Տրիպոլի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիպոլի (այլ կիրառումներ)
Տրիպոլի (արաբ․՝ طرابلس الغرب, Տարաբուլուս էլ Գարբ[1]), Լիբիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Բնակչությունը՝ ▼1 176 000 մարդ (2022):
Քաղաք | |||
---|---|---|---|
Տրիպոլի | |||
طرابلس | |||
| |||
Երկիր | Լիբիա | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Լիբիա | ||
Հիմնադրված է | մ.թ.ա. 7-րդ դար թ. | ||
Մակերես | 400 կմ² | ||
ԲԾՄ | 81 մ | ||
Պաշտոնական լեզու | արաբերեն | ||
Խոսվող լեզուներ | արաբերեն | ||
Բնակչություն | ▼1 176 000 մարդ (2022) | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +218 218 | ||
Պաշտոնական կայք | tripoli.info | ||
| |||
Արդյունաբերություն
խմբագրելՏրիպոլին երկրի առևտրական և ֆինանսական գլխավոր կենտրոնն է։ Նավահանգիստ է, ավտոճանապարհների հանգույց։ Ունի միջազգային օդանավակայան։ Տրիպոլիում կենտրոնացած է Լիբիայի արդյունաբերական ձեռնարկությունների մոտ 3/4-ը։ Զարգացած է սննդի, տեքստիլ, կաշվի արդյունաբերությունը, նավթավերամշակումը, տնայնագործական արհեստագործությունը, ձկնորսությունը։ Կա Ջէկ։ Տրիպոլիում անցկացվում է ամենամյա միջազգային տոնավաճառ։
Գիտություն և կրթություն
խմբագրելՈւնի համալսարան, փոստային կապերի և հեռուստահաղորդակցման ինստիտուտ, կիրառական արվեստի և արհեստների դըպրոց, մի շարք գիտական ընկերություններ, եգիպտական մշակույթի կենտրոն, պետական գրադարան, թանգարաններ, թատրոններ։ Պահպանվել են հռոմեական և բյուզանդական ժամանակների ճարտարապետական հուշարձաններ, մզկիթներ։
Պատմական ակնարկ
խմբագրելՀիմնել են փյունիկեցիները մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին՝ Էա անունով։ Հույները Էան Աաբրաթա և Լեպտիս Մագնա գաղութների հետ անվանել են Տրիպոլիս (նշանակել է «երեք քաղաք»), սակայն Տրիպոլի անվանումը պահպանվել է նաե Էայի համար։ Մ. թ. ա. 105-ին նվաճել են հռոմեացիները, 5-րդ դարում՝ վանդալները, 6–7-րդ դարերում գտնվել է Բյուզանդիայի, VII դարից՝ Արաբական խալիֆայության, 1551-1911 թվականներին՝ Օսմանյան կայսրության կազմում։ 1911-ի հոկտեմբերին գրավել են իտալական զորքերը (մինչև 1943 թվականը, երբ Տրիպոլին գրավել են անգլիական զորքերը)։ Մինչև Լիբիայի անկախության հռչակումը (1951) Տրիպոլին ազգային-ազատագրական պայքարի կենտրոններից էր։ 1951 թվականի դեկտեմբերից 1969 թվականի սեպտեմբերի 1-ը Լիբիայի թագավորության մայրաքաղաքներից էր, 1969 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Լիբիայի Հանրապետության մայրաքաղաքը։
1986 թվականին ԱՄՆ մեղադրել է Լիբիային ահաբեկչությանը սատարելու մեջ և ԱՄՆ օդային ուժերը ռմբակոծել են Տրիպոլին և Բենգազին։ Թեև Մալթան զգուշացրել էր Լիբիային մոտեցող օդանավների մասին, բայց քաղաքները չեն կարողացել որևէ կերպ դիմակայել։ 2003 թվականին ՄԱԿ-ի պատժամիջոցները Լիբիայից հանվել են, և Տրիպոլիի նավահանգստի բեռնափոխադրումները կտրուկ աճել են, որն էլ ազդել է քաղաքի տնտեսական աճին։
2011 թվականի օգոստոսին քաղաքում ծավալվել են ռազմական գործողություններ Լիբիայի ազգային անցումային խորհրդի և Մուամմար Կադդաֆիի զորքերի միջև։
Կլիմա
խմբագրելՏրիպոլիում տիպիկ միջերկրածովային կլիմա է՝ տաք, չոր ամառով, անձրևոտ և ցրտոտ ձմեռով։ Տեղումները տարեկան միջին 334 մմ։
Տրիպոլիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 32 (90) |
33 (91) |
37 (99) |
41 (106) |
43 (109) |
47 (117) |
47 (117) |
48 (118) |
46 (115) |
42 (108) |
37 (99) |
31 (88) |
48 (118) |
Միջին բարձր °C (°F) | 17.9 (64.2) |
19.1 (66.4) |
20.7 (69.3) |
23.7 (74.7) |
27.1 (80.8) |
30.4 (86.7) |
31.7 (89.1) |
32.6 (90.7) |
31.0 (87.8) |
27.7 (81.9) |
23.3 (73.9) |
19.3 (66.7) |
25.4 (77.7) |
Միջին օրական °C (°F) | 13.4 (56.1) |
14.3 (57.7) |
16.0 (60.8) |
18.7 (65.7) |
21.9 (71.4) |
25.3 (77.5) |
26.7 (80.1) |
27.7 (81.9) |
26.2 (79.2) |
22.9 (73.2) |
18.4 (65.1) |
14.6 (58.3) |
20.5 (68.9) |
Միջին ցածր °C (°F) | 8.9 (48) |
9.5 (49.1) |
11.2 (52.2) |
13.7 (56.7) |
16.7 (62.1) |
20.1 (68.2) |
21.7 (71.1) |
22.7 (72.9) |
21.4 (70.5) |
18.0 (64.4) |
13.4 (56.1) |
9.9 (49.8) |
15.6 (60.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 0 (32) |
1 (34) |
2 (36) |
2 (36) |
7 (45) |
11 (52) |
12 (54) |
14 (57) |
12 (54) |
10 (50) |
1 (34) |
0 (32) |
0 (32) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 62.1 (2.445) |
32.2 (1.268) |
29.6 (1.165) |
14.3 (0.563) |
4.6 (0.181) |
1.3 (0.051) |
0.7 (0.028) |
0.1 (0.004) |
16.7 (0.657) |
46.6 (1.835) |
58.2 (2.291) |
67.5 (2.657) |
333.9 (13.146) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 9.4 | 6.4 | 5.8 | 3.3 | 1.5 | 0.6 | 0.2 | 0.0 | 2.3 | 6.8 | 6.9 | 9.1 | 57.4 |
% խոնավություն | 66 | 62 | 56 | 54 | 51 | 41 | 52 | 54 | 56 | 63 | 65 | 69 | 57 |
Միջին ամսական արևային ժամ | 206 | 214 | 237 | 250 | 315 | 312 | 376 | 352 | 271 | 244 | 212 | 198 | 3187 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[2] | |||||||||||||
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun and relative humidity)[3], Weatherbase (record highs and lows)[4] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 28. (ռուս.)
- ↑ «World Weather Information Service – Tripoli». World Meteorological Organization. 2011 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Cappelen, John; Jensen, Jens. «Libyen – Tripoli» (PDF). Climate Data for Selected Stations (1931–1960) (Danish). Danish Meteorological Institute. էջ 170. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Weatherbase: Historical Weather for Tripoli, Libya». Weatherbase. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիպոլի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Տրիպոլի» հոդվածից (հ․ 12, էջ 105 )։ |