Կատալոնացիներ
Կատալոնացիներ (կատ.՝ catalans, catalanes), ազգություն, որը հիմնականում բնակվում է Իսպանիայի ինքնավար մարզ Կատալոնիայում։ Հիմնական կիրառվող լեզուն կատալաներենն է, օգտագործվում է նաև իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուները։ Կատալաներենը որպես պաշտոնական լեզու կիրառվում է միայն Անդորրայում։ Կատալոնացիների մեծ մասը կաթոլիկության հետևորդ են։
Կատալոնացիներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||
8, 2 մլն. մարդ | ||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||
կատալաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն | ||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||
քրիստոնեություն |
Կատալոնիան զարգացած արդյունաբերական պրովինցիա է։ Մայրաքաղաքը Բարսելոնան, որը Իսպանիայի ամենախոշոր նավահանգիստն է։ Քաղաքը հարուստ է ճարտարապետական և պատմական նշանակություն ունեցող բազում կոթողներով, վանքերով և պալատներով։ Կատալոնիան աշխարհին է տվել այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ Նրա կերտած Սագրադա Ֆամիլիան այսօր հանդիսանում է ամբողջ Իսպանիայի խորհրդանիշը։ Ոչ պակաս հայտնի է նաև էքստրավագանտ նկարիչ- սյուրռեալիստ Սալվադոր Դալին։
Տարածման շրջանները և բնակչությունը Խմբագրել
Յուրաքանչյուր 10 կատալոնացուց 9-ը բնակվում է Իսպանիայում, հատկապես Կատալոնիայում, ինչպես նաև Վալենսիայում, Մուրսիայում, Արագոնում, Բալեարյան կղզիներում և այլն։ Բացի Իսպանիայից, կատալոնացիները ապրում են նաև Անդորրայում, որտեղ կազմում են երկրի ընդհանուր բնակչության 61%-ը (1990 թ.)[1] Ֆրանսիայում, հատկապես Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտում, որը համարվում է պատմական Կատալոնիայի մաս, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում՝ Արգենտինայում, Մեքսիկայում, Չիլիում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Կուբայում, Եվրոպայի մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Իտալիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Ալժիրում և այլն։
Բնակության պայմանները Խմբագրել
Կատալոնացիները դարեր շարունակ համարվում են ուրբանիզացված ազգ, սակայն կատալոնացիների մեծ մասը բնակվում են գյուղական համայնքներում։ Գյուղական համայնքներում ապրում են ինչպես խուտորներում, այնպես էլ գյուղական բնակարաններում։ Տիպիկ կատալոնական գյուղական տունը երկհարկանի քարե տուն է նախասրահով, իսկ օրինակ Վալենսիայում՝ միհարկանի կավե կամ եղեգից պատրաստված տներ են։
Ազգային տարազ Խմբագրել
Կատալոնական ազգային տարազը ավելի լավ է պահպանվել, իսկ նրա որոշ դետալներ դարձել ազգային ինքնության խորհրդանիշներ։Այսպես օրինակ տղամարդկանց կատալոնական հատուկ տարազ՝ բարրենտինան(կատ.՝ barretina), տղամարդկանց երկար, կարմիր ֆայշա գոտի (կատ.՝ faixa)[2] և կանացի ռէտ ժանյակները (կատ.՝ ret)։
Տարբեր վայրերում բնակվող կատալոնցիների ազգային տարազները միմյանցից խիստ տարբերվում են։
Կատալոնացի և տղամարդիկ, և կանայք հաճախ իրենց կրծքին կրել են թաշկինակ։ Կատալոնական ազգային կոշիկը էսպադրիլի սանդալներն են օրոճից։
Գրականություն Խմբագրել
- «Աշխարհի ազգեր» տեղեկատու, Մ. — 1982:
- Տ. Բ. Ալիսովա, Տ. Ա. Ռեպինա, Մ. Ա. Թարիվերդիևա Ռոմանական լեզվաբանության ներածություն Մ. — 1987:
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ На сайте «Ethnologue» Archived 2007-08-08 at the Wayback Machine.. (անգլ.)
- ↑ «Իսպանիա:Ուրախ վառ գոտի»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին։ Վերցված է 2016-02-06
Արտաքին հղումներ Խմբագրել
- Լինել կատալոնացի։ Կատալոնիայի ազգային առանձնահատկությունները Archived 2016-03-04 at the Wayback Machine. // Частный Корреспондент
- Ոչ իսպանական պրովինցիա // Вокруг Света ամսագիր
- Каталонская культура на сайте Жанаралитата (правительства) Каталонии Archived 2008-05-17 at the Wayback Machine.(կատ.), (իսպ.), (անգլ.)
- Каталонская национальная одежда Северной Каталонии(ֆր.)
- Каталонские народные танцы Archived 2012-04-14 at the Wayback Machine. (իսպ.)