Սուրբ Մարիամ-Եղիսաբեթ մատուռ

մատուռ Արագածոտնի մարզի Արա գյուղի մոտ

Սուրբ Մարիամ - Եղիսաբեթ մատուռ, գտնվում է Արագածոտնի մարզի Արա (գյուղ) մտնող ճանապարհի ձախակողմյան բարձունքի վրա։ Կառուցվել է 1998-2000 թվականներին։

Սուրբ Մարիամ-Եղիսաբեթ մատուռ
Ճարտարապետ Գրիգոր Նազարյանն իր կողմից նախագծված և կառուցված մատուռի մոտ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Արայի գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը2000
Ներկա վիճակԿանգուն
Կառուցման սկիզբ1998 թ․
Կառուցման ավարտ2000 թ․
Հիմնադրված2000
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Դեռևս 1982 թ-ի սեպտեմբերի 27-ին այստեղ տեղադրվել էր հուշաքար Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան կառուցելու մասին, որը, սակայն, չի իրականացվել։ Փոխարենը հավանություն է տրվել տեղանքում մատուռ կառուցելու նախագծին։ Այն նախագծվել և կառուցվել է ճարտարապետ Գրիգոր Նազարյանի կողմից[1]։ Նախագիծը քննարկել ու հաստատել են ակադեմիկոսներ Վարազդատ Հարությունյանը, Ջիմ Թորոսյանը, Գրիգոր Խանջյանը և ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը։

Եկեղեցու կառուցումը ֆինանսավորվել է Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի Սբ․ Ջեյմս եկեղեցու տիկնանց բարեգործական միության և Վենեսուելայի բարերարների հանգանակությունների միջոցներից։ Միջոցների բաշխումն ու տնօրինումն իրականացվել է մատուռի կառուցման համար հանգանակությունների կոմիտեի նախագահ Ջեք Մեձորյանի կողմից։ Գծագրական և նախագծի վավերացման աշխատանքներին աջակցել է Արագածոտնի մարզի գլխավոր ճարտարապետ Աշոտ Դավոյանը։

Կառուցումից հետո մատուռը ենթարկվել է վանդալիզմի։ Մատուռի արևելյան պատին ավելացվել է մինչ այդ գոյություն չունեցող արձանագրություն, որում փորձ է արվում կեղծել մատուռի կառուցողի անունը։

Ճարտարապետություն խմբագրել

Մատուռը հիմքում քառակուսի, արևմտյան բաց մուտքով, առանց խորանի բարձրագնա ու երկգմբեթ կառույց է, վեղարավոր գմբեթի ներքո կլորն է, նրանց միջեւ՝ զանգակատունը[2]։

Կառուցված է նարնջագույն տուֆից (Անիի տուֆ)։

Կառուցված է հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությամբ, որն օգտագործվել է ժամանակակից ճարտարապետական լուծումների համադրությամբ։

Հատուկ լուծումով է կառուցված մատուռի դուռը։ Հաշվի է առնվել քամու ուղղությունը, իսկ դռան անկյունների թեքությունն ապահովում է, որ ձմռանը ձնաբքի ժամանակ ձյունը չլցվի մատուռից ներս։

Գնտվելով գեղատեսիլ տեղանքում՝ այն միաձուլվում է Արայի լեռան և Արագածի տեսարաններին։

Հիմնարկեքի արարողություն խմբագրել

Բոստոնի Հայ Եկեղեցասիրաց կանանց միության գումարային ներդրումով 1999 թվականի հունիսի 5-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոսի (Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ) ձեռամբ կատարվել է մատուռի հիմնարկեքը, որին ներկա է գտնվել նաև Տեր Տաճատ քահանա Դավիդյանը։

Խաչի տեղադրման արարողություն խմբագրել

Մատուռի խաչը տեղադրվել է Արմավիրի թեմի առաջնորդի պաշտոնակատար Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռոք և օծվել է 2000 թ-ի հուլիսի 13-ին Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը։

Ծառատունկ խմբագրել

 

2005 թ-ին մատուռի մոտ խմելու ջուր է հասցվել և ցայտաղբյուր է կառուցվել։ 2021֊2022թթ. Արայի համայնքի երիտասարդների և «Հայաստան Ծառատունկ» (Armenian Tree Project) ծրագրի կողմից իրականացվել է ծառատունկ, տնկվել է 300 սոճենի 50_ից ավելի բերյոզենի, 100֊ից ավելի գիհի և100 հատ հացենի ծառ։ 2022թ. Արայի գյուղի երիտասարդների կողմից հիմնանորոգվել է մատուռի մոտ 2006թվից չգործող ջրագիծը. շուրջ 350 գծամետր։Կանաչապատման գործողությունները շարունակելի է...

Նվիրագրեր խմբագրել

  • Մատուռի մուտքի բարավորին փորագրված է` «Որդեկորույս մայրերի մատուռ»։
 

Մատուռի հյուսիսային պատին ամրացված հուշատախտակի վրա փորագրված է.

  Հայրապետութեանն Տ. Տ. Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ յառաջնորդական տեղապահութեան Արագածոտնի թեմին Տ. Վազգենայ վարդապետի Միրզախանեանի մատուռս Սբ. Մարիամ եւ Եղիսաբեթ յԱրայի արդեամբ բոստոնահայոց համայնից:  
 
  • Նույնատիպ երկրորդ հուշատախտակի վրա փորագրված է.
  Սկիզբն եղեւ կառուցման մատռոյս Սրբոյ Մարիամայ եւ Եղիսաբեթայ, որ ի գեղջ Արաի ի Հայրապետութեանն Գարեգին Ա Քեսաբցի կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ առաջնորդութեանն Տ. Նավասարդայ եպիսկոպոսի Կճոյեան։ Ամի տեառն 1998 եւ թուին Հայոց ՌՆԽԷ (1998):  
 

Հյուսիսային կողմի ներս ընկած հատվածի վրա փորագրվել է հետևյալ նվիրագիրը.

  Մեյրի Շատպէկյան

ի յիշատակ Էլիզապէթ եւ Մարիամ Ճանիկեան
Արաքսի եւ Սերոբ Ուզունյան
ի յիշատակ Յասմիկ Ուզունեանի, Վենեզուէլա
Ագնես Սահակեան
ի յիշատակ Էլիզա Սահակեանի
Մարգրիտ եւ Մարտիկ Տարկունեան, Վենեզուէլա
Անոյշ եւ Երուանդ Պալեան
Մարիա, Արթուր եւ Արմեն Պալեան,
Մարիամ եւ Սերոբ Պետրոսեան
Փօլ Արա Քիւրքճեան
Թինա եւ Լեւոն Քիւրքճեան":

 
 
  • Հարավային կողմի ներս ընկած հատվածի վրա փորագրվել է հետևյալ նվիրագիրը.
  Ժանէթ եւ Եդուարդ Գէլճիքեան

Նատիա, Աննա, Գարնիկք
ի յիշատակ Անահիտ եւ Յարութիւն Գարնիքեանի
Սոնա եւ Սեդրակ Իսկէնտերեան
Թագուհի եւ Վարդանին Կիլիզեան
Ծովակ եւ Գրիգոր Կիւլտալեան
Մարի եւ տոքթ. Նշան Կուտսուզեան
Եւա եւ Ճեք Մեծօրեան
Մէյրի եւ Մարկրիտ Յովնանեան
Արմինուհի Նաճարեան:

 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել