Շենգենյան համաձայնություն
Շենգենյան համաձայնություն, Եվրամիության մի շարք երկրների միջև անձնագրային և մաքսային հսկողությունը վերացնելու համաձայնություն։ Այն ստորագրվել է 1985թ հունիսի 14-ին Լյուքսեմբուրգին կից գտնվող Շենգեն քաղաքում Եվրոպական տնտեսական համագործակցության տաս երկրներից հինգի կողմից։ Այն առաջ քաշեց սահմաններին իրականացվող որոշ գործողությունների նվազեցմանը և վերացմանը, ինչը հնարավորություն ընձեռեց մեքենաներին անխոչընդոտ անցնել սահմանները և ներդաշնակություն մտցրեց վիզայի քաղաքականության մեջ[1]։
Շենգենյան համաձայնություն | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
1995 թվականի մարտի 26 Շենգեն |
Ուժի մեջ է մտել | 1995 թվականի մարտի 26 |
Ուժը կորցրել է | 1999 թվականի մայիսի 1 |
Կողմեր | Բելգիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ և Ֆրանսիա
Այժմ - Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա և Ֆրանսիա |
1990թ համաձայնագիրը վավերացվեց Շենգենյան կոնվենցիայով որով վերացվեց ներքին սահմանի վերահսկման համակարգը։ Շենգենյան զոնան նման է առանձին պետության, որը վերահսկում է միայն արտաքին սահմաններից ելքերն ու մուտքերը։ Այն այժմ կազմված է 26 եվրոպական երկրներից, որոնք ամբողջովին կազմում են 400 միլիոն բնակչություն և 4312099 քառ. կմ տարածք[2]։
Ի սկզբանե Շենգենյան որոշումները և կանոնները ընդունվել են ԵՎրամիությունից անկախ կերպով։ Այնուամենայնիվ, 1999թ-ի ամստերդամյան պայմանագրի համաձայն՝ բոլոր կայացված որոշումները ներգրավվեցին Եվրամիության մեջ՝ կառուցելով ներքին արտաքին ճանապարհները։ Տարածքից դուրս մնացին երկու պետություն՝ Իռլանդիան և Մեծ Բրիտանիան, որոնք էլ 2020թ դուրս եկան Եվրամիությունից։ Շենգենը ԵՄ-ի գլխավոր մասն է կազմում և ԵՄ երկրներից յուրաքանչյուրը պահպանում են այն։ Այն երկրները, որոնք դեռ չեն անդամագրվել ԵՄ-ին, անհրաժեշտության դեպքում պետք է կառուցեն ելումուտի ճանապարհներ՝ տեխնիկական անհրաժեշտություններից ելնելով։ Որոշ ոչ ԵՄ անդամ երկրներ ներառված են այս տարածքում[3]։
Շենգենյան համաձայնության պատմությունը
խմբագրելՄարդկանց ազատ տեղաշարժը Հռոմի պայմանագրի կարևորագույն կետերից մեկն էր, և Եվրոպական Տնտեսական համագործակցության սկզբի օրերից ի վեր անդամ երկրների քաղաքացիները կարող էին ճանապարհորդել մեկ այլ անդամ երկիր իրենց անձնագրերի միջոցով[4]։ Այնուամենայնիվ, շատ անդամ երկրներում գործում էր ստուգման համակարգը։
Անհամաձայնությունները անդամ երկրների մեջ փակուղի էին ստեղծում սահմանների կառավարման ընթացքում, սակայն 1985թ-ին այդ ժամանակվա տաս անդամ երկրներից հինգը՝ Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները և Արևմտյայ Գերմանիան, ստորագրեցին ընդհանուր սահմանների վերահսկման համակարգի վերացման համաձայնագիր։ Համաձայնագիրն ստորագրվեց Մոսեիլ գետում՝ «Princess Marie-Astrid» անունով նավակի մեջ Լյուքսեմբուրգի Շենգեն քաղաքում[5], որտեղ Լյուքսեմբուրգի, Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանների հատվում էին։ Ստորագրյալներից երեք երկրները՝ Բելգիան, Լյուքսեմբուրգը և Նիդերլանդները, արդեն վերացրել էին իրենց սահմանները Բենիլյուքսյան տնտեսական միավորումի շրջանակներում։
Շենգենյան համաձայնագիրը ստորագրվել է ԵՄ-ից անկախ կերպով՝ մասամբ փոխհամաձայնության չեկած երկրների միջև։ ԵՄ-ն իրավասու է դադարեցնել սահմանների վերահսկողությունը[6] դրդված այն երկրներից, որոնք առանց մյուս երկրների ցանկությունը հայտնելու, միանգամից դադարեցնում են։ Համաձայնությունը ներառում է՝ վիզայի քաղաքականության մեղմացում՝ թույլ տալով ԵՎրամիության անդամ երկների բնակիչներին ազատ հատել սահմանները և անցնել այլ երկիր, ազատ լինել թեթև ավտոմեքենաների ստուգումներից[1]։
1990թ. համաձայնագիրը ընդունվել է Շենգենյան հռչակագրով, ըստ որի՝ վերացվել են ներքին սահմանները և սահմանային ստուգումները, վիզայի քաղաքականությունը։ Դա հենց այն հռչակագիրն էր, որը և ստեղծեց Շենգենյան զոնան՝ ներառելով տարածքում գտնվող պետությունների սահմանների վերացումը, վիզայի նույն քաղաքականությունը և ոստիականական ու դատական համակարգերը։
Շենգենյան համաձայնագիրը հռչակվել է 1995թ միայն մի քանի ստորագրությունների արդյունքում, սակայն երկու տարի անց, Ամստերդամի ներքաղաքական կոնֆերանսից հետո, ԵՎրամիության անդամ երկրները, բացառությամբ Միացյալ Թագավորությունից և Իռլանդիայից, ստորագրեցին համաձայնագիրը։ Այս ամենը տեղի ունեցավ Ամստերդամյան որոշման ընթացքում, ըստ որի Շենգենյան վավերացում[7] դարձավ ԵՎրամիության կարևոր կետերից մեկը, որը համաձայնեցվեց Միացյալ Թագավորության և Իռլանդիայի՝ շենգենյան զոնայից դուրս գտնվելու որոշմամբ[8]։ Վերջիններս 2020թ դուրս եկան ԵՎրամիության կազմից։
1996թ երկու պետություններ՝ Նորվեգիան և Իսլանիդան, որոնք չէին մտնում ԵՎրամիության կազմի մեջ, ստորագրեցին համաձայնագիրը, որով համարվեցին անդամ խետություն և ներգրավվեցին շենգենյան զոնա։ Չնայած այդ համաձայնագիրը երբեք ուժ չունեցավ, այնուամենայնիվ երկու երկները համաձայնության եկան ԵՄ-ի հետ։ Շենգենյան համաձայնագիրը, ինքնին, հասանելի չէ ոչ ԵՄ անդամ երկրների համար[9]։ 2009թ. Շվեյցարիան պաշտոնապես մոըտք գործեց շենգենյան զոնա 2005թ-ին ժողովրդական հանրաքվեով համաձայնագրի միջոցով[10]։
Այժմ շենգենյան համաձայնագիրը (acquiz communautaire) մաս է կազմում, որը ԵՄ անդամ երկրների համար կորցրել է համաձայնագիր լինելու փաստը, որը միայն հնարավոր է կետերի փոփոխությունների կատարման դեպքում։ Փոխարենը փոփոխություններ տեղի են ունեցել ԵՄ-ի օրենսդրական գործընթացում ԵՄ-ի համաձայնագրերի ներքո[11]։ Նախկին համաձայնագիրը ստորագրած պետությունների ստորագրությունները անհրաժեշտ չեն շենգենյան օրենսդրությանն փոփոխության գործում[12]։ Շենգենյան գոտի մուտք գործելու պայմանները սահմանող իրավական ակտերն այժմ ընդունվում են ԵՄ օրենսդիր մարմիններում ձայների մեծամասնությամբ։ ԵՄ նոր անդամ երկրները, որպես այդպիսին, չեն ստորագրում Շենգենյան համաձայնագիրը ՝ փոխարենը պարտավորվելով կատարել Շենգենյան կանոնները որպես ԵՄ օրենսդրության նախկին գոյություն ունեցող մարմնի մաս, որը յուրաքանչյուր նոր դիմորդ պարտավոր է ընդունել։
Այս իրավիճակը նշանակում է, որ Շենգենյան խմբի անդամ չհանդիսացող երկրներն ունեն մի քանի պաշտոնապես պարտադիր տարբերակներ ազդելու Շենգենյան կանոնների ձևավորման և զարգացման վրա։ դրանց տարբերակները փաստացիորեն կրճատվում են `համաձայնեցնելով կամ դուրս գալով պայմանագրից։ Այնուամենայնիվ, ազդակիր երկրների հետ խորհրդակցություններն անցկացվում են նախքան հատուկ նոր օրենսդրության ընդունումը[13]։
2016թ-ին սահմանային վերահսկումները ժամանակավորապես վերասահմանվեցին շենգենյան զոնայում գտնվող յոթ երկրներում (Ավստրիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նորվեգիա, Լեհաստան և Շվեդիա) ի պատասխան՝ եվրոպական միգրացիայի ճգնաժամի[14][15]։
Պորտուգալիան Իսպանիայի սահմանում վերսկսել է ստուգումները UEFA 2014-ից , և ՆԱՏՕ-ին 2010թ Լիսաբոնյան հանդիպումից ի վեր։ Ամենավերջին ստուգումները տեղի են ունեցել 2017թ մայիսի 10-14-ին Ֆրանսիս պապի՝ Պորտուգալիայի Ֆատիմա քաղաք այցելելու ժամանակ[16]։
Եվրամիության հինգ անդամ արդեն ստորագրել են Շենգենյան համաձայնագիրը, բայց մնում են Շենգենյան զոնայից դուրս, քանզի անձնագրային հսկողությունն չեղյալ չէր հայտարարված (Մեծ Բրիտանիա, Իռլանդիա), կամ էլ՝ վերացումը նախատեսված է ապագայում (Բուլղարիա, Կիպրոս, Շվեյցարիա, Ռումինիա)։
2005 թվականի հունիսի 5-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով Շվեյցարիայի քաղաքացիները քվեարկեցին հօգուտ Շենգենյան զոնա մտնելու։
2006 թվականի մարտի 15-ին ընդունվել է Շենգենյան կոդեքսը սահմանների մասին, որը որոշ փոփոխության ենթարկեց Շենգենյան կոնվենցիան։
2007 թվականի դեկտեմբերի 21-ից ցամաքային և ծովային սահմանային հսկողությունը վերացվել է Շենգենյան զոնա մտած 9 երկրներում՝ Էստոնիայում, Լատվիայում, Լեհաստանում, Լիտվայում, Հունգարիայում, Մալթայում, Չեխիայում, Սլովակիայում և Սլովենիայում, իսկ օդային սահմանային հսկողությունը վերացվել է 2008 թվականի մարտի 30-ին։
Համաձայնության մասնակիցները
խմբագրել2007 թվականի ավարտին Շենգենյան հանաձայնագիրն արդեն ստորագրված էր 30 երկրների կողմից։ Մեծ տարբերություն կա պայմանագրի ուժի մեջ պաշտոնապես մտնելու և սահմանային հսկողության փաստացի վերացման միջև։ Սահմանային հսկողությունը կարող է վերացվել միայն այն դեպքում, եթե բավարարված են տեխնիկական պայմանները (Շենգենյան ինֆորմացիոն համակարգին միանալը)։
Համաձայնագիրն ստորագրած երկրներից բացի Շենգենյան զոնա են մտնում ևս չորս, իսկ Լիխտենշտայնն էլ հաշված՝ հինգ «գաճաճ պետություն»։ Պատճառը՝ Շենգենյան համաձայնության անդամ որոշ երկրների հետ ունեցած այդ պետությունների հարաբերությունների յուրահատկությունները։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Respectively Articles 2, 6 and 7 of the Schengen Agreement, eur-lex.europa.eu; accessed 27 January 2016.
- ↑ Schengen Visa Information. «Schengen Area Countries». Schengen Visa Information. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Anonymous (2016 թ․ դեկտեմբերի 6). «Schengen Area - Migration and Home Affairs - European Commission». Migration and Home Affairs - European Commission.
- ↑ Council Directive on administrative practices and procedures concerning settlement, employment and residence in a Member State of the Community of workers and their families from another Member State (OJ 80, 13 December 1961, p. 1513.)
- ↑ Lungescu, Oana. «Fortress Europe». British Broadcasting Corporation. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Craig, Paul; Gráinne de Burca (2003). EU Law: Text, Cases and Materials (3rd ed.). Oxford: Oxford University Press. էջ 751. ISBN 0-19-924943-1.
- ↑ The complete acquis, including the fundamental Agreement and Convention and some subsequent acts and instruments brought about meanwhile in its legal framework, had been published here: «Official Journal of the European Communities – The Schengen Acquis» (PDF). 2000 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին..
- ↑ «Schengen Area Countries List - Schengen Zone». Schengen VISA Information (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Article 140 of the Schengen Convention.
- ↑ Allen M. (March 2009). Switzerland's Schengen entry finally complete Արխիվացված 2012-04-03 Wayback Machine. swissinfo.ch; retrieved 14 June 2013.
- ↑ At first the Council of the European Union (later the European Parliament and the Council of the European Union in the codecision procedure) took the place of the Executive Committee that had been created under the agreement Council Decision of 22 December 2004 providing for certain areas covered by Title IV of Part Three of the Treaty establishing the European Community to be governed by the procedure laid down in Article 251 of that Treaty Արխիվացված 13 Մայիս 2013 Wayback Machine
- ↑ Example: By article 39 subsection 1 of the Schengen Borders Code, Articles 2 to 8 of the Schengen Agreement had been repealed – «Regulation (EC) No 562/2006 of the European Parliament and of the Council of 15 March 2006 establishing a Community Code on the rules governing the movement of persons across borders (Schengen Borders Code)» (PDF). 2006 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին..
- ↑ «The Schengen area and cooperation». Summaries of EU legislation. European Commission. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին. «In practice, this involvement takes the form of mixed committees that meet alongside the working parties of the EU Council. They comprise representatives of the Member States' governments, the Commission and the governments of third countries. Associated countries therefore participate in discussions on the development of the Schengen acquis, but do not take part in voting. Procedures for notifying and accepting future measures or acts have been laid down.»
- ↑ «Schengen: Controversial EU free movement deal explained - BBC News». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «DGs - Migration and Home Affairs - What we do - ...Schengen Area - Reintroduction-border-control». ec.europa.eu. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Portugal declares Papal holiday». Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շենգենյան համաձայնություն կատեգորիայում։ |