Ժորժ Սանդ
Ժորժ Սանդ (ֆր.՝ George Sand, իսկական անունը՝ Amandine Aurore Lucile Dupin - Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն, ամուսնու անունով՝ բարոնուհի Դյուդևան, հուլիսի 1, 1804[1][2][3][…], former 6th arrondissement of Paris, Փարիզ[1] - հունիսի 8, 1876[1][3][4][…], Նոան Վիկ, Էնդր[3][5][6][…]), ֆրանսիացի կին գրող, գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից առավել հայտնի են «Ինդիանա» (Indiana, 1832)[12], «Մոպրա» (Mauprat, 1837) «Կոնսուելո» (Consuelo, 1842), «Կոմսուհի Ռուդոլշտադ» (La Comtesse de Rudolstadt, 1843) և «Փոքրիկ Ֆադեթ» (La Petite Fadette, 1849) վեպերը։
Ծննդյան անուն | ֆր.՝ Amantine Aurore Lucile Dupin[1] |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1804[1][2][3][…] |
Ծննդավայր | former 6th arrondissement of Paris, Փարիզ[1] |
Վախճանվել է | հունիսի 8, 1876[1][3][4][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Նոան Վիկ, Էնդր[3][5][6][…] |
Գերեզման | Նոան Վիկ |
Գրական անուն | George Sand[1] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, գրական սալոնի տեր, դրամատուրգ, վիպասան, օրագրի հեղինակ, կանանց իրավունքների պաշտպան, լիբրետիստ, կոմպոզիտոր և հեղինակ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Ինդիանա (վեպ), Lelia?, Mauprat?, Consuelo?, La Mare au diable?, La Petite Fadette?, Les Maîtres sonneurs?, Le Meunier d'Angibault?, A Winter in Majorca?, Histoire de ma vie? և Lettres d'un voyageur? |
Ամուսին | Կասիմիր Դուդևան[7] |
Համատեղ ապրող | Ալֆրեդ դը Մյուսսե[7], Ժուլ Սանդո[7], Ֆրեդերիկ Շոպեն[7], Պրոսպեր Մերիմե, Ֆելիսյեն Մալեֆիլ[8], Victor Borie?[9] և Alexandre Manceau?[10] |
Զավակներ | Մորիս Սանդ[11][7] և Solange Dudevant-Sand?[7] |
Ներշնչվել է
| |
Ժորժ Սանդ Վիքիքաղվածքում | |
George Sand Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍանդը ծնվել է Փարիզում, սակայն մանկության մեծ մասը անցկացրել է իր տատիկի կալվածքում՝ ֆրանսիական Բերրի նահանգի Նոհանտ համայնքում։ Նա դաստիարակվել է լիբերալ սկզբունքներով։ 1822 թվականին 18 տարեկանում Սանդը ամուսնանում է Կասիմիր Դուդեվանտի (1795–1871) հետ։ Նրանք երկու երեխա են ունենում, Մորիսը (1823–1889) և Սոլանժը (1828–1899)։ 1831 թվականի սկզբին Սանդը հեռանում է ամուսնուց և 4-5 տարի գտնվում է «Ռոմանտիկ ըմբոստության» շրջանում։ 1835 թվականին նա օրենքով բաժանվում է ամուսնուց և իր հետ տանում երեխաներին։ Սանդը տարբեր ժամանակներ տարբեր սիրային հարաբերությունների մեջ է եղել Ջուլս Սանդոյի (1831), Պրոսպեր Մերիմեի, Ալֆրեդ դը Մյուսեի (1833 ամառ –1835 մարտ), Լուի Բլանի, Ֆրեդերիկ Շոպենի (1837–47) և այլոց հետ[13]։ Ավելի ուշ նա կապվում է Գյուստավ Ֆլոբերի հետ։ Նրանք աստիճանաբար դառնում են մոտ ընկերներ՝ չհաշված նրանց բնավորությունների և նախընտրությունների տարբերությանը։ Սանդը և դերասանուհի Մարի Դորվալը մտերիմ ընկերներ էին, ինչը պատճառ դարձավ նրանց լեսբուհի լինելու մասին համատարած, սակայն չհաստատված բամբասանքի տարածմանը[14]։ Մայորկայում դեռ գոյություն ունի Վալդեմոսայի կարտեզիական վանական համալիրը, որտեղ Սանդը Շոպենի և իր դստեր հետ անցկացրել է 1838-39 թվականների ձմեռը[15]։ Այս ճանապարհորդության մասին նա նկարագրել է «Մի ձմեռ Մայորկայում» ինքնակենսագրականում. առաջին անգամ հրատարակվել է 1841 թվականին[16]։ Այդ ժամանակ Շոպենի մոտ արդեն սկսվել էր տուբերկուլյոզ հիվանդությունը (կամ քիստային ֆիբրիոզ, ինչպես ավելի ուշ նշվեց)։ Նրանք Շոպենի մահից երկու տարի առաջ բաժանվում են տարբեր պատճառներով։ Սանդը իր «Լուկրեցիա Ֆլորիանի» վեպում Շոպենի կերպարը օգտագործում է որպես Արևելյան Եվրոպայից մի հիվանդ արքայազնի մոդել, որին անվանում է Կարոլ։ Նրան խնամում է միջին տարիքի փառքը կորցրած մի դերասանուհի՝ Լուկրեցիան, ով տառապում է Կարոլի հանդեպ տածած զգացմունքների պատճառով։ [17]
Ստեղծագործություններ
խմբագրելԺ. Սանդի հիսնամյա ստեղծագործական ուղին պայմանականորեն կարելի է բաժանել չորս շրջանի։
1-ին շրջանը՝ 1831 թվականից մինչև 1840-ը, կարելի է համարել ռոմանտիկ վեպերի շրջան («Ինդիանա»(1882), «Վալանտին»(1832),«Լելիա»(1833), «Ժաք»(1834))։
2-րդը՝(1840-1845) սոցիալական և միստիկական ստեղծագործությունների շրջանն է՝ («Սպիրիդիոն»(1840), «Կոնսուելո»(1842), «Անժիբոցի»(1845) և այլն)։
3-րդը՝ հեղինակի «գեղջկական» գործերի շրջանն է, որն ընդգրկել է 1845-1848 թվականները («Սատանայի լիճը»(1848), «Փոքրիկ Ֆադեթը»(1848) և այլն)։
4-րդը Ժ. Սանդի աշխարհիկ ստեղծագործությունների շրջանն է, որն ընդգրկում է 1848-ից մինչև կյանքի վերջը («Ոսկեզօծ անտառի գեղեցիկ պարոնները»(1858), «Վիլըմերի մարքիզը»(1860), «Իմ կյանքի պատմությունը՝ սկսած 1854-ից» և ուրիշներ)։
Գրող Ջուլս Սանդոյի հետ ունեցած կապը կարծես ազդարարեց սանդի գրական դեբյուտը։ Նրանք համատեղ հրատարակեցին մի քանի պատմվածքներ՝ ստորագրելով "Ջուլս Սանդ"։ Սանդի առաջին "Վարդագույն և Սպիտակ" վեպը գրվել է Սանդոյի հետ համատեղ 1831 թվականին։ Հետագայում Սանդը իր առաջին անկախ վեպի՝ "Ինդիանայի" (1832) համար գրական անվանում է ընտրում Ժորժ Սանդ։ [18] Գյուղական կյանքի պատկերների հիման վրա Սանդը գրում է գեղջկական վեպեր՝ «Փոքրիկ Ֆադեթը» (La Petite Fadette (1849)), «Ֆրանսուա լը Շամպի» (François le Champi (1847–1848)) և այլն։ Նրա մյուս վեպերից են «Ինդիանա»-ն (1832), «Լեյլա»-ն (1833), «Մոպրան»-ը (1837) «Կոնսուելո»-ն (1842–43) և այլն։ Թատերական պիեսներից և ինքնակենսագրական վեպերից են «Իմ կյանքի պատմությունը» (1855), «Նա և Նա»-ն (1859) և այլն։ Սանդը հաճախ Նոհանտի իր կալվածքում բեմադրում էր իր թատերական պիեսները։ Նա նաև հեղինակում էր գրական քննադատական և քաղաքական նյութեր։ Նա բազմաթիվ էսսեներ է գրել և հրատարակել է աշխատանքներ, որտեղ սահմանվում էր նրա սոցիալիստական դիրքորոշումները։ 1848 թվականին հեղափոխության սկսվելուն զուգընթաց Սանդը սկսում է իր սեփական լրագրի տպագրումը։ [19] Սա նրան հնարավորություն ընձեռեց ավելի շատ էսսեներ տպել։ Նա գրում էր․ «Ես չեմ կարող հավատ ներշնչել այնպիսի հանրապետության հանդեպ, որտեղ հեղափոխությունը սկսվում է իր պրոլետարիատներին սպանելով»։ Սանդի ամենահայտնի ցիտատներից է «Կյանքում միայն մի ուրախություն կա՝ սիրել և սիրվել»։
«Ինդիանա»(1832)
խմբագրել«Ինդիանան» Ժ. Սանդի առաջին վեպն է, գրված մի շնչով, առանց նախնական ծրագրի։ Իր վեպերից սա գուցե միակն է, որ նա գրել է այդքան ինքնաբուխ կերպով և հագեցած հույզերով։ Գլխավոր հերոսուհին՝ Ինդիանան, գեղեցիկ մի խառնածին է, որը, պարոն Դելմարի հետ ամուսնանալով, գալիս է Ֆրանսիա։ Նա իրենց հրաշալի դղյակում գերի է զգում իրեն։ Պ. Դելմարի մռայլ ու դյուրագրգիռ բնավորությունը, ինչպես նաև բռնակալի խառնվածքը խորապես զայրացնում են տասնինը տարին նոր բոլորած կնոջը։ Դեռևս սեր չվայելած Ինդիանան դյուրահավատությամբ ու կրքով հրապուրվում է Ռեյմոն դը Ռամիերով՝ երիտասարդ ու կանանց գայթակղող ազնվականով։ Ինդիանան իր մեջ ուժ է գտնում պայքարել ամուսնու բռնակալության դեմ և իր զարմիկի՝ Ռալֆի հետ, հեռանում է հասարակությունից անմարդաբնակ մի վայր։ Մեծ ջերմությամբ ու անկեղծությամբ նկարագրելով Ինդիանայի ճակատագիրը, Սանդը այս գործը միաժամանակ վերածում է մի տեսակ տեսության։ Հերոսուհին տառապում է ոչ միայն ամուսնու լծի տակ, այլև իր շրջապատում գույություն ունեցող մարդասիրության պակասի պատճառով։ «Ես գրել եմ «Ինդիանան»,-վկայում է Ժ. Սանդը,- օրինական օրենքների անիրավության և բարբարոսության պայմաններում, որոնք դեռ տնօրինում են կնոջ վիճակը ընտանիքում, ամուսնական կյանքում և հասարակության մեջ... Ես կռվեցի հասարակական կարծիքի հետ, քանզի նա է ուշացնում կամ պատրաստում սոցիալական բարելավումները»։
Եթե վեպում Ինդիանայի և Ռալֆի բնավորության գծերն իդեալականացված են, ապա Դելմարի և, հատկապես, Ռեյմոնի կերպարները վկայում են հեղինակի վերաբերմունքը հասարակության անդամների նկատմամբ։ Վեպը դրական ընդունելություն գտավ քննադատների կողմից։
Մահ
խմբագրելԺորժ Սանդը մահացել է 71 տարեկան հասակում Նոհանտում 1876 թվականի հունիսի 8-ին։ Նա թաղված է իր կալվածքի տարածքում։ 2004 թվականին առաջարկվել է նրա աճյունը տեղափոխել Փարիզի Պանթեոն։
Ժամանակակից Դիտարկումներ
խմբագրելՍանդի հեղինակությունը հարցականի տակ դրվեց այն բանից հետո, երբ նա սկսեց հասարակության մեջ հայտնվել տղամարդկանց համար նախատեսված հագուստով։ Նա այս փաստը արդարացնում էր, ասելով, որ այդ հագուստն ավելի ամրակազմ տեսք է հաղորդում և ավելի էժան է, քան այն հագուստը, որ կրում են ազնվականուհիները։ Ինչպես նաև աղմկահարույց էր նրա ծխախոտ ծխելու հանգամանքը։ Նման պահվածքը անընդունելի էր 19-րդ դարի կանանց դեպքում։ Գրող Շառլ Բոդլերը Ջորջի Սանդի ժամանակակից քննադատներից էր։ «Նա հիմար, ծանրաքաշ և շաղակրատ կին է։ Բարոյականության վերաբերյալ նրա գաղափարները նույն խորությունն ունեն, ինչ որ հավաքարարի զգացմունքները դատավճռի կամ նրբության վերաբերյալ... Այն փաստը, որ տղամարդիկ կարող են գայթակղվել այս վատ վարքի տեր կնոջով, ապացուցում է այսօրվա սերնդի տղամարդկանց նվաստացումը»[20]։ Այս ժամանակաշրջանի այլ գրողները տարբերվում էին իրենց կարծիքներում։ Օրինակ Ֆլոբերը Սանդի երկրպագուներից էր։ Իսկ Բալզակը, ով անձնապես ճանաչում էր Սանդին, ասել է, որ եթե ինչ որ մեկի կարծիքով Ժորժ Սանդը վատ է գրում, ապա նրա քննադատական չափանիշները ոչ ադեկվատ են[21]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 F. S. Sand, George // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 24. — P. 131—135.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Санд // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 6. — С. 641—644.
- ↑ 4,0 4,1 4,2 George Sand (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.timelines.ws/countries/FRANCE_D.HTML
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.timelines.ws/1875_1876.HTML
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Gallica (ֆր.) — 1997.
- ↑ http://www.georgesand.culture.fr/fr/ent/en_th_felicien_malefille.htm
- ↑ http://www.georgesand.culture.fr/fr/ent/en_am_victor_borie.htm
- ↑ http://www.georgesand.culture.fr/fr/ent/en_am_alexandre_manceau.htm
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ թարգմանվել է հայերեն՝ «Ինդիանա», Ժորժ Սանդ, Խորհրդային Գրող-Երևան, 1990։
- ↑ Szulc, 1998, էջեր 160, 165, 194–95
- ↑ Jack, Belinda, George Sand, Random House.
- ↑ Museoin, Valldemossa.
- ↑ European Literature from Romanticism to Postmodernism: A Reader in Aesthetic Practice, ed. by Martin Travers, Continuum publishing, 2006, p. 97 ISBN 9780826439604.
- ↑ Szulc, 1998, էջ 326
- ↑ Bédé, 1986, էջ 218
- ↑ Paintault, Cerf
- ↑ Baudelaire, Charles; Trans. Norman Cameron (1975). Quennell, Peter (ed.). My Heart Laid Bare. Haskell House. էջ 184. ISBN 0-8383-1870-3.
- ↑ Pasco, Allan H (2006), Nouvelles Françaises du Dix-Neuviéme Siécle: Anthologie (French), Rookwood Press, էջ 161
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժորժ Սանդը standardebooks.org֊ում
- Ժորժ Սանդի գորժերը աուդիո տարբերակով
- Գուտենբերգ ծրագիր
- Ժորժ Սանդի ստեղծագործություններ
- Ժորժ Սանդի ստեղծագործություններ, ինտերնետային արխիվ
- Ժորժ Սանդի ստեղծագործություններ, Ժոր Սանդի մասին ստեղծագործություններ Արխիվացված 2012-06-23 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Սանդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Սանդ» հոդվածին։ |