Արտեմի Այվազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտեմի Այվազյան (հունիսի 26 (հուլիսի 9), 1902[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 14, 1975[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Արտեմի Այվազյան | |
---|---|
Ի ծնե անուն | Հարություն Սերգեյի Այվազյան |
Ծնվել է | հունիսի 26 (հուլիսի 9), 1902[1][2] Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 14, 1975[3][2] (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ[1] |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1][2], Հայաստանի էստրադային նվագախումբ[1][2] և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն[1][2] |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1923)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1932)[1] |
Պարգևներ | |
Artemi Ayvazyan Վիքիպահեստում |
Հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիր։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բաքվում։ Երաժշտական տարրական կրթությունն ստացել է Բաքվի ուսումնարանում։ 1923 թվականին ավարտել է Թիֆլիսի, 1932 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները։ Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Երևանի կոնսերվատորիայում։ 1927-1930 թթ. եղել է Լենինականի երաժշտական ստուդիայի տնօրենը։ 1938 թ. կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը (1938-1956 թթ.՝ գեղարվեստական ղեկավար), 1943-1945 թվականներին՝ ԵԵԿԹ գեղարվեստական ղեկավար[4]։
Ստեղծագործություններ
խմբագրելՀեղինակ է «Թափառնիկոս» (բեմ.՝ 1937 թվական), «Պարոն Մինթոևը Փարիզում» (1963 թվական) կոմիկ օպերաների, խորհրդահայ առաջին օպերետների՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմ.՝ 1944 թվական), «Աշուղ Ղարիբ» (բեմ.՝ 1945 թվական), «Սեր աստղերի տակ» (բեմ.' 1969 թվական), սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի, կինոերաժշտության։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմի Այվազյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 348)։ |