Արա Շիրազ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրազ (այլ կիրառումներ)
Արա Շիրազ, Արամազդ Հովհաննեսի Կարապետյան (հունիսի 8, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 18, 2014, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ։
Արա Շիրազ Արամազդ Կարապետյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8, 1941 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 18, 2014 (72 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1966) |
Ստեղծագործություն(ներ) | Անդրանիկ Օզանյանի հուշարձան, Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան, Հովհաննես Շիրազի հուշարձան, Տիգրան Պետրոսյանի հուշարձան և Պարույր Սևակի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Ծնողներ | հայր՝ Հովհաննես Շիրազ, մայր՝ Սիլվա Կապուտիկյան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1987-1993 թվականներին Հայաստանի նկարիչների միության նախագահ։
Մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո։ Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 2014 թվականի փետրվարի 24-ին։ Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն[1]։
ԿոչումներԽմբագրել
ՍտեղծագործություններԽմբագրել
1960-ական թվականներին հայ կերպարվեստում գեղարվեստական ձևերի թարմացման« պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Շիրազի գործերում[3]։
- «Անտունի», 1969, թուջ, ԺԱԹ, Երևան
- «Ներբող» 1970, թրծակավ, ԺԱԹ, Երևան
- «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ
- «Անի» հյուրանոց, Երևան
1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերագրական, բազմազան։
- «Վիլյամ Սարոյան» 1975, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
- «Պաբլո Պիկասսո», 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
- «Հրաչյա Ներսիսյան», 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
- «Ֆիդայի», 1976, երանգավորված գիպս, ՀԱՊ
Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝
- «Պարույր Սևակի» (1974, բրոնզ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան, Պարույր Սևակի անվան դպրոցի պատին) հուշարձան
- «Եղիշե Չարենցի» (Չարենցավանի կենտրոնական զբոսայգում, թուջ, 1979, Չարենցավան) հուշարձան
- «Ալեքսանդր Մյասնիկյանի» (1981, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան) հուշարձան
- Անդրանիկ Օզանյանի հուշարձանի (2002, բրոնզ, բազալտ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան, Երևան) հուշարձան
- Մ. Մկրտչյանի (2004, Գյումրի) հուշարձան
- «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքանդակը (1978, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979, Երևան)
Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝
- «Վիլյամ Սարոյանի» (1989, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) մահարձան
- «Հովհաննես Շիրազի» (1994, բրոնզ, կրաքարային տուֆ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
- «Սերգեյ Փարաջանովի» (1999, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
- «Վազգեն Սարգսյանի» հուշապատի (1999, տուֆ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) դիմաքանդակի
- հոր՝ Հովհաննես Շիրազի հուշարձանի, որը տեղադրված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (2005)[4]
- Վազգեն Ա-ի արձանի, որն տեղադրված է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008)[5]։
Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Անդրանիկ Օզանյանի հուշարձանի հեղինակն է (2002 թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա է քանդակել, նա պատասխանել է, որ երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, «դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով»[6]։
ՊատկերասրահԽմբագրել
«Սերգեյ Փարաջանովի» մահարձանը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Մահացել է քանդակագործ Արա Շիրազը»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին։ Վերցված է 2014 թ․ մարտի 18
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «AZG Armenian Daily - WAP-version»։ www.azg.am։ Վերցված է 2016 թ․ հունիսի 8(չաշխատող հղում)
- ↑ «HHpress.am»։ www.hhpress.am։ Վերցված է 2016 թ․ հունիսի 8
- ↑ https://www.a1plus.am/am/society/2002/12/25/2458
Արտաքին հղումներԽմբագրել
- Արա Շիրազ
- Արա Շիրազ․ Կենսագրություն
- Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին Archived 2012-03-08 at the Wayback Machine.
- Կենսագրությունը անգլերեն լեզվով