Բացել գլխավոր ցանկը

Ադամ Սմիթ (անգլ.՝ Adam Smith, հունիսի 5 (16), 1723[1][2][3], Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - հուլիսի 17, 1790(1790-07-17)[1][5][2][6][7][3][8], Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա։

Ադամ Սմիթ
անգլ.՝ Adam Smith
AdamSmith.jpg
Ծնվել էհունիսի 5 (16), 1723[1][2][3]
Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Մահացել էհուլիսի 17, 1790(1790-07-17)[1][5][2][6][7][3][8] (67 տարեկանում)
Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
ԳերեզմանՔենոնգեյթ Կիկրկյարդ
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Դավանանքդեիզմ
Մասնագիտությունտնտեսագետ, ոչ գեղարվեստական գրող, փիլիսոփա և գրող
Հաստատություն(ներ)Գլազգոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն, Բարոյագիտություն և քաղաքական փիլիսոփայություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Էդինբուրգի թագավորական ընկերություն
Ալմա մատերԲալիոլ քոլեջ, Էդինբուրգի համալսարան և Գլազգոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՖրենսիս Հաթչեսոն
Ազդվել էԱրիստոտել · Դեյվիդ Հյում · Ֆրենսիս Հատչեսոն · Բերնարդ Մանդեվիլ · Ֆրանսուա Կենե · Ժան Ժակ Ռուսո · Ջոն Լոք · Էդմոնդ Բյորկ
Ազդել էՖրեդերիկ Բաստիա · Միլթոն Ֆրիդմեն · Ֆրիդրիխ ֆոն Հայեկ · Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել · Թոմաս Հոդսկին · Ջոն Մեյնարդ Քեյնս · Թոմաս Մալթուս · Կառլ Մարքս · Ջոն Ստյուարտ Միլ · Դեյվիդ Ռիկարդո · Կլոդ Անրի Սեն-Սիմոն · Ժան Բատիստ Սեյ · ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ և FRSA?
ՄայրՄարգարետ Դուգլաս
Ստորագրություն
Adam Smith signature 1783.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Adam Smith (philosopher) Վիքիպահեստում

Հեղինակել է «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ» (1776) աշխատությունը[9]: Համարվում է ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնադիրներից մեկը։ Ադամ Սմիթը համարվում է տնտեսագրտություն առարկայի հիմնադիրը։

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

14 տարեկան հասակում ընդունվել է Գլազգոյի համալսարան, որտեղ երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և հին լեզուներ, հատկապես հին հունարեն։ Նրան միշտ համարել են տարօրինակ, բայց խելացի մարդ։

1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները Օքսֆորդի համալսարանում։ Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ։ Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ։ Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության։ 1751 թ.-ից Ադամ Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն։

1759 թ. հրատարակվեց նրա առաջին աշխատությունը՝ «Բարոյական զգացմունքների տեսություն» վերնագրով, որի նյութը հավաքված էր նրա դասախոսություններից։ Աշխատանքում վերլուծված են վարքագծի բարոյական նորմերը, կանոնները, որոնք հասարակության մեջ ապահովում են սոցիալական կայունություն։ Իր աշխատանքում հեղինակը քննադատել է եկեղեցական բարքերը, քանի որ դեմ էր մարդկանց մեջ վախ սերմանելուն հանդերձյալ կյանքի հանդեպ։ Գլազգոյում Սմիթն ապրեց 12 տարի, ապա տեղափոխվեց Ֆրանսիա 1762 - 1764 թթ.։

1778 թ. Սմիթը նշանակվեց Շոտլանդիայի մաքսային հսկիչ Էդինբուրգում (4 այլ հսկիչների հետ միասին) 600 ֆունտ ստերլինգ աշխատավարձով, որը համարվում էր բավական մեծ հաստիք այդ ժամանակ։ Իր եկամուտը մեծամասամբ օգտագործել է բարեգործական նպատակներով, իսկ մահվանից հետո միակ կուտակած հարստությունը հսկայական գրադարանն էր։ Ա.Սմիթը մահացել է Էդինբուրգում 1790 թ. հուլիսի 17-ին աղիքային երկարատև հիվանդության պատճառով։

Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական։

Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով։ Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը (անգլ.՝ invisible hand of the market), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով։ Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը։ Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի։ Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը։ Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա։

ԳրականությունԽմբագրել

 
Inquiry into the nature and causes of the wealth of nations, 1922

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Indiana Philosophy Ontology Project
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Смит Адам // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 Babelio
  8. 8,0 8,1 8,2 BD Gest'
  9. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ էջ 465 

Արտաքին հղումներԽմբագրել