Արաքսյա Գյուլզադյան
Արաքսյա Կարապետի Գյուլզադյան (հունիսի 5, 1907[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 7, 1980), հայ մեծանուն երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։
Արաքսյա Գյուլզադյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 5, 1907[1] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1980 (73 տարեկան) |
Ժանրեր | ժողովրդական[1] և ռոմանս[1] |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ[1] և Հայֆիլհարմոնիա[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթություն ստացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում։ 1926 թվականից հաստատվել է Երևանում և մինչև 1955 թվականը եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։ 1955-1967 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարել է հայկական, ադրբեջանական, իրանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (ռոմանսներ և երգեր)։ 1939 և 1965 թվականներին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի տասնօրյակներին։ Եղել է Շերամի երգերի լավագույն կատարողներից («Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն)։ Նրա ուսուցիչներից է եղել Ռոմանոս Մելիքյանը[2]։
Երգացանկ
խմբագրել- Փնջլիկ-Մնջլիկ
- Մարալ ջան հեզ արի
- Աչքդ Խումար
- Հալվեց սարերի ձյունը
- Ճամփորդ եմ
- Քեզանից մաս չունիմ
- Բլբուլ էիր
- Թառլան
- Դուն իմ մուսան ես
- Մարալ ջան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արաքսյա Գյուլզադյան. «Սիրեցի՝ աթոռներս տարան»
- Արաքսյա Գյուլզադյան - Օթյակ - Կենտրոն Արխիվացված 2015-04-07 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 114)։ |