Դիոգենես Լայերտացի

Դիոգենես Լայերտացի (Διογένης Λαέρτιος, Diogenes Laertios, 180 - 240), հույն փիլիսոփաների և Անտիկ հունական փիլիսոփայության կենսագիր և պատմագիր։ Հեղինակի մասին կենսագրական տվյալ գրեթե չեն պահպանվել։ Նրա «Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները» (հուն․՝ Βίοι καὶ γνῶμαι τῶν ἐν φιλοσοφίᾳ εὐδοκιμησάντων) 10 գրքից բաղկացած երկը համարվում է հույն փիլիսոփայության պատմության ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկը։

Picto infobox auteur.png
Դիոգենես Լայերտացի
հուն․՝ Διογένης Λαέρτιος
լատ.՝ Diogenes Laertios
Diogenes Laertius.jpg
Ծնվել է180
Մահացել է240
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունպատմաբան, կենսագիր, բանաստեղծ, փիլիսոփա, փիլիսոփայության պատմաբան և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Commons-logo.svg Diogenes Laërtius Վիքիպահեստում
Լայերտացու «Նշանավոր փիլիսոփաների կյանքն ու հայացքները» երկի 1594 թ. հրատարակության տիտղոսաթերթը

Անունն ու անվան ծագումնաբանության խնդիրԽմբագրել

Առ այսօր անհայտ է մնում կենսագրի իսկական և անվան ճիշտ գրությունը։ Դիոգենես Լայերտացի անվանաձևը ենթադրում է, որ ինչպես ընդունված է եղել անտիկ աշխարհում, նրա անվան երկրորդ հատվածը նշանակում է, թե որտեղ է նա ծնվել։ Սակայն Լայերտ կամ նման այլ քաղաքի անվանում չի հանդիպում ու հիշատակվում հին աշխարհի տեղանունների թվում։ Ուսումնասիրողները տարբերակ են առաջ քաշում, որ նա կարող է ծնված լինել Կիլիկիայի Լաերտի քաղաքում։ Լայերտի անվան մեկ այլ ստուգաբանությամբ, այն կարող է փոխառնված լինել Հոմերոսի հայտնի ստեղծագործությունից, որում διογενής (Զևսի որդի), и հին հունարեն. Λᾱερτιάδης (Լայերտաի որդի) - նշանակությունն ունի և Ոդիսևսին բնորոշող մականուններից մեկն էր։ Մասնագետների շրջանում քննարկվում է նաև տարբերակ, որ հեղինակը որպես այդպիսին մտացածին է և իրականում հայտնի չէ այդ անվան տակ ստեղծագործած հեղինակ-հեղինակների իրական անունները։

«Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները» աշխատությունԽմբագրել

Որոշակի դժվարություն է առաջացնում նաև Լայերտացու կենսագործունեության թվագրությունը։ Հայտնի է, որ նա ապրել և ստեղծագործել է ավելի ուշ քան Սեքստ Էմպիրիկը, ում նա հիշատակում է իր աշխատության մեջ, սակայն և ապրել է ավելի վաղ, քան նեոպլատոնական, փիլիսոփա Ստեփանոս Բյուզանդացին` 527—565[1]։ Ի դեպ, Ստեփանոս Բյուզանդացին առաջինն է, ով վկայակոչում է Դիոգենես Լայերտացուն։

Ամենաուշ շրջանի փիլիսոփան, ով արժանանում է Դիոգենեսի Լայերտացու հիշտակմանը, դա Սատուրնինն է` Սեքստ Էմպիրիկի ամենահայտնի աշակերտը, որ ապրել է մ.թ. 200-ականներին։ Սակայն և հեղինակը որևէ կերպ ուշադրության չի արժանացնում ուշ շրջանի հելլենիստական փիլիսոփայության ամենահայտնի նեոպլատոնական Պլոտինոսին (203 - 269)։ Իսկ եթե հաշվի առնենք, որ հայտնի է Պլոտինոսի ստեղծագործելու թվագրության գործոնը` սկսած 250 թվականից, ապա ստացվում է, որ Դիոգենես Լայերտացու կյանքն ու ստեղծագործությունը կարելի է թվագրել մ.թ. 200- 250 թվականներով[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Diogenes Laertius. Lives of eminent Philosophers, with an english translation by R. D. Hicks, vol. 1 I. London - Cambridge (Mass.), 1958, Testimonia, p. XLVI
  2. Диоген Лаэрций - О жизни, учениях и изречениях знаменитых философов, Диоген Лаэрций и его метод, Общие сведения о Диогене Лаэрции, стр. 6, Москва "Мысль" 1979
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 395