Մոդեռնի համաշխարհային օր
Մոդեռնի համաշխարհային օր (անգլ.՝ World Art Nouveau Day), ամենամյա տոն, որը նշվում է հունիսի 10-ին[1]։ Ստեղծվել է մոդեռն ոճի արվեստը ճարտարապետության, գեղանկարչության, պոեզիայի, երաժշտության և այլ ոլորտներում խթանելու, ինչպես նաև նրա ժառանգությունը պահպանելու համար։ Այս օրն անցկացվում են ցուցահանդեսներ, լուսանկարչական մրցույթներ, էքսկուրսիաներ[2], ընթերցումներ։
Մոդեռնի համաշխարհային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հունիսի 10 |
սկսած | հունիսի 10, 2013 |
Հաստատված | 2013 |
Տոնի պատմություն խմբագրել
Մոդեռնի առաջին միջազգային օրվա գաղափարը բխել է Հունգարիայից, որտեղ 2013 թվականին այն անցկացվել է Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանում «Szecessziós Magazin» ամսագրի նախաձեռնությամբ։ Այդ ժամանակից ի վեր՝ Մոդեռնի ամենամյա օրն անցկացվում է Եվրոպական «Réseau Art Nouveau Network» (Բրյուսել) և «Art Nouveau European Route» (Բարսելոնա) շարժումների աջակցությամբ։ Դրա անցկացման օրն ընտրվել է հունիսի 10-ին, քանի որ այդ օրը մահացել են այդ ոճի երկու նշանավոր ներկայացուցիչներ՝ Անտոնիո Գաուդին և Էդեն Լեհները։
Յուրահատկություններ խմբագրել
- 2013 թվականին անցկացված մոդեռնի առաջին միջազգային օրն արդեն միջազգային էր բառի բուն իմաստով և ներառում էր միջոցառումներ Հունգարիայում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Խորվաթիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում[3]։
- 2018 թվականին օրը նվիրված էր սիրելի ճարտարապետներին։ Առաջին անգամ միջոցառումներն անցկացվել են Ռուսաստանում՝ Տամբով քաղաքում[2]։
- 2019 թվականին օրը նվիրված էր սանդուղքներին։ Օրվա պաշտպանությանը ելույթ է ունեցել Եվրոպական ժառանգության միությունը[4][5]։
- 2020 թվականին օրը նվիրված է վիտրաժներին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «June 10th - World Art Nouveau Day» (անգլերեն). www.aubg.edu. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 2,0 2,1 «Тамбовские краеведы приглашают на велоэкскурсию по шедеврам модерна». Сайт города Тамбов (ռուսերեն). go68.ru. 7 июня 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «1st Art Nouveau World Day | Partage-Plus». www.partage-plus.eu. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «World Art Nouveau Day 2019» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «World Art Nouveau Day in Budapest» (անգլերեն). Funzine. 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.