Հաննովեր[2] (գերմ.՝ Hannover [haˈnoːfɐ]), քաղաք Գերմանիայում, Ներքին Սաքսոնիայի վարչական կենտրոնը։ Հաննովերն ունի մոտ 540 000 բնակչություն, գտնվում է Հյուսիսային ծովից 160 կմ իսկ Բալթիկ ծովից 200 կմ հեռավորության վրա։ Ամենաբարձր կետը Քրոնսբերգ լեռն է՝ 118 մ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 8,7 °C, տեղումները 644 մմ։

Բնակավայր
Հաննովեր
գերմ.՝ Hannover
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումՄիտտե, Vahrenwald-List?, Bothfeld-Vahrenheide?, Buchholz-Kleefeld?, Misburg-Anderten?, Kirchrode-Bemerode-Wülferode?, Südstadt-Bult?, Döhren-Wülfel?, Ricklingen?, Linden-Limmer?, Ahlem-Badenstedt-Davenstedt?, Հերենհաուզեն-Շթյոքեն և Նորդ
Առաջին հիշատակում1150
Մակերես204,15 կմ²
ԲԾՄ55 մետր
Բնակչություն552 710 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ511
Փոստային դասիչ30159–30659
Ավտոմոբիլային կոդH
Պաշտոնական կայքhannover.de
Հաննովեր (Գերմանիա)##
Հաննովեր (Գերմանիա)

Մակերեսի 34,1 %-ը կազմում են կառույցները, 15,5 %-ը կոմունիկացիաները, 11,4 %-ը անտառները, 14,7 %-ը այլ կանաչապատ տարածքները, 15,8 %-ը գյուղատնտեսական տարածքները և այգիները։

Անվանում խմբագրել

Առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարում։ Անվանումը ստուգաբանվում է որպես «բարձր ափ»[3]։

Քաղաքի պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bevölkerungsbestand in der Landeshauptstadt Hannover (գերմ.)
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 222