Պետրոս Ադամյան

հայ նկարիչ, հասարակական գործիչ, բանաստեղծ, դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պետրոս Հերոնիմոսի Ադամյան (դեկտեմբերի 21, 1849(1849-12-21)[1][2], Քարաքոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - հունիսի 4, 1891(1891-06-04)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ։ Համլետի և Օթելլոյի դերակատարումներով դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում, իր ժամանակի հայ թատրոնի առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։

Պետրոս Ադամյան
արմտ. հայ.՝ Պետրոս Հերոնիմոսի Ադամեան
Պետրոս Ադամյանը Թիֆլիսում
Ծնվել էդեկտեմբերի 21, 1849(1849-12-21)[1][2]
ԾննդավայրՔարաքոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էհունիսի 4, 1891(1891-06-04)[1][2] (41 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1][2]
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, բանաստեղծ, նկարիչ և հասարակական գործիչ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը խաղացել է 1867 թվականին՝ Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենեաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։

 
Պետրոս Ադամյանն ու հայ հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունին

1867-1869 թվականներին խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875 թթ. աշխատել է Պ. Մաղաքյանի թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879 թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում։ 1883-1885 թթ. Ադամյանն արդեն որպես ճանաչված դերասան հրավերներ է ստանում տարբեր քաղաքներից՝ Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանն՝ իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»[3]։ Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։

1880 թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը[4]։ Ադամյանը նաև գրել է բանաստեղծություններ՝ կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմաստասիրական բնույթի, ինչպես նաև՝ քնարական և երգիծական։ 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888 թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ. դեկտեմբերի 10։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է նյութական ծանր վիճակում՝ տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով։ Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից նյութական ծանր կացության մեջ 1891 թվականի հունիսի 4 Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Պետրոս Ադամյանի անունն է կրում Թբիլիսիի հայկական թատրոնը, Երևանի փողոցներից մեկը։ Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը։

Դերեր թատրոնում խմբագրել

 
Պետրոս Ադամյանը դերասանական հագուստով, 1870-ական թվականներին

Ադամյանը կերտել է շուրջ 300 դեր, որոնցից են.

Երկեր խմբագրել

  • Նամակներ. Երևան, 1959 թ.

Գրականություն Պետրոս Ադամյանի մասին խմբագրել

 
Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի նախկին շենքը Թբիլիսիում
  • Զարյան Ռ., Ադամյանի արվեստը, Երևան, 1960, 415 էջ
  • Զարյան Ռ., Ադամյանի կյանքը, Երևան, 1961, 535 էջ
  • Զարյան Ռ., Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 303 էջ
  • Տոնապետյան Պ., «Քսան և հնգամյա բեմական գործունեություն Պ.Հ.Ադամյանի», Կ. Պոլիս 1888 թ.
  • Արամ Վրույր, «Պետրոս Հ. Ադամյան», Թբիլիսի, 1891 թ.
  • Մելիքսեթյան Ս., «Թատերական ակնարկներ» Երևան, 1945 թ.
  • Ստեփանյան Գ., «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» Երևան, 1962 թ.
  • Веселовскии А., Два силуэта, «Армянский вестник», Մոսկվա, 1916, № 3. էջ. 2-4 (ռուս.)
  • Ярышкин А., Адамьян в роли Гамлета, Օդեսսա, 1887 (ռուս.)
  • Гарин-Виндинг Д.В. Петросъ Адамьянъ. Несколько воспоминаній изъ жизни армянскаго трагика
  • Гайдин Б. Н. Адамян Петрос Иеронимович «Շեքսպիրի աշխարհ» հանրագիտարան (ռուս.)
  • Խաչատրյան Ս. Պետրոս Ադամյան, Ե., Հայաստան, 1970։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան, («Новости», 1884, № 116)
  4. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Ադամյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Ադամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 64