Մայքլ Արլեն
Մայքլ Արլեն (Տիգրան Սարգսի Գույումճյան, նոյեմբերի 16, 1895[1][2][3], Ռուսե, Բուլղարիա - հունիսի 23, 1956[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), սփյուռքահայ անգլիագիր գրող։ Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանը։
Մայքլ Արլեն | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Տիգրան Գույումճեան |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1895[1][2][3] |
Ծննդավայր | Ռուսե, Բուլղարիա |
Վախճանվել է | հունիսի 23, 1956[1][2][3] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | ակնարկագիր, գրող, դրամատուրգ և վիպասան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մալվերն քոլեջ և Էդինբուրգի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1916-1939 |
Ժանրեր | դրամա |
Աշխատավայր | The New Age |
Ամուսին | Ատալանտա Մերկատի |
Զավակներ | Մայքլ Ջոն Արլեն Վենեցիա Արլե |
Michael Arlen Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Մայքլ Արլենը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 16–ին, Բուլղարիայի Ռուշչուկ (հիմա՝ Ռուսե) քաղաքում։ Նրա նախնիներն անեցիներ էին, որ գաղթել էին Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա։
1913 թվականին նա մեկնում է Լոնդոն և ուսանում բժշկություն։ 1922 թվականից ընդունում է բրիտանական քաղաքացիություն։
1941 թվականից նա բնակություն է հաստատում ԱՄՆ–ում, ուր տեղափոխվել էր ընտանիքը։ Վախճանվել է 1956 թ. հունիսի 23-ին, Նյու Յորքում։
Գրական գործունեությունԽմբագրել
1924 թվականին լույս է տեսնում նրա «Կանաչ գլխարկը» վեպը, որը նրան բերում է համաշխարհային փառք։ Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով։ Վեպը նաև բեմադրվել է ու էկրանավորվել։
«Կանաչ գլխարկը» մի սիրո պատմություն է։ Սիրող երիտասարդները ժամանակի բարոյական կաշկանդումների պայմաններում ստիպված են լինում որոշ ժամանակով հեռանալ իրարից, բայց 11 տարի անց նրանք վերագտնում են իրար։ Վեպում պատկերված է Անգլիայի բարձրաշխարհիկ հանրության կյանքը։ Հերոսուհու բարոյական կերպարը երկար տարիներ չափանիշ էր արևմտյան երիտասարդության համար։
Ստեղծագործությունների ցանկԽմբագրել
- «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920)
- «Կանաչ գլխարկը» վեպ (1924)
- «Տղամարդիկ երկար չեն սիրում կանանց» վեպ (1931)
- «Թռչող հոլանդացին» վեպ (1989)
շարունակելի
Կարդացեք նաևԽմբագրել
- Գ. Նժդեհ «Բաց նամակ Մայքլ Արլէնին» ([1], էջ 461)
- Վիլյամ Սարոյան «A՝ Առլենի համար, Հայաստանի համար» ([2])
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 545)։ |