Արքայազն Ֆիլիպ
Ֆիլիպ Մաունթբեթեն (անգլ.՝ Philip Mountbatten, հունիսի 10, 1921[3][4][5][…], Կերկիրա, Հունաստանի թագավորություն - ապրիլի 9, 2021[6][7][8][…], Վինձոր ամրոց, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը։ Ունի Էդինբուրգի դուքսի կոչում։ Նախկինում եղել է Հունաստանի և Դանիայի արքայազնը։ Ֆիլիպը ծնվել է Հունաստանում, նրա ընտանիքը արտաքսվել է երկրից, երբ նա 18 ամսական էր։ Ֆրանսիայում, Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում կրթություն ստանալուց հետո նա 18 տարեկան հասակում միացել է Թագավորական նավատորմին 1939 թվականին, սկսել է ծառայություն մատուցել արքայադուստր Եղիսաբեթին, որին հանդիպել էր 1934 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է Միջերկրական և Խաղաղօվկիանոսյան նավատորմերում։
Արքայազն Ֆիլիպ անգլ.՝ Philip Mountbatten | |
![]() | |
Կրթություն՝ | Գորդոնսթաուն (1939)[2], Cheam School?, Schule Schloss Salem?[2] և Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ (1939) |
---|---|
Մասնագիտություն՝ | պոլո խաղացող, սպա, թագավորական կոնսորտ, ռազմածովային սպա և ազնվական |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի և ուղղափառություն |
Ծննդյան օր | հունիսի 10, 1921[3][4][5][…] |
Ծննդավայր | Կերկիրա, Հունաստանի թագավորություն |
Վախճանի օր | ապրիլի 9, 2021[6][7][8][…] (99 տարեկան) |
Վախճանի վայր | Վինձոր ամրոց, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Թաղված | King George VI Memorial Chapel |
Դինաստիա | Mountbatten family?[1] և Գլյուքսբուրգների տոհմ (Հունաստան) |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Philip of Greece and Denmark[1] |
Հայր | Անդրեաս, Հունաստանի և Դանիայի արքայազն[1][10] |
Մայր | Ալիսա Բատենբերգ[1][10] |
Ամուսին | Եղիսաբեթ II[1][11][10][…] |
Զավակներ | Չարլզ III[5][1][10], Աննա[5][1][10], Էնդրյու, Յորքի դուքս[5][1][10] և Ուելսի կոմս Էդվարդ[5][1][10] |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Պատերազմից հետո Ֆիլիպը ստացել է Ջորջ VI-ի համաձայնությունը՝ Եղիսաբեթի հետ ամուսնանալու համար։ Մինչև 1947 թվականի հուլիսին նրանց պաշտոնական նշանադրությունը, Ֆիլիպը հրաժարվել է իր հունական և դանիական կոչումներից և տիտղոսներից, հրաժարվել է իր մորական պապի ազգանունից՝ Մոնթբաթենից։ Նա ամուսնացել է Եղիսաբեթի հետ 1947 թվականի նոյեմբերին։ Ամուսնության նախօրեին նա ստացել է Ձերդ թագավորական մեծություն կոչումը և դարձել Էդինբուրգի դուքս, Մարիոնեթի կոմս և Գրինվիչի բարոն։ Ֆիլիպը թողել է զինվորական ծառայությունը, երբ Եղիսաբեթը 1952 թվականին դարձել է թագուհի՝ հասնելով հրամանատարի կոչման և դառնալով 1957 թվականին Բրիտանիայի արքայազն։ Ֆիլիպը և Եղիսաբեթն ունեցել են չորս երեխա՝ Արքայազն Չարլզը, Արքայադուստր Աննան, Էնդրյու, Յորքի դուքսը և Արքայազն Էդվարդ (Ուեսեքսի կոմս)։ Նա հրաժարվել է թագավորական պարտականություններից 2017 թվականի օգոստոսի 2-ին 96 տարեկան հասակում՝ անցկացնելով 22,219 հանդիպում և 5,493 ելույթ՝ սկսած 1952 թվականից[12]։ Ֆիլիպը մահացել է 2021 թվականի ապրիլի 9-ին՝ իր 100-ամյակից երկու ամիս առաջ։
Զինվորական կոչումներ Խմբագրել
Արքայազն Ֆիլիպը ունեցել է հետևյալ զինվորական կոչումները.
- Ֆելդմարշալ (հունիսի 11, 1977 թ.)
- Ծովային ադմիրալ (հունիսի 11, 1977 թ.)
- Նորզելանդական BBC-ի մարշալ (հունիսի 11, 1977 թ.)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.royal.uk/the-duke-of-edinburgh
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 A strange life: Profile of Prince Philip — 1992.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 6,0 6,1 6,2 Davies C. Prince Philip, Duke of Edinburgh, dies aged 99 (բրիտ․ անգլ.) — 2021. — ISSN 0261-3077
- ↑ 7,0 7,1 7,2 הנסיך פיליפ, בעלה של מלכת בריטניה אליזבת השנייה, מת בגיל 99 (երբ.)
- ↑ 8,0 8,1 8,2 Prince Philip has died aged 99, Buckingham Palace announces // BBC News Online — 2021.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Kindred Britain
- ↑ https://www.royal.uk/70-facts-about-queen-and-duke-edinburghs-wedding
- ↑ Low Valentine (9 April 2021)։ «Prince Philip was a man determined to make an impact»։ The Times։ Վերցված է 2021 թ․ ապրիլի 12