Խաչակրաց առաջին արշավանք

Խաչակրաց առաջին արշավանք (1096-1099), Սուրբ Երկիրն ազատագրելու նպատակով Հռոմի Պապի կողմից կանչված մի շարք արշավանքներից առաջինը։ Այս ունեցավ ահռելի հաջողություն, քանի որ արշավանքի նպատակ հանդիսացող Երուսաղեմ քաղաքը գրավեց 1099 թվականին։

Երուսաղեմի գրավումը խաչակիրների կողմից:

1095 թվականի մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքներն ընդդեմ սելջուկ-թուրքերի։ Նույն տարում՝ հարավային Ֆրանսիայի Կլերմոնտ քաղաքում Ուրբանոս II պապը կոչ արեց բոլոր քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը։ Ահա հատված նրա ճառից.

Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք։ Այդ հողում մեղր ու կարագ է հոսում։ Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է։


1096 թվականի սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։ Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները։ Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը։ Չսպասելով ասպետների ժամանմանը՝ նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից։ Փրկվեց միայն երեք հազարը։

Պաշտոնական խաչակիրները օրհնված Հռոմի Պապից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թվականի օգոստոսի 15-ին։ 1096 թվականի դեկտեմբերին հասան Կոստանդնուպոլիս։ Խաչակիրները, ստանալով մեծաքանակ աջակցություն Բյուզանդական կայսրություննից, ափ իջան Փոքր Ասիա և պաշարեցին Նիկեա քաղաքը։ Քաղաքը գրավեց 1097 թվականի հունիսի 19-ին։ Խաչակիրները շարունակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում։ Դրան հետևեց երկարատև Անտիոքի պաշարումը, որ սկսեց 1097 թվականի հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թվականի հունիսը։ Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով մի հայ զինվոր։ Մտնելով քաղաք խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը։ Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց։ Իսկ մինչ այդ խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդեսիաայի հայ կառավարիչը, հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ էր, որն էլ դժգոհություն էր առաջացրել տեղի հայ բնակչության մոտ, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը։ Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, շարժվելով ծովափնյա քաղաքներից մեկը մյուսը, 1099 թվականի հունիսի 7-ին հասան Երուսաղեմ, իրենց սկզբնական ուժերի միայն մի մասով։