем», 1907)
- «Պիլիպովկայում» (բելառուս․՝ «У Піліпаўку», 1908)
- «Ինչու՞ համար» (բելառուս․՝ «За што?», 1908)
- «Հավերժական երգ» (բելառուս․՝ «Адвечная песьня ў ХІІ-ці праявах», 1908)
- «Կուրգան» (բելառուս․՝ «Курган», 1910)
- «Երազ կուրգանի վրաе» (բելառուս․՝ «Сон на кургане», 1910)
- «Սուրբ Ծնունդի ժամանակ» (բելառուս․՝ «На Куццю», 1911)
- «Ձյադի վրա» (բելառուս․՝ «На Дзяды», 1911)
- «Բոնդարովնա» (բելառուս․՝ «Бандароўна», 1913)
- «Առյուծի գերեզմանը» (բելառուս․՝ «Магіла льва», 1913)
- «Ես և նա» (բելառուս․՝ «Яна і я», 1913)
- «Հանգստի ժամանակ» (բելառուս․՝ «На папасе», 1913)
- «Անանունը» (բելառուս․՝ «Безназоўнае», 1924)
- «Օրեսսա գետի վրայով» (բելառուս․՝ «Над ракой Арэсай», 1933)
- «Տարասովի բաժինը» (բելառուս․՝ «Тарасова доля», 1939)
ՊիեսներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ բանաստեղծությունների ժողովածու
- ↑ պոեմների ժողովածու
- ↑ պիեսների ժողովածու