Նյու Հեմփշիր (հավերի ցեղ)
(Վերահղված է Նյու Հեմպշիրից)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյու Հեմփշիր (այլ կիրառումներ)
Նյու Հեմփշիր (անգլ.՝ New Hampshire) մսաձվատու հավերի ցեղ։ Ստացվել է 20-րդ դարի սկզբին, ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում ռոդայլենդ հավերից՝ ընտրության ուղիով։ Ձվատվությամբ, վաղահասությամբ և ճտահանությամբ գերազանցում է վերջիններիս։ Փետրածածկը բաց կարմիր է։ Աքաղաղների կենդանի զանգվածը՝ 3,5—3,6, հավերինը՝ 2,7— 2,8 կգ։ Տարեկան միջին ձվատվությունը 180—200 հատ է, ձվի միջին քաշը՝ 58— 59 գ։
Հայաստանում բուծվել, բայց լայն տարածում չի ստացել։ Հայաստանի պայմաններում դրական արդյունք է տալիս այս ցեղի աքաղաղների և ռուսական սպիտակ ու Երևանյան հավերի տրամախաչումը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Հեմփշիր (հավերի ցեղ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 318)։ |