Բարսելոնա ՖԱ

ֆուտբոլային ակումբը Բարսելոնայում
Այս հոդվածը Բարսելոնա ֆուտբոլային ակումբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Բարսելոնա (այլ կիրառումներ)։

Ֆուտբոլային ակումբ «Բարսելոնա» (կատ.՝ Futbol Club Barcelona, իսպ.՝ Fútbol Club Barcelona), հայտնի է նաև որպես «Բարսա» (իսպ.՝ և կատ.՝ Barça), կատալոնական համանուն քաղաքի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, Իսպանիայի և աշխարհի տիտղոսավոր ակումբներից մեկն է։ Հիմնադրվել է 1899 թվականին, մի խումբ շվեյցարիական, բրիտանական, իսպանական և կատալոնական խմբից, որը գլխավորում էր Ժոան Գամպերը։ Ներկայումս հանդես է գալիս Իսպանիայի բարձրագույն լիգայում (La Liga), Հատկանշական է նաև այն, որ ակումբը երբեք դուրս չի մնացել Իսպանիայի բարձրագույն լիգայից, բացի Բարսելոնայից այպդիսի արդյունք ունեն նաև Ռեալ Մադրիդը և Ատլետիկ Բիլբաոն։ Ակումբը դարձավ Կատալոնիայի խորհրդանիշերից մեկը, այստեղ է գալիս և այս կարգախոսը՝ Més que un club, որը թարգմանաբար նշանակում է «Ավելին քան ակումբ»։ ՖԱ «Բարսելոնայի» երկրպագուները հայտնի են նաև «կուլես» (culés) անվանմամբ:

Բարսա
Ամբողջական անուն Football Club Barcelona
Գույներ կապտանռնագույն
Հիմնադրում նոյեմբերի 29, 1899
Երկիր  Իսպանիա
Մարզադաշտ Կամպ Նոու
Տարողունակություն 99 354
Նախագահ Իսպանիա Ժոան Լապորտա
Մարզիչ Իսպանիա Հանսի Ֆլիկ
Ավագ Իսպանիա Սերխի Ռոբերտո
Կայք
Լիգա Լա Լիգա
2023-24 2-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Բարսելոնան», պաշտոնական տիտղոսների քանակով, համարվում է Իսպանիայի ամենատիտղոսավոր ակումբը՝ 74 (25 անգամ Իսպանիայի առաջնության չեմպիոն, 30 անգամ Իսպանիայի գավաթ, 13 անգամ Իսպանիայի Սուպերգավաթ, 3 անգամ նվաճել է Էվա Դուարտեյի (Իսպանիայի սուպերգավաթի նախկին չեմպիոնատը) գավաթը,1 անգամ Կոպա դե Օրո Արգենտինա (նախկինում այդպես են անվանել Իսպանիայի սուպերգավաթը) և 2 անգամ իսպանական լիգայի գավաթը)։

«Բարսենոլայի» հիմնական մարզադաշտն է «Կամպ Նոուն», որն էլ համարվում է Եվրոպայում ամենաշատ հանդիսական ընդունող մարզադաշտ։ 2009 թվականի հունվարի 19-ից ակումբի առաջին թիմը իր մարզումների համար նախատեսված դաշտը փոխեց և վերանվանեց «Սյուդադ Դեպորտիվա Ժոան Գամպեր»։ Նա գտնվում է Սան Խուան Դեսպիում, հիմնական մարզադաշտից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք։

«Բարսելոնան» երկար ժամանակ եղել է այն ակումբներից մեկը, որոնք իրենց մարզաշապիկների վրա կրել են տարբեր լոգոտիպներ։ Այնուամենայնիվ սկսած 2005 թվականից «Բարսի» մարզաշապիկների վրա հայտնվեց նաև մեկ այլ՝ TV3 (Կատալոնիայի Հեռուստատեսություն) լոգոտիպ, որը հայտնվեց մարզահամազգեստի ուսերի մասում, բացի դրանից նաև ստեղծվեց Կատալոնիայի փոքր դրոշ, որն էլ իր հերթին տեղակայված էր տաբատի և վերնաշապիկի վրա։ 2006 թվականի հուլիսի 14-ին ակումբը հնգամյա պայմանագիր կնքեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որի ֆոնդի լոգոն էլ պետք է իր պատվավոր տեղը գտներ ակումբի մարզահագուստի վրա։ 2012 թվականին «կատալոնացինները» 5-ամյա պայմանագիր ստորագրեցին ոչ առևտրային Qatar Foundation ընկերության հետ, որից հետո, մարզաշապիկին գովազելու համար, ակումբը տարեկան ստանալու էր € 30 մլն[1]։ 2017 թվականից արդեն Բարսելոնայի մարզաշապիկների վրա տեղ գտավ Rakuten ընկերության լոգոտիպը։

2009 թվականին «Բարսելոնան» իր հաշվին մի նոր բացառիկ ռեկորդ է գրանցում, կարողանալով նվաճել բոլոր եվրոպական հնարավոր գավաթները (երեք ազգային գավաթ - Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ և երեք միջազգային գավաթ - ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ սուպերգավաթ և Աշխարհի ակումբային գավաթ)։ Բացի դրանցից, «կապտանռնագույները» դարձան պատմության մեջ միակ իսպանական ակումբը, որին հաջողվել է իրականացնել «Ոսկե հետ-տրիկ» (Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա)։

2013 թվականին «Բարսելոնան» համարվեց աշխարհում ամենաթանկ ակումբը, ի շնորհիվ իր ֆուտբոլիստների տրանսֆերային գների[2]։

2014 թվականին «Բարսելոնան» գրավեց աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկի երկրորդ պատվավոր հորիզոնականը, իր հաշվին ունենալով ավելի քան 627 մլն եվրո[3]։

2015 թվականին «Բարսելոնան» կրկին կրկնեց «Ոսկե հետ-տրիկը», և դարձավ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ միակ ակումբը, որին հաջողվել է կրկնակի անգամ նվաճել «տրեբլ»[4]։

Ակումբի պատմություն

խմբագրել
 
«Բարսելոնա» և «Արսենալ» ակումբները հանդիպել են ՉԼ- ի 2005-06 թվականի եզրափակչից առաջ

Ժոան Գամպերի նախագահության ներքո (1908-1926)

խմբագրել

1908 թվականին ակումբի հիմնադիր և նախկին հարձակվող Ժոան (Խոան, Գանս) Գամպերը առաջին անգամ դառնում է ակումբի նախագահ։ Դա տեղի է ունենում, երբ ակումբը կանգնած էր կործանման եզրին. 1905 թվականի Կատալոնիայի առաջնության հաղթանակից հետո ակումբը երեք տարի չկարողացավ նվաճել և ոչ մի գավաթ, և նաև կտրուկ անկում ապրեց նրա ֆինանսական դրությունը։ Այնուհետև Գամպերը ևս հինգ անգամ վերընտրվել է ակումբի նախագահ։ Գամպերի գլխավոր նվաճումներից մեկն այն է եղել, որ նա օգնել է «Բարսային» ձեռք բերել իր սեփական մարզադաշտը։ 1909 թվականի մարտի 14-ին թիմը «տեղափոխվեց» Carrer Indústria մարզադաշտ, որը կարող է տեղավորել 8000 հանդիսական։

Նաև Գամպերը սկսեց աշխատել ակումբի անդամների թվի ավելացման վրա, և արդեն 1922 թվականին նրանց թիվը հասավ 10.000-ի։ Նույն 1922 թվականին թիմը նորից փոխեց իր տնային խաղադաշտը, այս անգամ արդեն տեղափոխվեցին Կամպ դե Լես Կորտս (կամ պարզապես Լես Կորտս) մարզադաշտ; այդ մարզադաշտի սկզբնական տեղավորությունը հավասար եղավ 22 000-ի, իսկ ավելի ուշ դրանց թիվը բարձրացավ և հասավ 60 000-ի։

  ««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ չի կարող մահանալ։ Եվ չի մահանա։ Եթե հիմա ոչ մեկ չզբաղվի ակումբի գործերով, ապա դա կանեմ ես, ինքնուրույն։ Համոզված եմ, որ ինձ կաջակցեն նրանք, ովքեր իմ կողքինն էին նույնիսկ այն ժամանակ, երբ ֆուտբոլը ընդհանրապես թվում էր շատ աննորմալ սպորտաձև։ Այդ իսկ օրվանից ես ցանկանում եմ մոռանալ այն անարդարությունները և խաբկանքները, որոնք ստիպեցին ինձ հեռանալ ակումբի գործերից, և ցանկանում եմ պայքարել նրա համար, որ մի անգամ ևս մենք կրկին, բոլորս միասին, կանգնենք ոտքերի վրա...»
- Ժոան Գամպեր, 1908 թվականի դեկտեմբերի 2
 

1912 թվականին Գամպերը ակումբ հրավիրեց ֆիլիպա-իսպանական հարձակվող Պաուլինո Ալկանտարային, ով այս ակումբում անցկացրեց իր կարիերայի 13 տարիները (1912-1916, 1918-1927 թթ.), այդ ժամանակահատվածում խփել է 357 գոլ, այդպիսով էլ նա դառնում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։

Ռիվեր, Հանրապետություն, ակումբի կյանքի քաղաքական պատերազմ (1923—1939)

խմբագրել

1925 թվականի հունիսի 14-ին խաղերից մեկի ժամանակ, հավաքված ամբոխը ի պատիվ «Կատալոնական Օրֆեյի» երգեցին Թագավորական մարշը, որը համարվում էր Իսպանական թագավորության պաշտոնական հիմնը։ «Բարսելոնայի» վրեժային մարզադաշտը փակվեց վեց ամսով (այնուհետև ժամկետը քչացրին և դարձրին երեք ամիս), իսկ Գամպերին ստիպեցին հրաժարվել ակումբի նախագահի պաշտոնից։ Ակումբի հիմնադրի կյանքը ավարտվեց 1930 թվականի հուլիսի 30-ին, ինքնասպանությամբ, երբ ակումբում տիրեց ընկճվածություն, որոնք կապված էին անձնական և գումարային խնդիրների հետ։

Այնուամենայնիվ թիմում ընդհանրապես եղել են շատ լավ խաղացողներ, այնպիսիք, ինչպիսիք են օրինակ Խոսեպ Էսկոլան, ով ակումբ տեղափոխվեց անհաջողությունների ժամանակաշրջանում, կամ քաղաքական բախումները երկրում սպորտը դրեցին հասարակության աչքերի երկրորդային պլան։ «Բարսան» բախվել էր լուրջ ճգնաժամի, որը կազմված էր երեք ճյուղից. ֆինանսային, սոցիալական (ակումբի անդամների քանակը գնալով անընդհատ ընկնում էր) և սպորտային (սակայն ակումբը կայուն ձևով հաղթում էր Կատալոնիայի առաջնությունը (1930, 1931, 1932, 1934, 1936, 1938 թթ.), բայց բոլոր իսպանական առաջնություններում նրա մակարդակը շատ ցածր էր, բացառությամբ 1937 թվականին Միջերկրկան լիգայում տարած հաղթանակի։

1936 թվականի օգոստոսի 6-ին Ֆրանսիսկո Ֆրանկոյի բանակի զինվորները ձերբակալում և սպանում են ակումբի նախագահ Խոսեպ Սունիոլին։ 1937 թվականի ամռանը թիմը գլխավոր մարզիչ Պատրիկ Օ’Կոննելայի գլխավորությամբ մեկնում են ԱՄՆ և Մեքսիկա մասնակցելու տարբեր մրցաշարերի, որտեղ նրանց համարում էին Երկրորդ Իսպանական Հանրապետության հետևորդներ։ Այդ ժամանակում հենց Իսպանիայում ամբողջ թափով սկսվեց Իսպանիայի քաղաքական պատերազմները։ Այդ մեկնումը ավելացրեց ակումբի ֆինանսային դիրքը։

1938 թվականի մարտի 16-ին Ֆրանկոյի օդային ուժերը «Բարսելոնայի» սոցիալային ակումբի վրա ռումբ են նետում, որը հասցնում է նրանց մեծ վնաս։ Դրանից մի քանի ամիս անց Բարսելոնա քաղաքը օկուպացված էր ֆրանկներով, և ակումբը, ինչպես կատալոնական «անսանձ» ազգ, կանգ առավ մի շարք լուրջ խնդիրների դիմաց։ Այդ ժամանակներում ակումբի անդամների քանակը նվազեց մինչև 3486 մարդու։

Անվանափոխություն։ Բարսելոնան Ֆրանկոյի առաջնորդության տարիներին (1939—1974)

խմբագրել

Քաղաքական պատերազմների ավարտից հետո, Ֆրանկոյի կողմից դրված կանոնադրությամբ, արգելվեց կատալոներենը և նրանց դրոշը (անջատողականության հետ պայքարի շրջանակներում)։ Նաև ֆուտբոլային ակումբին արգելվեց կիրառել ոչ իսպանական անվանումը։ Արդյունքում թիմը 1941 թվականին ստիպված էր փոխել իր անվանումը, հին անգլիական Football Club Barcelona անունը փոխեցին և դրեցին «ճիշտ» իսպանական անուն՝ Club de Fútbol Barcelona. այդ անվանմամբ ակումբը գոյատևեց շուրջ 33 տարի։ Ակումբի զինանշանից հանվեց նաև կատալոնական դրոշի մասը։

1943 թվականին Լես-Կարտս տնային մարզադաշտում տեղի ունեցավ Գեներալ-սիմուսի Գավաթի առաջին կիսաեզրափակիչ փուլը (Copa del Generalísimo - այսպես անվանվեց Իսպանիայի Գավաթը, որը նախկինում կրում էր Արքայական Գավաթ անունը), որտեղ թիմը 3:0 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդ»-ին։ Պատասխան խաղում արդեն մարդիդցիները հաղթեցին գերխոշոր 11:1 հաշվով։

Անտեսելով դժվար քաղաքական դրությունը, «Բարսելոնա»-ն կարողացավ հասնել մեծ նվաճումների 1940-ական և 1950-ական թվականներին։ 1945 թվականին ակումբը, սկսած 1929 թվականից, առաջին անգամ նվաճեց Իսպանիայի առաջնությունը, հաղթող կազմի մարզիչն էր Խոսեպ Սամիտիերը, թիմում այդ ժամանակներում հանդես եկան այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Սեսար Ռոդրիգեսը, Անտոնի Ռամալիետսը և Խուան Վելասկոն։

1948 և 1949 թվականներին թիմը հաղթեց ևս երկու տիտղոս։ Նաև 1949 թվականին հաղթեցին Լատինական գավաթը։

Մարզիչ Ֆերդինանդ Դաուչիկի ղեկավարությամբ և թիմում Լադիսլաո Կուբալի առկայությամբ, ով մի շարք մասնագետների կարծիքով համարվում է «Բարսայի» բոլոր ժամանակների լավագույն խաղացող, 1952 թվականին թիմը նվաճեց հինգ տիտղոս. Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Գավաթը (այդ ժամանակներում պաշտոնապես անվանվեց Copa del Generalísimo, Գեներալ-սիմուսի Գավաթ, այսինքն Ֆրանկո), Լատինական գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը, և Մարտինի և Ռոսսի Գավաթը։ 1953 թվականին թիմը կատարեց դուբլ, հաղթելով և առաջնությունը և Իսպանիայի Գավաթը։ 1957 թվականի սեզոնում ևս մեկ անգամ հաղթեցին Իսպանիայի Գավաթը։ 1958 թվականին հաղթեցին Inter-Cities Fairs Cup-ը (թարգմանաբար Ինտեր քաղաքների տոնավաճառական Գավաթ)։

1957 թվականին նոր մարզադաշտի անունը դրվեց «Կամպ Նոու»[5]։

 
Խաղ, «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ հանդես է գալիս «Բարսա»-ն

Հաղթանակների շարքը շարունակվեց նաև նոր մարզիչ՝ Էլենիո Էռերեի օրոք։

Այն ժամանակներում թիմի կազմը ամրապնդելու համար, կազմ հրավիրվեցին Լուիս Սուարեսը, ով դարձավ 1960 թվականի Եվրոպայի տարվա ֆուտբոլիստ, և երկու հունգարացիներ, լեգենդար «ոսկե թիմ»-ից, Շանդոր Կոչիշը և Զոնտան Ցիբորը, ովքեր իրենց հայրենիքը թողել էին ԽՍՀՄ-ի գերակայության ժամանակաշրջանում։ Այսպիսի կազմով «Բարսա»-ն 1959 թվականին իրականացրեց ազգային դուբլ (առաջնություն և Իսպանիայի Գավաթ), իսկ 1960 թվականից վերցերց իր պատմության մեջ երկրորդ Տոնավաճառների Գավաթը և կրկին հաղթեց ազգային առաջնությունը։ 1961 թվականին նրանք դարձան պատմության մեջ առաջին կաումբը, ում հաջողվեց Չեմպիոնների Լիգայում հաղթել «Ռեալ Մադրիդ»-ին և վերջ դնել նրանց վեցամյա անընդմեջ չեմպիոնության։ Գավաթի եզրափակչում, որը կայացավ Բեռնում, իսպանացիները 2:3 հաշվով զիջեցին պորտուգալական «Բենֆիկային»։

1960-ական թվականները այդպիսի մակարդակի ակումբի համար շատ հաջող չդասավորվեցին. երկու անգամ Իսպանիայի Գավաթ (1963 և 1968) և Տոնավաճառների Գավաթ 1966 թվականին։ Այդ տարիներին Իսպանիայի առաջնության պայքարը ծավալվեց երկու մադրիդյան ակումբների՝ «Ռեալ Մադրիդ»-ի և «Ատլետիկո Մադրիդ»-ի միջև, «Բարսա»-ն չկարողացավ միջամտել նրանց մրցակցությանը։

1974 թվականին թիմին վերադարձվեց նախկին անունը - Football Club Barcelona:

Ակումբը Կրոյֆի առաջին շրջանում (1974—1978)

խմբագրել

1973-1974 թվականների սեզոնում թիմին միացավ մի մարդ, ով պետք էր դառնար «Բարսայի» նոր լեգենդը, նա հոլանդացի լեգենդար հարձակվող Յոհան Կրոյֆն էր։ Նա արդեն «Այաքս»-ում դարձել էր ֆուտբոլի մեծ վարպետ, Կրոյֆը միանգամից ամրապնդվեց հիմնական կազմում և շուտով դարձավ թիմի առաջնորդ։ Նա իր խաղի շնորհիվ արագ դարձավ «Բարսայի» երկրպագուների սիրած ֆուտբոլիստը, բայց հիմնականում նա մտավ նրանց աչքը, երբ լրագրողներին ասաց, որ ընտրել է «Բարսային», այլ ոչ իր ոխերիմ թշնամի «Ռեալ Մադրիդ»-ին (որը նույնպես մեծ հետաքրքրություն էր տածում հոլանդացու հանդեպ), բայց նա ակումբում չկարողացավ իր խաղը ցուցաբերել, քանի որ դա կապված էր Ֆրանկոյի անվան հետ։ Այն բանից հետո, երբ նա իր որդուն անվանեց կատալոնական Ժորդի անվամբ։ Ի շնորհիվ Կրոյֆի մեծ ջանքերի 1974 թվականին «Բարսելոնա»-ն առաջին անգամ, սկսած 1960 թվականից, հաղթեց իսպանական Առաջնությունը, և միևնույն ժամանակ «Էլ Կլասիկոյի» շրջանակներում, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 5:0 հաշվով ջախջախեց մադրիդյան «Ռեալ»-ին։ Նաև Կրոյֆը Բարսելոնայի կազմում առաջին իսկ սեզոնից ճանաչվեց Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 1978 թվականին Կրոյֆը լքեց ակումբը և մեկնեց խաղալու ԱՄՆ-ում։

Կայունության տարիներ։ Նունիեսի նախագահության ժամանակաշրջան (1978—1988)

խմբագրել

1978 թվականին Խոսեպ Լուիս Նունիեսը ընտրվեց որպես ակումբի նախագահ։ Ակումբի ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ նրա գլխավոր նպատակերն էին «Բարսային» դարձնել համաշխարհային մակարդակի ակումբ և կայունացնել ֆինանսական կարգավիճակը։

Նունիեսի ժամանակաշրջանում «Բարսա»-ն երկու անգամ հաղթել է գավաթների հաղթողների Գավաթը, 1978/79 (եզրափակչում, լրացուցիչ ժամանակում, հաղթելով Դյուսելդորֆյան «Ֆորտունային») և 1981/82 (հարազատ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած եզրափակչում 2:1 հաղթելով Լիեժյան «Ստանդարդ» ակումբին) թվականներին; նաև թիմը այդ ժամանակահատվածում երեք անգամ նվաճեց Արքայական Գավաթը (1980/81, 1982/83, 1987/88 թթ.)։

1981/82 թվականների սեզոնից առաջ ակումբի մարզիչ նշանակվեց գերմանացի Ուդո Լատտեկը, որին հաջողվեց թիմի հետ միասին հաղթել գավաթների հաղթողների Գավաթը։ 1982 թվականի հունիսին թիմը համալրեց արգենտինաց Դիեգո Մարադոնան, ով այստեղ էր տեղափոխվել արգետինյան «Բոկա Հունիորս» ակումբից, այդ ժամանակ ռեկորդային՝ 3 մլն ֆունտ ստերլինգի դիմաց։ Ընդ որում, շուտով, 1984 թվականին, սուպերաստղին գնեց իտալական «Նապոլի» ակումբը, ով սահմանեց համաշխարհային տրանսֆերային ռեկորդ (£ 5 մլն)։

1984/85 թվականների սեզոնից առաջ ակումբի մարզիչ նշանակվեց անգլիացի Թերրի Վենեյբլսը։ Նաև ակումբ տեղափոխվեց գերմանացի կիսապաշտպան Բեռնդ Շուստերը։ 1984/85 թվականների սեզոնում թիմը վստահաբար հաղթեց Իսպանիայի առաջնությունը։ Իսկ հաջորդ սեզոնում նրանք հասան Չեմպիոնների Գավաթի եզրափակիչ, որը կայացավ Սևիլյայի «Ռամոն Սանչես Պիսհուան» մարզադաշտում, նրանք զիջեցին ռումինական «Ստյաուային» (0:2 հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարերի արդյունքում)։

1986 թվականի ամռանը ակումբ տեղափոխվեց անգլիացի ռմբարկու Գարի Լինեկերը, ուելսցի հարձակվող Մարկ Հյուզը և հեռանկարային բասկյան դարպասապահ Անդոնի Սուբիսարետան։ Այդ ժամանակներում էլ թիմը լքեց Բեռնդ Շուստերը, ով տեղափոխվեց «ոխերիմ թշնամի»` մադրիդյան «Ռեալ»։ 1987/88 թվականների սեզոնից առաջ ակումբի մարզիչ, Վենեյբլսի փոխարեն, դարձավ Լուիս Արագոնեսը։ Այդ սեզոնը վերջացավ Իսպանիայի Գավաթը հաղթելով (եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով «Ռեալ Սոյսեդադ»-ին)։ Այդ սեզոնից հետո շատ խաղացողներ հեռացան ակումբից, կապված ակումբի նախագահ՝ Նունիեսի հետ կոնֆլիկտների։

Կրոյֆի երկրորդ շրջան։ Թռիչք և անկում (1988—1996)

խմբագրել

1988 թվականին Յոհան Կրոյֆը վերադարձավ ակումբ, այս անգամ արդեն գլխավոր մարզչի պաշտոնում։ Թիմի կազմը, որը նա գլխավորում էր, ստացավ մի փոքր ուշ, 90-ականների սկզբում, թիմին անվանում էին նաև «Երազանքների թիմ» («Dream Team»), նրանց նմանեցնելով այն տարիների ԱՄՆ-ի բասկետբոլյան հավաքականին, որը հաղթեց 1992 թվականի Օլիմպիադան, որն էլ հենց անցկացվում էր Բարսելոնայում։

«Բարսա» այդ ժամանակ եկան նաև մի շարք հրաշք խաղացողներ. Ամոր Գիլերմո, Խոսեպ Գվարդիոլա, Խոսե Մարիա Բակերո, Չիկի Բեգիրիստայն, Միգել Նադալ, Էուսեբիո Սակրիստան, Յոն Գոյկոեչեա, Գեորգե Հաջի («կարպատյան Մարադոնա»), Ռոնալդ Կուման, Միկաել Լաուդրուպ, Ռոմարիո և Խրիստո Ստոիչկով։

1991—1994 թվականներին «Բարսա»-ն չորս անգամ անընդմեջ հաղթեց Իսպանիայի առաջնությունը։ Եվրոպական ասպարեզում թիմը հաղթեց գավաթների հաղթողների Գավաթ 1988/89-ը (եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով «Սամպդորիային») և Չեմպիոնների Գավաթ 1991/92-ը («Ուեմբլի»-ում կայացած դրամատիկական խաղում հաղթելով նույն «Սամպդորիային», որոշիչ գոլը, 111-րդ րոպեին տուգանային հարվածով, խփեց Ռոնալդ Կումանը)։ Դրանից բացի, ակումբի տիտղոսների հավաքածուն ավելացավ Իսպանիայի Գավաթով (1990), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթով (1992) և երեք Իսպանիայի Սուպերգավաթներով։ 1992 թվականին Տոկիոյում թիմը Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում պարտվեց բրազիլական «Սան-Պաուլու» ակումբին (1:2)։

Այնուամենայնիվ շուտով հաղթանակների շարքը մոտեցավ իր ավարտին։ Աթենքում անցկացվող ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1993/1994 թթ.-ի եզրափակչում «Բարսա»-ն 0:4 հաշվով ջախջախվեց «Միլան»-ի կողմից։ Դա դարձավ առաջին լուրջ, խոշոր պարտությունը մի քանի տարվա մեջ։ 1996 թվականին, երկու ոչ այնքան հաջող սեզոններից հետո (1994/1995, 1995/1996), Կրոյֆը լքեց թիմի մարզչական շտաբը։ Այդ պաշտոնում հոլանդացին սահմանեց երկու ակումբային մարզչական ռեկորդ. պաշտոնում երկար ժամանակ աշխատելու և տիտղոսների հաղթանակի քանակով (11)։ Կրոյֆի գնալը համարվեց «Dream Team»-ի ժամանակաշրջանի ավարտը, այդ լեգենդային թիմի մի շարք խաղացողներ 1997 թվականի սկզբներին լքեցին ակումբը։

Հարյուրամյա ակումբ։ Նոր դարի սկզբին (1996—2003)

խմբագրել
 
Սէր Բոբբի Ռոբսոն

Կրոյֆի հեռանալուց հետո իր տեղը զբաղեցրեց անգլիացի Բոբբի Ռոբսոնը, ով այդ պաշտոնում մնաց ընդամենը մեկ սեզոն (1996/97), բայց ավելի հաջողակ գտնվեց. թիմը իրացրեց «գավաթային հեթ-տրիկ» (Իսպանիայի Գավաթ, Իսպանիայի Սուպերգավաթ և Գավաթների հաղթողների Գավաթ)։ Նաև «Բարսա»-յում գտնվելու ժամանակ Ռոբսոնին հաջողվեց, հոլանդական «ՊՍՎ»-ից, ձեռք բերել ապագա սուպերաստղ Ռոնալդոյին և արտաբերել է մի արտահայտություն, որը դարձավ թևավոր խոսք. Կատալոնիան, դա մի երկիր է, իսկ ՖԱ «Բարսելոնա»-ն նրա բանակն է։ Ընդ որում, Ռոնալդոն ակումբի համար խաղաց ընդամենը մեկ սեզոն, որից հետո տեղափոխվեց միլանյան «Ինտեր»։ Ռոբսոնին մարզչական պաշտոնում փոխարինելու եկավ հոլանդացի Լուի վան Գալը։ Այդ ժամանակներում ակումբը կազմը համալրեցին Լուիշ Ֆիգուն, Ջովանի դե Օլիվեյրան, Լուիս Էնրիկեն, Պատրիկ Կլյուվերտը և Ռիվալդոն։

1997/98 սեզոնում թիմը կատարեց «դուբլ», հաղթելով առաջնությունը և Իսպանիայի Գավաթը։ Ճիշտ է Չեմպիոնների Լիգայում անհաջող հանդես եկան, ընդ որում «Բարսելոնան» կիևյան «Դինամոյից» 0:4 հաշվով խոշոր պարտություն կրեց իր հարազատ «Կամպ Նոու» մարզադաշտում։ 1999 թվականին ակումբը նշեց իր հարյուր ամյակը։ Հոբելյանի լավագույն նվերը դարձավ այն, որ նրանք հաղթեցին Իսպանիայի առաջնությունը։

 
«Բարսայի» հարյուր ամյակը

Այդ տարում ակումբի առաջատարներից Ռիվալդոն ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, դառնալով «Բարսայի» պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում հաղջողվել է արժանանալ այդպիսի պարգևի։ Սակայն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բարսայի» տարած պարտությունը վերջ դրեց Խոսեպ Նունիեսի և գլխավոր մարզիչ Լուի վան Գալի գործունեությանը։ Ակումբի համար այդ անհաջող տարում էլ նրա առանցքային խաղացողներից մեկը, երկրպագուների սիրելի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն տեղափոխվեց կատալոնական ակումբի գլխավոր մրցակից «Ռեալ»-ի ճամբար։ Ժոան Գասպարի (2000-2003 թթ.) ոչ երկար նախագահության ժամանակ ակումբը չհաղթեց ոչ մի տիտղոս։

Ռայկարդի ժամանակաշրջան (2003—2008)

խմբագրել

2003 թվականին, երբ Գասպարի հեռանալուց հետո անցավ թոշակի, ակումբը գլխավորեց նոր երիտասարդ նախագահ Ժոան Լապորտամ, իսկ թիմի ղեկին կանգնեց երիտասարդ մարզիչ Ֆրանկ Ռայկարդը, ով եղել է «Այաքս»-ի և «Միլան»-ի նախկին աստղ։

Նրա ղեկավարության ժամանակ թիմը սկսեց անընդհատ, քայլ առ քայլ, վերադարձնել նախկին հեղինակությունը։ Ակում եկան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են աշխարհի չեմպիոններ Ռոնալդինիոն և Էդմիլսոնը, օլիմպիական չեմպիոն Սամուել Էտո'Օն, ֆրանսիական «Մոնակո» ակումբի առաջատարներ Ռաֆաել Մարկեսը և Լյուդովիկ Ժյուլի, Չեմպիոնների Լիգայի հաղթողներ Դեկուն, հարձակվող Հենրիկ Լարսոնը, պաշտպաններ Բելլետին և Վան Բրոնկհորստը, նաև ամբողջությամբ այդ ժամանակներում իրենց տաղանդը ցույց տվեցին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, պաշտպան Կառլես Պույոլը (ով ստացավ ավագի թևկապը), կիսապաշտպաններ Չավին և Անդրես Ինիեստան և հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին։

Ռայկարդի երկրորդ սեզոնում (2004/05) թիմը վստահաբար հաղթեց Պրեմիերան և վերցրեց Իսպանիայի Սուպերգավաթը։ Այդ սեզոնում էլ Ռոնալդինիոն, «Բարսայի» հարձակման առաջատարը, դարձավ ՖԻՖԱ-ի կարծիքով տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացավ «Ոսկե գնդակ»։

 
«Բարսայի» խաղացողները տոնում են իրենց հաղթանակը Իսպանիայի առաջնության 2004/05 սեզոնում

Չեմպիոնների Լիգա 2004/05 սեզոնում նրանց ուղեկցեց անհաջողությունը․ արդեն փլեյ-օֆֆի առաջին ռաունդում նրանք, Չելսիի նկատմամբ տարած տնային հաղթանակից հետո (2։ 1), պարտվեցին «Ստեմֆորդ Բրիջ»-ում 4։ 2 հաշվով։

2005/06 սեզոնում թիմին սպասվում էր հաղթանակների շարք։

 
«Բարսելոնայի» և «Արսենալ»-ի թիմերը հանդիպում են միմյանց Չեմպիոնների Լիգա 2005/06 եզրափակիչ խաղից առաջ

2005 թվականի նոյեմբերին «Բարսա»-ն 3։ 0 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին հենց իրենց «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, այդ խաղը դարձավ Ռոնալդինիոյի բենիֆիսը, ում նույնիսկ ծափահարում էին տանտերերի երկրպագուները։ Նաև այդ խաղը դարձավ Ռայկարդի համար երկրորդ հաղթանակը «Բեռնաբեո»-ում, այդպիսով նա դարձավ «կապտա-նռնագույներ»-ի պատմության մեջ առաջին մարզիչը, ով երկու անգամ հյուրընկալվելով հաղթեց «Ռեալ»-ին։

Այդ սեզոնում «Բարսա»-ն հեշտությամբ հաղթեց Իսպանիայի առաջնությունը, այնուհետև հաղթեց երկրի Սուպերգավաթը, կրկնակի անգամ հաղթեց իր ոչ շատ սիրելի մրցակից «Էսպանյոլ»-ին։ Բայց ավելի մեծ հաջողությունները արտահայտվեցին 2006 թվականի մայիսի 17-ին, երբ «Բարսելոնա»-ն Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում անցկացվող Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 2։ 1 հաշվով հաղթեց լոնդոնյան «Արսենալ»-ին։ Այդ խաղը սկզբից անհաջող եղավ կատալոնացիների համար (37-րդ րոպեին հաշիվը բացեց Սոլ Կեմպբելլը), բայց հետո լոնդոնցիների դարպասապահ Իյենս Լեմանը իր դեբյուտային խաղում հեռացավ մարզադաշտից, «Արսենալ»-ը որդեգրեց պաշտպանության տեխնիկան, և հանդիպման ավարտին մոտ «Բարսա»-ն ամեն դեպքում ճնշելով մրցակցին կարողացան հաջողության հասնել, այստեղ առանձնացան Էտո’Օն և Բելլետին, որոնք մեկական անգամ գոլային փոխանցում տվեցին փոխարինման դուրս եկած Հենրիկ Լարսոնին, որն էլ ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։

 
«Բարսելոնայի» խաղացողներին պարգևատրում են Չեմպիոնների Լիգայի ոսկե մեդալներով։ Stade de France, Փարիզ, 2006 թվականի մայիսի 17

Ակումբային աշխարհի առաջնություն 2006-ի ժամանակ «Բարսա»-ն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, եզրափակչում զիջելով բրազիալական «Ինտերնացիոնալ»-ին 0-1 (հանդիպման միակ գոլը խփվել է վերջին րոպեներին բրազիլացի Ադրիանո Գաբիրուն)։ Իսկ Եվրոպայի Սուպերգավաթում թիմը 0։ 3 հաշվով պարտվեց «Սևիլյային»։

2006/07 սեզոնը ոչ այնքան հաջող գտնվեց «Բարսայի» համար, նույնիսկ անտեսելով այն, որ միջմրցաշրջանում ակումբը համալրվեց նոր խաղացողներով՝ աշխարհի չեմպիոն Ջանլուկա Ձամբրոտտա, աշխարհի փոխչեմպիոն Լիլիան Տյուրամ և իսլանդացի հարձակվող Էյդուր Գուդիոնսեն։ Սեզոնից առաջ անցկացվող խաղերին, որը կայանում էր ԱՄՆ-ում, վնասվածք ստացան և երկար ժամանակով դուրս մնացին թիմի խաղերից հարձակվողներ Մեսսին և Էտո’Օն։ Ակումբը սեզոնում երկար ժամանակ չկարողացավ գտնել իր խաղը, բայց արդյունքում այնուամենայնիվ առաջնությունում գրավեց երկրորդ հորիզոնականը (հավաքելով չեմպիոնի հետ միասին նույն միավորները, բայց զիջեց միայն լրացուցիչ ցուցանիշները պատճառով), որը, ընդ որում, նախկին հաղթանակների ֆոնի վրա, համարվեց որպես անհաջողություն։ Չեմպիոնների Լիգայում «Բարսա»-ն դուրս մնաց արդեն իսկ 1/8-րդ տուրից, խփված գոլի իրավունքով, անծանոթ դաշտում պարտվելով «Լիվերպուլ»-ին (1:2, 0:1)։

2007/08 սեզոնից առաջ թիմ տեղափոխվեց լոնդոնյան «Արսենալ»-ից 24 մլն -յով գնված Թիերի Անրին, ֆրանսիական «Լիոն»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը, կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն և իսպանական «Սառագոսայի» կենտրոնական պաշտպան Գաբրիել Միլիտոն, որի վարպետությունը թիմին տվեց ավելի շատ վստահություն և հաջողություններ։ Բայց, սեզոնը այնդքան էլ հաջղ չդասավորվեց նրանց համար։ Թիմը պարզվեց, որ երկրի առաջնությունում անմրցունակ է, զիջելով ոչ միայն «Ռեալ»-ին, այլ նաև «Վիլյառեալ»-ին և Պրեմերայում զբաղեցրեց ընդամենը երրորդ հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայում «Բարսա»-ն կիսաեզրափակչում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (0:1 երկու խաղերի արդյունքում)։ Այդ անհաջող սեզոնից հետո էլ Ֆրանկ Ռայկարդը ակումբից հեռացվեց։

Գվարդիոլայի ժամանակաշրջան և նոր հաղթանակներ (2008—2012)

խմբագրել
 
Էլ Կլասիկո

2008 թվականի ամռանը թիմը գլխավորեց իր լեգենդային խաղացող Խոսեպ Գվարդիոլան, իր գալով սկսվեց կազմի փոփոխությունները։ Թիմը լքեցին Ջանլուկա Ձամբրոտտան, Լիլիան Տյուրամը, Էդմիլսոնը, Դեկուն, Էսկեռոն, Ռոնալդինիոն։ Դրա փոխարեն «Բարսա»-ն գնեց վեց խաղացողի, որոնց կազմում մտնում էին նաև Դանիել Ալվեսը, Սեյդու Կեյտան, Ալեկսանդր Գլեբը, Ժերար Պիկեն։ Սեզոնի արդյունքում թիմը 19-րդ անգամ հաղթեց երկրի առաջնության տիտղոսը։ Արքայական Գավաթի եզրափակչում, որը կայացավ 2009 թվականի մայիսի 13-ին Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում, «Բարսելոնա»-ն 25-րդ անգամ նվաճեց այդ գավաթը, 4:1 հաշվով հաղթելով «Ատլետիկ Բիլբաոյին»։ Հանդիպման 8-րդ րոպեին արդեն Գաիսկի Տոկերոն բացեց հաշիվը, որից հետո կատալոնացիները քառակի անգամ գնդակը ուղարկեցին մրցակցի դարպասը, գոլերի հեղինակներ դարձան Յայա Տուրեն, Լիոնել Մեսսին, Բոյան Կրկիչը և Չավին։

 
Խոսեպ Գվարդիոլա — ակումբի պատմության լավագույն մարզիչը:

Դրանից հետո, երկրի առաջնության ժամանակ ակումբը կրկնակի անգամ հաղթել է իր գլխավոր մրցակից մադրիդյան «Ռեալ»-ին. Բարսելոնայում հաղթելով 2:0 հաշվով, իսկ Մադրիդում 2:6 հաշվով։ Վերջին արդյունքը կատալոնացիների համար եղավ ռեկորդային, «Սանտիագո Բեռնաբեո»-ում խփած գոլերի քանակով։

2009 թվականի մայիսի 27-ին «Բարսելոնա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հաղթեց Չեմպիոնների Լիգան, եզրափակիչ փուլում 2:0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Գոլերը հեղինակել են Էտո’Օն և Մեսսին։

Այդպիսի ցուցանիշով, ակումբը թրեբլ ձևակերպեց, մեկ սեզոնի ժամանակ նվաճելով Արքայական Գավաթը, Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների Լիգան, որը չէր հաջողվել անել և ոչ մի իսպանական ակումբի։

Իսպանիայի Սուպերգավաթի երկռաունդում թիմը հաղթահարեց «Ատլետիկ Բիլբաոյի» պատնեշը։ 2009 թվականի օգոստոսի 16-ին «Սան Մամես» մարզադաշտում կապտանռնագույները հաղթեցին 2:1 հաշվով, որից մեկ շաբաթ հետո «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնա»-ն նշեց իր հաղթանակը 3:0 հաշվով։

ՈՒԵՖԱ Սուպերգավաթի խաղում, որը կայացել է 2009 թվականի օգոստոսի 28-ին Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում, «Բարսելոնա»-ն 1:0 հաշվով հաղթեց դոնեցկի «Շախտյոր»-ին։ 115-րդ րոպեին Լիոնել Մեսսի փոխանցումից օգտվեց Պեդրոն, ով գնդակը տասնմեկ մետրանոց նշանակետից ուղարկեց «Շախտյոր»-ի դարպասապահի ձախ անկյունը։

2009 թվականի դեկտեմբերի 19-ին «Բարսելոնա»-ն Աշխարհի ակումբային գավաթի եզրափակչում շատ դիտարժան հաղթանակ տարավ արգենտինական «Էստուդիանտես»-ի նկատմամբ։ Լրացուցիչ ժամանակի 110-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Լիոնել Մեսսին և այդպիսով ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:1: Այդպիսի արդյունքով էլ, «Բարսելոնա»-ն հաղթեց բոլոր վեց հնարավոր գավաթները, և դարձավ ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջինը, ով կարողացել է հասնել այդպիսի բարձր արդյունքի։

2009/10 սեզոնից առաջ «Բարսելոնա»-ն իր պաշտպանությունը ամրապնդելու համար, «Ինտեր»-ից թիմ տեղափոխվեց ձախ պաշտպան Մաքսվելը։ Բրազիլացին փոխարինեց Սիլվինիոյին, ով դարձավ ազատ գործակալ, ով այնուհետև տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։ Դրանից հետո կատալոնական և միլանյան ակումբների ներկայացուցիչները հայտարարեցին նոր աղմկահարույց տեղափոխության մասին։ «Բարսելոնա» տեղափոխվեց նաև շվեդ Զլատան Իբրահիմովիչը, իսկ «Ինտեր» գնաց Սամուել Էտո'Օն։ Կամերուացի հարձակվողի կարծիքով, «Բարսելոնա»-ն Իբրահիմովիչի համար վճարել է 46 մլն , որը շվեդին դարձրեց ակումբի ամենաթանկ ձեռք բերումը և աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկը։ Նաև հաճախ խոսվում էր Ալեկսանդր Գլեբի վարձույթի մասին, բայց նրա տեղափոխությունը չեղարկվեց, և «Ինտեր»-ի փոխարեն Գլեբը տեղափոխվեց գերմանական «Շտուտգարտ»։

2009/10 սեզոնում «կապտանռնագույներ»-ը կրկին հաղթեցին Իսպանիայի առաջնությունը, նաև նրանք ցուցադրեցին արդյունավետ խաղ եվրոպական թատերաբեմում։ Թիմը մասնակցեց նաև Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլին, զբաղեցնելով խմբում առաջին տեղը նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրանց կանգնեցրեց միլանյան «Ինտեր»-ը, ով հետագայում էլ հաղթեց մրցաշարը։ Նաև «Բարսելոնա»-ն պաշտպանեց Իսպանիայի Սուպերգավաթը, եզրափակչում հաղթելով բասկյան Ատլետիկին (5:1)։

 
«Բարսելոնայի» գլխավոր գոլահարը` Լեո Մեսսի

2010/11 սեզոնից առաջ անցկացվող միջմրցաշրջանը կապտանռնագույների համար նշանավորվեց ոչ այնքան շատ փոփոխություններով։ Թիմը լքեցին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին Թիերի Անրին, Ռաֆաել Մարկեսը (երկուսն էլ գնացին «Նյու Յորք Ռեդ Բուլզ»), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի»), Դմիտրի Չիգրինսկին («Շախտյոր»)։ «Միլան» վարձավճարով տեղափոխվեց Զլատան Իբրահիմովիչը, ով հետագայում վերջնականապես 24 մլն -ի դիմաց տեղափոխվեց Միլան, Զլատանը նաև այդպես էլ չկարողացավ փոխըմբռման եզրեր գտնել Խոսեպ Գվարդիոլայի հետ։ Այնուամենայնիվ այդ տրասֆերից հետո, մարզիչը թիմին դարձրեց էլ ավելի հաջողակ։ 2009/10 Պրիեմերայի ավարտից անմիջապես հետո, թիմ եկավ Իսպանիայի ազգային հավաքականի առաջնորդներից մեկը՝ Դավիթ Վիլյան։ Նրա տեղափոխությունն իրականացնելու համար կատալոնական «Բարսելոնա»-ն «Վալենսիային» վճարեց 40 մլն : Նաև «Սևիլյայից» այստեղ եկավ բրազիլացի Ադրիանոն, ով պետք էր արժանիորեն փոխարինել Ռաֆա Մարկեսին։ Նոր սեզոնի սկսվելուն մոտ անգլիական «Լիվերպուլ»-ից այստեղ տեղափոխվեց Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Խավիեր Մասկերանոն։

2010/11 սեզոնը «Բարսելոնայի» համար սկսվեց Իսպանիայի Սուպերգավաթի պաշտպանությամբ։ Պարտվելով առաջին խաղում «Սևիլյային» (3:1), պատասխան խաղում կատալոնական ակումբը ջախջախեց մրցակցին 4:0 հաշվով։

2010/11 սեզոնի Լա Լիգայի արդեն երկրորդ տուրում տեղի ունեցավ սենսացիա, «Բարսելոնա»-ն լինելով տան տիրոջ կարգավիճակում 2:0 հաշվով պարտվեց «Էրկուլես»-ին։ Նոյմեբերի 29-ին «Կամպ Նոու»-ում անցկացվեց Էլ Կլասիկոն։ Առաջնության 12-րդ տուրից հետո առաջնորդ «Ռեալ Մադրիդ»-ը, որը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն, ջախջախվեց 5:0 հաշվով։ Խաղը անցկացվեց շատ լարված և նյարդային առումով, մրցավարը ֆուտբոլիստների նյարդերը հանգստացնելու համար ցույց տվեց 12 դեղին և 1 կարմիր քարտ։ Ժոզեն իր թիմի այդպիսի հաշվով պարտությունը մեկնաբանեց այսպես.

  «Բարսելոնա»-ն խաղադաշտում խաղաց իր լավագույն խաղը, իսկ «Ռեալ»-ը` հակառակը։ Այս խաղը թիմի համար անհաջողությամբ ուղեկցվեց։ Բայց չի կարելի մոռանալ, որ ես գլխավորում եմ «Ռեալ»-ին ընդամենը մի քանի ամիս, իսկ Գվարդիոլան արդեն մի քանի տարի մարզում է «Բարսային» և նրանց մոտ ամեն ինչ հիասքանչ էր լինում։  
 
Բարսելոնայի խաղացողները տոնում են Պրեմիերայում տարած հաղթանակը

Հունվարի 16-ին «Մալագայի» հետ խաղից հետո, որտեղ կատալոնացիները հաղթեցին 4:1 հաշվով, «Բարսելոնա»-ն 52 միավորով դարձավ առաջին շրջանի հաղթող, որը համարվեց Պրեմիերայի ռեկորդ։ Փետրվարի 5-ին մադրիդյան «Ատլետիկոյի» դեմ տնային խաղում «Բարսելոնա»-ն տարավ իր 16-րդ անընդմեջ հաղթանակը առաջնությունում, գերազանցենց այն ռեկորդը, որը պատկանում էր մադրիդյան «Ռեալ»-ին, վերջինս էլ այդ ռեկորդը սահմանել էր 50 տարի առաջ հաղթելով 15 խաղ անընդմեջ։ «Բարսայի» հաղթական շարքը ավարտվեց խիխոնյան «Սպորտինգ»-ի դեմ խաղում (1:1)։

2011 թվականի մայիսի 28-ին «Բարսելոնա»-ն 2010/11 Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, գոլերը հեղինակեց Պեդրո Ռոդրիգեսը, Դավիթ Վիլյան և Լեո Մեսսին[6]։

2011 թվականի օգոստոսին, երկարաժամկետ բանակացություններից հետո, լոնդոնյան «Արսենալ»-ը համաձայնվեց իր ավագ Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխությանը «Բարսելոնա», տրասֆերի արժեքը կազմեց 40 մլն [7]: Բացի դրանից, թիմ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով այստեղ եկավ իտալական «Ուդինեզե»-ից, իսկ տրասֆերը կազմեց 26 մլն :

2011 թվականի օգոստոսի 26-ին ՈՒԵՖԱ Սուպերգավաթի խաղում «Բարսելոնա»-ն 2:0 հաշվով հաղթեց «Պորտու»-ին[8]։ Հաղթելով այդ տիտղոսը, կատալոնական ակումբը սկսած 1964 թվականից առաջին անգամ շրջանցեց «Ռեալ Մադրիդ»-ին, հաղթած տիտղոսների քանակով. «Բարսայի» համար դա եղավ 76-րդ պաշտոնական տիտղոսը, որը մեկով ավել է քան մադրիդյան ակումբի տիտղոսները[9]։

2011 թվականի դեկտեմբերի 18-ն «Բարսելոնա»-ն կրկին դարձավ ակումբային աշխարհի առաջնության չեմպիոն, եզրափակչում 4:0 հաշվով ջախջախելով բրազիլական «Սանթոս»-ին, դուբլի հեղինակ դարձավ Մեսսին, և մեկական գոլ իրենց հաշվին գրանցեցին Չավին և Սեսկ Ֆաբրեգասը։

2012 թվականի մայիսի 25-ին կատալոնական ակումբը նվաճեց իր 26-րդ Իսպանիայի Գավաթը, եզրափակիչ խաղում հաղթելով «Ատլետիկ Բիլբաոյին», 3:0։ Գոլերը խփեցին Պեդրոն (2) և Լիոնել Մեսսին։

2012 թվականի ապրիլի 27-ին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարեց, որ պատրաստվում է լքել ակումբը։ Նրա խոսքերով, հեռանալու պատճառը կապված էր աշխատանքի հետ և նա ցանկանում էր հանգստանալ։ Նա մարզչի պաշտոնում անցկացրեց 4 սեզոն և նվաճեց ավելի քան 14 տիտղոս, որը դարձավ ռեկորդային արդյուքն, իսկ Գվարդիոլան դարձավ ակումբի ամբողջ պատմության մեջ ամենաարդյունավետ մարզիչը, շրջանցելով լեգենդար Յոհան Կրոյֆին, ում հաշվին կար 11 տիտղոս։

Տիտո Վիլանովայի մրցաշրջան (2012—2013)

խմբագրել

2012 թվականի ամռանը, երբ հեռացավ Գվարդիոլան, թիմը գլխավորեց նրա օգնական՝ Տիտո Վիլանովան։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմում տեղի ունեցան փոքր-ինչ փոփոպություններ։ «Վալենսիայի»ց 14 մլն -ի դիմաց գնվեց ձախ եզրային պաշտպան Ժորդի Ալբան, ով փոխարինեց իր կարիերան ավարտած Էրիկ Աբիդալին։ Նաև լոնդոնյան «Արսենալ»-ից գնվեց Ալեկսանդր Սոնգ Բիլոնգը, ով էլ եկավ փոխարինելու Սեյդու Կեյտային, իսկ վերջինս տեղափոխվեց չինական «Դալյան Աէրբին»։

Նոր մարզչի համար սեզոնը սկսվեց ոչ այնքան հաջող։ Իսպանիայի Սուպերգավաթի համար մղվող պայքարում «Բարսելոնա»-ն, ուրիշի դաշտում խփված գոլի իրավունքով, զիջեց իր գլխավոր մրցակից մադրիդյան «Ռեալ»-ին (3:2, 1:2)։ Բայց դա չխանգարեց կատալոնական ակումբին Պրեմիերայում ելույթները սկսել հաջողությամբ։ Առաջին անգամ առաջնության ժամանակ, կատալոնացիները միավորներ կորցրեցին տնային խաղում և միայն 7-րդ տուրում, որտեղ կրկին հանդիպել էին «Մադրիդի Ռեալ»-ին, այնուհետև դա եղավ առաջին շրջանի միակ խաղը, որտեղ «Բարսա»-ն չվերցրեց երեք միավոր։

Առաջին շրջանից հետո Տիտո Վիլանովայի թիմը հավաքեց ռեկորդային 55 միավոր։ Առաջնությունում առաջին պարտությունը թիմը կրեց Սան Սեբաստիանում, որտեղ «կապտանռնագույներ»ը խաղի ժամանակ հաղթելով 2:0 հաշվով, հանդիպման վերջում արդեն զիջեցին «Ռեալ Սոսյեդադ»-ին 3:2 հաշվով։ Փետրվարի 26-ին «Բարսելոնա»-ն դուրս մնաց Իսպանիայի Գավաթի խաղարկությունից։ «Ռեալ»-ի դեմ առաջին խաղից հետո խաղադաշտից հեռացան ոչ-ոքի 1:1 հաշվով, բայց այնուհետև մադրիդյան թիմը վստահորեն կարողացավ երկրորդ փորձից տոնել խոշոր հաղթանակ կատալոնացիների նկատմամբ՝ 1:3, և այդպիսով թիմը լքեց Իսպանիայի Գավաթը[10]։ Առաջնության 35-րդ տուրում արդեն «Բարսելոնա»-ն դարձավ Լա Լիգայի չեմպիոն, նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը արդեն 22-րդ անգամ իր պատմության մեջ, և հավաքելով ռեկորդային 100 միավոր։ Կատալոնիայի Գավաթի եզրափակիչ խաղում «Բարսելոնա»-ն տասնմեկ մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց «Էսպանյոլ»-ին (1:1, 4:2 — պենալտիների արդյունքում), այդպիսով նվաճելով այդ տիտղոսը առաջին անգամ սկսած 2006/07 սեզոնից։ 2013 թվականի հուլիսի 19-ին, ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի և կատալոնացիների սպորտային ղեկավար Անդոնի Սուբիսարետայի պրեսս-կոնֆերանսի ժամանակ, հայտարարվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից Վիլանովայի հեռանալու մասին, կապված առողջական որոշ խնդիրների հետ։

Խերարդո Մարտինոն որպես մարզիչ (2013—2014)

խմբագրել

2013 թվականի հուլիսի 23-ին կատալոնական ակումբի պաշտոնական կայքում հայտարարություն տարածվեց, որտեղ պաշտոնապես նշվեց նոր մարզչի անվան մասին. այդ պաշտոնը զբաղեցրեց հիսունամյա արգենտինացի Խերարդո Մարտինոն, ով նախկինում հաջող աշխատել է Պարագվայի ազգային հավաքականում և արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբում։ Պայմանագիրը նախատեսված էր երկու տարի ժամկետով։ Միջմրցաշրջանի ժամանակ «Բարսելոնա»-ն իրականացրեց մի աղմկոտ տրանսֆեր. ակումբը համալրեց Բրազիլիայի հավաքականի և «Սանթոս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմար Ժունիորը։ Տարբեր աղբյուրների համաձայն, բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստը կատալոնական ակումբ տեղափոխվեց 57 մլն եվրոյից[11][12] մինչև 72 մլն եվրոյի դիմաց[13]։ Այդ ժամանակ էլ «Բարսելոնա»-ն լքեցին Դավիթ Վիլյան, ով տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ», Տիագո Ալկանտարան, տեղափոխվեց «Բավարիա» և Էրիկ Աբիդալը, ով էլ պայմանագիր կնքեց «Մոնակոյի» հետ։

Խերարդո Մարտինոն «Բարեսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում իր դեբյուտը նշեց օգոստոսի 2-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում անցկացվող «Սանթոս»-ի դեմ ընկերական խաղում, որտեղ կատալոնական ակումբը բրազիլացիներին ջախջախեցին 8:0 հաշվով։ Օգոստոսի 29-ին «Բարսելոնա»-ն հաղթեց իր առաջին և, ինչպես պարզվեց հետո, միակ տիտղոսը մրցաշրջանի ժամանակ, դա Իսպանիայի Սուպերգավաթն էր։ Երկու խաղ մադրիդյան «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո (1:1, 0:0), «Բարսելոնա»-ն կարողացավ այդ տիտղոսը նվաճել շնորհիվ ուրիշի դաշտում խփած գոլի, իսկ այդ գոլը կատալոնացիներին պարգևեց նորեկ Նեյմարը։ Այդ Իսպանիայի Սուպերգավաթը «Բարսելոնայի» համար դարձավ 11-րդը իրենց պատմության մեջ։ Արգենտինացի մասնագետի գլխավորությամբ թիմը Իսպանիայի առաջնությունը սկսեց 8-րդ անընդմեջ հաղթանակով, իսկ հենց Խերարդո Մարտինոն ակումբի պատմության մեջ դարձավ առաջին մասնագետը, ում հաջողվել է հաղթանակի հասնել Պրեմիերայի առաջին 7 հանդիպումների ընթացքում։ Բացի դրանից, Մարտինոն դարձավ Իսպանիայի առաջնության պատմության մեջ 3-րդ մարզիչը, ում հաջողվել է հասնել այդպիսի արդյունքի։ Սեզոնում առաջին պարտությունը կատալոնացիները կրեցին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում, խաղալով հոլանդական «Այաքս»-ի դեմ, որտեղ «Բարսելոնան» նրանց զիջեց 2:1 հաշվով։ Չեմպիոնների Լիգայում ունեցած անհաջողությունից հետո «կապտանռնագույներ»-ը պարտվեցին նաև ազգային առաջնությունում, այս անգամ արդեն հյուրընկալվելիս Բիլբաոյի «Ատլետիկոյին»։ «Բարսելոնա»-ն դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի իր խմբից 1 հորիզոնականով։ 1/8-րդ եզրափակչում Բարսան հանդիպեց «Մանչեսթեր Սիթի»-ի դիմակայությանը։ Առաջին խաղում կապտանռնագույները հյուրընկալվելիս կարողացան հաղթել լոնդոնցիններին 2-0 հաշվով, ի շնորհիվ Մեսսիի (պենալտիից) և Դանի Ալվեսի գոլերի։ Կամպ Նոուում գրանցվեց 2-1 հաշվով հաղթանակ, գնդակները նորից խփեցին արգենտինացին և բրազիլացին։ Արդյունքում «Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին ընդհանուր 4-1 հաշվով։ Մարտի 23-ին հերթական Էլ Կլասիկոյի ժամանակ, որը անցկացվում էր Սանտիագո Բեռնաբեուում, «Բարսելոնա»-ն հաղթեց «Ռեալ Մադրիդ»-ին 3:4 հաշվով, հեթ-թրիկի հեղինակ դարձավ Մեսսին։ Հենց նույն «Բարսելոնա»-ն ընդհատեց «Ռեալ»-ի անպարտելիության շարքը, որը հասել էր արդեն 35 խաղի (Ռեալի վերջին պարտությունը կայացել էր Կամպ Նոուում, որտեղ Բարսան հաղթել էր 2-1 հաշվով)։ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում կատալոնացիները պարտվեցին «Ատլետիկո Մադրիդ»-ին երկու խաղերի արդյունքով (1:1, 0:1)։

2014 թվականի ապրիլի 16-ին, Իսպանիայի Գավաթի եզրափակչում, «Բարսելոնա»-ն 1:2 հաշվով պարտվեց իր գլխավոր մրցակից մարդիդյան «Ռեալ»-ին։

2014 թվականի մայիսի 17-ին «Բարսելոնա»-ն պարտվեց Իսպանիայի առաջնությունը, ոչ-ոքի խաղալով մադրիդյան «Ատլետիկոյի» հետ, իսկ վերջինս էլ և հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։ Գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն այդ խաղից հետո լքեց իր զբաղեցրած պաշտոնը։ Ակումբի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Լուիս Էնրիկեն, ով մինչև այդ գլխավորում էր «Սելտա Վիգոյին»։

Լուիս Էնրիկեի վերադարձ (2014—2017)

խմբագրել
 
Լուիս Էնրիկե, Բարսելոնայի գլխավոր մարզիչ

2014 թվականի մայիսի 19-ին արդեն պարզ դարձավ, որ «Բարսելոնայի» նախկին խաղացող Լուիս Էնրիկեն նշանակվել է որպես գլխավոր մարզիչ, նրա գալով սկսվեց թիմի կազմի փոփոխությունները։ Թիմը լքեցին Վիկտոր Վալդեսը, Խոսե Պինտոն, Օյեր Օլասաբալը, Սեսկ Ֆաբրեգասը, Ջոնաթան դոս Սանթոսը, Ալեքսիս Սանչեսը, Իսաակ Կուենկան, Բոյան Կրկիչը։ Վարձավճարով այլ ակումբ տեղափոխվեցին Իբրահիմ Աֆելայը, Ալեկսանդր Սոնգը, Կրիստիան Տելյոն, Ժերար Դեուլեֆեուն, նաև իր կարիերան ավարտեց ակումբի լեգենդար ավագ Կառլես Պույոլը։ Հեռացածների փոխարեն «Բարսելոնա» տեղափոխվեցին հետևյալ խաղացողները՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Կլաուդիո Բրավո, Ժերեմի Մատիո, Դուգլաս, Թոմաս Վերմալեն, Իվան Ռակիտիչ և Լուիս Սուարես։ Բացի դրանից, «Բարսելոնա Բ»-ից հիմնական թիմ տեղափոխվեցին Մունիր Էլ-Հադդադին և Սանդրո Ռամիրեսը։

Հոկտեմբերի 25-ին «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս պարտվեց «Ռեալ Մադրիդ»-ին (3:1)։ Այդ խաղով ավարտվեց «Բարսայի» նոր դարպասապահ Կլաուդիո Բրավոյի չոր հանդիպումների շարքը, որը ընդհանուր առմամբ կազմում էր 776 րոպե։

2015 թվականի հունվարի 11-ին «կատալոնացիները» իրենց դաշտում վստահորեն հաղթեցին գործող չեմպիոն մադրիդյան «Ատլետիկոյին» (3:1), գոլերը իրենց հաշվին գրանցեցին Նեյմարը, Լեո Մեսսին և Լուիս Սուարեսը։

Պրեմիերայի 28-րդ տուրում, որը կայացավ մարտի 22-ին, «Բարսա»-ն իր հարկի տակ ընդունել էր մադրիդի «Ռեալ»-ին։ Ամբողջ խաղը անցավ «կապտանռնագույների» փոքր-ինչ առավելությամբ, և այդպիսով էլ խաղն ավարտվեց, նրանց օգտին, 2:1 հաշվով։ Գոլերը հեղինակեցին Ժերեմի Մատիոն և Լուիս Սուարեսը։

Մայիսի 17-ին «Բարսելոնա»-ն «Վինսենտե Կալդերոն» մարզադաշտում հաղթեց մադրիդյան «Ատլետիկոյին» (միակ գոլը խփեց Մեսսին) և արդեն 23-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։

Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնա»-ն հաջողությամբ ավարտեց խմբային փուլը, իր խմբում զբաղեցնելով 1 հորիզոնականը (կրկնակի անգամ հաղթեցին կիպրոյական «ԱՊՈԵԼ»-ին (1:0 և 4:0) և հոլանդական «Այաքս»-ին (3:1 և 2:0), տարան նաև պարտություն և հաղթանակ խաղալով «ՊՍԺ»-ի դեմ (2:3 և 3:1))։ 1/8 եզրափակչում «կապտանռնագույներ»ին սպասվում էին «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղեր, առաջին խաղը անցկացվեց «Էտիհադ»-ում և կատալոնացիները հաղթեցին անգլիական ակումբին 2:1 հաշվով (դուբլ ձևակերպեց Լուիս Սուարեսը)։ Պատասխա խաղում «Բարսելոնա»-ն տարավ մինիմալ հաղթանակ, 1:0 (Ռակիտիչ) և շարժվեցին առաջ։ Քառորդ եզրափակչում «կապտանռնագույները» կրկին հանդիպեցին Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն-Ժերմեն»-ին։ Երկու խաղերում էլ կատալոնացիները վստահաբար հաղթեցին մրցակցին ընդհանուր 5:1 հաշվով (3:1 և 2:0)։ Երեք գնդակ խթեց Նեյմարը, և երկու անգամ էլ աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ Կիսաեզրափոկչում «Բարսելոնա»-ն հադիպեց մյունխենի «Բավարիային», որի մարզիչն էր հանդիսանում ակումբի նախկին խաղացող և մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ «Կամպ Նոու»-ում անցկացվող առաջին խաղում, «Բարսա»-ն ջախջախեց մրցակցին 3:0 հաշվով, դուբլ ձևակերպեց Լիոնել Մեսսին և մեկ գոլ էլ իր հաշվին խփեց Նեյմարը։ Պատասխան խաղում «կապտանռնագույները» զիջեցին «Բավարիային» 2:3 հաշվով (այս անգամ դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը), բայց այնուամենայնիվ երկու հանդիպումների արդյունքում «Բարսելոնա»-ն, երեք տարի ընդմիջումից հետո, դուրս եկավ եզրափակիչ փուլ։

Մայիսի 30-ին «կապտանռնագույները» իրենց պատմության մեջ արդեն 27-րդ անգամ հաղթեցին Իսպանիայի Գավաթը, եզրափակիչ խաղում հաջողության հասնելով բասկյան «Ատլետիկ»-ին 3:1 հաշվով (կրկնակի անգամ աչքի ընկավ Մեսսին, և ևս մեկ անգամ գոլ խփեց Նեյմարը)։ Մրցաշարի նախորդ փուլերրում կատալոնացիները հաղթել էին «Էլչեյին» (9:0 ընդ.), «Ատլետիկո Մադրիդին» (4:2 ընդ.) և «Վիլյառեալ»-ին (5:2 ընդ.)։ Արդյունքում «Բարսելոնա»-ն դարձավ առաջին թիմը սկսած 1954 թվականից, որը հաղթել է Իսպանիայի Գավաթի բոլոր խաղերը մեկ մրցաշրջանի կտրվածքով։ Բացի դրանից, Մեսսիի և Նեյմարի գոլերը, որոնք խփվել են եզրափակչում, թույլ տվեցին հարձակվողական Մեսսի-Սուարես-Նեյմար տրիոյին 120 գոլով դառնալ ամենաարդյունավետ եռյակը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ[14]։ Արդյունավետության նախկին ռեկորդը պատկանում էր մադրիդյան «Ռեալ»-ի խաղացողներ Կրիշտիանու Ռոնալդու, Գոնսալո Իգուաին և Կարիմ Բենզեմա եռյակին, որոնք հեղինակել էին 118 գոլ 2011/12 սեզոնում։

Հունիսի 6-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում, կատալոնացիները 3:1 հաշվով (գոլերը՝ Ռակիտիչ, Սուարես և Նեյմար) հաղթեցին թուրինի «Յուվենտուս»-ին և նվաճեցին իրենց պատմության մեջ հինգերորդ Չեմպիոնների Լիգայի գավաթը, ստանալով թույլատվություն պահել նրան իրենց մոտ ընդմիշտ։ Դա դարձավ երկու թիմերի համար Չեմպիոնների Լիգայի ութերորդ եզրափակիչը. յոթերորդ հանդիպումը այդ ակումբների եվրոգավաթներում և առաջին անգամը եվրոգավաթների եզրափակչում։ Նաև, «Բարսելոնա»-ն դարձավ վեցերորդ ակումբը, ով ստացավ իրավունք պահել իր մոտ այդ գավաթը ընդմիշտ։ Այդ եզրափակիչը իսպանացի վետերան Չավիի համար դարձավ վերջին խաղը ակումբի կազմում, որից հետո նա իր կարիերան շարունակեց Քաթարական «Ալ Սադդ» ակոմբում։ Մրցաշարի այդ խաղի արդյունքում Լիոնել Մեսսին, մրցելով Քրիշտիանո Ռոնալդոյի հետ, դարձավ եվրոպական չեմպիոնների Գավաթի/Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուն։ Նվաճելով այդ սեզոնի երեք գլխավոր տիտղոսները, Բարսելոնան դարձավ ակումբային պատմության մեջ առաջին թիմը, ով իրականացրել է «Թրեբլ» երկու անգամ։

2015/16 սեզոնում թիմը լքեցին ակումբի ավագ և լեգենդ Չավի Էռնանդեսը, ով գնաց քաթարական «Ալ Սադդ» և Պեդրո Ռոդրիգեսը, ով էլ տեղափոխվեց լոնդոնյան «Չելսի», նաև վարձավճարով ուրիշ ակումբ գնաց Մարտին Մոնտոյան։ Լքողների փոխարեն Բարսելոնան գնեց «Ատլետիկո Մադրիդ»-ի կիսապաշտպան Արդա Թուրանին և «Սևիլյայի» պաշտպան Ալեշ Վիդալին։ Քանի որ Բարսելոնայի վրա արգելք էր դրված, խաղադաշտ, ժամկետից շուտ, մտցնել նոր գնված խաղացողների, ուրեմն կամա-ակամա նրանք պետք է սպասեին մինչև հունվար և նոր նշեին իրենց դեբյուտը։

 
Բարսելոնա-Ատլետիկ Բիլբաո

Բարսելոնան սեզոնը սկսեց ՈՒԵՖԱ Սուպերգավաթի շրջանակներում խաղալով Սեվիլիայի դեմ։ Շատ լարված և դիտարժան խաղում Բարսային հաջողվեց հաղթել 5-4 հաշվով, Բարսայի հաղթական գոլը խփեց Պեդրոն, հանդիպման 115-րդ րոպեին։ Այնուհետև հաջորդ խաղում, Իսպանիայի Սուպերգավաթի ժամանակ Բարսելոնան պարտվեց Բիլբաոյի Ատլետիկին 4-0 հաշվով, իսկ պատասխան խաղում, որը կայացավ Կամպ Նոուում Բարսան ոչ-ոքի խաղաց 1-1։ Այդ կերպ Բարսան պարտվեց Ատլետիկին ընդհանուր 5-1 հաշվով և առաջին անգամ սեզոնում ձեռքից բաց թողեց վեց հնարավորից առաջին տիտղոսը։

Լա Լիգայի 1 տուրում Բարսելոնան կրկին հանդիպեց Ատլետիկ Բիլբաոյին, հյուրընկալվելով, կարողացավ նվազագույն հաղթանակ տոնել, 1-0, իսկ գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը։

Սեպտեմբերի 23-ին, Պրեմիերայի 5-րդ տուրում, Բարսելոնան խոշոր 4-1 հաշվով պարտվեց Վիգոյի Սելտային, Բարսայի միակ գոլը խփեց Նեյմարը։ Չեմպիոնների Լիգայի 1 տուրում Բարսան Օլիմպիկ մարզադաշտում ոչ-ոքի խաղաց Ռոմայի հետ, խաղը ավարտվեց 1-1 հաշվով։ Պրեմիերայի հաջորդ տուրում, Կամպ Նոու մարզադաշտում, Լաս Պալմասի դեմ խաղում, Լիոնել Մեսսին ստացավ ծանր վնասվածք և բաց թողեց 1,5 ամիս։ Հենց խաղը ավարտվեց Բարսայի հաղթանակով՝ 2-1 հաշվով, դուբլ ձևակերպեց Սուարեսը։ Մեսսի բացակայության պայմաններում թիմի առաջնորդի դերը ստանձնեց Նեյմարը, 8 խաղում խփելով 10 գնդակ և կատարելով 5 գոլային փոխանցում։

Հոկտեմբերի 17-ին, Ռայո Վալեկանոյի դեմ տնային խաղում, Նեյմարը իրականացրեց առաջին պոկեռը Բարսայի կազմում և կատարեց մեկ գոլային փոխանցում։ Բարսան այդ խաղում հաղթեց 5-2 հաշվով։

Նոյեմբերի 21-ին անցկացվեց սեզոնի առաջին Էլ Կլասիկոն, խաղը տեղի ունեցավ Մադրիդի Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում և այն ավարտվեց Բարսելոնայի ջախջախիչ հաղթանակով՝ 4-0: Հանդիպման հաշիվը բացեց Լուիս Սուարեսը ով գոլ խփեց Ռոբերտոյի փոխանցումից հետո, այնուհետև թիմի առավելությունը կրկնապատկեց Նեյմարը, որն էլ հաջողության հասավ Ինիեստայի փոխանցումից հետո։ Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Մեսսին, դա եղավ նրա առաջին խաղը վնասվածքից հետո։ 52-րդ րոպեին Անդրես Ինիեստան խփեց հանդիպման ամենագեղեցիկ գոլը և հաշիվը եռապատկեց դարձնելով 3-0, իսկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նեյմարը։ 73-րդ րոպեին Սուարեսը դուբլ ձևակերպեց և դրեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4-0: Այդ խաղում Բարսելոնայի դարպասապահ Կլաուդիո Բռավոն դարձավ առաջին դարպասապահը սկսած 2011 թվականից, ով ոչ մի գոլ բաց չթողեց Կլասիկոյի ժամանակ։

Նոյեմբերի 24-ին ՉԼ-ի տուրում, Բարսելոնան Կամպ Նոու մարզադաշտում ջախջախիչ հաղթանակ տարավ Ռոմայի նկատմամբ՝ 6-1: Դուբլի հեղինակներ դարձան Մեսսին և Սուարեսը և մեկական գոլ էլ խփեցին Պիկեն և Ադրիանոն։ Բարսան հասավ ամենաջախջախիչ հաղթանակի իսպանական ակումբների և իտալական ակումբների պայքարի ժամանակ և խմբից դուրս եկավ առաջին հորիզանակով։

2016/2017 մրցաշրջան

Մարտի 1-ին Լուիս Էնրիկեն հայտնեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մարզչի պաշտոնը[15]։ Էնրիկեի որոշումը բուռն դժգոհություն առաջացրեց ֆուտբոլային շրջանում, մասնավորապես երկրպագուների միջև։ Զայրութը բորբոքվեց մասնավորապես այն ժամանակաշրջանում, երբ կատալոնական ակումբին պետք էր հրաշք գործել, որպեսզի ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղում հաղթահարեին ՊՍԺ-ի արգելքը (առաջին խաղում պարտվելով 4:0 հաշվով)։ Ավելի ուշ կրքերը հանգստացնելու համար մարզիչը հայտնեց, որ չի ցանկանում այլ ակումբի ղեկին կանգնել, այլ ցանկանում է պարզապես հանգստանալ[16]։

Մարտի 8-ին «Բարսելոնա»-ն ֆուտբոլային աշխարհի ամբողջ ուշադրությունը սևեռեց իր վրա, երբ անհավանական 6:1 հաշվով ջախջախեց ՊՍԺ-ին և մտավ Չեմպիոնների լիգայի կամ եվրոպական չեմպիոնների Գավաթի պատմության մեջ, որպես առաջին ակումբը, ում հաջողվել է դուրս գալ փլեյ-օֆֆ-ի հաջորդ փուլ, պարտվելով առաջին խաղում 0:4 հաշվով։

ՉԼ 1/4 եզրափակիչում «Բարսելոնային» բաժին հասավ Թուրինյան «Ծեր Սինյորան» («Յուվենտուս»)։ Արտագնա առաջին խաղում կատալոնացիները պարտվեցին խոշոր 3:0 հաշվով։ Պատասխան խաղը կայացավ ապրիլի 19-ին «Կամպ Նոու» մարզադաշտում, որը ավարտվեց գոլազուրկ 0:0 հաշվով, և այդ խաղը դարձավ վերջինը կատալոնական «Բարսելոնայի» համար 2016/2017 մրցաշրջանի ՉԼ խաղարկությունում։

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրից հետո կատալոնացիները 84 միավորով հավասար են մադրիդյան «Ռեալ»-ի հետ, սակայն լրացուցիչ արդյունքներով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Լա Լիգայի վերջին տուրում Բարսելոնան հյուրընկալել էր «Էյբար»-ին։ Խաղասկզբում պարտվելով 0:2 հաշվով, այնուամենայնիվ կապտանռնագույները առավելության հասան 4:2 հաշվով, սակայն այդ հաղթանակը չօգնեց Բարսային դառնալ Լա Լիգայի չեմպիոն, փոխարենը դարձան փոխչեմպիոն, իսկ չեմպիոնական տիտղոսը զիջեցին «Ռեալ Մադրիդ»-ին։

Ելույթների պատմություն

խմբագրել
Սեզոն Դիվիզիոն Տեղ Գավաթ Միջազգային մրցաշարներ
1929 Չեմպիոն 1/2
1929-30 2-րդ 1/2
1930-31 4-րդ 1/8
1931-32 3-րդ Եզրափակչի մասնակից
1932-33 4-րդ 1/16
1933-34 9-րդ 1/4
1934-5 6-րդ 1/4
1935-36 5-րդ Եզրափակչի մասնակից
1939-40 9-րդ 1/4
1940-41 4-րդ 1/8
1941-42 12-րդ Հաղթող
1942-43 3-րդ 1/2
1943-44 6-րդ 1/8
1944-45 Չեմպիոն 1/8
1945-46 2-րդ 1/8
1946-47 4-րդ 1/4
1947-48 Չեմպիոն 1/8
1948-49 Չեմպիոն 1/2
Սեզոն Դիվիզիոն Տեղ Գավաթ Միջազգային մրցաշարեր
1949-50 5-րդ 1/8
1950-51 4-րդ Հաղթող
1951-52 Չեմպիոն Հաղթող
1952-53 Չեմպիոն Հաղթող
1953-54 2-րդ Եզրափակչի մասնակից
1954-55 2-րդ 1/2
1955-56 2-րդ 1/4
1956-57 3-րդ Հաղթող
1957-58 3-րդ 1/2 ՏԳ Հաղթող
1958-59 Չեմպիոն Հաղթող
1959-60 Չեմպիոն 1/4 ՏԳ Հաղթող
1960-61 4-րդ 1/8 ՉԳ Եզրափակչի մասնակից ՏԳ 1/4
1961-62 2-րդ 1/4 ՏԳ Եզրափակչի մասնակից
1962-63 6-րդ Հաղթող ՏԳ 1/8
1963-64 2-րդ 1/2 ԳԳ 1/32
1964-65 6-րդ 1/4 ՏԳ 1/8
1965-66 3-րդ 1/2 ՏԳ Հաղթող
1966-67 2-րդ 1/8 ՏԳ 1/8
Սեզոն Դիվիզիոն Տեղ Գավաթ Միջազգային մրցաշարեր
1967-68 2-րդ Հաղթող ՏԳ 1/32
1968-69 3-րդ 1/8 ԳԳ Եզրափակչի մասնակից
1969-70 4-րդ 1/4 ՏԳ 1/8
1970-71 2-րդ Հաղթող ՏԳ 1/8
1971-72 3-րդ 1/4 ԳԳ 1/8
1972-73 2-րդ 1/8 ՈՒԳ 1/32
1973-74 Չեմպիոն Եզրափակչի մասնակից ՈՒԳ 1/32
1974-75 3-րդ 1/4 ՉԳ 1/2
1975-76 2-րդ 1/4 ՈՒԳ 1/2
1976-77 2-րդ 1/8 ՈՒԳ 1/4
1977-78 2-րդ Հաղթող ՈՒԳ 1/2
1978-79 5-րդ 1/8  ԳԳ Հաղթող
1979-80 4-րդ 1/8 ԳԳ 1/4
1980-81 5-րդ Հաղթող ՈՒԳ 1/8
1981-82 2-րդ 1/8  ԳԳ Հաղթող
1982-83 4-րդ Հաղթող ԳԳ 1/4
1983-84 3-րդ Եզրափակչի մասնակից ԳԳ 1/4
1984-85 Չեմպիոն 1/4 ԳԳ 1/16
1985-86 2-րդ Եզրափակչի մասնակից ՉԳ Եզրափակչի մասնակից
1986-87 2-րդ 1/8 ՈՒԳ 1/4
1987-88 6-րդ Հաղթող ՈՒԳ 1/4
1988-89 2-րդ 1/4  ԳԳ Հաղթող
1989-90 3-րդ Հաղթող ԳԳ 1/8
Սեզոն Դիվիզիոն Տեղ Գավաթ Միջազգային մրցաշարեր
1990-91 Չեմպիոն 1/2 ԳԳ Եզրափակչի մասնակից
1991-92 Չեմպիոն 1/8  ՉԼ Հաղթող
1992-93 Չեմպիոն 1/2 ՉԼ 1/8
1993-94 Չեմպիոն 1/4 ՉԼ Եզրափակիչ
1994-95 4-րդ 1/8 ՉԼ 1/4
1995-96 3-րդ Եզրափակչի մասնակից ՈՒԳ 1/2
1996-97 2-րդ Հաղթող  ԳԳ Հաղթող
1997-98 Չեմպիոն Հաղթող ՉԼ Խմբ.փ.
1998-99 Չեմպիոն 1/4 ՉԼ Խմբ.փ.
1999-00 2-րդ 1/2 ՉԼ 1/2
2000-01 4-րդ 1/2 ՉԼ Խմբ.փ. ՈՒԳ 1/2
2001-02 4-րդ 1/32 ՉԼ 1/2
2002-03 6-րդ 1/32 ՉԼ 1/4
2003-04 2-րդ 1/4 ՈՒԳ 1/8
2004-05 Չեմպիոն 1/8 ՉԼ 1/8
2005-06 Չեմպիոն 1/4  ՉԼ Հաղթող
2006-07 2-րդ 1/2 ՉԼ 1/8
2007-08 3-րդ 1/2 ՉԼ 1/2
2008-09 Չեմպիոն Հաղթող  ՉԼ Հաղթող
2009-10 Չեմպիոն 1/8 ՉԼ 1/2
2010/11 Չեմպիոն Եզրափակչի մասնակից  ՉԼ Հաղթող
2011-12 2-րդ Հաղթող ՉԼ 1/2
2012-13 Չեմպիոն 1/2 ՉԼ 1/2
2013-14 2-րդ Եզրափակչի մասնակից ՉԼ 1/4
2014-15 Չեմպիոն Հաղթող  ՉԼ Հաղթող
2015-16 Չեմպիոն Հաղթող ՉԼ 1/4
2016-17 1 2-րդ Հաղթող ՉԼ 1/4

Մարզադաշտ

խմբագրել
Բարսելոնա ՖԱ
Camp Nou
 
 
Տեսակprofessional sports team? և men's association football team?
Մարզաձևֆուտբոլ
Տեղագրություն  Բարսելոնա, Կատալոնիա
Երկիր  Իսպանիա
Հիմնադրված1957
Անվանված էԲարսելոնա[17]
Բացված1957 սեպտեմբերի 24
Կառուցման գին288 մլն պեսետա (1,73 մլն եվրո)
ՃարտարապետՖրանսեսկ Միտժանս,
Խոսեպ Սոտերաս,
Լորենսո Գարսիա-Բարբոն
Տարողություն99 354[18]
Տնային թիմԲարսելոնա ՖԱ,   Կատալոնիա,   Իսպանիա
Դաշտի չափսեր120 х 72 մետր
Կայքfcbarcelona.com/en/football/first-team(անգլ.), fcbarcelona.cn(չին.), fcbarcelona.fr/fr/football/equipe-premiere(ֆր.), fcbarcelona.cat/ca/futbol/primer-equip(կատ.), fcbarcelona.es/es/futbol/primer-equipo(իսպ.) և fcbarcelona.jp/ja/football(ճապոներեն)
  FC Barcelona Վիքիպահեստում

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը կոչվում է «Կամպ Նոու» (իսպ.՝ Camp Nou)։ Մարզադաշտի պաշտոնական բացումը կայացել է 1957 թվականի սեպտեմբերի 24-ին[19]։ 1957 թվականին, իր բացման առաջին իսկ վայրկյանից մարզադաշտը պատկանել է կատալոնական ֆուտբոլային ակումբին և սկզբից կոչվել է Estadi del FC Barcelona (ՖԱ «Բարսելոնայի» մարզադաշտ), իսկ Կամպ Նոու անունը նա ստացել է ավելի ուշ։ 2000 թվականին միայն պաշտոնապես նա ստացավ իր ներկայիս անունը[20]։ «Կամպ Նոու» — համարվում է ամենաշատ հանդիսատես տեղավորող մարզադաշտը ոչ միայն Իսպանիայում, այլ նաև ամբողջ Եվրոպայում. նրա տարողությունը հասնում է ավելի քան 99 354 մարդու։

«Կամպ Նոու»-ն մի քանի անգամ վերակառուցվել է։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1981 թվականին. մարզադաշտը վերակառուցվել է 1982 թվականին կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի անցկացման համար, որը անցկացվում էր Իսպանիայում; «Կամպ Նոու»-ի տարողությունը ավելացավ հասնելով 120 000 հանդիսատեսի։ Եերկրորդ վերակառուցումը տեղի է ունեցել 1998 թվականին, որը կապված էր արդեն ՈՒԵՖԱ-ի նոր օրենքի հետ, այդ օրենքով մարզադաշտերի սեփականատերերը պարտավորվում էին հանդիսատեսի համար բոլոր տեղերը ապահովագրել։ Որպեսզի մարզադաշտը ունենար ավելի շատ տեղեր, պետք էր իջեցնել խոտածածկի մակարդակը։ Ներկա պահին մարզադաշտի տարողությունը կազմում է 98 934 հանդիսական։ Ֆուտբոլային դաշտի չափսերն էլ կազմում են 105x68 մետր։

«Կամպ Նոու» — եվրոպական եզակի մարզադաշտերից մեկը, որը ՈՒԵՖԱ-ն գնահատում է հինգ աստղ։

Մարզադաշտի տարածքում գտնվում է ՖԱ «Բարսելոնայի» պաշտոնյաների պաշտոնական կենտրոնը, ղեկավարության գրասենյակը և ֆուտբոլային ակումբի թանգարանը, որը համարվում է Կատալոնիայի ամենաշատ հաճախելիության թանգարանը։ Բացի դրանից, «Կամպ Նոու»-ն բարդ ամբողջականության գլխավոր մասն է, որի մեջ մտնում են նաև «Մինի էստադի»-ն (իսպ.՝ Mini estadi) — քսան հազարանոց մարզադաշտ, որտեղ մարզվում են ակումբի սպորտային դպրոցի թիմերը, «Լա Մասիա»-ն (իսպ.՝ La Masía) — շինություն, որտեղ ապրում են ակումբի ամենաերիտասարդ աշակերտները, և «Պալաու Բլաուգրանա»-ն (իսպ.՝ Palau Blaugrana) — սա էլ 8000 սպորտսմեներով լեցուն շենք է, որոնց կազմում մտնում են ակումբի բասկետբոլիստներ, հանդբոլիստներ, հոկկեյիստներ և մինի ֆուտբոլի խաղացողներ։

 
Կամպ Նոու

2007 թվականի սեպտեմբերին ակումբը ընդունեց մի ծրագիր, որով նրանք պետք է սկսեին մարզադաշտի վերակառուցումը ի պատիվ նրա բացման հիսուներորդ ամյակի։ Այն կազմակերպվել էր միջազգային մրցույթում, որի ժամանակ ամբողջ աշխարհից հավաքված ճարտարապետները ներկայացնում էին իրենց կազմած գծապատկերները։ Ժյուրիի կազմում մտնում էին ակումբի ներկայացուցիչներ, պետական կառավարության անդամներ և կատալոնական ճարտարապետների միությունը։ 2007 թվականի սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ հաղթողի անունը, այն նվաճմանը հասավ անգլիական «Ֆոստերս և գործընկեր» ֆիրման, որը հայտնի էր դարձել նոր «Ուեմբլի» մարզադաշտի կառուցմամբ։ Ծրագրի մոդելը առաջին անգամ ներկայացվեց հանրությանը «Բարսելոնա» և «Սևիլյայի» խաղից առաջ, որը կայացավ 2007 թվականի սեպտեմբերի 22-ին։ Սկզբնական բյուջեն կազմեց 250 միլիոն եվրո։

Մարզադաշտի համայնապատկերը


Խորհրդանիշներ

խմբագրել

Խորհրդանշան

խմբագրել

Ակումբի խորհրդանիշը ունի «կաթսայի» տեսք, որը բաժանվում է երեք քառորդի։ Վերևում գտնվող երկու քառորդներում պատկերված է Բարսելոնա քաղաքի դրոշը (այսինքն սուրբ Գեորգիի Խաչը և Կատալոնիայի դրոշը)։ Ներքևի մասում գտնվում է XX դարի վերջերին գործածված կաշվե գնդակը, որի ֆոնին էլ պատկերված է ակումբի գույն համարվող կապտանռնագույն գորգը։ Վահանի կենտրոնում գտնվող ոսկեգույն շերտի վրա, որը տարածվում է նաև խորհրդանիշի վերևի և ներքևի հատվածներում, գրված է ակումբի անվան սկզբնատառերը` FCB (Football Club Barcelona

Ակումբի ամբողջ պատմության տարբեր ժամանակահատվածներում եղել են ակումբի խորհրդանշանի տարբեր տարատեսակներ։ Այդպես ակումբի հիմնադրման առաջին իսկ վայրկյանից որպես սեփականություն օգտագործվել է Բարսելոնա քաղաքի զինանշանը, որը խորհրդանշում է հայրենի քաղաքի հետ ունեցած սերտ կապը, և միայն 1910 թվականին ակումբի ղեկավարությունը հարց բարձրացրեց ստեղծել իրենց անձնական էմբլեմը։ Անցկացվեց մի մրցույթ, որն էլ հաղթեց Կարլես Կոմամալան։ Ֆրանսիսկո Ֆրանկոյի թագավորության տարիներին FCB սկզբնատառերը փոխվեց և դարձվեց CFB (Club de Futbol Barcelona), չորս կարմիր գծերը փոխարինվեցին և դարձվեցին երկու, որի մտադրությունն էր, որպեսզի դա չհամարվի կատալոնական դրոշ։

1949 թվականին դրոշը ի պատիվ ակումբի 50-ամյակին կրկին հայտնվեց նրա խորհրդանշանի վրա, իսկ 1974 թվականին վերադարձվեց ակումբի անգլիական անվանման տարբերակը, համապատասխանաբար, սկզբնատառերը դարձան նախկինի պես։

Ակումբի ներկայիս խորհրդանշանը ընդունվեց 2002 թվականին, որի հեղինակն էր դիզայներ Սերահիմ Կլարը։ Խորհրդանշանի գծերը ստացան ավելի հարթ տեսք, ներքևում եռաժանի գծերի հետ մնաց մեկ ծայրագիծ, որը նույնատիպ տեղի ունեցավ և կողմերի հետ։ Նաև հեռացվեցին կետերը, որոնք առաձնացնում էին ակումբի սկզբնատառերը, և փոխարինվեց հենց սկզբնատառերի գրելատեսքը։

«Բարսելոնայի» պապիկ

խմբագրել

Բարսելոնայի պապիկ (իսպ. el Abuelo del Barça, կատ. Avi Barça), կերպար, որը ստեղծել է նկարիչ Վալենտի Կաստանսը և իրենից խորհրդանշում է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։

Նա ավանդաբար զգեստավորված է 1960-70-ականների ոճով, նրա ձեռքում է գտնվում կատալոնական ակումբի դրոշը, իսկ նա գլխին դրված է բարրետինա։ Այդ կերպարի պատվին Լա Մասիայի մոտ քանդակ տեղադրված է, «Կամպ Նոու»-ի մոտակայքում։

Առաջին անգամ այդ կերպարը հայտնվել է 1924 թվականի հոկտեմբերի 29-ին, El xut ամսագրի էջին։

Ապրանքանիշներ և հովանավորություն

խմբագրել
Ժամանակաշրջան Մարզաշապիկներ արտադրող Տիտղոսային հովանավոր
1982-1992   Meyba չի եղել
1992-1998   Kappa
1998-մ.հ.   Nike
2006-2011   UNICEF
2011-2013   Qatar Foundation
2013-մ.հ.   Qatar Airways
  • Այստեղ ներկայացված են ակումբի մարզաշապիկների արտադրողների և հովանավորողների ժամանակագրությունը։

Ակումբի մարզաշապիկների արտադրող ընկերությունը հանդիսանում է Nike-ը, որի հետ 1998 թվականից մինչև 2014 թվականը փոխշահավետ պայմանագիր է կնքվել։ Ավելի վաղ ակումբի հովանավորողները համարվել են անգլ.՝ Meyba-ն (1982-1992) և Kappa-ն (1992-1998)։ Ակումբի առաջին տիտղոսային հովանավորողը եղել է UNICEF ընկերությունը։ 2011/12 մրցաշրջանից սկսած մարզաշապիկների վրա գրվեց Qatar Foundation-ի անունը։ 2012/13 մրցաշրջանից սկսած տիտղոսային հովանավորող դարձավ Qatar Airways ավիաընկերությունը։

Երկրպագուներ

խմբագրել

Պատմություն

խմբագրել

1981 թվականի ձևավորումից մինչև մեր օրերը այս խմբավորումը ամբողջ Իսպանիայում համարվում է համար մեկ զինյալներ։

«Բարսելոնայի» տնային խաղերի ամենասկզբից Boixos Nois-ին հատկացվել է «Կամպ Նոու» մարզադաշտում իր համար հատուկ տրիբունա, որը անվանեցին Gol Sud, իսկ այնուհետև անունը փոխվեց և դարձավ Gol Nord:

Այն բանից հետո, երբ Ժոան Լապորտան դարձավ «Բարսելոնայի» նախագահ (2003), Boixos Nois, որպես խմբավորում, արգելեցին ներկայանալ «Կամպ Նոու»[21]։ Հետևաբար երկրպագուները գալիս են տնային խաղերին ոչ շատ մեծ խմբերով։

 
Միլան - Բրասելոնա (2006 թ.)

Ակումբի խորհրդանշանը իրենից ներկայացնում է կապույտ ֆոնով մի շրջան։ Ներքին շրջանի ձախ կողմում պատկերված է Կատալոնիայի դրոշը, իսկ աջ մասում` ակումբի գույն համարվող կապտանռնագույն գույնը։ Վերևի մասում գրվում էր հենց խմբի «Boixos Nois» անունը, իսկ ներքևի մասում գտնվում է «F.C. Barcelona» մակագրությունը։

Ընկերներ։ Pen’a Mujika («Ռեալ Սոսիեդադ»), Indar Gorri («Օսասունա») և «Վերդեր»-ի երկրպագուները (Գերմանիա)։

Թշնամիներ։ Ultras Sur («Ռեալ Մադրիդ»), Brigadas Blanquiazules («Էսպանյոլ»), Yomus («Վալենսիա»), Ligallo Fondo Norte («Սարագոսա»), Biris Norte («Սևիլյա») и Herri Norte Taldea («Աթլետիկ»

Մրցակիցներ

խմբագրել

Էլ Կլասիկո (իսպ.՝ El Clásico, կատ.՝ El Clàssic), այլ կերպ Իսպանական դերբի (իսպ.՝ El derbi Español, կատ.՝ El derbi espanyol) կամ Սուպերկլասիկո (իսպ.՝ El Superclasico, կատ.՝ El Superclàssic), ֆուտբոլային խաղ մադրիդյան «Ռեալ»-ի և կատալոնական «Բարսելոնայի» միջև։ Մրցակցությունը անցկացվում է և Մադրիդում և Բարսելոնայում, որոնք համարվում են Իսպանիայի երկու ամենախոշոր քաղաքներ։ Էլ Կլասիկոն համարվում է աշխարհի ամենաբուռ և սկզբունքային հակամարտությունը։ Ամեն անգամ այդ խաղը ամբողջ ֆուտբոլային աշխարհի համար դառնում է ամենամեծ իրադարձությունը։

Կատալոնյան դերբի (կատ.՝ El derbi Barceloní, իսպ.՝ El derbi barcelonés ), ֆուտբոլային հակամարտություն, որը տեղի է ունենում Կատալոնիայի մայրաքաղաքներ «Բարսելոնայի» և «Էսպանյոլ»-ի միջև։ Այս դերբիի սկզբունքային բնավորությունը տալիս է այն փաստը, որ ակումբի երկրպագուները ավանդաբար ունեն տարբեր քաղաքական հայացքներ. «Բարսելոնայի» երկրպագուները ունեն ավելի անջատողական հայացքներ, իսկ «Էսպանյոլ»-ի երկրպագուները` ավելի օրինապահ կերպով են մոտենում իսպանական կենտրոնական ղեկավարությանը[22]։

Օրհներգ

խմբագրել

«Բարսելոնայի» պաշտոնական օրհներգը համարվում է Բարսելոնի երգ-ը (կատ.՝ Cant del Barça, իսպ.՝ Canto del Barça), որը գրվել է 1974 թվականին։ Տեքստի հեղինակ համարվում են Խոսեպ Մարիա Էսպինասը և Խումե Պիկասը, երաժշտությունը գրել է Մանուել Վալս ի Գորինան։ Առաջին պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականին նոյեմբերի 27-ին, ակումբի 75-ամյա տոնակատարության ժամանակ, իսկ երգը կատարում էր Սբ. Ժորդիի երգչախումբը։

Օրհներգի տեքստ

խմբագրել

Tot el camp
és un clam.
Som la gent blau-grana.
Tant se val d’on venim, si del sud o del nord.
Ara estem d’acord, estem d’acord —
Una bandera ens agermana:

Blaugrana al vent!
Un crit valent!
Tenim un nom el sap tothom!
Barça! Barça! Barça!

Jugadors.
Seguidors.
Tots units fem força!
Són molts anys plens d’afanys!
Són molts gols hem cridat!
I s’ha demostrat, s’ha demostrat
Que mai ningú no ens podrà tórcer!

Blau-grana al vent!
Un crit valent!
Tenim un nom el sap tothom!
Barça! Barça! Barça!

Ակումբի օրհներգի ամենաառաջին տարբերակը կատարվել է Օրֆեո Գրասենց երգչախմբի կողմից` 1923 թվականի փետրվարի 18-ին, հին «Լես Կորտս» մարզադաշտում, ի պատիվ Ժոան Գամպերի։ Բառերի հեղինակն էր Ռաֆաել Ֆոլչ ի Կապդևիլյան, իսկ երաժշտությունը գրել է Էնրիկո Մորերան։

Վերջին տարիներին հայտնվել են օրհներգի այնպիսի տարբերակներ, որոնք կատարում են օրինակ Սեռատ Ժոան Մանուել, իսկ այդ տարբերակները հիմնականում կատարվել է ակումբի հարյուամյակի տոնակատարության ժամանակ։

Ակումբի օրհներգը ավանդաբար կատարում են Կամպ Նոուու, խաղից առաջ ֆուտբոլիստների խաղադաշտ մտնելու ժամանակ, խաղի վերջում և իհարկե եթե պատահաբար թիմը հաղթում է։

Ներկա կազմ

խմբագրել

2024 թվականի մայիսի 21-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Մարկ-Անդրե տեր Շտեգեն

 

4   ՊՇ Ռոնալդ Արաուխո
5   ԿՊ Ինիգո Մարտինես
6   ԿՊ Գավի
7   ՀՐ Ֆեռան Տոռես
8   ԿՊ Պեդրի
9   ՀՐ Ռոբերտ Լևանդովսկի
11   ԿՊ Իլկայ Գյունդոգան
13   ԴՊ Ինյակի Պենյա
15   ՊՇ Անդրեաս Քրիստենսեն
16   ԿՊ Ֆերմին Լոպես
17   ՀՐ Մարկոս Ալոնսո
Դիրք Խաղացող
19   ՀՐ Վիտոր Ռոկե
20   ԿՊ Սերխի Ռոբերտո

 

21   ԿՊ Ֆրենկի դե Յոնգ
22   ՀՐ Ռաֆինյա Դիաս Բելլոլի
23   ՊՇ Ժյուլ Կունդե
26   ԴՊ Անդեր Աստրալագա
27   ՀՐ Լամին Յամալ
28   ՊՇ Ալեխանդրո Բալդե
30   ԿՊ Մարկ Կասադո
33   ՊՇ Պաու Կուբարսի
38   ՀՐ Մարկ Գիու
39   ՊՇ Էկտոր Ֆորտ

Տրանսֆերներ 2020\2021

խմբագրել

Եկել են

խմբագրել
Դիրք Խաղացող Նոր ակումբ
ԿՊ Միրալեմ Պյանիչ   Յուվենտուս ՖԱ
Կպ   Մաթեուս Ֆերնանդես   Պալմեյրաս ՖԱ
ՀՐ   Ֆաբիո Տրինկաո   Բրագա ՖԱ
ՀՐ   Պեդրի   Լաս-Պալմաս

Գնացել են

խմբագրել
Դիրք Խաղացող Նոր ակումբ
Կպ   Արթուր Մելո   Յուվենտուս ՖԱ
ՀՐ   Կարլես Պերես   Ռոմա ՖԱ
ՀՐ   Արդա Թուրան   Գալաթասարայ ՖԱ
ԿՊ   Իվան Ռակիտիչ   Սևիլիա ՖԱ

Գլխավոր մարզիչներ

խմբագրել
  • Այն գլխավոր մարզիչների ցանկը, որոնք «Բարսելոնա»֊յի հետ նվաճել են գոնե մեկ մրցաշար։
Գլխավոր մարզիչ
Ժամանակաշրջան Մարզիչ Նվաճումներ
2021
  Չավի Էռնանդես
2021
  Սերխի Բարխուան
2020-2021
  Ռոնալդ Կուման
2020
  Կիկե Սետյեն
2017—2020
  Էռնեստո Վալվերդե
1 անգամ Առաջնությունը, 1 անգամ Արքայական Գավաթ, 1 անգամ Իսպանիայի Սուպերգավաթը
2014—2017
  Լուիս Էնրիկե
2 անգամ հաղթել է Առաջնությունը, 2 անգամ Արքայական Գավաթ, 1 անգամ Չեմպիոննեի Լիգան, 1 անգամ ՈՒԵՖԱ Սուպերգավաթը, 1 անգամ աշխարհի ակումբային գավաթը
2013—2014
  Խերարդո Մարտինո
1 անգամ Սուպերգավաթը
2012—2013
  Տիտո Վիլանովա
1 անգամ Առաջնությունը
2008—2012
  Խոսեպ Գվարդիոլա
3 անգամ Առաջնությունը, 2 անգամ արքայական գավաթը, 3 անգամ Սուպերգավաթը, 2 անգամ Չեմպիոնների Լիգան, 2 անգամ ՈՒԵՖԱ Սուպերգավաթը, 2 աշխարհի ակումբային գավաթը
2003—2008
  Ֆրանկ Ռայկարդ
2 անգամ Առաջնությունը, 2 անգամ Սուպերգավաթը, 1 անգամ Չեմպիոնների Լիգան
1997—2000, 2002—2003
  Լուի վան Գալ
2 անգամ Առաջնությունը, 1 անգամ Արքայական Գավաթ
1996—1997
  Բոբի Ռոբսոն
1 անգամ Արքայական Գավաթ, 2 անգամ Սուպերգավաթ, 1 անգամ գավաթներ նվաճողների գավաթը
1988—1996
  Յոհան Կրոյֆ
4 անգամ Առաջնությունը, 1 անգամ Արքայական գավաթը, 3 անգամ Սուպերգավաթը, 1 անգամ Եվրոպական Չեմպիոնների Գավաթը, 1 անգամ գավաթ նվաճողների գավաթը, 1 անգամ ՈՒԵՖԱ Սուպերգավաթը
1987—1988
  Լուիս Արագոնես
1 անգամ Արքայական Գավաթը
1984—1987
  Թերրի Վենեյբլս
1 անգամ Առաջնությունը, 1 անգամ իսպանական լիգայի գավաթը
1983—1984
  Սեսար Լուիս Մենոթի
1 անգամ Սուպերգավաթը
1981—1983
  Ուդո Լաթեկ
1 անգամ Արքայական գավաթը, 1 անգամ իսպանական լիգայի գավաթը, 1 անգամ գավաթներ նվաճողների գավաթը
1980, 1980—1981
  Էլենիո Էռերա
1 անգամ Արքայական Գավաթը
1979—1980
  Հոակիմ Ռիֆե
1 անգամ գավաթներ նվաճողների գավաթը
1971—1975, 1976—1978
  Ռինուս Միխելս
1 անգամ Առաջնությունը, 1 անգամ Արքայական Գավաթը

Ֆինանսներ և կարողություն

խմբագրել

2010 թվականին «Forbes» ամսագիրը «Բարսելոնա»-իյ ֆինանսական կարողությունը գնահատեց 1 միլլիարդ եվրո արժեղությամբ, ակումբին հասցնելով ամենաթանկ ակումբների ցուցակի 4-րդ հորիզոնականը, ակումբը զիջեց միայն Մանչեսթեր Յունայթեդին, Ռեալ Մադրիդին և Արսենալին[23][24]։ Դելոյթի ռեյտինգով, 2012-13 մրցաշրջանում ակումբի ընդհանուր կարողությունը կազմել է 482,6 մլն եվրո, որը չնչին չափով էր զիջում մադրիդյան «Ռեալ»-ին, որի գումարային հնարավորությունները այդ ժամանակներում կազմել է 518,9 մլն եվրո[25]։ 2013 թվականին «Forbes»-ը «Բարսայի» ֆինանսական կարողությունները գնահատելով 2,6 միլլիարդ դոլար, բարձրացրեց մեկ աստիճանով, հասցնելով 3-րդ հորիզոնակի, որից հետո ակումբը զիջեց արդեն «Ռեալ Մադրիդ»-ին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ 2010 թվականին ակումբը, 165 մլն € դիմաց, հինգամյա պայմանագիր ստորագրեց քաթարական Qatar Sports Investment ընկերության հետ, որից հետո խաղաշապիկների վրա գրվեց ընկերության լոգոտիպը։ Նաև հեռուստահեռարձակումը «Բարսային» տարեկան բերում է 255 մլն դոլարի եկամուտ։

Ակուբի համասեփանակատերերը համարվում են բոլոր նրա անդամները (այսպես կոչված socis, որը կատալոներեն նշանակում է «գործընկերներ»), որոնց թիվը 2010 թվականի տվյալներով կազմել է 170 հազար[26]։

2010 թվականին Deloitte ընկերությունը թվային հաշվարկ է անցկացրել, իմանալու համար թե որքան է կազմում «Բարսելոնայի» ֆինանսական կարողությունը։ Ակումբի արժեքությունը կազմեց շուրջ 442 միլիոն €, այսինք ակումբը 77 միլիոնով ավել էր վաստակել քան նախորդ մրցաշրջանում, որն էլ կազմեց ակումբի կարողության 58 %-ը[27][28]։ Աուդիտը փոխանցվեց ակումբի նոր ղեկավարության ձեռքը։ 2011 թվականին Բարսելոնայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 483 միլիոն €, իսկ մաքուր արժեքը` 364 միլիոն €[29]: Sporting Intelligence-ը աշխարհի տարբեր մարզաձևերի թոփ 14 ակումբների ֆինանսական կարողությունը հաշվարկելով, եկել է մեկ ընդհանուր հայտարարի, որով միջին տարեկան ամենաբարձր աշխատավարձը ստանում են Բարսելոնայի ֆուտբոլիստները - տարեկան 8,1 միլիոն եվրո[30]։

Նվաճումներ

խմբագրել

Ազգային

խմբագրել

Միջազգային

խմբագրել

Ընկերական

խմբագրել

Թիմային ռեկորդներ

խմբագրել
  • Բոլոր ժամանակների ամենախոշոր հաղթանակը. 18:0 — ընդդեմ «Հիմնաստիկ» ակումբի, Կատալոնիայի առաջնություն, 1901
Իսպանիայի առաջնություն
  • Ամենախոշոր տնային հաղթանակը առաջնությունում. 10:1 — ընդդեմ «Հիմնաստիկ» ակումբի, 1949-50 մրցաշրջան
  • Ամենախոշոր արտագնա հաղթանակը առաջնությունում. 0:8 — ընդդեմ «Լաս Պալմաս»-ի, 1959-60 մրցաշրջան; ընդդեմ «Ալմերիայի», 2010-11 մրցաշրջան; ընդդեմ «Կորդովայի», 2014-15 մրցաշրջան
  • Ամենախոշոր տնային պարտությունը առաջնությունում. 0:6 — ընդդեմ «Ատլետիկ»-ի, 1945-46 մրցաշրջան
  • Ամենախոշոր արտագնա պարտությունը առաջնությունում. 12:1 — ընդդեմ «Ատլետիկ»-ի, 1930-31 մրցաշրջան
  • Ամենաշատ անընդմեջ հաղթանակների շարքը. 16 խաղ, 2010-11 մրցաշրջան, 7—22 տուրեր (2010 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի փետրվարի 4-ը)
  • Ամենաշատ անընդմեջ անպարտությունների շարքը. 31 խաղ, 2010-11 մրցաշրջան, 3—33 տուրեր (սկսած 2010 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2011 թվականի ապրիլի 30-ին)
  • Ամենաշատ անընդմեջ անպարտությունների շարքը, սկսած 1-ին տուրից. 21 խաղ, 2009-2010 մրցաշրջան, 1-21 տուրեր (սկսած 2009 թվականի օգոստոսի 31-ից մինչև փետրվարի 6-ը)
  • Ամենաշատ անընդմեջ անհաղթանակների շարքը. 7 խաղ, 1981/82—1982/83 մրցաշրջաններ, 29—1 տուրեր
  • Ամենաշատ անընդմեջ շարքը առանց գնդակ բաց թողնելու. 8 խաղ, 1972/73 մրցաշրջան, 15—22 տուրեր; 2014/15 մրցաշրջան, 1-8 տուրեր
  • Ամենաշատ անընդմեջ շարքը առանց խփած գնդակի. 3 խաղ, 2003/04 մրցաշրջան, 5—7 տուրեր
  • Ամենաշատ գոլերի քանակը, որոնք խփվել են մեկ մրցաշրջանում. 115 գոլ, 2012/13 մրցաշրջան
  • Ամենաքիչ գոլերի քանակը, որոնք բաց են թողել մեկ մրցաշրջանում. 21 գոլ (38 խաղ), 2010-11, 2014-15 մրցաշրջաններ; 18 գոլ (30 խաղ), 1968-1969 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ հավաքած միավորները մեկ մրցաշրջանում. 100, 2012-13 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ հավաքած միավորներ առաջին շրջանում. 55 միավոր, 2012/13 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ հավաքած միավորներ 2-րդ շրջանում. 50 միավոր, 2009/10 մրցաշրջան, 2014/15 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ հավաքած միավորներ տնային խաղերում. 55 միավոր, 2009/10 մրցաշրջան, 2012/13 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ հավաքած միավորներ արտագնա խաղերում. 46 միավոր, 2010/11 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ հաղթանակներ մեկ մրցաշրջանում. 32, 2012/13 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ հաղթանակներ տնային խաղերում մեկ մրցաշրջանի կտրվածքով. 18 հաղթանակ, 2009/10 մրցաշրջան, 2012/13 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ հաղթանակներ արտագնա խաղերում մեկ մրցաշրջանի կտրվածքով.14 հաղթանակ, 2010/11 մրցաշրջան, 2012/13 մրցաշրջան, 2014/15 մրցաշրջան
  • Ամենաքիչ քանակությամբ պարտություներ մեկ մրցաշրջանում. 1, 2009/10 մրցաշրջան
  • Ամենաքիչ քանակությամբ ոչ-ոքիներ մեկ մրցաշրջանում. 4, 2012/13 մրցաշրջան, 2014/15 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ խփված գոլեր առաջին շրջանում. 64 գոլ, 2012/13 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ խփված գոլեր 2-րդ շրջանում. 62 գոլ, 2014/15 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ խփված գոլեր տնային հանդիպումներում. 73 գոլ, 2011/12 մրցաշրջան
  • Ամենաշատ քանակությամբ խփված գոլեր արտագնա խաղերում. 52 գոլ, 2012/13 մրցաշրջան
  • Ամենաարդյունավետ գնդակների տարբերությունը. 89 գոլ, 2014/15 մրցաշրջան
  • Ամենախոշոր հաղթանակը Իսպանիայի գավաթում. 10:1 — ընդդեմ «Բասկոնի»-ի, 1961/62 մրցաշրջան
Եվրոգավաթներ։
  • Ամենախոշոր տնային հաղթանակը գավաթը հաղթողների գավաթում. 8:0 — ընդդեմ «Ապոլլոն»-ի, 1982/83 մրցաշրջան
  • Ամենախոշոր տնային հաղթանակը ՈՒԵՖԱ-ի Գավաթում. 8:0 — ընդդեմ «Մատադոր Պուչով»-ի, 2003/04 մրցաշրջան
  • Ամենախոշոր արտագնա հաղթանակը ՈՒԵՖԱ-ի Գավաթում. 0:7 — ընդդեմ «Հապոել»-ի, 1995/96 մրցաշրջան
  • Ամենախոշոր տնային հաղթանակը Չեմպիոնների Լիգայում. 7:1 — ընդդեմ «Բայեր 04»-ի, 2011/12 մրցաշրջան
  • Ամենախոշոր արտագնա հաղթանակը Չեմպիոնների Լիգայում. 0:5 — ընդդեմ «Բազել»-ի, 2008/09 մրցաշրջան
  • Ամենաշարունակական հաղթարշավը Չեմպիոնների Լիգայում. 11 խաղ, 2002/03 մրցաշրջան

Անհատական ռեկորդներ

խմբագրել
  • Բոլոր մրցաշարերում (պաշտոնական և ոչ պաշտոնական խաղեր) խփած գոլերի քանակով. 503 — Լիոնել Մեսսի, (474 գոլ պաշտոնական խաղերում և 29 գոլ ընկերական խաղերում)[31]
  • Պաշտոնական մրցաշարերում խփած գոլերի քանակով․ 453 — Լիոնել Մեսսի, 2004—հիմա (312 գոլ Իսպանիայի առաջնությունում, 39 գոլ Իսպանիայի Գավաթում, 83 գոլ Չեմպիոնների Լիգայում և 19 գոլ այլ մրցաշարերում, 30․05․2016 դրությամբ)
  • Ոչ պաշտոնական խաղերում գոլերի քանակով․ 227 — Պաուլինո Ալկանտարա, 1911—1916, 1917—1927
  • Իսպանիայի առաջնությունում գոլերի քանակով․ 312 — Լիոնել Մեսսի, 2004—հիմա (30.05.2016 դրությամբ)[31]
  • Իսպանիայի առաջնությունում գոլային փոխանցումների քանակով. 111 — Լիոնել Մեսսի, 2004—հիմա (2.05.2015 դրությամբ)[31]
  • Իսպանիայի Գավաթում գոլերի քանակով. 65 — Խոսեպ Սամիտիեր, 1919—1932[31]
  • Իսպանիայի Սուպերգավաթում գոլերի քանակով. 11 — Լիոնել Մեսսի, 2009—15
  • Միջազգային մրցաշարերում գոլերի քանակով. 82 — Լիոնել Մեսսի, 2004—հիմա (77 Չեմպիոնների լիգա, 1 ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, 4 Աշխարհի ակումբային առաջնություն — 6.05.2015 դրությամբ)[31]
  • ՈՒԵՖԱ խաղերում գոլերի քանակով. 78 — Լիոնել Մեսսի, 2004—հիմա (77 գոլ Չեմպիոնների լիգա, 1 գոլ ՈՒԵՖԱ Սուպերգավաթ — 6.05.2015 դրությամբ)[31]
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում գոլերի քանակով. 83 — Լիոնել Մեսսի, 2004—հիմա (30.05.2016 դրությամբ)[31]
  • Գավաթը նվաճողների Գավաթում գոլերի քանակով. 10 — Հանս Կրանկլ, 1978—81
  • ՈՒԵՖԱ Գավաթում գոլերի քանակով. 11 — Կառլես Ռեշակ, 1972—81
  • Տոնավաճառի Գավաթում գոլերի քանակով. 19 — Խոսե Զալդուա, 1961—71
  • Աշխարհի ակումբային առաջնությունում խփած գոլերի քանակով. 5 — Լիոնել Մեսսի, 2009—15
  • Մեկ օրացույցային տարում բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակով. 79 — Լիոնել Մեսսի, 2012
  • Մեկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակով. 73 — Լիոնել Մեսսի, 2011/12 (50 գոլ Իսպանիայի առաջնությունում, 3 գոլ Իսպանիայի Գավաթում, 3 գոլ Իսպանիայի Սուպերգավաթում, 14 գոլ Չեմպիոնների Լիգայում, 1 գոլ ՈՒԵՖԱ Սուպերգավաթում, 2 գոլ Աշխարհի ակումբային առաջնությունում)[31]
  • Իսպանիայի առաջնությունում մեկ մրցաշրջանի ժամանակ գոլերի քանակով. 50 — Լիոնել Մեսսի, 2011/12[31]
  • Իսպանիայի Գավաթում մեկ մրցաշրջանի ժամանակ գոլերի քանակով. 12 — Լադիսլավ Կուբալա, 1951/52
  • Մեկ մրցաշրջանում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում գոլերի քանակով. 14 — Լիոնել Մեսսի, 2011/12 (03.04.2012 դրությամբ)։
  • Մեկ մրցաշրջանում Աշխարհի ակումբային առաջնությունում գոլերի քանակով. 2 — Լիոնել Մեսսի, 2011; Ադրիանո, 2011
  • Մեկ խաղում խփած գոլերի քանակով. 9 — Ժոան Գամպեր եռակի։ 1901 թվականին Մակայի Գավաթի երկու խաղերում և 1903 թվականին Բարսելոնայի Գավաթի խաղում; Խոսեպ Էսկոլա 1935 թվականին Սեգունդայի «Ռեալ Ունիոն» ակումբի դեմ խաղում[31]
  • Իսպանիայի առաջնության մեկ խաղում խփած գոլերի քանակով. 7 — Լադիսլավ Կուբալա, «Սպորտինգ»-ի դեմ խաղում, 1951/52 մրցաշրջան[31]
  • Իսպանիայի Գավաթի մեկ խաղում խփած գոլերի քանակով. 7 — Էոիլոխիո Մարտինես, «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում, 1956/57 մրցաշրջան[31]
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում խփած գոլերի քանակով. 5 — Լիոնել Մեսսի, «Բայեր 04»-ի դեմ խաղում, 2011/12 մրցաշրջան
  • Բոլոր մրցումներում ձևակերպած հետ-տրիկների քանակով. 32 — Լիոնել Մեսսի, 2004—մինչև հիմա[31](8.03.2015 դրությամբ)
  • Իսպանիայի առաջնությունում ձևակերպած հետ-տրիկների քանակով. 24 — Լիոնել Մեսսի, 2004—մինչև հիմա[31](8.03.2015 դրությամբ)
  • Չեմպիոնների Լիգայում ձևակերպած հետ-տրիկների քանակով. 5 — Լիոնել Մեսսի, 2004—մինչև հիմա[31](25.11.2014 դրությամբ)
  • Իսպանիայի առաջնությունում ամենաերկար գոլային շարքը. 21 խաղ (33 գոլ) — Լիոնել Մեսսի (11-29-րդ և 33-34 տուրեր), 2012/13 մրցաշրջան[31]
  • Պաշտոնական խաղերում ամենաերկար գոլային շարքը. 21 գոլ տասնմեկ խաղ անընդմեջ — Մարիանո Մարտին (1943 թվականի փետրվարի 14-ից մինչև մայիսի 9-ը, 8 խաղ Իսպանիայի առաջնությունում և 3 խաղ Իսպանիայի Գավաթում)[31]
  • 21-րդ դարի Իսպանիայի առաջնությունում ամենաարագ հետ-տրիկը. 8 րոպե — Պեդրո Ռոդրիգես, «Խետաֆե»-ի դեմ խաղում, 2013/14 մրցաշրջան[32]
  • Չեմպիոնների Լիգայում ամենաարագ հետ-տրիկը. 13 րոպե — Նեյմար, «Սելտիկ»-ի դեմ խաղում, 2013/14 մրցաշրջան[33]

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • «Բարսելոնա»–ն Իսպանիայի Լա Լիգա-ի այն բացառիկ ակումբներից է, որը մասնակցել է բոլոր առաջնություններին սկսած անցկացման առաջին իսկ տարվանից (1928)։ Մյուս համանման ցուցանիշով ակումբներն են (Ատլետիկ Բիլբաոն) և (Ռեալ Մադրիդը
  • «Բարսելոնան» միակ ակումբն է Եվրոպայում, որը Եվրոպական ակումբային մրցաշարերի խաղարկության ոչ մի մրցաշրջան բաց չի թողել սկսած 1955 թվականից։
  • «Բարսելոնան» աշխարհում այն ակումբներից է, որը մեկ մրցաշրջանի ընթացքում տիրացել է հնարավոր բոլոր գավաթների (խոսքը 2008-09 մրցաշարի մասին է)։
  • «Բարսելոնան» ամենախոշոր հաշվով հաղթանակը 18։ 1 հաշվով Տարագոնայի հանդեպ հաղթանակն է 1901 թվականին, իսկ ամենախոշոր պարտությունը 1։ 12 Ատլետիկ Բիլբաոյից 1931 թվականին։
  • «Բարսելոնայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «С эмира по нитке…». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  2. «Բարսելոնան» աշխարհի ամենաթանկ ակումբ
  3. «Աշխարհի ամենահարուստ ակումբները». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Բարսելոնան» սահմանեց եվրոպական ռեկորդ
  5. «Ֆա Բարսելոնայի» պաշտոնական վեբ-կայքը։ Հինգ Աստղանոց Մարզադաշտ A Five Star Stadium.Fcbarcelona.com
  6. Բարսելոնան հաղթեց Չեմպիոնների Լիգան
  7. Ֆաբրեգասը «Բարսելոնայի» հետ կնքեց պայմանագիր
  8. ««Բարսելոնա»-ն հաղթեց «Պորտու»-ին Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  9. ««Բարսելոնա»-ն շրջանցեց «Ռեալ»-ին հաղթած տիտղոսների քանակով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  10. «Ռեալ»-ը հաղթեց «Բարսելոնային» Իսպանիայի Գավաթի խաղի ժամանակ
  11. «Նեյմարը դարձավ «Բարսելոնայի» խաղացող» (ռուսերեն). Спортбокс. 2013 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  12. «Նեյմարը հաստատեց իր «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերը» (ռուսերեն). Евроспорт. 2013 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  13. Евгений Шевелев (29 мая 2013). «Նեյմարը «Բարսելոնա»-յում։ Անհայտ սպառնալիքներ». «Спорт-Экспресс». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես և Նեյմար - ամենաարդյունավետ տրիոն Իսպանիայի պատմության մեջ
  15. «Луис Энрике покинет "Барселону" летом. ФУТБОЛ - Испания. СПОРТ-ЭКСПРЕСС». www.sport-express.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  16. «Энрике: я уезжаю из Барселоны не ради другого клуба, я должен отдохнуть». www.championat.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  17. El museu a la ciutat (կատ.)
  18. «Information». FCBarcelona.cat. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 05.07.2011-ին.
  19. «FC Barcelona Information». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  20. «Официальный сайт ФК Барселона». Пятизвёздный стадион (e). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 27 октября 2008-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. Laporta no hace concesiones a los Boixos y les deniega la entrada al estadio
  22. Дмитрий Гирин (25 июня 2011). «Вокруг света за 60 дерби: «Барселона» — «Эспаньол»». «Спорт-экспресс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «The Business Of Soccer». Forbes. 2010 թ․ ապրիլի 21. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  24. «Soccer Team Valuations». Forbes. 2009 թ․ հունիսի 30. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  25. «Real Madrid becomes the first sports team in the world to generate €400m in revenues as it tops Deloitte Football Money League». Deloitte. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  26. Andreff, Wladimir; Szymański, Stefan (2006). Handbook on the economics of sport. Edward Elgar Publishing. էջ 299. ISBN 1-84376-608-6.
  27. «Barcelona audit uncovers big 2009/10 loss». Reuters. 2010 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  28. Shaw, Duncan (2010 թ․ հոկտեմբերի 10). «Rosell announces record Barcelona loss, lawsuit against Laporta». Monsters and Critics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  29. «Barca announce €45m budget». ESPN. 2011 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  30. «ESPN The Magazine – The Money Issue – 200 Best-Paying Teams in the World». ESPN. 2011 թ․ ապրիլի 20. Վերցված է 2011 թ․ մայիսի 28-ին.
  31. 31,00 31,01 31,02 31,03 31,04 31,05 31,06 31,07 31,08 31,09 31,10 31,11 31,12 31,13 31,14 31,15 31,16 FC Barcelona individual records
  32. Педро оформил самый быстрый хет-трик в Примере(չաշխատող հղում)
  33. Неймар оформил самый быстрый хет-трик «Барселоны» в Лиге чемпионов

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնա ՖԱ» հոդվածին։