Տունգուսյան երկնաքար (Տունգուսյան արտակարգ երևույթ), (ռուս.՝ Тунгусский метеорит), ենթադրյալ մարմին, հավանաբար, երկնաքարային ծագման կամ երկնային մարմնի մի մաս, որն, ենթադրաբար, դարձել է օդային պայթյունի պատճառ, որը տեղի է ունեցել 1908 թվականի հունիսի 17-ին (30-ին) Պոդկամեննայա Տունգուսկա գետի շրջանում (Վանավարա գյուղից մոտ 60 կմ դեպի հյուսիս և 20 կմ դեպի արևմուտք) տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին (00:14,5-ին ըստ Գրինվիչի)։ Պայթյունի հզորությունը գնահատվում է 40-50 մեգատոննա, ինչը համապատասխանում է պատմության մեջ պայթեցված ամենահզոր ջրածնային ռմբի հզորությանը։

Տունգուսյան երկնաքար
Հայտնաբերվել էհունիսի 30, 1908
Երկիր Ռուսական կայսրություն
ՎայրEvenk Autonomous Okrug?
Տունգուսյան երկնաքարի պայթյունի վայրը

Պատմություն

խմբագրել

Առավոտյան ժամը 7-ին Ենիսեյ գետի ավազանի տարածքի երկնքում հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք մեծ արագությամբ անցել է մեծ հրե գունդ, որը պայթել է 7-10 կմ բարձրության վրա տայգայի անմարդաբնակ շրջանի վերևում։ Պայթյունի ալիքը ֆիքսվել է ամբողջ աշխարհի աստղադիտարանների կողմից, այդ թվում նաև Արևմտյան կիսագնդում։ Պայթյունի արդյունքում ավելի քան 2000 կմ² տարածքում արմատախիլ են արվել ծառեր, պայթյունի էպիկենտրոնի հարյուրավոր կիլոմետրերի վրա կոտրվել են բնակավայրերի պատուհանները։ Մի քանի օրվա ընթացքում Ատլանտյան օվկիանոսից մինչև կենտրոնական Սիբիր ընկած տարածքում դիտվել է երկնքի ինտենսիվ ճառագում և արծաթափայլ ամպեր։

Աղետի գոտի են ուղարկվել մի քանի հետազոտական արշավախմբեր։ 1927 թվականին Լեոնիդ Կուլիկի գլխավորությամբ աղետի գոտի է ուղարկվել հետազոտական արշավախումբ։ Ենթադրյալ Տունգուսյան երկնաքարի մասնիկներ մեծ քանակությամբ չեն հայտնաբերվել, սակայն հայտնաբերվել են միկրոսկոպիկ սիլիկատային և մագնետիտային գնդիկներ, ինչպես նաև առկա էր որոշ տարրերի բարձր պարունակություն, որոնք վկայում էին հնարավոր տիեզերական ծագման նյութերի գոյության մասին։

2013 թվականին Planetary and Space Science ամսագրում հրապարակվել են հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են ուկրաինացի, գերմանացի և ամերիկացի գիտնականների կողմից։ Այնտեղ նշվում էր, որ միկրոսկոպիկ նմուշներում, որոնք հայտնաբերվել են Նիկոլայ Կովալիխի կողմից 1978 թվականին Պոդկամեննայա Տունգուսկա գետի շրջանում, հայտնաբերվել է լոնսդեյլիտի, պիրրոտինի, տաենիտի, շեյբերսիտի առկայություն։ Դրանք միներալներ են, որոնք բնորոշ են ադամանդ պարունակող նյութերին։ Միևնույն ժամանակ, Ավստրալիական համալսարանի աշխատակից Քերտին Ֆիլ Բլենդը ուշադրություն է դարձրել, որ հետազոտվող նմուշներում չափազանց փոքր է իրիդիումի խտությունը (ինչը բնորոշ չէ երկնաքարերի համար), ինչպես նաև այն, որ տորֆը, որտեղ հայտնաբերվել են նմուշները, չի թվագրվել 1908 թվականին, իսկ դա նշանակում է, որ հայտնաբերված քարերը կարող էին Երկրի վրա հայտնվել հայտնի պայթյունից առաջ կամ հետո[1][2]։

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատները

խմբագրել
 
Աղետի վայրի քարտեզային սխեման «Աշխարհի շուրջը» («Вокруг света») ամսագրից, 1931 թվական:

Հաստատվել է, որ պայթյունը տեղի է ունեցել օդում որոշ բարձրության վրա (տարբեր աղբյուրների համաձայն՝ 5-15 կմ) և չէր կարող կետավոր լինել, այդ պատճառով կարելի է խոսել միայն էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատների մասին։ Պայթյունի այդ հատվածի՝ էպիկենտրոնի աշխարհագրական դիրքը պարզելու տարբեր եղանակները տալիս են տարբեր արդյունքներ։

Հեղինակ Կոորդինատներ Որոշման եղանակը
Կուլիկ Լ.Ա. 60°54′07″ հս․ լ. 101°54′16″ ավ. ե.HGЯO Ծառերի ճառագայթային տապալմամբ
Աստապովիչ Ի.Ս. 60°54′07″ հս․ լ. 101°54′16″ ավ. ե.HGЯO Պայթյունի ֆիզիկական չափանիշներով
Ֆաստ Վ.Գ. 60°53′09″ հս․ լ. 101°53′40″ ավ. ե.HGЯO Ծառերի անհամաչափ տապալմամբ
Զոլոտով Ա.Վ. 60°53′11″ հս․ լ. 101°53′11″ ավ. ե.HGЯO
Բոյարկինա Ա.Պ. 60°53′45″ հս․ լ. 101°53′30″ ավ. ե.HGЯO
Իլյին Ա.Գ., Զենկին Գ.Մ. 60°52′08″ հս․ լ. 101°55′03″ ավ. ե.HGЯO Ծառերի այրվածքային վնասվածքներով

Եթե Տունգուսյան երկնաքարն ընկներ 4-5 ժամ ավելի ուշ, ապա մոլորակի՝ իր առանցքի շուրջը պտտվելու արդյունքում, այն ամբողջությամբ կոչնչացներ Վիբորգ քաղաքը և բավականին մեծ ավերածություններ կառաջացներ Սանկտ Պետերբուրգում[3][4][5]։

Իրադարձությունների ընթացք

խմբագրել

Նշվում է, որ իրադարձություններից երեք օր առաջ, սկսած 1908 թվականի հունիսի 27-ից, Եվրոպայում, Ռուսաստանի եվրոպական մասում և Արևմտյան Սիբիրում սկսեցին դիտվել անսովոր մթնոլորտային երևույթներ՝ արծաթափայլ ամպեր, վառ մթնշաղ, արևային հալո[6]։ Բրիտանացի աստղագետ Ուիլիամ Դենինգը գրում էր, որ հունիսի 30-ի գիշերը Բրիստոլի երկինքն արտասովոր լուսավոր էր հյուսիսում[7]։

1908 թվականի հունիսի 30-ին կենտրոնական Սիբիրի երկնքում մեծ արագության վրա անցել է հրե երկնային մարմին, որը շարժվում էր հյուսիսային ուղղությամբ։ Երևույթը տեսանելի էր այդ շրջանի բազմաթիվ բնակավայրերից, լսվում էին ամպրոպանման ձայներ։ Երկնային մարմնի ձևը նկարագրվում է որպես կլոր, գնդաձև կամ գլանաձև, գույնը՝ կարմիր, դեղին կամ սպիտակ, ծխային հետքը բացակայում էր, սակայն որոշ վկաների նկարագրությամբ առկա էին ծիածանային գծեր[8]։

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:14-ին Պոդկամեննայա Տունգուսկա գետի մոտակայքում գտնվող Հարավային ճահճի երկնքում երկնային մարմինը պայթել է։ Պայթյունի հզորությունը, որոշ գնահատականներով, կազմում էր տրոտիլային համարժեքի 40-50 մեգատոննա[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել