Այս հոդվածը կոմպոզիտոր Ժակ Օֆենբախի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Օֆենբախ (այլ կիրառումներ)։

Ժակ Օֆենբախ (ազգանունը` Էբերշտ, ֆր.՝ Jacques Offenbach, հունիսի 20, 1819(1819-06-20)[1][1][2][…], Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3] - հոկտեմբերի 5, 1880(1880-10-05)[4][1][1][…], Փարիզ, Ֆրանսիա[5][3]), ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը։ Ծագումով գերմանացի հրեայի ընտանիքից է։ 19-րդ դարի եվրոպական թեթև ժանրի հանրամատչելի երաժշտության առավել ազդեցիկ երգահաններից է, որի ստեղծագործություններից շատերը դեռ այսօր էլ չեն կորցրել իրենց հմայքը և բեմադրվում են խոշորագույն օպերային թատրոնների կողմից։

Ժակ Օֆենբախ
Բնօրինակ անունֆր.՝ Jacques Offenbach
Ի ծնե անունգերմ.՝ Jakob Eberst Offenbach
Ծնվել էհունիսի 20, 1819(1819-06-20)[1][1][2][…]
Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3]
Երկիր Ֆրանսիա և  Պրուսիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 5, 1880(1880-10-05)[4][1][1][…] (61 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[5][3]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն[6]
Ժանրերօպերա, opéra bouffe?, օպերետ և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, թավջութակահար, դիրիժոր և theatre entrepreneur
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրThéâtre de l'Ambigu-Comique?, Օպերա-կոմիկ, Բուֆ-Փարիզյեն թատրոն, Կոմեդի ֆրանսեզ և Théâtre des Variétés-Amusantes?
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինHerminia de Alcain?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Jacques Offenbach Վիքիպահեստում

Օֆենբախի բազմաթիվ օպերետներից առավել նշանակալիցներն են՝ «Օրփեոսը ստորգետնյա աշխարհում» (1858), «Չքնաղ Հեղինեն» (1864), «Պերիկոլան» (1868)։ Կյանքի վերջում աշխատել է «Հոֆմանի հեքիաթները» օպերայի վրա (ըստ Էրնստ Տեոդոր Ամադեուս Հոֆմանի կյանքի և ստեղծագործությունների), որը սակայն չի հասցրել ամբողջությամբ ավարտել։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Օֆենբախ» հոդվածին։