Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուֆա (այլ կիրառումներ)

Ուֆա (ռուս.՝ Уфа́, բաշկիրերեն՝ Өфө Լսել [ʏ̞ˈfʏ̞])), Ռուսաստանի խոշորագույն քաղաքներից մեկը, Բաշկորտոստանի հանրապետության մայրաքաղաքը, Ուֆա քաղաքի և Ուֆայի մունիցիպալ շրջանի (որի կազմի մեջ չի մտնում) քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։

Քաղաք
Ուֆա
Уфа
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքUfa Urban Okrug?
Ներքին բաժանումԼենինյան շրջան, Կիրովի շրջան, Dyomsky District?, Kalininsky District?, Oktyabrsky District?, Ordzhonikidzevsky District? և Sovetsky District?
Հիմնադրված է1574 թ.
Տվյալ կարգավիճակում1586 թվականից
Մակերես707,93 կմ²
ԲԾՄ150 մ
Պաշտոնական լեզուռուսերեն և բաշկիրերեն
Բնակչություն 1 105 667 մարդ (2015)
Խտություն1466 մարդ/կմ²
Ագլոմերացիա 1 390 957
Ժամային գոտիUTC+6, ամառը UTC+7
Հեռախոսային կոդ+7 347
Փոստային դասիչ450000—450999
Ավտոմոբիլային կոդ02, 102
Պաշտոնական կայքufacity.info
Ուֆա (Ռուսաստան)##
Ուֆա (Ռուսաստան)

Բնակչության թիվը 2015 թվականի դրությամբ կազմում էր 1 105 667 մարդ։

Ուֆա քաղաքը Ռուսաստանի խոշորագույն տնտեսական, մշակութային, սպորտային, գիտական և կրոնական կենտրոնն է, կարևոր տրանսպորտային հանգույց է։ 2015 թվականին քաղաքն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍգագաթնաժողովները[1]։

Պատմություն

խմբագրել

Հիմնվել է որպես ամրոց Իվան Ահեղի կողմից՝ 1574 թվականին։ Քաղաքի կարգավիճակ ունի 1586 թվականից։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

խմբագրել

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Ուֆա քաղաքը գտնվում է Բելայա գետի ափին, նրա մեջ Ուֆա և Դյոմա գետերի թափվելու վայրում, Հարավային Ուրալ լեռնաշղթայից 100 կմ դեպի արևմուտք։ Քաղաքի մակերեսը կազմում է 707,9 կմ²։ Ձգվածությունը հյուսիսից հարավ 53,5 կմ է, իսկ արևմուտքից արևելք՝ 29,8 կմ (ամենալայն հատվածում)[2]։ Ուֆան իր ձգվածությամբ Ռուսաստանի չորրորդ քաղաքն է Սոչիից, Վոլգոգրադից և Պերմից հետո, մտնում է Ռուսաստանի խոշոր տարածք ունեցող քաղաքների ցանկի մեջ[3]։ Ուֆան Ռուսաստանի ամենաընդարձակ քաղաք-միլիոնատերն է, 2010 թվականի դրությամբ մեկ մարդուն բաժին էր ընկնում քաղաքային տարածքի 698 մ²։

Հարևան քաղաքներ

խմբագրել

Ուֆա քաղաքը սահմանակցում է հետևյալ քաղաքների հետ[4].

 
Գիշերային Ուֆա

Երկրաբանություն

խմբագրել

Քաղաքի տակ գտնվում է 20 բնական քարանձավներից և բովանցքներից բաղկացած համակարգ գիպսի մշակման համար։ Ամենաերկար քարանձավը Դուդկինսկայա քարանձավն է, ունի ավելի քան 2,5 կմ երկարություն։ Մնացած քարանձավների երկարությունը չի գերազանցում 800 կմ[5]։

Ուֆա քաղաքը գտնվում է չափավոր կլիմայի հյուսիսա-անտառատափաստանային ենթագոտում։ Կլիման չափավոր ցամաքային է, բավականին խոնավ, ամառը տաք է, ամիսների ընթացքում ոչ մեծ ջերմաստիճանային տատանումներով, ձմեռը չափավոր ցուրտ է և երկարատև։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է −12,4 °C, նվազագույնը՝ −48,5 °C, հուլիսին՝ +19,7 °C (1979 թվական), առավելագույնը՝ +38,6 °C (1952 թվական)։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +3,8 °C: Տեղումների միջին քանակությունը՝ 589 մմ։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ուֆա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 5,8 9,2 16,2 30,9 36,2 38,3 38,6 38,5 33,4 26,8 15,4 5 38,6
միջին առավելագույնը (°C) −8,2 −6,8 0,2 10,9 19,9 24,6 25,9 23,5 17,2 8,7 −1 −6,9 9
միջին ջերմաստիճանը (°C) −12,4 −11,8 −5,1 5,2 13,2 18,1 19,7 17,2 11,3 4,5 −4,2 −10,7 3,8
միջին նվազագույնը (°C) −17 −17 −10,4 −0,1 6,8 11,8 13,7 11,6 6,5 1,1 −7,5 −15 −1,3
բացարձակ նվազագույնը (°C) −48,5 −43,5 −34,4 −29,7 −9,7 −1,2 1,4 −0,6 −6,8 −25,6 −35,1 −45 −48,5
տեղումների քանակը (մմ) 48 39 32 33 46 66 55 58 51 58 52 51 589
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա


  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ուֆա քաղաքի կլիման վերջին 10 տարիների ընթացքում (2005—2014 թթ.)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) −10,0 −9,0 0,5 11,6 20,9 24,5 26,5 25,1 18,0 9,5 −0,3 −7,3 9,2
միջին ջերմաստիճանը (°C) −13,8 −14,7 −4,4 6,4 14,2 18,3 20,2 18,7 12,6 5,5 −2,7 −10,5 4,1
միջին նվազագույնը (°C) −17,9 −20,0 −9,3 0,9 7,3 12,0 13,8 12,2 7,2 1,2 −5,3 −14,2 −1,0
Աղբյուր՝ www.weatheronline.co.uk

Ժամային գոտի

խմբագրել

Ուֆա քաղաքը գտնվում է Եկատերինբուրգի ժամային գոտում։ Համաշխարհային կոորդինացված ժամանակից՝ UTC, շեղումը կազմում է +5։00:

Բնակչություն

խմբագրել

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքը Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում բնակչության թվով գտնվում է 11-րդ տեղում։

Ուֆայի ագլոմերացիայի բնակչության թիվը կազմում է 1 444 549 մարդ (2016 թվականի դրությամբ)։

2010 թվականի համառուսական մարդահամարի տվյալների համաձայն քաղաքի ազգային կազմը հետևյալն էր՝ ռուսներ – 48,9 %, թաթարներ – 28,3 %, բաշկիրներ – 17,1 %, ուկրաինացիներ – 1,2 %, այլ ազգերի ներկայացուցիչներ – 4,5 %[6]:

1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005
1 094 000 1 080 000 1 084 000 1 087 000 1 089 000 1 088 800 1 042 437 1 043 306 1 040 623 1 036 026
2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
1 029 616 1 022 575 1 021 458 1 024 842 1 062 319 1 065 602 1 072 291 1 077 719 1 096 702 1 105 667
Թվականներ Բնակչության թիվը (մարդ) այդ թվում
ռուսներ բաշկիրներ թաթարներ ուկրաինացիներ
1897 49 275 42 062 3 151 2 524 43
1920 92 800 69 900 1 200 10 000 1 700
1923 85 300 64 000 3 600 12 500
1926 98 537 74 785 4 632 14 331 534
1939 250 000 175 400 15 400 39 000 6 200
1959 546 878 355 192 30 321 115 146 15 131
1970 770 905 475 480 54 368 183 326 19 257
1979 976 858 568 504 92 678 240 881 25 739
1989 1 079 765 585 337 122 026 291 190 28 107
2002 1 049 479 530 136 154 928 294 399 17 772
2010 1 071 640 494 723 172 794 286 409 12 485

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Офис — группа ШОС БРИКС «Уфа-2015»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  2. «ԲՐԻԿՍ։ Տեղեկատվություն հանրապետության և Ուֆայի մասին:». Արխիվացված է օրիգինալից 2020-01-30-ին. Վերցված է 2016-05-01-ին.
  3. «Состояние городов России (2008)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  4. «Քաղաքների միջև հեռավորությունների հաշվարկ». «КСВ 911» տրանսպորտային ընկերություն. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
  5. * Синенко С. Г. Уфа старая и новая. — Уфа: Государственное республиканское издательство «Башкортостан», 2007. — 272 с. — 3000 экз.
  6. «Итоги Всероссийской переписи населения по Республике Башкортостан». Территориальный орган Федеральной службы государственной статистики по Республике Башкортостан. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուֆա» հոդվածին։