Քըրք Քըրքորյան

հայ օդաչու, ֆինանսիստ, ձեռնարկատեր

Քըրք Քըրքորյան (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, հունիսի 6, 1917(1917-06-06)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 15, 2015(2015-06-15)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, անգլ.՝ Kirk Kerkorian, հայերեն՝ Քըրք Քըրքորյան, հայերեն՝ Գրիգոր Գրիգորյան), ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։

Քըրք Քըրքորյան
Kirk Kerkorian
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1917(1917-06-06)[1]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 15, 2015(2015-06-15)[1] (98 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԻնգլվուդ Պարկ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
Կարողություն 4,0 միլիարդ ԱՄՆ դոլար (հունիսի, 2015)[2]
Մասնագիտությունօդաչու, ձեռնարկատեր, ֆինանսիստ, բռնցքամարտիկ, կինոպրոդյուսեր և գործարար
ԱշխատանքԳործարար, «Tracinda Corporation»-ի գործադիր տնօրեն
ԱշխատավայրՄետրո Գոլդվին Մայեր և Tracinda Corporation?
ԱմուսինՀիլդա Շմիդտ (1942–1951)
Ժան Մարիի Հարբոր-Հարդի (1954–1984)
Լիզա Բոնդեր (1999)
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային հերոս (2004)
ԵրեխաներԹրեյսի
Լինդա
 Kirk Kerkorian Վիքիպահեստում

Սերում է 1890 թվականին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Գասպար Գրիգորյանի որդու՝ Ահարոն Գրիգորյան-Քըրքորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր Ֆորբս ընկերության՝ 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգաս քաղաքի հիմնական բիզնես ֆիգուրներից մեկը և այդ մեգահանգստավայրի հայրը։ Լաս Վեգասի քաղաքի հյուրանոցների և խաղատների 40 %–ը պատկանում էր Քըրք Քըրքորյանին։ Քըրքորյանը «Tracinda Corporation» հոլդինգային ընկերության նախագահն ու տերն էր, որի կենտրոնը գտնվում էր Բևեռլի Հիլզ քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ։ Նա Բևերլի Հիլզ հարուստ քաղաքի ամենահարուստ քաղաքացիներից մեկն էր։

Ըստ Ֆորբս հանդեսի տեղեկությունների՝ Քըրքորյանի համընդհանուր նյութական կարողությունը 2007 թվականին գնահատվում էր 18 մլրդ դոլար, դրանով իսկ նրան ապահովելով աշխարհի մեծահարուստների շարքում 7-րդ տեղն ըստ Forbes–ի ցուցակի[3]։, 2010 թվականին այն ցած էր իջել՝ կազմելով 3,1 մլրդ դոլար (307-րդ տեղը Forbes–ի միլիարդատերերի ցուցակում)[4], 2012 թվականին բարձրացել էր 3,3 մլրդ դոլարի, իսկ 2015 թվականին՝ շուրջ 4,2 մլրդ դոլարի։

2004 թվականին «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար» արժանացելել է Հայաստանի բարձրագույն կոչմանը՝ Հայաստանի ազգային հերոս, շնորհվելով «Հայրենիք» շքանշանը[5]։

Կյանք և կարիերա

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Նրա հայրը Ահարոն Գրիգորյանն էր, որի հայրը, Գասպար Գրիգորյանը, ինչպես և բազմաթիվ այլ հայեր, ԱՄՆ է գաղթել Խարբերդ քաղաքից, Արևմտյան Հայաստանից, փրկվելով օսմանաթուրքական հալածանքներից ու կոտորածներից։ Քըրքորյանի մայրը՝ Ահարոն Գրիգորյանի կինը՝ Լիլիան, ևս ԱՄՆ էր գաղթել Հայաստանից։

1890 թվականին Քըրքի հայրական պապը՝ Գասպար Գրիգորյանը (Քըրքորյան( պատմական Մեծ Հայքի Ծոփք նահանգի Խարբերդ քաղաքից ժամանում է ԱՄՆ և հաստատվում Կալիֆորնիա նահանգի Սան Հովակիմ հովտում։ Դրանից տասնհինգ տարի անց Գասպարի որդին՝ Ահարոն Գրիգորյանը ամուսնանում է Արևմտյան Հայաստանից ժամանած մի հայուհու՝ Լիլիայի հետ։ Ահարոնն ու Լիլիան ունենում են չորս որդի։ Նրանցից ամենակրտսերը Գրիգորն էր կամ Քըրքորը, ինչպես նրան անվանում էին։ Քըրքոր–Քըրքի հայրը՝ Ահարոնը մրգավաճառ էր, և հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ 1921 թվականին ԱՄՆ–ին հարվածեց հերթական և հզոր տնտեսական ճգնաժամը։ Ապրուստիւ մտահոգությամբ Քըրքորյանների ընտանիքը ստիպված տեղափոխվում է Լոս Անջելես։

Մանր բիզնես և բռնցքամարտ

խմբագրել

Արդեն 9 տարեկան հասակից փոքրիկ Գրիգորը՝ Քիրքը կամ Քըրքը սեփական քրտինքով հաց էր վաստակում իր ընտանիքի համար։ Ութերորդ դասարանից նա թողեց դպրոցը և սկսեց ավտոմեխանիկ աշխատել, միաժամանակ պարապելով բռնցքամարտով։ Շուտով Քըրք Քըրքորյանը դարձավ կիսամիջին քաշային կատեգորիայում Ֆրեզնոյի սիրողական բռնցքամարտի չեմպիոնը։ Մինչև 1935 թվականը զբաղվել է մանր բիզնեսով, կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։

Օդանաւեր և պատերազմ

խմբագրել

1939 թվականից նա հրապուրվել է ավիացիայով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը զգալով և չցանկանալով միանալ ցամաքային զորքերին՝ Քըրքորյանը սովորեց թռչել Happy Bottom Riding Club-ում։

Վեց ամիս անց ստանալով իր առևտրային օդաչուի վկայագիրը՝ նա տեղեկացավ, որ բրիտանական Royal Air Force-ը տեղափոխում էր կանադական de Havilland Mosquito-ն դեպի Շոտլանդիա Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսով։ Սակայն օդանավը կարող էր անցնել առավելագույնը 2,300 կմ, մինչդեռ ամբողջ ճանապարհը կազմում էր 3,500 կմ։ Ապահով ճանապարհի փոխարեն՝ Քըրքորյանը նախընտրեց «Իսլանդական ալիք» ուղղությունը։ Ուղևորությունը մեկ անձի համար կազմում էր 1000 դոլար։ Եթե կատարված հաշվարկները ցույց էին տալիս, որ 4 օդանավերից միայն մեկին չէր հաջողվի տեղ հասնել[6], ապա իրական ցուցանիշն ավելի մոտ էր մեկ քառասուներորդի[7]։ 1944 թվականի մայիսին Քըրքորյանն ու իր թևի հրամանատար Ջոն դը Լեյսի Վուլդրիջը հաղթահարեցին «Իսլանդական ալիք»-ը և գրանցեցին նոր ռեկորդ։ Վուլդրիջը հասավ Շոտլանդիա վեց ժամ, 46 րոպեում, Քըրքորյանը՝ յոթ ժամ, ինը րոպեում։ Երկուսուկես տարի աշխատակցելով RAF Ferry Command-ին Քըրքորյանը կատարեց 33 թռիչք, ճանապարհորդեց 4 մայրցամաքներով և փորձարկեց իր առաջին քառաշարժիչ ինքնաթիռը։

Կյանքը պատերազմից հետո

խմբագրել
 
«Ցեսնա» ինքնաթիռ

Բ Աշխարհամարտից հետո նա ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով թռչում էր Ատլանտյան օվկիանոսի վրայով և սահմանել է Ատլանտյանի վրայով ամենաարագ թռիչքի համաշխարհային ռեկորդ։

Աշխարհամարտի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով։ 1947-ին 60 հազար ԱՄՆ դոլարով Քըրքորյանը ձեռք է բերել «Los Angeles Air Service»՝ «Լոս Անջելես Էյր Սերվիս» փոքրիկ չարթերային ավիաընկերությունը, որի ավիապարկում կար ընդամենը երեք օդանավ։ Քըրքորյանի օդային ընկերությունը «օդային կամրջով» կապում էր ԱՄՆ–ի երկրորդ և Արևմտյան ափի ու Կալիֆորնիա նահանգի առաջին խոշորագույն քաղաք Լոս Անջելեսը և հարևան Նևադա նահանգի հարավում գտնվող Լաս Վեգաս քաղաքը, որը պետք է դառնար աշխարհի խաղատնային բիզնեսի խոշորագույն կենտրոնը։ Երբ 1950-ականներին Քըրքորյանն սկսեց օպերացիաներ անել վիթխարի օդագնացային ընկերություններով, ինչպիսիք էին Trans International Airlines–ը, Transamerica Corporation–ը և այլք, ապա նա դասվեց միլիոնատերերի շարքը։ Քըրքորյանը 1962—1965 թթ․ աշխատում էր ակցիաներով՝ բաժնեթղթերով և 5 տարում վաստակեց 37,6 միլիոն դոլար։

Ի դեպ, նրան օգնում էին ամերիկահայերը։ Օրինակ՝ 1965–ին, Քըրքորյանը Trans International Airlines օդագնացային ընկերությունը՝ TIA–ն դարձրեց public, այսինքն՝ բաժնեթղթերի հանրային վաճառքի առաջարկ կատարեց։ Երեք տարում այդ ընկերության բաժնեթղթերը երեք անգամ ավելացան։ Բանն այն է, որ ամերիկահայերը, ովքեր գիտեին Քըրքորյանին, սկսեցին գնել այդ ընկերության բաժնետոմսերը։ Դրանց գները 9,75 դոլարից բարձրացան մինչև 32 դոլարի[8]։ 1968–ին իր ընկերությունը վաճառելով Transamerica խոշոր ընկերությանը, Քըրքորյանը գործարքի պայմաններով ստացավ 104 մլն դոլար կանխիկ գումար, ինչպես նաև՝ Transamerica–ի բաժնեթղթերի խոշոր ծրար՝ շուրջ 85 մլն դոլար արժողությամբ, դառնալով այդ հզոր կոնգլոմերատ ընկիերության խոշորագույն բաժնետերը[9]։

 
Լաս Վեգաս․ խաղատների բիզնեսի համաշխարհային խոշորագույն կենտրոն․ Լաս Վեգասի շերտի վրա գրեթե բոլոր փողոցային կառույցները պատկանում էին Քըրք Քըրքորյանին։

Քըրքորյանը զբաղվում էր նաև հյուրանոցային բիզնեսով։ 1967–ից սկսած նա փոխեց իր բիզնես գործունեության ոլորտը՝ անցնելով այդ նոր ոլորտին։ Մասնավորապես՝ կառուցեց Լաս Վեգասի ամենամեծ հյուրանոցը՝ «MGM Grand»։ 1986–ին նա վաճառեց այդ հյուրանոցը Ռենոյում իր ունեցած նոյնանուն մեկ այլ հյուրանոցի հետ միասին՝ en:Grand Sierra Resort։ Ընդհանուր առմամբ երկու հյուրանոցների վաճառքը նրան բերեց 594 մլն դոլար։

Քըրքորյանը կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968 թվականից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետերը։

1968–ից Քըրքորյանը զբաղվել է կինոբիզնեսով և հաջորդ տարի դարձել է «Մետրո Գոլդվին Մայեր» (MGM) կինոընկերության տնօրենը, որին հետագայում ավելացրեց «Յունայթիդ Արթիսթս» (1976), «Քոլումբիա փիքչըրզ» (1980) և «Քսաներորդ դար Ֆոքս» կինընկերությունները։ Ութսունական թվականները առանձնանում էին կինոարտադրության ոլորտի պասիվությամբ, ստեղծագործական սակավությունը ազդեց նաև կինոբիզնեսի վրա ընդհանրապես։ Վնասներ կրելով, Քըրքորյանը շտապեց ազատվել «Քոլումբիա փիքչըրզից» և ավելի ապահով համարեց փողերը ներդնել խաղատնային բիզնեսում։

1987 թ․ դեկտեմբերին «Fortune» հանդեսը հրապարակեց ԱՄՆ–ի առաջին 400 միլիոնատերերի ցուցակը։ Քըրքորյանն այդտեղ գրավում էր 51-րդ տեղը։ Մեկ տարի անց նա վաճառեց «Յունայթիդ Արթիսթս»–ը ավստրալիական հեռուստաընկերությանը մեկ միլիարդ դոլարով և ԱՄՆ–ի միլիոնատերերի ցուցակում բարձրացավ 37-րդ տեղը։

90-ականներին Քըրքորյանը սկսեց գնել Chrysler Corporation–ի բաժնեթղթերը։ Ավելի ուշ՝ 1998 թվականի մայիսի 6–ին, նրա բաժնեթղթերի կուրսը միաժամանակ բարձրացավ, քանզի նա հայտարարեց, որ միանում է մեկ ուրիշ ավտոմոբիլային հսկայի՝ գերմանական Daimler-Benz–ին, որի հետևանքով Քըրքորյանը վաստակեց 660 միլիոն դոլար մեկ օրում։ Նա այդ ընկերության խոշորագույն բաժնետերն էր, որի արժողությունը հետագայում գնահատվում էր մինչև 32 միլիարդ եվրո։ Բացի այդ, Քըրքորյանը մեկ այլ ավտոարտադրող հսկայի՝ «General Motors»–ի խոշորագույն բաժնետերերից մեկն էր։

Քըրքորյանին էին պատկանում հյուրանոցներ, խաղատներ, բարձրակարգ օդուղիներ և «Թիմ փարքը» Լաս Վեգասում, որոնք արժեին 1 միլիարդ դոլար։

2008 թվականին Քըրք Քըրքորյանը դարձավ ամերիկյան «Ford» խոշորագույն ավտոկոնցեռնի երրորդ խոշոր համասեփականատերը, գնելով այդ վիթխարի կազմակերպության բաժնեթղթերի 5,6 %–ը, որի համար նա վճարեց 861 մլն դոլար։ Իբրև հետևանք, նրա ընկերությունը դարձավ «Ֆորդի» երրորդ պորտֆելային ներդրողը՝ Wellington Management (7,53 %) և Brandes Investment Partners (7,35 %) հիմնադրամներից հետո։

Քըրքորյանը մահացել է Բևեռլի Հիլզում, 2015 թվականի հունիսի 15-ին՝ ծննդյան 98-րդ տարեդարձից 9 օր անց[10][11]։ Թաղված է Ինգլվուդ Փարք գերեզմանոցում՝ Լոս Անջելես։ Հայր և որդի Քըրքորյանները՝ Ահարոնը և նրա որդի Քըրքը թաղված են նույն շիրմաքարի տակ։

Քըրքորյանը և Հայաստանը

խմբագրել
 
Քըրք Քըրքորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ[12]

Քըրքորյանը շռայլորեն բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։

Իր հայկական ծագումը նրան պարտավորեցնում էր սատարել Հայաստանին։ Որոշ տեղեկությունների համաձայն, Քըրքորյանը 22 տարվա ընթացքում ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործություն է արել Հայաստանին[13] իր Լինսի հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել էր 1989 թվականին, և, մասնավորապես, կենտրոնացել էր 1988 թվականի աղետալի Սպիտակի երկրաշարժից ավերված հյուսիսային Հայաստանի վերականգնման գործի վրա[14]։

Այսպիսով, երկրաշարժից տուժած և թուրք–ադրբեջանական շրջափակման դժվարություններին հերոսաբար դիմակայող Հայաստանը, 22 տարում, և, հատկապես, սկսած 1992 թվականից, երբ սաստկացան ադրբեջանական բանակի ռազմական գործողությունները, մեծ օգնություն է ստացել Քըրքորյանից։ Այդ մեկ միլիարդանոց օգնութեան շրջանակներում, նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, թունելների նորոգման, քաղաքային տնտեսության նորացման, նոր ճանապարհների կառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։ Սպիտակի երկրաշարժից տուժած հայկական շրջաններում հայտնվեցին հարյուրավոր նոր տներ։ Ի դեպ, Քըրք Քըրքորյանն առաջին անգամ իր պատմական Հայրենիք է այցելել 1998 թվականին[15]։

Նրա բարեգործական հզոր գործունեության հետևանքով, Հայաստանում վերականգնվեցին և արդիականացվեցին բազմաթիվ թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ։ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը կոչվում էր իր երկու դուստրերի՝ Լինդայի և Թրեյսիի անուններով։

Հայաստանին ցուցաբերած նրա ֆինանսական օգնությունն այնքան մեծ էր և կարևոր, որ երկրի ղեկավարությունը պարզապես չէր կարող չընդունել Քըրքորյանի բացառիկ ծառայությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ահա թե ինչու 1998 թվականի սեպտեմբերին Քըրքորյանը հայտարարվել է Հայաստանի պատվավոր քաղաքացի[16], իսկ 2004 թվականի մայիսի 27-ին արժանացել է Հայաստանի բարձրագույն պետական պարգևին՝ Հայաստանի Ազգային հերոսի կոչման[17]։ Պարգևատրվել է Հայրենիք շքանշանով։ 2018 թվականին Գյումրիում տեղադրվել է նրա արձանը[18]։

Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավի հետ հակասությունների, երկրում տիրող կոռուպցիայի և «Լինսի» հիմնադրամի միջոցների վատնումների, իսկ ավելի ճիշտ՝ գողության պատճառով, Քըրքորյանը դադարեցրեց իր բարեգործական գործունեությունը Հայաստանում։ «Լինսի» կազմակերպությունը լուծարվեց 2011 թվականին[19]։ Նրա դրած արգելքի պատճառով, Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար ներկա չի գտնվել Քըրքորյանի թաղման արարողություններին։

Չնայած դրան, նրա մահից երկու տարի անց, Քըրքորյանի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը թողարկեց Քըրքորյանին նվիրված փոստային նամականիշ։

Իր հայկական արմատները պարտավորեցնում էին Քըրքորյանին նաև առաջ մղելու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Ահա թե ինչու նա զգալի գումար տրամադրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի կինոնկար նկարահանելու գործին, ինչ որ իրագործվեց նրա մահվանից հետո՝ 2016 թվականին, և կոչվեց ՙԽոստում՚ ("The Promise")[20]։ Առաջին անգամ ցուցադրվեց 2017 թվականի ապրիլին, ԱՄՆ–ում։

2000 թվականին Թայմս հանդեսը Քըրքորյանին անվանել է ԱՄՆ–ում թիվ 10–րդ խոշորագույն բարեգործը[21]։

Որոշ տեղեկությունների համաձայն, Քըրքորյանը հետաքրքրվել է, թե ի՞նչքան գումարով կարելի է գնել հայկական հողերը թուրքերից։

 
Միացյալ Հայաստանի տարածքը

Բիզնես կարիերա

խմբագրել

Լաս Վեգաս

խմբագրել

1962 թվականին Քըրքորյանը 960,000 դոլարով գնեց 32 հա հող Լաս Վեգասում՝ Լաս Վեգաս Սթրիփի մոտակայքում։ Հետագայում այս հողի վրա կառուցվեց Caesars Palaceի շենքը, որի վարձակալությունը Քըրքորյանին բերեց 9 միլիոն դոլար։ 1967 թվականին Լաս Վեգասում նա 5 միլիոն դոլարով գնեց 33 հա հող և ճարտարագետ Մարտին Սթերն Կրտսերի[22] հետ կառուցեց International Hotel-ը, որն ամենամեծ հյուրանոցն էր այդ ժամանակաշրջանում։

Առաջին երկու աստղերը, որ հյուրանոցի հսկայական դահլիճում ելույթ ունեցան, Բարբարա Սթրեյզանդն և Էլվիս Փրեսլին էին։ Նրանց շնորհիվ 30 օր շարունակ 4,200 հաճախորդներ հյուրընկալվեցին International Hotel՝ կոտրելով բոլոր ռեկորդները երկրի պատմության մեջ։ Քըրքորյանը գնեց նաև Flamingo Hotel-ը և որոշ ժամանակ անց երկու հյուրանոցներն էլ վաճառեց Hilton Hotels Corporation կազմակերպությանը, որն էլ վերանվանեց հյուրանոցները Las Vegas Hilton և Flamingo Hilton: 1969 թվականին նա գնեց Metro-Goldwyn-Mayer մեդիաընկերությունը և բացեց իր MGM Grand Hotel and Casino-ն, որն ավելի մեծ է քան Empire State Building[23] և ամենամեծ հյուրանոցն աշխարհում։ 1980 թվականի նոյեմբերի 21-ին MGM Grand-ում հրդեհ տեղի ունեցավ։ Ընդհանուր զոհվածների թիվը կազմում էր 87։ Միայն 8 ամիս անց MGM Grand-ը վերաբացվեց։ 1986 թվականին Քըրքորյանը վաճառեց Լաս Վեգասի MGM Grand-ը և «Ռենո»-ն 594 միլիոն դոլլարով։ Էմ Ջի Էմը 750 միլիոն դոլլարով վաճառեց իր Treasure Island Hotel and Casino-ն միլիարդատեր Ֆիլլ Ռուգին[24]։

ԷմՋիԷմ

խմբագրել

1969 թվականին ԷմՋիԷմ-ի տնօրեն նշանակվեց Ջեյմս Թոմաս Օբրին։ Նա վաճառեց հսկայական քանակությամբ պատմական իրեր, արտերկրյա մասնաճյուղներ:1973 թվականին Քըրքորյանը վաճառեց ԷմՋիԷմ-ի բաշխիչ համակարգը և աստիճանաբար հեռացավ ստուդիայի ամենօրյա աշխատանքից։ 1979 թվականին Քըրքորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ԷմՋիԷմ-ը հիմնականում հյուրանոցային ընկերություն էր, սակայն նա նաև կարողացավ ընդլայնել ընդհանուր կինոդպրոցը և արտադրական համակարգը, երբ 1981 թվականին ձեռք բերեց United Artists-ը, ինչով էլ ԷմՋիԷմ-ը դարձավ MGM / UA ընկերություն։ 1986 թվականին նա ԷմՋիԷմ-ը վաճառեց Թեդ Թըրներին[25]։ Այնուամենայնիվ Թըրները United Artists-ը ոչ լիովին հետ վերադարձրեց Քըրքորյանին[26][27]։ Թըրները մեկ տարի անց պարտքերը մարելու համար ԷմՋիԷմ-ը վերավաճառեց Քըրքորյանին։ 2005 թվականին նա ԷմՋիԷմ-ը վաճառեց «Սոնի»-ի դուստր ընկերություններից մեկին։ 2009 թվականի մայիսին Քըրքորյանը կորցրեց բաժնետոմսերի մեծ մասը՝ 53.8 տոկոցիս մինչև 39 տոկոս[28][29]։

r Corporation]-ի վերակառուցման վերաբերյալ։ Ընկերության աշխատակիցները թշնամաբար էին տրամադրված, ուստի Քըրքորյանը չեղարկեց իր որոշումն ու վաճառեց իր բաժնեմասը։ Քրքորյանը որոշ ժամանակ ունեցել է 9.9 տոկոս բաժնեմաս General Motors-ում։ 2006 թվականի հունիսի 30-ի մամուլի հրապարակումների համաձայն՝ Քըրքորյանն առաջարկեց, որ Renault- ը ձեռք բերի GM-ի 20 տոկոս բաժնեմասը `GM-ից ինքնուրույնությունն ապահովելու համար:Շուտով Թրասինդա ընկերության կողմից հրատարակվեց նամակ,որն ուղղված էր Rick Wagoner-ին[30]՝ ճնշելու GM-ի գործադիր հիերարխիան[31] , բայց բանակցություններն ապարդյուն էին[32]։ 2006 թվականի նոյեմբերի 22-ին Քըրքորյանը վաճառեց իր 14 միլիոն դոլլարի համարժեք բաժնետոմսերը:Վաճառքի արդյունքում GM-ի բաժնետոմսերի գինը նոյեմբերի 20-ի գիշից նվազեց 4.1%-ով՝ կազմելով 30 դոլլար[33]։ Վաճառքը Քըրքորյանի ուեցվածքը GM-ում կրճատեց մինչև 7 տոկոս։ 2006 թվականի նոյեմբերի 30-ին Tracinda-ն հայտարարեց, որ համաձայնել է ձեռք բերել GM-ի ևս 14 միլիոնի դոլլարի համարժեք բաժնետոմսեր՝ կտրելով Քըրքորյանի մասնաբաժինը մինչև այդ տարվա սկզբի կեսը[34]։ 2006 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ նա վաճառեց գրեթե բոլոր GM բաժնետոմսերը[35]։ Քըրքորյանի վաճառքից հետո GM-ը կորցրեց իր արժեքի ավելի քան 90%-ը և սնանկացավ 2009 թվականի հունիսի 1-ին[36]։ Քըրքորյանը գնեց Ford Motor Company-ի բաժնետոմսերը 2008 թվականի ապրիլին և ծախսեց շուրջ 1 միլիարդ դոլար `ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի 6%-ի չափով։ 2008 թվականի հոկտեմբերին ներդրումը կորցրեց իր արժեքի երկու երրորդը, ինչի հետևանքով Քըրքորյանը վաճառեց այն[37]։ Քըրքորյանը վաճառեց Ford-ի մնացած մասնաբաժինը 2008 թվականի դեկտեմբերի 29-ին[38]։

Կարողություն

խմբագրել

Ըստ Forbes ամսագրի՝ Քըրքորյանի կարողությունը 2007 թվականին կազմում էր $16.0 միլիարդ դոլլար՝ դարձնելով նրան ամենահարուստ 41-րդ մարդն աշխարհում և Կալիֆոռնիայի ամենահարուստ մարդն այդ ժամանակահատվածում[39]։ 2011 թվականի տվյալներով Քըրքորյանի կարողությունն անկում ապրեց՝ դառնալով $3.2 միլիարդ։ 2013 թվականին նա աշխարհում 412-րդ ամենահարուստ մարդն էր՝ $3.9  միլիարդ կարողությամբ[39]։

Անձնական կյանք

խմբագրել

Քըրքորյանը «գաղտնի անձ» էր [40]։ Նա գրեթե երբեք հարցազրույցներ չի տվել և հազվադեպ է հայտնվել հանրության մեջ։ «Քըրքորյանը հազվադեպ է հաճախում խորհրդի նիստերը և երբեք չի խոսում ելույթների մասին, նա ամաչում է, բայց խիստ քննադատող է։ Նրան ճանաչողները նրան բնորոշում են ոչ թե որպես Հյուզեյան հերմիտ, այլ նուրբ կարեկցող նորմալ տղա»[41]։

Քըրքորյանը զբաղվել է թենիսով, խաղացել է մրցաշարերում։ Սովորաբար խաղում էր նախկին ԷմՋիԷմ-ի գործադիր տնօրեն, «Tropicana Las Vegas» ընկերության համասեփականատեր Ալեքս Եմենիջյանի հետ։ Նրան նկատում էին թանկարժեք հագուստով (հատկապես իտալական դիզայներ Բրիոնի), ինչին հակառակ նա իր ամբողջ կյանքի ընթացքում վարել է Pontiac Firebird, Jeep Grand Cherokee, Ford Taurus և նման ավտոմեքենաներ[42]։

Քըրքորյանն ամուսնացել է երեք անգամ։ 1942-ից մինչև 1952 թվականն ամուսնացած է եղել Հիլդա Շմիդտի հետ[43]։ 1954-ից մինչև 1984 թվականն ամուսնացած է եղել նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին, որդեգրել է ևս մեկին՝ Լինդային։ 1999 թվականին ամունսացել է թենիսիստուհի Լիզա Բոնդերի հետ և մի քանի ամիս անց բաժանվել։

«Լինսի» կազմակերպությունն ու բարեգործությունները

խմբագրել

Ա․ Արդեն իսկ իննսունականների առաջին տարիներին՝ 1992 թվականին Քըրքորյանը բարեգործությամբ էր զբաղվում և 224 մլն դոլար է նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։

Բ․ Նա նաև բազմամիլիոնանոց ներդրումներ էր կատարում «Արցախ» հիմնադրամին, դրանով իսկ նպաստելով Արցախի հայության ազատագրական պայքարին։

Գ․ Քըրք Քըրքորյանը ֆինանսավորում էր նաև ԱՄՆ–ի հայ համայնքի կառույցներն ու կազմակերպությունները։

Դ․ Նա մեծ գումարներն էր հատկացնում նաև ԱՄՆ–ի ուսումնական հաստատություններին։ Մասնավորապես, 2010 թվականին նվիրաբերել է 200 մլն դոլար Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանին՝ UCLA–ին՝ Յու Սի Էլ Էյ–ին։ Մեկ տարի անց, Քըրքորյանն իր նախկին տիկնոջ՝ Ջինի հետ, որն այդ ժամանակ արդեն կրում էր Բլոկ ազգանունը, հայտարարեց Լոս Անջելեսի համալսարանում «Երազանքի հիմնադրամի» ստեղծման մասին, դրանով իսկ նպատակ ունենալով նպաստելու համալսարանում բժշկագիտության ոլորտի հետազոտություններին և գիտական ծրագրերին, ինչպես նաև նպաստելով բարեգործական ակցիաների իրականացմանը։ «ԼինՍի» հիմնադրամը Յու Սի Էլ Էյ–ի «Երազանքի հիմնադրամին» փոխանցեց իր բոլոր ակտիվները, ինչպես նաև բարեգործական ծրագրերը, որոնք այդ ժամանակ գտնվում էին Իրականացման փուլում։ «Լինսի հիմնադրամը», որը հիմնվել էր 1989 թվականին, իր գործունեության ընթացքում գիտահետազոտական ծրագրերի իրականացման և բարեգործական ակցիաների վրա ծախսել էր ավելի քան 1,1 միլիարդ դոլար։ «Լինսի հիմնադրամի» միջոցներով ծրագրեր էին իրականացվում թե՛ Հայաստանում, և թե՛ ԱՄՆ–ում[44]։

Ե․ 2011 թվականին Քըրքորյանը 18 միլիոն դոլար է նվիրաբերել իր սանիկի՝ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասու թենիսի նախապատրաստման ակադեմիային, որը հիմնադրվել էր Լոս Անջելեսում։

Այսպիսով, Քըրքորյանը ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալել թե՛ իր Հայրենիք ԱՄՆ–ում, և թե՛ իր պատմական Հայրենիք Հայաստանում՝ իր հիմնադրած կազմակերպության միջոցով։ «Լինսի» կազմակերպությունն ավելի քան մեկ միլիարդ դոլլարի բարեգործություն է արել[45]։ Նրա հիմնադրամի օգնությամբ է կառուցվել 80 կիլոմետրանոց մայրուղին, որը Հայաստանի մայրաքաղաք Երևանը և հարավային մարզերը կապում է ազատագրված Արցախին և հարակից հայկական շրջաններին։ Առաջին անգամ Քըրքորյանը Հայաստան է եկել 1998 թվականին։ Նա նաև տրամադրել է 60 միլիոն դոլլար Հայաստանի դպրոցներն ու փողոցները վերակառուցելու համար[46]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. «Քըրք Քրքորյան». Forbes. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.(անգլ.)
  3. «Ֆորբսի միլիարդատերերի ցուցակը։ #7 Kirk Kerkorian — Список миллиардеров Forbes, Forbes.com, 09.20.07
  4. #307 Kirk Kerkorian — Список миллиардеров Forbes, Forbes.com, 03.10.10(անգլ.)
  5. «Շառլ Ազնավուրը և Քըրք Քըրքորյանը՝ Հայաստանի Ազգային Հերոսներ»։ Шарль Азнавур и Кирк Керкорян — Национальные Герои Армении
  6. Torgerson, Dial "Kerkorian, An American Success Story" biography pub 1974
  7. Historian Carl Christie cites estimates that about 28 Mosquitoes out of 1,000 were lost: Los Angeles Times obit
  8. «Քըրք Քըրքորյանը», BY K.J. EVANSLAS VEGAS REVIEW-JOURNAL․ February 7, 1999 - 12:33 am․ Updated September 12, 1999 - 1:00 am [1]
  9. “It brought the stock up to begin with, and then our earnings were great, too, and it kept going up until we sold to TransAmerica,” says Kerkorian. In that 1968 deal, Kerkorian received about $85 million worth of stock in the TransAmerica conglomerate, making him its biggest shareholder. «Քըրք Քըրքորյանը», BY K.J. EVANSLAS VEGAS REVIEW-JOURNAL․ February 7, 1999 - 12:33 am․ Updated September 12, 1999 - 1:00 am [2]
  10. Ho, Sally; Rothwell, Steve (2015 թ․ հունիսի 16). «Kirk Kerkorian, billionaire and Las Vegas casino mogul, dies». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  11. Kandell, Jonathan (2015 թ․ հունիսի 16). «Kirk Kerkorian, Billionaire Investor in Film Studios and Casinos, Dies at 98». New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  12. Աշխարհահռչակ հայեր. Քըրք Քըրքորյանի ծննդյան 100-ամյակը
  13. Kerkorian Handed Armenia's Top State Honor․ [3]․ publisher։ Armenialiberty.org․ May 20, 2005․ access date։ September 21, 2010․
  14. Helmut K Anheier, David C. Hammack․ American foundations: roles and contributions․ 2010․ Brookings Institution Press․ Washington, D.C., isbn=978-0-8157-0339-6, page 241․
  15. ՆՈՐ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՈՒՄ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՈՐՊԵՍ «ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՐ»․ 01.02.2018․ Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր․ [http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=16406
  16. President Kocharian, His Holiness Karekin I, His Holiness Aram I, Unite; $1 Million Raised for Humanitarian Aid to Armenia․ [4], newspaper «Hye Sharzhoom», «Հայ շարժում»․ September 26, 1998․ California State University, Fresno․ [5]․ archive date։ March 5, 2016․
  17. «'National Heroes' Aznavour and Kerkorian». Asbarez. 2004 թ․ մայիսի 27.
  18. «Սա իմ շնորհակալությունն է բարերարին»․ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի արձանը։ [6]
  19. «Kirk Kerkorian is not offended by Armenia». ArmeniaDiaspora.com. 2011 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  20. Simich, Jerry L.; Wright, Thomas C. (2010). More peoples of Las Vegas: one city, many faces. University of Nevada Press. էջ 143. ISBN 978-0-87417-817-3.
  21. «Time Magazine Lists Kerkorian in Top 12 List of Donors». Asbarez. 2000 թ․ հուլիսի 20.
  22. Chung, Su Kim (2009 թ․ օգոստոսի 18). «Water Resources: Special Collections». Library.unlv.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  23. Tony Illia. «Nevada Swings Into the Seventies». Southwest Contractor. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
  24. «MGM Mirage selling Treasure Island for $500M». Yahoo! News. 2008 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  25. Prince, Stephen (2000) A New Pot of Gold: Hollywood Under the Electronic Rainbow, 1980–1989 (pp. 14–16, 71–74). University of California Press, Berkeley/Los Angeles, California. 0-520-23266-6
  26. Parsons, Patrick. Blue Skies: A History of Cable Television. Philadelphia, Pa.: Temple University Press, 2008. 1-59213-287-1; Stefoff, Rebecca. Ted Turner, Television's Triumphant Tiger. Ada, Okla.: Garrett Educational Corp., 1991. 1-56074-024-8
  27. Bart, Peter. Fade Out: The Calamitous Final Days of MGM. New York: Morrow, 1990. 0-688-08460-5
  28. Kerkorian Stake in MGM Mirage Shrinks (Wall Street Journal)
  29. MGM To Pay Back $825.6 Million In Debt Following Stock, Note Sales Արխիվացված Մայիս 22, 2009 Wayback Machine (CNN)
  30. «Tracinda Corp, et al. – SC 13D/A – General Motors Corp – On 6/30/06 – EX-10.1». SEC Info. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  31. Koenig, Bill (2006 թ․ հունիսի 30). «Kerkorian Seeks GM Partnership With Renault, Nissan (Update12)». Bloomberg. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  32. Maynard, Micheline (2006 թ․ հոկտեմբերի 4). «G.M. Ends Talks With Renault and Nissan». The New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  33. «Motors Liquidation Company: PINK:MTLQQ historical prices». Google Finance. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  34. Isidore, Chris (2006 թ․ նոյեմբերի 30). «Kerkorian dumps more GM shares». CNN. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  35. Green, Jeff (2006 թ․ նոյեմբերի 30). «Kerkorian Sells His Remaining GM Holdings, Person Familiar Says». Bloomberg. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  36. Taylor, A (2009 թ․ հունիսի 3). «MotorWorld: Inside GM's bankruptcy filing». CNN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  37. Vlasic, Bill (2008 թ․ հոկտեմբերի 22). «Investor Sheds a Major Stake in Ford». The New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  38. «Kerkorian Sells the Rest of His Ford Shares». The New York Times. 2008 թ․ դեկտեմբերի 29.
  39. 39,0 39,1 Nichols, Michelle. «Bill Gates America's richest for 14th year in a row». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  40. Palermo, 1997, էջ 160
  41. Evanslas, K. J. (1999 թ․ սեպտեմբերի 12). «Kirk Kerkorian». Las Vegas Review-Journal.
  42. David Streitfeld Los Angeles Times, June 9, 2005, p. A-1.
  43. Bromberg, Howard (2011). Great lives from history. Pasadena, Calif.: Salem Press. էջ 513. ISBN 1587656647.(չաշխատող հղում)
  44. Արման Հովհանիիսյան, «Լինսի» հիմնադրամը դադարեցնում էիր գործունեությունը և փոխանցում էիր ակտիվները ծրագրերը UCLA–ին։ «Ազատություն» ռադիոկայան։ 2011 թվականի փետրվարի 15։
  45. «Kerkorian Handed Armenia's Top State Honor». Armenialiberty.org. 2005 թ․ մայիսի 20. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  46. U.S.-Armenian Tycoon Kirk Kerkorian Dies, by Emil Danielyan, Radio Liberty

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քըրք Քըրքորյան» հոդվածին։