Անտոնիո Գաուդի
Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետ (առավել հայտնի է որպես Անտոնիո Գաուդի կատ.՝ Antoni Plàcid Guillem Gaudí i Cornet, իսպ.՝ Antonio Plácido Guillermo Gaudí y Cornet, հունիսի 25, 1852[1][2][3][…], Ռեուս, Բաշ Կամպ[4][5][6] - հունիսի 10, 1926[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[1][6][7]), կատալոնացի ճարտարապետ, իսպանական (կատալոնական) մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ։ Նրա նախագծած ֆանտաստիկ և տարօրինակ գործերի մեծ մասը կանգնեցվել է Բարսելոնա քաղաքում։ Հանդիսանում է Սագրադա ֆամիլիայի, Բալիոյի տան, Միլայի տան, Գուելի զբոսայգու և այլ շինությունների ճարտարապետը։
Անտոնիո Գաուդի կատ.՝ Antoni Gaudí i Cornet | |
---|---|
Ի ծնե | Antoni Gaudí i Cornet |
Ծնվել է | հունիսի 25, 1852[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռեուս, Բաշ Կամպ[4][5][6] |
Մահացել է | հունիսի 10, 1926[1][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Բարսելոնա, Իսպանիա[1][6][7] |
Ոճ(եր) | կատալոնյան մոդեռնիզմ |
Կրթություն | Բարսելոնայի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց (1876) և Escola de la Llotja? |
Ուշագրավ աշխատանքներ | Միլայի տուն[6], Սագրադա Ֆամիլիա[6], Բելեսգուարդ, Էլ Կապրիչո[6], Գուելի զբօսայգի[6], Եպիսկոպոսական պալատ[6], Վիսենսի տուն[6], Casa de los Botines?[6], Կոլոնի Գուելի եկեղեցի, Բալիոյի տուն[6], Կալվետի տուն[6], Պոգրեբա Գուելյա, Գուելի պալատ[6], Արտիգաս պարտեզներ և Գյուելի տաղավարներ[6] |
Անդամություն | Centre Excursionista de Catalunya? |
Antoni Gaudí Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԸնտանիք
խմբագրելԱնտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է 1852 թ. հունիսի 25-ին Կատալոնիայի Ռեուս քաղաքում։ Այլ աղբյուրները հաղորդում են, որ նրա ծննդավայրը Ռիդումոսն է, որը գտնվում է Ռեուսից 4 կմ հեռավորության վրա։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր՝ կաթսայագործ Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և Անտոնի Կուրնետ-ի-Բերտանի հինգերորդ երեխան։ Հենց հոր արհեստանոցում ճարտարապետի համոզմամբ նրա մեջ արթնացավ տարածության զգացումը։
Գաուդիի երկու եղբայրները մանկահասակ մահացան, իսկ երրորդը մահացավ 1876 թվականին, այնուհետև հաջորդեց մոր մահը։
1879 թ.-ին մահացավ և քույրը՝ Գաուդիի խնամքին թողնելով իր մանկահասակ աղջկան։ Հոր և քրոջ դստեր հետ Գաուդին բնակվեց Բարսելոնայում, որտեղ էլ 1906 թ.-ին մահացավ հայրը, իսկ վեց տարի հետո՝ զարմուհին։ Գաուդին երբեք ամուսնացած չի եղել։ Նա փոքր տարիքից տառապում էր ռևմատիզմով։ Շարժումների սահմանափակումները սրեցին ապագա ճարտարապետի հետևողականությունը. բացվեց բնության աշխարհը, որը դարձավ ոգեշնչման հիմնական աղբյուրը։
Ապագա ճարտարապետը
խմբագրել1870-1882 թվականներին Անտոնիո Գաուդին ճարտարագետներ Էմիլիո Սալայի և Ֆրանցիսկո Վիլյարայի ղեկավարությամբ աշխատել է որպես գծագրիչ՝ մասնակցություն ցուցաբերելով բազմաթիվ մրցույթների։ Ուսումնասիրել է տարբեր արհեստներ՝ կատարելով մեծ թվով մանր աշխատանքներ (պարիսպներ, լուսարձակներ և այլն), ինչպես նաև սեփական տան համար նախագծել է կահույք։
Այդ ժամանակ Եվրոպայում նկատվում էր նեոգոթական ոճի վերելք, և երիտասարդ Գաուդին հետևում էր նրանց՝ ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլե-լե-Դյուկին և անգլիացի քննադատ Ջոն Ռյոսկինին։
Ստեղծագործական վաղ շրջանում կառուցվում են իր առաջին, հարուստ ձևավորված, վաղ մոդեռնին վերաբերող նախագծերը՝ Էլ Կապրիչոն (Կոմիլյաս, կանտաբրիա), Կոլվերտի տունը (Բարսելոնա)։
Փառք
խմբագրելՇուտով Գաուդին դուրս է գալիս գերակշռող պատմական ոճերից՝ ընդմիշտ տեղափոխվելով անհարթ մակերևույթների աշխարհ՝ կազմելու իրեն հատուկ ոճը։ Գուելի դղյակի կառուցումը ավարտելով՝ Անտոնիո Գաուդին դադարեց լինել անհայտ կառուցող՝ դառնալով ամենանորաձև ճարատարապետը Բարսելոնայում։ Բարսելոնայի բուրժուազիայի համար նա կառուցում էր տներ՝ մեկը մյուսից անսովոր։
Մահ
խմբագրել1926 թվականի հունիսի 7-ին 73-ամյա Գաուդին դուրս եկավ տանից՝ ուղևորվելու Սեն-Ֆիլիպ-Ների եկեղեցի։ Անցնելով Գրան-Վիա-դե-լաս-Կորտես-Կատալանես փողոցը՝ նա ուշաթափ եղավ տրամվայի հարվածից։ Կառապանները չէին համաձայնում անհայտ ծերունուն տանել հիվանդանոց՝ վախենալով չվճարված լինել։ Վերջիվերջո Գաուդին հայտնվեց աղքատների հիվանդանոցում, որտեղ նրան հատկացրին տարրական բուժօգնություն։ Միայն հաջորդ օրը նրան հայտնաբերեց Սագրադա-Ֆամիլիա տաճարի կապելլա Մոսեն Խիլ Պերս-ի-Վիլացուն։ Բայց Գաուդիի դրությունը այնքան էր վատթարացել, որ նույնիսկ լավագույն բուժումը չէր օգնի։
Գաուդին մահացավ 1926 թվականի հունիսի 10-ին և թաղվեց երկու օր հետո իր թերկառուցված տաճարի գետնադամբարանում։
Կառույցների ժամանակագրություն
խմբագրելԳաուդիին համարում են մոդեռնի հետևորդ։ Սակայն նա օգտագործել է տարատեսակ ոճեր՝ յուրաքանչյուրն ենթարկելով մշակման։
- 1883 - 1888 - Վիսենիսի տուն, Բարսելոնա
- 1883 - 1885 - Էլ Կապրիչո, Կոմիլյաս
- 1886 - 1889 - Գուելի դղյակ, Բարսելոնա
- 1888 - 1894 - Սուրբ Թերեզայի դպրոց, Բարսելոնա
- 1889 - 1893 - Եպիսկոպասի դղյակ Աստորգում, Կաստիլիա
- 1891 - 1892 - Բոտինեսի տուն, Լիոն
- 1898 - 1900 - Կալվերտի տուն, Բարսելոնա
- 1900 - 1914 - Գուելի այգի, Բարսելոնա
- 1903 - 1910 - Արտրգասի այգիներ, Բարսելոնայից 130կմ հեռավորության վրա
- 1902 - Կատլլարասի վիլլա, Լա Պոբլա դե Լիլյետ վիլլա
- 1904-1906 - Բալիոյի տուն
- 1905 մայիս - «Attraction» հյուրանոցի նախագիծ (չիրագործված)
- 1904 - 1919 - Կաթողիկե տաճարի վերակառուցում, Պալմա դե Մալյորկա
- 1906 - 1910 - Միլայի տուն, Բարսելոնա
- 1909 - 1910 - Սուրբ ընտանիքի փրկագնման ծխական դպրոց, Բարսելոնա
Պատկերասրահ
խմբագրել-
Բալիոյի տուն (1906)
-
Միլայի տուն (1910)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Antoni Gaudi (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
- ↑ 5,0 5,1 5,2 Collins G. R. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1665-gaudi-antoni
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Գաուդի» հոդվածին։ |