Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլադիատոր (այլ կիրառումներ)

Գլադիատոր (անգլ.՝ Gladiator), 2000 թ. նկարահանված պատմական ֆիլմ, որի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է, իսկ գլխավոր դերակատարներն են Ռասսել Քրոուն և Խոակին Ֆենիքսը։

Գլադիատոր
անգլ.՝ Gladiator
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ[1]
ԺանրՊեպլում[2][3][4][…], մելոդրամա, մարտաֆիլմ, դրամա, արկածային ֆիլմ, էպիկական ֆիլմ և պատմական ֆիլմ
Թեմավրեժ[1], Գլադիատորներ[1], downward social mobility?[1] և հալածանք[1]
Թվականմայիսի 5, 2000[5], մայիսի 25, 2000[6], մայիսի 19, 2000[7] և 2000
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիդլի Սքոթ[2][3][8][…]
ՊրոդյուսերԴուգլաս Ուիք[1], Դևիդ Ֆրանցոնի[1], Բրանկո Լուստիգ[9][1] և Թերի Նիդհեմ
Սցենարի հեղինակԼոգան Ջոն[1], Ուիլյամ Նիքոլսոն[1] և Դևիդ Ֆրանցոնի[1]
ԴերակատարներՌասսել Քրոու[2][3][4][…], Հոակին Ֆենիքս[2][4][8][…], Քոնի Նելսեն[2][4][8][…], Ռիչարդ Հարիս[8][10][11][…], Օլիվեր Ռիդ[2][8][10][…], Ջիմոն Հոնսու[8][10][1], Դերեք Ջեյքոբի[8][10][1], Թոմաս Արանա[8][10], Դևիդ Հեմինգս[8][10], Ռալֆ Մյոլլեր, Սպենսեր Թրիթ Քլարկ[8][10], Դևիդ Սքոֆիլդ[10], Ջոն Շրեփնել[10], Թոմի Ֆլանագան[10], Ջիանինա Ֆասիո, Ջորջիո Կանտարինի[10], Թոնի Քարրան[10], Դևիդ Բեյլի[10], Ջոն Քուին[10], Օմիդ Ջալիլի[10], Սվեն Օլե Թորսեն[10], Ալան Քորդյուներ[12] և Ադամ Լևի
ՕպերատորՋոն Մեթիսոն
ԵրաժշտությունՀանս Ցիմեր, Լիզա Ջերարդ և Ջիվան Գասպարյան
ՄոնտաժՊիետրո Սկալիա
Պատմվածքի վայրԱլժիր և Հռոմ[1]
Նկարահանման վայրՄալթա և Մարոկկո
ԿինոընկերությունUniversal Studios, DreamWorks[11], Scott Free Productions, Mill Film, C & L և Dawliz
Տևողություն155 ± 1 րոպե
Բյուջե103 000 000 $[13]
Շահույթ460 583 960 $[14]
ՀաջորդGladiator II?

«Գլադիատորը» արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 5 «Օսկարի», իսկ Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոս Մաքսիմուսը 50-րդ տեղում է որպես դրական հերոս։

Սյուժե խմբագրել

Հռոմի լավագույն զորավար Մաքսիմուսը հաղթանակ է տանում գերմանական ցեղերի դեմ։ Կայսր Մարկոս Ավրելիոսը որոշում է Մաքսիմուսին դարձնել իր հետնորդը՝ փոխարեն իր որդու, Կոմմադուսի։ Վերջինս իմանալով դրա մասին սպանում է հորը, հռչակվում կայսր և հրամայում սպանել Մաքսիմուսին, ով հրաժարվում է ծառայել իրեն։ Մաքսիմուսին հաջողվում է փախչել, սակայն հասնելով իր տուն, նա տեսնում է սպանված կնոջը և տղային։ Նա ուշաթափ ընկնում է գետնին։ Նրան վերցնում է մի ստրկավաճառ և տանում Զակկաբար պրովինցիա։ Այստեղ նրան և ուրիշ ստրուկների վաճառում են Պրոքսիմոյին, որը կազմակերպում է գլադիատորական մարտեր։ Մաքսիմուսը իր զինվորական տաղանդի շնորհիվ դժվարության չի հանդիպում մարտերի ժամանակ։

Պրոքսիմոն վերցնում է իր լավագույն գլադիատորներին և ուղևորվում Հռոմ։ Նրանք սկսում են կռվել Կոլիզեյում։ Առաջին մարտից հետո Մաքսիմուսը, որը հետաքրքրել էր կայսրին բացում է երեսը և ասում որ պատրաստվում է վրեժ լուծել։ Սակայն կայսրը այլևս չէր կարող ուղղակի սպանել նրան, քանի որ նա շահել էր հանդիսատեսի սերը։ Կայսրի դեմ կազմակերպված դավադրությունից հետո, նրան ձերբակալում են։ Կոմմադուսը որոշում է սպանել նրան մենամարտի ժամանակ, սակայն մարտից առաջ դանակով հարվածում է նրան, հրամայում փակել վերքը։

Չնայած դրան Մաքսիմուսը սպանում է կայսրին մենամարտի ընթացքում, սակայն շուտով ինքն էլ է մեռնում վերքից։ Կյանքի վերջում նա հիշում է տունը, որդուն և կնոջը։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Դեր
Ռասսել Քրոու Մաքսիմուս
Խոակին Ֆենիքս Կոմմոդոս
Կոնիի Նիլսեն Լուցիլլա
Օլիվեր Ռիդ Պրոքսիմո
Ռիչարդ Հարրիս Մարկոս Ավրելիոս
Դերեկ Ջեյկոբի սենատոր Գրակք
Թոմաս Արանա Կվինտուս

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել