Ճարտար
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճարտար (այլ կիրառումներ)
Ճարտար (Մուրադ Վարդանյան) (1856, Սղարդ - 1900, Ջրհոր, Դատվան, Բիթլիսի մարզ, Թուրքիա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Ճարտար | |
---|---|
Ծնվել է | 1856 |
Ծննդավայր | Սղարդ |
Մահացել է | 1900 |
Մահվան վայր | Ջրհոր Խլաթ |
Մասնագիտություն | ֆիդայի |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրել1894-1895 թվականներից գործել է Աղբյուր Սերոբի խմբում, հատկապես զբաղվել Կովկասից Խլաթ ու Սասուն զենք փոխադրելով։ Այդ ճանապարհին հաճախ բախումներ է ունեցել թուրքերի հետ (Դլիճ Դեդուկի, Քյոշկ գյուղի, Խաթավինի, Ավերակ ջաղացի կռիվներ)։ Սերոբի մահից հետո էլ Ճարտարն իր մարտիկներով մնացել է Խլաթում։ Մատնությամբ պաշարվելով զոհվել է թուրքական զորքի դեմ անհավասար մարտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |