Թբիլիսի

Վրաստանի մայրաքաղաք
(Վերահղված է Թիֆլիսից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թբիլիսի (այլ կիրառումներ)

Թբիլիսի[4] (վրաց.՝ თბილისი, Թբիլիսի «լսել» ; tʰbilisi, հին հայկական անվանումը՝ Տփղիս, ռուսական և խորհրդային իրականության մեջ հայտնի է եղել որպես Թիֆլիս), Վրաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև՝ պետության խոշորագույն քաղաքը[5]։ Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝ Կուր գետի երկու ափերին[5]։ Համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը[6], որը հիմնադրվել է 5-րդ դարում՝ Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից[7]։ Դարավերջին, Վախթանգի որդին և իրավահաջորդը՝ Դաչի արքան, մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Ռուսական տիրապետության տարիներին Թբիլիսին եղել է Կովկասյան տարածաշրջանի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Դարեր շարունակ հայերը եղել են Թբիլիսիի քաղաքային կյանքի անբաժանելի մասը։ Մինչ օրս էլ Հավլաբար թաղամասը մեծ մասամբ բնակեցված է հայերով։ Խորհրդանշական է, որ 12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի թվով 47 քաղաքապետներից 45-ը եղել են ազգությամբ հայեր[8]։ Մինչև ԽՍՀՄ կազմավորման սկզբնական շրջանը հայերը կազմել են նաև Թբիլիսի բնակչության մեծամասնությունը՝ թվապես գերազանցելով վրացիներին և մյուս էթնիկ խմբերին։ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում Թբիլիսին դարձել է առևտրային կարևոր հանգույց։ Թբիլիսիի հազարամյա պատմությունը արտացոլված է ճարտարապետության մեջ[9]։ Այն իրենից ներկայացնում է դասական, մերձավորարևելյան, ռուսական և ժամանակակից ճարտարապետությունների համադրություն[10]։ Պատմականորեն Թբիլիսին եղել է տարբեր մշակութային, էթնիկական և կրոնական ծագում ունեցող անձանց գործունեության հարթակ։

Քաղաք
Թբիլիսի
վրաց.՝ თბილისი
Դրոշ Զինանշան

Թբիլիսիի տարբեր տեսարաններ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՀամայնքՎրաստան[1]
Ներքին բաժանում10 շրջաններ
ՔաղաքապետԿախաբեր Կալաձե
Հիմնադրված էմոտ 455 թ.
Առաջին հիշատակում4-րդ դար
Այլ անվանումներՏփղիս` հին հայկական անվանում
Թիֆլիս` Ցարական Ռուսաստանի կողմից տրված անվանում
Մակերես720 կմ²
ԲԾՄ380-770 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1 108 717[2] մարդ (2014)
Խտություն2754 մարդ/կմ²
Ազգային կազմվրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, եզդիներ, ռուսներ, ուկրաինացիներ[3]
Կրոնական կազմՔրիստոնեություն (Վրաց ուղղափառ, Հայ առաքելական)
Իսլամ
Եզդիականություն
Հուդայականություն
Տեղաբնականունթբիլիսցի, թիֆլիսցի (հին նաև տփղիսեցի)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ32
Փոստային դասիչ0100–0199
Պաշտոնական կայքtbilisi.gov.ge(վրաց.)
Թբիլիսի (Վրաստան)##
Թբիլիսի (Վրաստան)

Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Թբիլիսիի բնակչության թիվը կազմում է 1 108 717 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն[11]․ հիմնականում նրանք վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ են։ Թբիլիսիի ամենախոշոր ազգային փոքրամասնությունները հայերն են, որոնք կազմում են ամբողջ քաղաքի բնակչության 4.8 %-ը (ավելի քան 53 հազար մարդ)։ Ապրում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, եզդիներ, ուկրաինացիներ և այլ ազգություններ[12]։

Թբիլիսիի հիմնական տեսարժան վայրերն են Սուրբ Երրորդության մայր տաճարը[13], Սիոնի տաճարը[14], Ազատության հրապարակը[15], Ռուսթավելու պողոտան[16], Դավիթ Աղմաշենեբլու պողոտան[17], Նարիղալան[18], Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը և Վրաստանի ազգային թանգարանը։

Անվան ծագումնաբանություն

խմբագրել

Թբիլիսիի անվան ստուգաբանության վերաբերյալ կան շատ վարկածներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վրաց թագավոր Վախթանգ Գորգասալը անտառապատ տարածքում որսի ժամանակ ականատես է լինում, թե ինչպես է իր կողմից վիրավորված կեռնեխը ջուրն ընկնելուց հետո վեր խոյանում և փախչում որսորդներից։ Այլ տարբերակով՝ թագավորի բազեն իրեն զոհելով բռնում է փասիանին ու երկուսով ընկնելով ջուրը՝ եփվում են[19]։ Տաք ջրի բուժիչ հատկությունների շնորհիվ երկու թռչուններն էլ վերակենդանանում են և դրանից ոգևորվելով՝ թագավորը որոշում է այդ տարածքում քաղաք հիմնել[19]։

«Թբիլիսի» բառը ծագել է «թբիլի»՝ «տաք» (հին վրացերեն՝ თბილი) և «սի»՝ «աղբյուրի տակ» (վրաց.՝ სი) արմատներից[20]։ Հետևաբար՝ քաղաքի անվանումը կապված է նաև հանքային ջրերի առատության հետ։ Ներկայումս լեգենդում հիշատակված բուժիչ ջրերի տեղանքում կառուցված են Գոգիրդի բաղնիքները, որոնք հանդիսանում են Թբիլիսիի պատմական վայրերից մեկը՝ «Աբանոթուբան» անվանումով (վրաց.՝ აბანოთუბანი աբանոթուբանի՝ բաղնիքների թաղ)[19]։

Պատմություն

խմբագրել

Քաղաքի հիմնադրում և օտար տիրապետություն (458-853)

խմբագրել

Թբիլիսին հիմնադրել է Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալը՝ 5-րդ դարի վերջին[21]։ Մինչև 458 թվականը Թբիլիսիի տարածքը լինելով անտառածածկ՝ բնակության համար անբարենպաստ էր։ Վախթանգ Գորգասալի որդին՝ Դաչի Ուջարմելին, հոր խնդրանքով մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Նա ավարտում է բերդի պարիսպների շինարարությունը և հիմք դնում քաղաքի զարգացմանը։ Կարճ ժամանակահատվածում Թբիլիսին դառնում է Կովկասի խոշորագույն քաղաքներից մեկը[22], որը սերտ կապեր է հաստատում Մեծ Հայքի քաղաքների հետ։ Այդ ժամանակ, սակայն, Թբիլիսին Վրաստանի միայն արևելյան հատվածի մայրաքաղաքն էր, քանի որ Կոլխիդան չէր մտնում Վրաստանի սահմանների մեջ։ Թբիլիսիի առաջին բնակիչները հաստատվել են հանքային աղբյուրների թաղամասում (ներկայիս Գորգասալի հրապարակի տարածքը)։ Հին Թբիլիսիի տարածքը զբաղեցրել է հարավ-արևելքում Օրթաճալայի պարտեզը, հյուսիս-արևելքում՝ Կուր գետը, հարավ-արևմուտքում՝ Թաբորի սարալանջերը, հյուսիս-արևմուտքում՝ Ծավկիսծղալին։ Հետագայում քաղաքը զարգանում է Հին Թբիլիսիի և Կալայի շրջանակից դուրս[21]։ Քաղաքի զարգացմանը նպաստում էր բարեխառն կլիման։ Թբիլիսիի միջով էր անցնում նշանակալից առևտրային ճանապարհը, որը Կովկասը Ասիային միացնող գլխավոր ճանապարհներից էր։ Այդ ժամանակահատվածում Թբիլիսին դառնում է Մերձավոր Արևելքի կենտրոններից մեկը, որից հետո հարևան երկրները սկսում են հետևել քաղաքի ռազմական և տնտեսական աճին և 6-րդ դարի վերջին սկսվում է երկարատև պայքար Թբիլիսիի համար։ Վրաց քաղաքական ու մշակութային վիճակն ուղղակիորեն կախված էր մայրաքաղաքի դրությունից։ 537 թվականին պարսկական զորքերը գրավում են Թբիլիսին, որից հետո Վիրքը անկում է ապրում[23]։ Փոխարենը՝ ստեղծվում է Վրաց մարզպանությունը և վրացիներն ընկնում են պարսկական տիրապետության տակ[24]։ 627 թվականին Թբլիսին ենթարկվում է Բյուզանդիայի թագավոր Հերակլիոս I-ի արշավանքներին։ Հույն կայսրը կարողանում է պաշարել քաղաքը, սակայն վերջինիս այն գրավել չի հաջողվում։ Հեռակլիոսը թողնում է Վրաստանը և անցնում Միջագետքը։ Հաջորդ տարի Թբիլիսին գրավվում և հրդեհվում է խազարների կողմից[25]։ 7-րդ դարում Վրաստանի արևելյան մասը անցնում է Արաբական Խալիֆայությանը, իսկ արևմտյան մասը՝ Բյուզանդիային[26]։ Խալիֆայության կազմում ստեղծվում է Արմինիա կուսակալությունը, որի մեջ մտնում են Հայաստանը, Վրաստանը և Աղվանքը[27]։ 737 թվականին Թբիլիսին դառնում է առանձին ամիրայության կենտրոն[28]։ 735-737 թվականներին արաբ ոստիկան Մըրվանը և իբն Մուհամեդը վերստին գրավեցին քաղաքը։ Արաբական տիրապետության օրոք Թբիլիսին նոր զարգացում ապրեց։ Այս տարածաշրջանում վրաց մայրաքաղաքը դարձավ Արաբական ամիրայության կենտրոններից մեկը՝ Դվինի և Պարտավի հետ միասին։ 764 թվականին խազարների դիրքը թուլացավ Թբիլիսիում։ 853 թվականին խալիֆայության իշխանությունն ամրապնդելու նպատակով ոստիկան Բուղայի հրամանատարությամբ արաբական զորքերը կենտրոնացվեցին Թբիլիսիում։

Շինություններ Հին Թբիլիսիում

Վրացական ազգային վերածնունդ և անկախ պետականություն (853-1213)

խմբագրել
 
Մետեխի վանքը ձախ կողմում․ աջ հատվածում երևում է հայաշատ Հավլաբար թաղամասը

Վրացական թագավորությունը վերածնվում է Բագրատունիների ազգակից հանդիսացող վրաց Բագրատունիների շնորհիվ։ Վերականգնված պետության սահմաններում մտնում էին նրանց տոհմական տիրույթները՝ Տայքը (վրաց.՝ ტაო՝ Տաո), Կղարջքը (վրաց.՝ კლარჯეთი՝ Կլարջեթի), որոնք միասին կոչվում էին Տայք-Կղարջքի կյուրոպաղատություն։ Թբիլիսին գտնվում էր վրացական թագավորության սահմաններից դուրս։ Տայքի Բագրատ կյուրոպաղատը 963 թվականին հիմնադրում է Օշկվանքը, իսկ նրա որդին՝ Դավիթ Կյուրոպաղատը, շարունակում է նրա շինարարությունը և այն ավարտին հասցնում 973 թվականին[29]։ Այդ ժամանակներից Տայքը (վրացական իրականության մեջ հայտնի է Տաո անվանումով) և Գուգարքի արևմտյան հատվածը՝ Կղարջքը և Ջավախքը, դառնում են վրացական հողեր։ Գուգարքի արևելքում գտնվում էր հայ Բագրատունիների մեկ այլ պետություն՝ Տաշիր-Ձորագետի թագավորությունը։ 1037-1051 թվականներին վրաց թագավոր Բագրատ IV-ն անընդհատ փորձում էր ազատագրել Թբիլիսին, բայց երկրում տիրող երկպառակության պատճառով այն չհաջողվեց[30]։ 1045 թվականին Թբիլիսիի կառավարումն անցավ օտարների ձեռքը։ 1068 թվականին սելջուկ թուրքերի սուլթան Ալփ-Արսլանը հարձակվեց և գրավեց Թբիլիսին։ 11-րդ դարի 80-ական թվականներին քաղաքը դեռ օտարականների ձեռքում էր։ 1122 թվականին քաղաքը օտարերկրացիների ձեռքից ազատագրեց Դավիթ IV Շինարարը, ով էլ Թբիլիսի դարձրեց միասնական վրաց պետության մայրաքաղաք[29]։ Այսպիսով դարավոր դեգերումներից հետո Թբիլիսին վերստին դարձավ թագավորանիստ քաղաք[31]։ 12-13-րդ դարերում Թբիլիսիի տնտեսությունը առաջընթաց ապրեց։ Այն դարձավ ժամանակի զարգացած քաղաքներից մեկը, որի բնակչությունը հասնում էր 80 հազարի։ Զարգանում էին առևտուրը և արվեստը։ Ձևավորվեցին վաճառականների միություններ՝ համքարություններ և վաճառքի վարկային ընկերություններ։ Այս ամենի արդյուքում բարելավվեց բնակչության վիճակը և քաղաքն ընդլայնեց իր սահմանները։ Թբիլիսիի կազմում ընդգրկվեցին նաև Քաշվեթ եկեղեցին և Լուրջի վանքը։ Նրա պարսպից դուրս գտնվում էր նշանակալի վայրերից մեկը՝ Դիդուբեն։ Քաղաքն ընդարձակվեց նաև Կուրի ձախ ափին, որտեղ կառուցվեց թագավորական ամրոցը՝ Նարիղալան։ Այս ժամանակաշրջանում Թբիլիսին բազմազգ քաղաք էր։ Վրաց թագավորները վարում էին տարբեր ազգության ու կրոնի պատկանող ժողովուրդներին սիրաշահող և խրախուսող քաղաքականություն, որը նպաստում էր քաղաքի տնտեսական և սոցիալական կյանքի կայունությանը։ Այդ ժամանակաշրջանը վրաց պատմության մեջ հայտնի է «ոսկեդար» կամ «ազգային վերածնունդ» անվանումներով[32]։

Թամար թագուհու իշխանության սկզբներին Թբիլիսիի ազնվականները ընդվզեցին՝ ցանկանալով ընդլայնել իրենց իրավունքները։ Այդ պատճառով պահանջեցին նոր թագավորական խորհուրդ և հիմնվեց «Կարավի» հաստատությունը։

Իսլամական ժամանակաշրջան (1226-1795)

խմբագրել

1226 թվականին Թբիլիսին պաշարեց խազար ոստիկան Ջալալեդին, ով ավերեց քաղաքը և բնակչությանը դաժանաբար կոտորեց։ 13-րդ դարի 40-ական թվականներին մոնղոլները գրավեցին քաղաքը։ Նրանք չվերացրեցին վրաց իշխանությունը և Թբիլիսին նորից դարձավ երկրի կենտրոն։ 1259 թվականին վրաց թագավոր Դավիթ VI-ի գլխավորությամբ վրաց զորքը ջախջախեց մոնղոլներին՝ ազատագրելով Թբիլիսին։ 1260 թվականին Դավիթ VII-ն ապստամբեց մոնղոլների դեմ, սակայն ապստամբությունը ճնշվեց։ 14-րդ դարի 20-ական թվականներին, մոնղոլների լուծը թոթափելուց հետո, Թբիլիսին դարձյալ միացյալ Վրաստանի մայրաքաղաքն է դառնում։ 1366 թվականին Թբիլիսիում ժանտախտի համաճարակ է սկսվում, որին զոհ է գնում բնակչության կեսը։

 
Թբիլիսիի շիական մզկիթ

1386 թվականին թուրքմեն զորավար Լենկթեմուրը պաշարեց Թբիլիսին[33]։ Նա Վրաստանի վրա հարձակվում է ութ անգամ, որոնցից միայն երկուսի ժամանակ է կարողանում ծնկի բերել վրացիներին[34]։ Այս արշավանքներից հետո Թբիլիսիի միջազգային դիրքերը թուլացան։ Ալեքսանդր I Մեծ թագավորը (1412-1243) սկսեց քաղաքի վերականգման աշխատանքները, բայց չկարողացավ վերջացնել իր նախաձեռնածը։ Արտաքին զավթիչների մշտական գրոհները բացասաբար էին ազդել տնտեսության վրա։ Քաղաքի որոշ թաղամասեր շարունակում էին ավերակների մեջ մնալ։ 1444 թվականին՝ Ջահան շահի օրոք, քաղաքը կռվախնձոր դարձավ մոնղոլների և պարսիկների միջև։ 15-րդ դարի 70-ական թվականներին Թբիլիսին նորից պարսիկների ձեռքում հայտնվեց։ 1490 թվականին Վրաստանը մասնատվեց և նրա տարածքում ձևավորվեցին առանձին թագավորություններ՝ օտար տիրակալների իշխանության տակ։ Միայն Թբիլիսին դարձավ վրաց թագավորների քաղաքական և վարչական կենտրոնը։ 1522 թվականին Թբիլիսիում հաստատվեցին պարսիկները։ Երկու տարի անց վրաց թագավոր Դավիթ X-ը քաղաքն ազատագրեց պարսիկներից։ 1524-1541 թվականներին քաղաքը ծաղկում ապրեց։ Վերանորոգվեցին հին շինությունները և կառուցվեցին նորերը, զարգացան առևտուրն ու մշակույթը։ 1541 թվականին քաղաքը գրավեց պարսից շահ Թամազ I-ը։ 1578 թվականին Չիլդիրի պատերազմում օսմանները հաղթեցին վրացիներին, այնուհետև Հյուսիսային Կովկասն անցավ օսմանների տիրապետության տակ։ Թբիլիսին նոր թշնամու ձեռքին հայտնվեց։ Վրաց թագավոր Սիմոն I-ը ապարդյուն կերպով քաղաքը պարսիկ և սելջուկ զավթիչներից ազատելու փորձեր կատարեց։ 1609 թվականին սպարապետ դարձավ Գեորգի Սաակաձեն։ 17-րդ դարի առաջին կեսին պարսիկները դաժան ասպատակություններ իրականացրին Թբիլիսիում, որի արդյունքում այն հիմնովին ավերվեց։ 1633 թվականից, երբ քաղաքի նահանգապետ նշանակվեց Ռոստոմը, Թբիլիսին նորից զարթոնք ապրեց։ Դարձյալ աշխուժացավ տնտեսական և մշակութային կյանքը։ Նա որոշակի գումար տրամադրեց քաղաքի բարելավման համար։ 1700 թվականին Թբիլիսիի բնակչությունը կազմում էր 20 հազար։ Քաղաքը նորից զարթոնք է ապրում, աճում էր բնակչության թիվը։ Այս ընթացքում հանքային ջրերի տարածքում բաղնիքներ կառուցվեցին։ 1709 թվականին հիմնվեց քաղաքի առաջին տպարանը, որտեղ տպագրվեց Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։ 1723 թվականին քաղաքը կրկին գրավեցին օսմանցիները, իսկ 1735 թվականին՝ Նադիր շահը ետ գրավեց այն։ 1784 թվականին հակապարսկական շարժումը Վրաստանում մեծ վերելք ապրեց և թագավոր Հերակլ II-ի գլխավորությամբ վրացիները սկսեցին պայքարել հանուն իրենց երկրի ազատության։ Կարճ ժամանակահատվածում վրացիները ազատագրեցին մայրաքաղաքը շահ Նադիրի զորքերից։ 1755 թվականին հիմնվեց Թբիլիսիի իմաստասիրաց ճեմարան։ 1762 թվականին Վրաստանի պատմության մեջ տեղի ունեցավ դարակազմիկ փոփոխություն․ միմյանցից անջատ զարգացող վրաց երկու թագավորությունները՝ Քարթլին ու Կախեթը, միավորվեցին և նորաստեղծ միացյալ թագավորության մայրաքաղաք դարձավ Թբիլիսին։ Կրցանիսի դաշտում վրացական բանակի կրած պարտությունից հետո 1795 թվականին Թբիլիսինհայտնվեց պարսից լծի տակ։

Ռուսական տիրապետություն (1800-1900)

խմբագրել
 
 

Վրաստանի Ռուսաստանին միանալուց հետո Թբիլիսին դառնում է Վրաստանում ու Հյուսիսային Կովկասում այսպես ասած վրացական գերագույն կառավարության և ռուսական զինվորական ու քաղաքացիական իշխանության գլխավոր հրամանատարության բարձրագույն ներկայացուցչի նստավայր։ 1840 թվականից Թբիլիսին համարվում է Կովկասի փոխարքայության վարչական կենտրոնը և «գլխավոր կառավարչի» կացարանը, իսկ 1845-1917 թվականներից՝ կովկասյան փոխարքայի նստավայր[35][36]։ Վրաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետ Թբիլիսին սկսում է վերափոխվել բուրժուա-եվրոպական տիպի քաղաքի՝ դրա հետ մեկտեղ պահպանելով իր ճարտարապետական առանձնահատկությունները[37]։ Թբիլիսին դառնում է գերնշանակալից կենտրոններից մեկը, որտեղ ռուսական մշակույթը ակտիվ հարաբերությունների մեջ է մտնում Կովկասի ազգային մշակույթի հետ, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդների մշակույթներն իրար հետ։ Թբիլիսիում տարբեր ժամանակներում եղել են Ալեքսանդր Պուշկինը, Միխայիլ Լերմոնտովը, Ալեքսանդր Գրիբոյեդովը (թաղված է Թբիլիսիում[38]), Լև Տոլստոյը, Պյոտր Չայկովսկին, Մաքսիմ Գորկին և այլք։ Հիմնականում Թբիլիսիում են անցել նաև հայ նշանավոր լուսավորիչ Խաչատուր Աբովյանի, ադրբեջանցի մեծ մտածող և գրող Միրզա Ախունդովի (թաղված է Թբիլիսիում) կյանքն ու գործունեությունը։ Եթե 1835 թվականներին Թբիլիսիի բնակչությունը 18-րդ դարի սկզբի հետ համեմատած ավելացել էր ընդամենը 5 հազար մարդով, ապա 1865 թվականին այն կազմում էր 71 հազար, 1866 թվականին՝ 78 հազար, 1897 թվականին՝ 161 հազար մարդ։ Աճն ավելացավ հատկապես առևտրի և արդյունաբերության հետռեֆորմյան ժամանակաշրջանում։ Քաղաքի տնտեսական աճին նպաստեց Անդրկովկասյան երկաթգծի շինարարությունը, որի արդյունքում 1872-ական թվականներին Թբիլիսին միացվեց նավահանգստային Փոթիին, իսկ 1883 թվականին՝ Բաքվին և Բաթումին։ Քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները առավել ցայտուն դարձան դարի վերջին. 1900-ական թվականներին Թբիլիսիում կային շուրջ 5263 վարկային, առևտրային, արդյունաբերական և արհեստագործական ձեռնարկություններ՝ 21000 աշխատատեղերով ու ծառայողներով։ 300-ից ավել աշխատատեղերով ֆաբրիկաներ և գործարանները յոթն էին։

Թբիլիսին 20-21-րդ դարերում

խմբագրել

20-րդ դարի սկզբին Թբիլիսին Բաքվի հետ միասին դառնում է Կովկասի աշխատավոր շարժման և հեղափոխական-մարքսիստական մտքի առաջավոր կենտրոն։ 1893 թվականին այստեղից տարածվում է Վրաստանում և Կովկասում վրացական լեգալ գրականության մեջ մարքսիզմ պրոպագանդող առաջին սոցիալ-դեմոկրատական կազմակերպության գործունեությունը։ Ռուսական հեղափոխության ժամանակ թբիլիսյան աշխատավոր դասակարգը մեծ պայքար էր ծավալում. համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 1905 թվականին ամեն աշխատավորին հասնում էր 4½ գործադուլային մասնակցություն։ Գործադուլները վերաճեցին ռուսական կայսերական զորքի հետ զինված բախումների։ Ողջ քաղաքական և կազմակերպչական աշխատանքները ղեկավարում էր Անդրկովկասում բոլշևիկների գլուխն անցած ազգությամբ վրացի հեղափոխական Իոսիֆ Ստալինը։ 1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո Թբիլիսին դառնում է Անդրկովկասի ժամանակավոր կառավարության նստավայրը[39]։

 
Նարիղալայի ամրոց

Բաթումում տեղի ունեցած երկարատև բանակցություններից հետո 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի մենշևիկյան կառավարությունը հայտարարում է անկախ պետության ստեղծման մասին[40]։ Մայիսի 26-28-ին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի անկախության հռչակագրերը հրապարակվում են Թբիլիսիում՝ Կովկասի փոխարքայի պալատում։ Դարակազմիկ այս դեպքերից հետո Թբիլիսին դառնում է ինքնահռչակ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը[41]։ Թբիլիսին շարունակում է պահպանել Վրաստանի մայրաքաղաքի տիտղոսը մինչև 1921 թվականը։ 1918 և 1919 թվականներին այստեղ ստեղծվում են գերմանական և բրիտանական ռազմաբազաներ։ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը 1918 թվականին որոշում է ընդունում համալսարանի բացման մասին։ Թբիլիսիի պետական համալսարանը դառնում է պետության հովանավորության տակ գտնվող առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը Անդրկովկասում։ 1921 թվականի փետրվարի 25-ին խորհրդային կարմիր բանակը օկուպացնում է Թբիլիսին և Վրաստանը հռչակվում է խորհրդային սոցիալիստական հանրապետություն[42]։ Սկզբնական շրջանում Թբիլիսին դառնում է Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ներառում էր Վրացական ԽՍՀ-ն, Հայկական ԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-ն) և ապա Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաքը[42]։ Խորհրդային իշխանությունների տարիներին Թբիլիսիի բնակչությունը զգալիորեն աճել է և քաղաքը ինդուստրացվել է։ Աստիճանաբար քաղաքը վերականգնել է խորհրդային Անդրկովկասի քաղաքական, սոցիալական և մշակութային կենտրոնի տիտղոսը։ 1956 թվականին Թբիլիսիում տեղի են ունենում հակախորհրդային ցույցեր, որոնք արյան մեջ խեղդվում են բոլշևիկյան իշխանությունների կողմից։ 1958 թվականին հանդիսավոր կերպով նշվում է Թբիլիսիի հիմնադրման 1500-ամյակը։ Խորհրդային Միության փլուզումից հետո Թբիլիսիի պատմության մեջ սկսվում է անկայունության և տագնապի ժամանակաշրջան։ 1991 թվականի դեկտեմբերից մինչև 1992 թվականի հունվարը տեղի ունեցած երկշաբաթյա քաղաքացիական պատերազմից հետո Թբիլիսին դարձավ տարբեր գանգստերային խմբավորումների և ապօրինի ձեռնարկությունների կենտրոն։

 
Կուր գետը Թբիլիսիում

Էդուարդ Շևարդնաձեի կառավարման տարիներին (1993-2003) հանցագործությունը և կոռուպցիան ընդունեցին առավել մեծ ծավալներ։ Հասարակության շատ շերտեր աղքատացան, քանի որ վերահաս գործազրկության հետևանքով Վրաստանի տնտեսությունն անկում ապրեց։ Բնակչության ցածր կենսամակարդակից և ընտրակեղծիքներից վշտացած թբիլիսեցիները 2003 թվականի նոյեմբերին դուրս եկան ցույցերի։ Վարդերի հեղափոխությունից հետո հանցավորության աստիճանը նվազեց, իսկ փլուզված տնտեսությունը վերականգնվեց։ 2008 թվականի հարավօսական պատերազմի ժամանակ Թբիլիսին ենթարկվեց ռուսական ռազմաօդային ուժերի գրոհներին։ 2015 թվականի հունիսին հորդառատ անձրևների հետևանքով Թբիլիսիում տեղի է ունենում խոշոր ջրհեղեղ, որի հետևանքով հեղեղվում է քաղաքի կենդանաբանական այգին[43]։ Տասնյակ գազաններ դուրս են եկել փողոց և վնաս հասցրել բնակչությանը։ Ջրհեղեղի արդյունքում զոհվում է 12 մարդ, իսկ վնասի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 18 միլիոն դոլար[44]։

Քաղաքային կառավարում

խմբագրել
 
Թբիլիսիի քաղաքային ժողովի շենքը
 
Վրաստանի նախագահի նստավայրը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար հայաշատ թաղամասում։

Համաձայն Վրաստանի սահմանադրության 10-րդ հոդվածի՝ Թբիլիսին հանդիսանում է Վրաստանի մայրաքաղաքը[45]։ Այն նշված կարգավիճակին վերահաստատվել է 1995 թվականի փետրվարի 20-ին «մայրաքաղաքի մասին Վրաստանի օրենքի» ընդունումից հետո։ Կառավարվում է քաղաքային ժողովի (սակրեբուլի) և քաղաքապետարանի (մերիա) կողմից։ Քաղաքային ժողովի նախագահն ու քաղաքապետն ընտրվում են չորս տարին մեկ անգամ՝ ընտրությունների միջոցով։ Ներկայում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Նարմանիան, իսկ սակրեբուլիի նախագահը Գիորգի Ալիբեգաշվիլին է։

Վարչատարածքային բաժանում

խմբագրել

Վարչականորեն Թբիլիսին բաժանված է շրջանների, որոնք ունեն իրավասություններ սահմանափակ գործերի շրջանակներում։ Դրանք իրենց հերթին կառավարվում են տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով։ Այս ստորաբաժանումները ստեղծվել են 1930-ական թվականներին՝ խորհրդային իշխանությունների ժամանակահահտվածում։ Վրաստանի անկախության հռչակումից հետո Թբիլիսիի վարչատարածքային բաժանման համակարգը ձևափոխվեց։ Համաձայն վերջին վերանայման՝ Թբիլիսիի շրջաններն են[46]

  • Հին Թբիլիսի (ძველი თბილისი)
  • Վակե Սաբուրթալո (ვაკე-საბურთალო)
  • Իսանի Սամգոր (ისანი-სამგორი)
  • Դիդուբի Չուղուեթ (დიდუბე-ჩუღურეთი)
  • Գլդանի Նաձալադև (გლდანი-ნაძალადევი)
  • Դիդգոր (დიდგორი)

Շրջաններն իրենց հերթին բաժանված են ոչ ֆորմալ թաղամասերի։ Այդ թաղամասերի մեծ մասը պատմական են, սակայն նրանցից շատերը կորցրել են իրենց առանձնահատուկ տեղագրական սահմանները։ Թբիլիսիի պատմական թաղամասերից մեկը՝ Հավլաբարը, գրեթե ամբողջովին բնակեցված է հայերով։ Հավլաբարը մտնում է Իսանի Սամգորի շրջանի կազմի մեջ։ Հավլաբարը կապող օղակ է Իսանի Սամգորի շրջանի և Թբիլիսիի կենտրոնական շրջանների միջև։ Անցյալում Հավլաբարը եղել է Վրաստանի հայ մտավորականության կենտրոնը։

 
Թբիլիսիի համայնապատկերը

Աշխարհագրություն

խմբագրել

Աշխարհագրական դիրք և բնական պայմաններ

խմբագրել
 
Վրաստանի ազգային բուսաբանական այգի՝ հանրային զբոսայգի Թբիլիսիում
 
Թբիլիսյան ծովը Վրաստանի մայրաքաղաքի խոշորագույն ջրամբարն է։

Թբիլիսի քաղաքը տեղակայված է Հարավկովկասյան տարածաշրջանում՝ Վրաստանի արևելքում, Կուր գետի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 380-770 մետր բարձրության վրա[47]։ Թբիլիսիի մերձակայքում առանձնացվում են 6, 7, 8 բալանի սեյսմիկ գոտիներ։ Արևելքում, հարավում և մասամբ արևմուտքում սահմանն անցնում է Գարդաբանյան շրջանով, հյուսիսում և արևմուտքի մնացյալ մասում՝ Մցխեթյան շրջանով։ Երեք կողմերից շրջապատված է բարձրադիր լեռներով։ Հյուսիսում Թբիլիսին սահմանակցում է Սագուրամոյի լեռնաշղթային, արևելքում և հարավ-արևելքում՝ Իորիի հարթավայրին, իսկ հարավ-արևմուտքում՝ Թրիալեթի լեռնաշղթային[47][48]։

Թբիլիսիի ռելիեֆը բարդ է։ Կուր գետի ձախ ափին գտնվող քաղաքի մի մասը տարածվում է Ավչալա թաղամասից մինչև Լոչինի գետն ընկած հատվածը՝ ներառելով ավելի քան 30 կմ (19 մղոն)։ Չափազանց լեռնային դիրքը հանդիսանում է քաղաքի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը[47]։

Թբիլիսիի հյուսիսարևելյան հատվածում՝ Իորի գետի և երեք աղի լճերի միախառնման հետևանքով ստեղծվել է Թբիլիսիի ծովը, որն իրենից ներկայացնում է ոռոգման նկատառումներով օգտագործվող ջրամբար[49]։ Գարնանը, ամռանն ու աշնանը ջրամբարի ջրի մակարդակը բարձրանում է և ըստ այդմ ջրի խորության սեզոնային տատանումը կազմում է 7-10 մետր։ Թբիլիսյան ջրամբարը դասվում է օլիգոտրոֆ լճերի շարքին[47]։

Կլիմայական պայմաններ

խմբագրել

Թբիլիսիի կլիման մերձարևադարձային մուսսոնային է՝ խոնավ ցամաքային կլիմայի զգալի ազդեցությամբ[50]։ Բնորոշ են չափազանց տաք ամառները և չափավոր ցուրտ ձմեռները։ Ինչպես Վրաստանի մյուս տարածաշրջանները, այնպես էլ Թբիլիսին, տարեվերջին դառնում են առատ տեղումների թիրախակետ։ Քաղաքի կլիմայի ձևավորման գործում կարևոր ազդեցություն ունեն արևելքից և արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Սև ծովից, ներթափանցած տաք ծովային հոսանքները։ Մեծ Կովկասի լեռնաշղթայի բարձրաբերձ լեռնագագաթներն իրենց հերթին կասեցնում են Ռուսաստանից եկող սառը օդային հոսանքների տարածումը։ Ի տարբերություն մերձարևադարձային մուսսոնային կլիմա ունեցող մյուս քաղաքների՝ Թբիլիսիի կլիմայական պայմանները համեմատաբար ավելի մեղմ են։ Թբիլիսիի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13.3 °C (55.9 °F)։ Ամենացուրտ ամիսը հունվարն է, իսկ ամենաշոգը՝ հուլիսը։ Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 2.3 °C (36.1 °F), իսկ հուլիսյանը՝ 24.9 °C (76.8 °F)։ 1882 թվականի հունվարի 7-ին Թբիլիսիում գրանցվել է ամենացուրտ ձմեռը, որի ժամանակ սնդիկի սյունը 0-ից իջել է մինչև -24.4 °C (-11.9 °F)։ Առավելագույն ջերմաստիճանը եղել է 42.0 °C (107.6 °F):

Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 495,5 մմ։ Մայիսն ամենատեղումնառատ ամիսն է (միջին հաշվով 77.6 մմ), իսկ հունվարը՝ տեղումների քանակով ամենապասիվ ամիսն է (միջին հաշվով՝ 18.9 մմ)։ Տարվա ընթացքում ձյուն տեղում է 15-25 օր։ Հորդառատ անձրևն ու ամպրոպը առավելապես բնորոշ են գարնանը։ Թբիլիսիի քամիները մեծ մասամբ հարավարևելյան են։

Թբիլիսիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 19.5
(67.1)
22.4
(72.3)
28.9
(84)
34.4
(93.9)
35.1
(95.2)
40.2
(104.4)
42.0
(107.6)
40.4
(104.7)
37.9
(100.2)
33.3
(91.9)
27.2
(81)
22.8
(73)
42.0
(107.6)
Միջին բարձր °C (°F) 6.6
(43.9)
7.7
(45.9)
12.6
(54.7)
18.9
(66)
23.1
(73.6)
28.1
(82.6)
31.2
(88.2)
30.9
(87.6)
26.4
(79.5)
19.8
(67.6)
12.8
(55)
8.4
(47.1)
18.9
(66)
Միջին օրական °C (°F) 2.3
(36.1)
3.1
(37.6)
7.2
(45)
12.7
(54.9)
17.2
(63)
21.7
(71.1)
24.9
(76.8)
24.7
(76.5)
20.2
(68.4)
14.2
(57.6)
7.9
(46.2)
3.7
(38.7)
13.3
(55.9)
Միջին ցածր °C (°F) −0.8
(30.6)
0.0
(32)
3.2
(37.8)
8.4
(47.1)
12.4
(54.3)
16.5
(61.7)
19.8
(67.6)
19.5
(67.1)
15.4
(59.7)
10.4
(50.7)
4.9
(40.8)
1.3
(34.3)
9.3
(48.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −24.4
(−11.9)
−14.8
(5.4)
−12.8
(9)
−3.8
(25.2)
1.0
(33.8)
6.3
(43.3)
9.3
(48.7)
8.9
(48)
0.8
(33.4)
−6.4
(20.5)
−7.1
(19.2)
−20.5
(−4.9)
−24.4
(−11.9)
Տեղումներ մմ (դյույմ) 18.9
(0.744)
25.8
(1.016)
30.3
(1.193)
50.5
(1.988)
77.6
(3.055)
76
(2.99)
44.9
(1.768)
47.5
(1.87)
35.6
(1.402)
37.5
(1.476)
29.9
(1.177)
21
(0.83)
495.5
(19.508)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 4 4.6 5.9 7.6 9.7 8.7 5.7 5.7 5 5.6 4.4 4 70.9
% խոնավություն 74 72 68 66 67 64 61 62 66 73 76 76 69
Միջին ամսական արևային ժամ 99 102 142 171 213 249 256 248 206 164 103 93 2046
աղբյուր: աղբյուր[51][52][53]

Ժողովրդագրություն

խմբագրել

Պատմական ակնարկ

խմբագրել

Հայտնի է, որ միջնադարից մինչև 19-րդ դար Թբիլիսիում հայազգի բնակչությունը մեծամասնություն է կազմել[8][54]։

Բնակչություն

խմբագրել
Թբիլիսիի հիմնական էթնիկ խմբեր
Տարի
Վրացիներ
%
Հայեր
%
Ռուսներ
%
Ընդհանուր
1801-3 4,300 21.5% 14,860 74.3%
20,000
1864/65 ձմեռ[55] 14,878 24.8% 28,404 47.3% 12,462 20.7% 60,085
1864/65 ամառ[55] 14,787 20.8% 31,180 43.9% 12,142 17.1% 71,051
1876[56] 22,156 21.3% 37,610 36.1% 30,813 29.6% 104,024
1897[57] 41,151 29.5% 47,133 36.4% 44,823 28.1% 159,590
1926[57] 112,014 38.1% 100,148 34.1% 45,937 15.6% 294,044
1939[57] 228,394 44% 137,331 26.4% 93,337 18% 519,220
1959[57] 336,257 48.4% 149,258 21.5% 125,674 18.1% 694,664
1970[57] 511,379 57.5% 150,205 16.9% 124,316 14% 889,020
1979[57] 653,242 62.1% 152,767 14.5% 129,122 12.3% 1,052,734
2002[58] 910,712 84.2% 82,586 7.6% 32,580 3% 1,081,679
2014 996,804 89.9% 53,409 4.8% 13,350 1.2% 1,108,717

Թբիլիսիում պաշտոնական մարդահամարներ են սկսել անցկացվել վերջին 200 տարում՝ կայսերական, խորհրդային և անկախության շրջաններում։ Թբիլիսին բազմամշակութային քաղաք է։ Էթնիկ վրացիներից բացի, այստեղ բնակվում են նաև ավելի քան 100 ազգային փոքրամասնություններ։ Բնակչության մեծամասնությունը՝ 89 %-ը, կազմում են զտարյուն վրացիները։ Թբիլիսիում բնակվում են նաև զգալի թվով հայեր, ռուսներ և ադրբեջանցիներ։ Վերոնշյալ ազգային խմբերից բացի, Վրաստանի մայրաքաղաքում բնակվում են նաև մի շարք այլ ազգություններ՝ օսեր, աբխազներ, ուկրաինացիներ, հույներ, գերմանացիներ, հրեաներ, էստոնացիներ, քրդեր, ասորիներ, եզդիներ և այլն[59]։

Թբիլիսիի բնակչության ավելի քան 95 %-ը դավանում է քրիստոնեություն։ Նրանք առավելապես ուղղափառ եկեղեցու հետևորդներ են (հիմնականում հայ առաքելական և վրաց օրթոդոքս)։ Թբիլիսիում հայ և վրաց ուղղափառ եկեղեցիների կողքին ազդեցիկ դեր ունի նաև ռուս ուղղափառ եկեղեցին։ Իսլամադավան է Թբիլիսիի բնակչության 1,5 %-ը, իսկ 0,1 %-ը (մեծ մասամբ հրեաներ) դավանում է հուդայականություն։ Կան նաև կաթոլիկ և եզդիական եկեղեցու հետևորդներ[60][61]։

Թբիլիսին պատմականորեն հայտնի է, որպես կրոնական հանդուրժողականություն ցուցաբերող երկրի մայրաքաղաք։ Դրա վառ ապացույցն է այն, որ քաղաքի հին թաղամասերում իրար կողք կողքի կարելի է հանդիպել եկեղեցի, մզկիթ և սինագոգ։


Հայերը Թբիլիսիում

խմբագրել
 
Հին Թբիլիսիի Հավլաբար հայաբնակ թաղամասը

Թբիլիսին աշխարհի ամենահայաշատ քաղաքներից մեկն է։ Առաջին հայերը Վրաստանի մերօրյա մայրաքաղաքում հաստատվել են դեռևս վաղմիջնադարյան ժամանակահատվածում՝ 5-6-րդ դարերում[71]։ 631 թվականին այստեղ կառուցվել է առաջին հայկական եկեղեցին, որը կրել է Սուրբ Գևորգի անունը։ 11-րդ դարում թբիլիսահայերի թիվը զգալիորեն աճել է։ Արդյունքում՝ Հավլաբար և Սոլոլակ թաղամասերը գրեթե ամբողջովին բնակեցվել են հայերով։ Ուշմիջանադարյան ժամանակահատվածում Վիրահայոց թեմի առաջնանիստ Թբիլիսիում գործել է 24 հայկական եկեղեցի։ Միջնադարյան ժամանակահատվածում հայերը ակտիվորեն մասնակցել են Թբիլիսիի կառավարմանը։ Հայկական խոշոր ազնվականական ընտանիքներից էին հայտնի էին Թումանյանները, Բեհբությանները, Շադինյանները, Յուզբաշյանները, Խազարյանները, Թամամշյանները, Փիթոևները, Մանթաշյանները և ուրիշներ։ 19-րդ դարում գրանցվել է հայերի մեծ ներհոսք, իսկ 1840 թվականին Հովհաննես Իզմիրյանը դառնում է Թբիլիսիի ազգությամբ առաջին հայ քաղաքապետը։ 1823 թվականին հիմնադրվել է Թբիլիսիի հայկական տպարանը, 1824 թվականին՝ Ներսիսյան, 1861 թվականին՝ Գայանյան, 1868 թվականին՝ Մարիամյան օրիորդաց, 1877 թվականին՝ Հովնանյան դպրոցները։ Մինչև 1950-ական թվականները Թբիլիսիում գործել են շուրջ 40 հայկական դպրոցներ։ Դասավանդել են Հարություն Ալամդարյանը, Խաչատուր Աբովյանը, Պետրոս Շանյանը, Ստեփանոս Նազարյանը, Միքայել, Գաբրիել և Ռափայել Պատկանյանները, Ղազարոս Աղայանը, Մանուկ Աբեղյանը, Հակոբ Մանանդյանը և ուրիշներ[71]։

Թբիլիսիում լույս են տեսել նաև հայկական պարբերականներ, որոնցից ամենանշանավորներից էին «Կռունկ հայոց աշխարհին» և «Մեղու Հայաստանի» հանդեսները։ 17-18-րդ դարերում Թբիլիսիում ապրել և ստեղծագործել են մի շարք նշանավոր հայեր․ երաժիշտներ Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան, գրողներ Րաֆֆին, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Մուրացանը, Նար-Դոսը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյանը, Ավետիս Ահարոնյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը և ուրիշներ[72]։

Ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների՝ հայ էր Թբիլիսիի բնակչության 21,3 %-ը, 1970 թվականին՝ 16,9 %-ը, 1979 թվականին՝ 14,5 %-ը (152.767 մարդ)։ Թբիլիսիում է գտնվում նաև Խոջիվանքը՝ Թբիլիսիի ամենահին և ընդարձակ գերեզմանատունը։ Խոջիվանքի գերեզմանատանը հանգչում են մի շարք նշանավոր հայերի աճյունները։

Թբիլիսիի հայկական եկեղեցիներ

խմբագրել
 
Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցի

Դեռևս ուշ միջնադարում Թբիլիսիում եղել են 24 հայկական եկեղեցի ու վանք։ Հարանց վանքը չի պահպանվել, ունեցել է աղյուսե եռանավ բազիլիկ հորինվածք, իսկ յուրաքանչյուր նավը՝ բարձր թմբուկով գմբեթ։ Վանքին կից են եղել թաղածածկ Սուրբ Գևորգ եկեղեցին և երկու զանգակատուն։ Նարիղալա բերդի տակ 1251 թվականին Ումեկ իշխանը կառուցել է քարաշեն Սուրբ Աստվածածին (այժմ կրում է Սուրբ Գևորգի անունը) քառամույթ գմբեթավոր եկեղեցին։ Մեծ Մուղնի և Փոքր Մուղնի եկեղեցիները ունեին քարաշեն և քառագմբեթավոր հորինվածք։

Թբիլիսիի հայկայան հուշարձանների մեծ մասը կառուցվել են 18-րդ դարում։ Սուրբ Նշանը՝ քառամույթ Շոթա Ռուսթավելու անվան հրապարակը Նուրբ բրդեղենի-մահուդի կոմբինատը գմբեթավոր հորինվածքով, դեկորատիվ կամարաշարով զարդարված ճակատներով և ջնարակած սալերով ծածկված գմբեթով, 1703 թվականին կառուցվել է աղյուսից։ 1737 թվականին կառուցվել է չորս սյուների վրա բարձրացող գմբեթով նորաշեն եկեղեցին, որի ներսում պահպանվել են Մկրտում Հովնաթանյանի տասնիններորդդարյան որմնանկարները։ Նույն շրջանի հորինվածք են Բեթղեհեմի քարաշեն գմբեթավոր եկեղեցին, Կուսանաց վանքը (18-րդ դար) և Սուրբ Գեորգ (1753, նախկին Քարափի թաղում) միանավ եկեղեցին։ Գմբեթավոր եկեղեցիներից էին նաև Զգրաշեն, Տափի թաղի Սուրբ Գեորգ, Հրեշտակապետաց, Վերայի Սուրբ Գևորգ, Սուրբ Մինաս, Շամքորեցոց կամ Կարմիր Ավետարան և Սուրբ Կարապետ եկեղեցիները։ Խոջիվանքի գերեզմանատան եկեղեցին (չի պահպանվել) 1780 թվականին կառուցել են իշխան Բեհբութովները, որպես տապանատուն։

Ներկայումս Թբիլիսիի հայկական եկեղեցիների մեծ մասը չեն գործում։ Դրանք հիմնականում վրացականացված են, իսկ որոշներն էլ փակվել են խորհրդային իշխանությունների կողմից։ Վրացական իշխանությունների կողմից մի շարք եկեղեցիներ վրացականացնելու փորձեր ավարտվել են անհաջողությամբ։ Դրա վառ օրինակներից է Սուրբ Նշան եկեղեցին, որը վրացականացման բազմաթիվ փորձերի ընթացքում նույնիսկ հրդեհվել է։

Հայտնի թբիլիսահայեր

խմբագրել
 
Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտը Եվրոպայի սուպերգավաթի «Բարսելոնա-Սևիլյա» հանդիպումից առաջ

Մինչև 19-րդ դարի սկիզբը՝ ձիասպորտը, ըմբշամարտը, բռնցքամարտը և հրաձգային սպորտը հանդիսանում էին Թբիլիսիի ամենատարածված քաղաքային սպորտաձևերը։ Արևմուտքի ազդեցությամբ զարգացող Թբիլիսիի սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց սկսեցին ի հայտ գալ նոր մարզաձևեր։ Սպորտը Թբիլիսիում և ամբողջ Վրաստանում առավել զարգացում ապրեց խորհրդային շրջանում։ Միևնույն ժամանակ Թբիլիսիում նախագծվեցին տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ 1978 թվականին քաղաքում գործել են շուրջ 250 խոշոր և միջին չափի մարզադաշտեր, այդ թվում չորս փակ և վեց բացօթյա օլիմպիական լողավազաններ, 185 բասկետբոլի և 192 վոլեյբոլի մարզադաշտեր, 19 թենիսի կորտերներ և 31 ֆուտբոլային արենաներ։ Թբիլիսիի խոշորագույն մարզադաշտը Դինամո արենան է՝ 55 հազար նստատեղով, իսկ երկրորդը՝ Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտն է, որը կարող է տեղավորել 24 680 հանդիսական։ Ամենանշանավոր թբիլիսյան ֆուտբոլային ակումբը «Դինամո Թբիլիսի»-ն է։ Սպորտային պալատը, որը սովորաբար հյուրընկալում է բասկետբոլային խաղեր և թենիսի մրցաշարեր, կարող է տեղավորել մոտավորապես 11 հազար մարդ։ Վերե փոքրիկ բասկետբոլային դահլիճը տեղավորում է 2500 հանդիսական։

Ներկայումս Թբիլիսիի ամենատարածված սպորտաձևերն են ֆուտբոլը, ռեգբին, բասկետբոլը և ըմբշամարտը։ Բացի այդ, հայտնի սպորտաձևեր են նաև թենիսը, լողը և ջրային պոլոն։ Կան մի քանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային և ռեգբիի հավաքականներ, ինչպես նաև ըմբշամարտի ակումբներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բասկետբոլային ասոցացիայի խաղացողներ Զազա Պաչուլիան և Նիկոլոզ Սկիտիշվիլին Թբիլիսիի բնակիչներ են։ «Դինամո» բասկետբոլային ակումբը 1962 թվականին դարձել է «Եվրալիգա»-ի չեմպիոն, սակայն երբեք չի կրկնել այդ հաջողությունը։ Քաղաքի մասնագիտական ակումբներից բացի գործում են նաև մի շարք միջքաղաքային և սիրողական սպորտային թիմեր, ինչպես նաև ակումբներ։ 2015 թվականին Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտը հյուրընկալել է ՈՒԵՖԱ սուպերգավաթի եզրափակչի «Բարսելոնա-Սևիլյա» հանդիպումը[73][74][75]։

Մշակույթ

խմբագրել

Ճարտարապետություն և քաղաքաշինություն

խմբագրել
 
Պատկեր:Kartlis deda.JPG
Շոթա Ռուսթավելու արձանը և Մայր Քարթլի հուշահամալիրը

Թբիլիսիի հազարամյա պատմությունն ամփոփված է իր ճարտարապետության մեջ։ Քաղաքի հարավարևելյան հատվածում հին քաղաքն է՝ նեղ փողոցներով, փայտյա նախշազարդ պատշգամբներով, 2-3 հարկանի աղյուսե բնակելի տներով, որոնք յուրովի ներդաշնակում են կլասիցիզմի տարրերը տեղական ճարտարապետական ձևերին[76]։ Հին քաղաքում են գտնվում Նարիղալա միջնաբերդի ավերակները, Անչիսխաթի եռանավ բազիլիկը, Մետեխի վանքը, Աիոնի կաթողիկեն, Ռոստոմ արքայի բաղնիքը։ 19-րդ դարի սկզբից զարգացել է, այսպես կոչված, նոր քաղաքը՝ ժամանակակից Թբիլիսիի կենտրոնը, ուղղանկյուն հատակագծային սկզբունքով և հիմնականում ուշ կլասիցիզմի ոճի շենքերով։ 19-րդ դարում կառուցվել են բազմաթիվ եկամտաբեր տներ, վարչական, հասարակական, մշակութային շինություններ, որոնք առաջնակարգ տեղ են գրավել քաղաքի համակառույցում։ Այդ շրջանի ճարտարապետական էկլեկտիկ բնույթի էր Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնը, Շոթա Ռուսթավելու անվան թատրոնը՝ նախկին «Արտիստական ընկերության» տունը։ Վրաց միջնադարյան ճարտարապետական ձևերի հաջող կիրառմամբ առանձնանում է նախկին վրաց ազնվականների բանկը (ներկայումս՝ Վրաստանի կենտրոնական բանկը1905 թվականին Մթածմինդայի վրա կառուցվել է թեք վերելքով լարավոր երկաթուղի՝ ֆունիկուլյոր։ Թբիլիսիի հատակագիծը կազմվել է 1934 թվականին, իսկ ներկայիս հատակագիծը՝ 1970 թվականին։ Վրաստանի անկախության հռչակումից հետո Թբիլիսին դառնալով անկախ պետության մայրաքաղաք սկեց զարգանալ նոր տեմպերով։ Այս շրջանում կառուցվեցին նոր քաղաքային թաղամասեր և կառուցապատվեցին հները։ Բարեկարգվել և վերակառուցվել են հին մայրուղիներն ու հրապարակները, գցվել են նորերը։

Թբիլիսիի գլխավոր մայրուղում՝ Ռուսթավելու պողոտայում գտնվում են երկրի կարևորագույն կառույցների մի մասը։ Հին վրացական ճարտարապետական կոմպոզիցիոն և դեկորատիվ միջոցներով վերակառուցվել են բազմաթիվ շենքերի ճակատներ։ Նշանավոր ճարտարապետական կառույցներից են նաև Շոթա Ռուսթավելու անվան կինոթատրոնը, Կապի տունը, սպորտի պալատը, ֆիլհարմոնիայի համերգային դահլիճը և այլն։ Քաղաքի բարձրության գլխավոր դոմինանտը ֆունիկուլյորի վերին կայանն է՝ կից կանգնեցված հեռուստատեսության աշտարակով։ Այստեղից երևում է Թբիլիսիի և նրա շրջակայքի համայնապատկերը։ 1,5 կմ երկարությամբ ձգվող Ռուսթավելու պողոտան հանդիսանում է Թբիլիսիի կենտրոնական փողոցը։ Այն ձգվում է Ազատության հրապարակից մինչև Ռուսթավելու հրապարակ։ Ռուսթավելու պողոտայում են տեղակայված կառավարական, հասարակական, մշակութային ու առևտրական բազմաթիվ կառույցներ, որոնցից են Վրաստանի խորհրդարանը, Կաշվեթի եկեղեցին, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիան, Վրաստանի ազգային թանգարանը, Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնը, Թբիլիսիի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը և այլն։ Պողոտայի երկու կողմերում տնկված են սոսիներ։ Կուր գետի ձախ ափին՝ Հին Թբիլիսիի պատմական կենտրոնում՝ Մետեխի ժայռի վրա գտնվում է Էլգուջա Ամաշուկելիի նախագծած Վախթանգ Գորգասալի արձանը։ Թբիլիսիում կանգնեցված են Շոթա Ռուսթավելու, Իլյա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելիի, Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանները և «Մայր Վրաստան» մոնումենտը։ Քաղաքը խիտ կանաչապատված է։ Թբիլիսիի ճարտարապետության և քաղաքաշինության մեջ մեծ ավանդ ունեն նաև հայերը, որոնք դարեր շարունակ ապրել են հյուրընկալ եղբայրական վրաց ժողովրդի հետ կողք-կողքի՝ վերջիններիս հետ կիսելով հայրենիքին բաժին ընկած փորձությունները և քաղաքի վերաշինության մեջ ներդնելով իրենց ստեղծագործական ուժն ու ավյունը։

Թատրոն

խմբագրել
 
Թբիլիսիի Կ. Մարջանաշվիլիի անվան ակադեմիական թատրոնը
 
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ակադեմիական թատրոնը

Թբիլիսին հայտնի էր իր հարուստ թատերական ավանդույթներով։ Հունվարի 14-ին նշվում է վրացական թատրոնի ամենամյա տոնը։ 1850 թվականի այդ օրն առաջին անգամ Թբիլիսիում ցուցադրվել է վրացական թատրոնի հիմնադիր հանդիսացող Գեորգի Էրիսթավիի հեղինակած պիեսը։ Այդ ժամանակաշրջանում այն համարվում էր առաջին ու միակ արհեստավարժ թատրոնը։ Այսօր Վրաստանի մայրաքաղաքում գործում են տարբեր ուղղություններին ու ժանրերին պատկանող տասնյակ թատրոններ։

Վրաստանի մայրաքաղաքի նշանավոր թատրոններից են՝

Տրանսպորտ

խմբագրել
 
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կրում է վրացի գրող Շոթա Ռուսթավելու անունը

Շոթա Ռուսթավելու անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը Վրաստանի գլխավոր օդանավակայանն է, որը գտնվում է քաղաքի կենտրոնից 17 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է Վրաստանի խոշորագույն օդանավակայանը, որը 2015 թվականի տվյալներով զբաղվածության ցուցանիշով 15-րդն էր հետխորհրդային երկրներում։ 2010-2015 թվականների միջև ընկած ժամանակահատվածում օդանավակայանը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշները, որի արդյունքում օդանավակայանից օգտվողների թիվը 822 հազարից դարձել է մինչև 1 միլիոն 800 հազար մարդ[77]։ 2016 թվականին Թբիլիսիի օդանավակայանը սկսել է օգտագործել արևային էներգիան՝ դառնալով առաջին «կանաչ օդանավակայան»-ը հարավկովկասյան տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ Թբիլիսիի օդանավակայանը գործում է միջազգային բնապահպանական չափանիշներին և պահանջներին համապատասխան։ Օդանավակայանին սպասարկում է «Georgian Airways» ավիաընկերությունը, որը հիմնականում չվերթներ է իրականացնում դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք[78]։ Վրաստանի մայրաքաղաքից 33 կմ հեռավորության վրա՝ Նատախտար գյուղաքաղաքում, գործում է ներքին օդանավակայան, որը ուղևորափոխադրումներ է կատարում Վրաստանի տարբեր շրջաններ՝ Մեստիա, Բաթում և Քութայիս։

Թբիլիսիի մետրոպոլիտենը քաղաքում ամենաարագ փոխադրումներ կատարող ծառայությունն է, որը հանդիսանում է չորրորդ ստորգետնյա տրանսպրոտի համակարգը հետխորհրդային երկրներում։ Մետրոպոլիտենի շինարարական աշխատանքները սկսվել են 1952 թվականին և ավարտվել 1966-ին[79][80]։ Կազմված է երկու գծերից՝ Ախմետելի-Վարկեթել և Սաբուրթալո։ Դրանցից յուրաքանչյուրն ունի համապատասխանաբար 16 և 7 կայարան[81][82]։Թբիլիսին Եվրոպայի այն խոշորագույն մայրաքաղաքներից է, որտեղ մինչ օրս պահպանվել է տրամվայի ցանց։ 1883 թվականին քաղաքում ստեղծվել է ձիաքարշ, իսկ 1904 թվականին՝ էլեկտրական տրամվայի ցանց։ Խորհրդային վարչակարգի անկումից հետո քաղաքի տրանսպորտային համակարգում ստեղծվել է դեգրադային վիճակ, որի արդյունքում 2006 թվականի դեկտեմբերի 4-ին տրամվայի գծերը փակվեցին։ 2016 թվականից ի վեր նախատեսվում է կառուցել ժամանակակից տրամվայի ցանց։ Տրանսպորտի առավել գերակշիռ ձևը երթուղայինն է։ Ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 20 424 կմ (ամբողջական ծածկույթով՝ 7854 կմ, մանրախճային և քարային ծածկույթով՝ 11 269 կմ, հողային ծածկույթով՝ 1206 կմ)։ Քաղաքի սահմաններում տրանսպորտային փոխադրումների համար անկախ հեռավորությունից սահմանված է ֆիքսված գին, որը կազմում է 80 թեթրի։ Թբիլիսիից դուրս երկար ուղևորությունների համար գործում են ավելի բարձր գներ։ Երթուղային տրանսպորտի գծերի համար նախապես գծված կանգառներ չկան։ Ըստ ծավալի երկրորդ խոշորագույն տրանսպորտային միջոցը քաղաքային ավտոբուսներն են։ Ըստ 2016 թվականի հուլիսի տվյալների՝ Թբիլիսին սպասարկում են թվով 672 ավտոբուսներ[83]

Կրթություն

խմբագրել
 
Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը

Վրաստանի խոշորագույն համալսարանը Թբիլիսիի պետական համալսարանն է, որը հիմնադրվել է 1918 թվականի փետրվարի 8-ին։ Հանդիսանում է Հարավային Կովկասի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ամեն տարի համալսարան ընդունվում են ավելի քան 35 հազար ուսանողներ, իսկ դասախոսների և աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 5 հազար անձ։ Թբիլիսիում է գտնվում նաև Կովկասի խոշորագույն բժշկական համալսարանը՝ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը, որը նախկինում եղել է երկրի մայր բուհի բժշկագիտության ֆակուլտետը։ 2016 թվականի տվյալներով համալսարանն ունի մոտ 5000 ուսանող և 203 ասպիրանտ (10 %-ը՝ արտասահմանից)։ Թբիլիսիի մյուս խոշոր բժշկական համալսարանը Պետրե Շոթաձեի անվան բժշկական ակադեմիան է։

Երկրի գլխավոր տեխնիկական համալսարանը՝ Վրաստանի տեխնիկական համալսարանն է, որը ևս գտնվում է Թբիլիսիում։ Այն հիմնադրվել է 1922 թվականին, որպես Թբիլիսիի համալսարանի պոլիտեխնիկական ֆակուլտետ։ Առաջին դասախոսությունը կարդացել է նշանավոր վրացի մաթեմատիկոս Անդրիա Ռազմաձեն։ 1990 թվականին ստացել է համալսարանի կարգավիճակ։ Վրաստանի մայրաքաղաքի մասնավոր բուհերից նշանավոր են Վրաստանի համալսարանը, Կովկաս համալսարանը և Ազատ համալսարանը։

Վրաստանի համալսարանը հանդիսանում է երկրի խոշորագույն մասնավոր բուհը, որն ունի ավելի քան 3500 վրացի և արտասահմանցի ուսանող։ 2005 թվականին հիմնադրված համալսարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ Վրաստանի կրթական ոլորտի շուկայի առաջատարը։ 2010 թվականին համալսարանը ստանալով Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի ֆինանսավորումը կարողացավ բարելավել բուհի ենթակառուցվածքները և այն համալրել նոր տեխնիկական սարքավորումներով։ Վրաստանի համալսարանն ունի նաև բակալավրի և մագիստրատուրայի տարբեր ծրագրեր

Քույր քաղաքներ

խմբագրել
 
Ճանապարհային նշան, որը հիշեցնում է քաղաքների բարեկամության մասին, Զաարբրյուքեն, Գերմանիա

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Թբիլիսի քաղաքի բնակչությանն առնչվող վիճակագրական տեղեկությունները ըստ Վրաստանի պաշտոնական վիճակագրության։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Վրաստանի էթնիկական կազմը ըստ 2002 թվականի մարդահամարի Արխիվացված 2009-11-13 Wayback Machine (անգլ.)
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
  5. 5,0 5,1 «Թբիլիսին 2017` տոներ, տուրեր, թանգարաններ, գնումներ ևտեսարժան վայրեր». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  6. 2017, UBM (UK) Ltd. «Inside Tbilisi - One Of The World's Oldest Cities». Routesonline (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին. {{cite news}}: |last= has numeric name (օգնություն)
  7. «Վրաստանի մայրաքաղաքի՝ Թբիլիսիի պատմությունը». www.advantour.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  8. 8,0 8,1 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
  9. «Թբիլիսի՝ պատմություն և ճարտարապետություն». kensingtontours.com. 2017 թ․ օգոստոսի 10.
  10. «Թբիլիսի՝ Վրաստանի մայրաքաղաքը, ընդհանուր տեղեկատվություն․ աշխարհագրություն, պատմություն և ճարտարապետություն». www.budget.com.ge. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «10 things you might not know about Georgia». BBC News (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  12. 12, Basa, October; Reply, 2013 (2010 թ․ հոկտեմբերի 19). «Ethnic Minorities in Georgia: Problems and Resolutions». Synergy-Press. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. «თბილისის ტაძრები - წმიდა სამების საკათედრო ტაძარი». www.orthodoxy.ge. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «თბილისის სიონის საკათედრო ტაძარი». ამბიონი (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «Ազատության հրապարակ». Tbilisi Architecture Network (անգլերեն). 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «გოლოვინის ქუჩა რუსთაველის გამზირი (წელი უცნობია - 2013)». ქვათა ღაღადი. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  17. «Проспект Агмашенебели: описание, фото, контакты, гиды, экскурсии». www.rutraveller.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  18. «Նարիկալա ամրոցը // VisitArm.com». visitarm.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  19. 19,0 19,1 19,2 qetiaptarashvili (2012 թ․ հունիսի 17). «ძველი თბილისი». educationsciences. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  20. «Հայկական Հանրագիտարան՝ Թբիլիսի». www.encyclopedia.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  21. 21,0 21,1 «თბილისის ისტორია». abuladze1973.blogspot.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  22. «History of Tbilisi». www.tbilisi.gov.ge. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  23. «Իբերիա կամ Վիրք՝ Վրաստանի հնագույն թագավորություն». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  24. «Battle of Krtsanisi | Georgia (Country) | Caucasus». Scribd (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  25. Թբիլիսիի պատմությունը՝ Վրաստանի ժամանակակից տարածքը քոչվորական ցեղերի և ցեղախմբերի վայրագությունների թիրախակետում
  26. «ლორთქიფანიძე მ., ქსე, ტ. 1, გვ. 525, თბ., 1975». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  27. electricpulp.com. «DVIN – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  28. «თბილისის საამირო - ისტორია - საიტების კატალოგი - პატრიოტ». patrioti.clan.su. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  29. 29,0 29,1 «Վիքիդարան՝ Հայկական սովետական հանրագիտարան // հոդված՝ Դավիթ Շինարար, Դավիթ կյուրոպաղատ». hy.wikisource.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  30. «Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 156 (Թբիլիսի)` Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  31. «Թագավորական Վրաստան». georoyal.ge. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  32. «საქართველოს ისტორია ბავშვებისათვის - თამარ მეფის ოქროს ხანა». children.dsl.ge. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.(չաշխատող հղում)
  33. «Timur | Turkic conqueror». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  34. «Թուրքմենների արշավանքները դեպի Թբիլիսի». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  35. «Կովկասի փոխարքայություն». book-olds.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  36. «1777 конец XVIII века-Документы, исторические описания, исследовани // Неформат-музыкальный форум». www.altstav.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  37. Says, Vinneve (2016 թ․ օգոստոսի 10). «Ժամանակակից ճարտարապետությունը Թբիլիսիում, Վրաստանում». jontynz. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  38. «Грибоедов Александр - краткая биография». www.wisdoms.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  39. «Ռուսական հեղափոխության ակունքները». openDemocracy (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  40. «Բաթումի պայմանագիր, 1918». www.olmamedia.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  41. politicsir (2011 թ․ նոյեմբերի 28). «საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა 1918-1921». Political Theory. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  42. 42,0 42,1 «Վրաստանի խորհրդայնացում». www.conflicts.rem33.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  43. Intell-Sol.com. «Խոշոր ջրհեղեղ Թբիլիսիում. կան զոհեր (լուսանկարներ, տեսանյութ)». www.7or.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  44. «Ուժգին ջրհեղեղ Թբիլիսիում, 12 զոհ, գազանանոցի կենդանիները ազատության մեջ են». www.civilnet.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
  45. Constitution of Georgia. Արխիվացված 2016-10-11 Wayback Machine(անգլ.)
  46. Տարածաշրջանային տարածքային միավորներ Արխիվացված 2013-03-27 Wayback Machine // Թբիլիսիի մունիցիպալային պորտալ։
  47. 47,0 47,1 47,2 47,3 «გეოგრაფია და ბუნება». www.tbilisi.gov.ge. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  48. «თრიალეთის ქედი, ქედი მცირე კავკასიონის დასავლეთ ნაწილში». {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  49. city. «რატომ შეიქმნა თბილისის ზღვა – დედაქალაქის უდიდესი წყალსაცავის საგანძური | CITY.KVIRA.GE». www.city.kvira.ge (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  50. «Climate and Weather - climate info and current weather in Georgia Republic». www.wordtravels.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  51. «Եղանակ և կլիմա» (ռուսերեն). Pogodaiklimat.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  52. «World Weather Information Service – Tbilisi». Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  53. «Թբիլիսիի կլիմայական պայմանները 1961-1990 թվականներին». Օդերևութաբանության ազգային ինստիտուտ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  54. Հակոբյան Հովհ., Ուղեգրություններ, հ. Ա., Երևան, 1932, էջ 55։
  55. 55,0 55,1 Тифлис // Географическо-статистический словарь Российской империи.St. Petersburg, 1885, p. 133 (Note: this is a 'one-day census' of unknown scope and methodology).
  56. Ronald Grigor Suny (1994). The making of the Georgian nation. Indiana University Press. էջ 368. ISBN 978-0-253-20915-3. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին. (one-day census of Tiflis)
  57. 57,0 57,1 57,2 57,3 57,4 57,5 (ռուս.) Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.. Изд. Центр. стат. комитета МВД: Тифлисская губерния. — St. Petersburg, 1905, pp. 74—75.(Note: The census did not contain a question on ethnicity, which was deduced from data on mother tongue, social estate and occupation)[1]
  58. «Ethnic groups by major administrative-territorial units» (PDF). Web.archive.org. 2009 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  59. «Ethnic groups by major administrative-territorial units» (PDF). Web.archive.org. 2009 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  60. «Saint Peter and Paul Catholic Church». www.georgianholidays.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  61. «Yezidis of Georgia celebrate new temple in Tbilisi». Rudaw. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  62. 62,0 62,1 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 25. — С. 313.
  63. (unspecified title) (ռուս.) / под ред. В. М. Котляков — 3-е изд. — М.: Большая российская энциклопедия, 2003. — С. 473. — 903 с. — ISBN 5-85270-216-1
  64. 64,0 64,1 Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակ — 2010.
  65. Great dictionary of geographical names (ռուս.) / под ред. В. М. КотляковЕкатеринбург: Русское географическое общество, 2003. — С. 632. — 832 с. — ISBN 5-94799-148-9
  66. http://geostat.ge/cms/site_images/_files/georgian/census/2002/I%20tomi%20-%20saqarTvelos%20mosaxleobis%202002%20wlis%20pirveli%20erovnuli%20sayovelTao%20aRweris%20Sedegebi.pdf
  67. Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  68. http://geostat.ge/cms/site_images/_files/yearbook/Yearbook_2016.pdf
  69. https://www.geostat.ge/en/modules/categories/93/regional-statistics
  70. https://geostat.ge/media/61959/1-3-qalaqebis-da-dabebis-mosaxleobis-ricxovnoba.xlsx
  71. 71,0 71,1 Թիֆլիսը Դմիտրի Բաքրաձեի, Նիկոլայ Բերզենովի Թիֆլիսն էթնիկ և պատմական հարաբերակցությամբ աշխատություն, Գուստավ Բերենշտամի հրատարակություն, Սանկտ Պետերբուրգ, 1870 թվական, էջեր՝ 131-133
  72. «Թիֆլիսահայությունը ժամանակի մարտահրավերներին» (PDF). 2017 թ․ սեպտեմբերի 21.
  73. uefa.com. «UEFA Super Cup 2015 - Barcelona-Sevilla – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  74. UEFA.com. «Tbilisi 2015: Barcelona v Sevilla». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  75. UEFA.com. «Super Cup promotes 'Football United for Peace'». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  76. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/156 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  77. «Flight Schedule, Statistics». Georgian Civil Aviation Authority. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  78. «Company History». Air Zena. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  79. «Subways and Trams In Georgia: Tbilisi». 2010 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  80. «georgiandaily.com – Nostalgic Tbilisi residents want their tramway back». 2010 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. «-»
  81. «Railway Gazette: Tbilisi tram design contract signed». 2010 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  82. «Trams to return? : by Salome Kobalava : Georgia Today on the Web». 2010 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  83. «Tbilisi buys 143 new longer, gas-powered buses». 2016 թ․ հուլիսի 13. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  84. 84,00 84,01 84,02 84,03 84,04 84,05 84,06 84,07 84,08 84,09 84,10 84,11 84,12 84,13 84,14 84,15 84,16 84,17 84,18 84,19 84,20 84,21 84,22 84,23 84,24 84,25 84,26 84,27 84,28 84,29 84,30 https://tbilisi.gov.ge/img/original/2018/6/12/tbilisiinfigures.pdf
  85. 85,00 85,01 85,02 85,03 85,04 85,05 85,06 85,07 85,08 85,09 85,10 85,11 85,12 85,13 85,14 85,15 85,16 85,17 85,18 http://economicforum.ge/img/original/2024/5/29/%E1%83%97%E1%83%91%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1%E1%83%98_%E1%83%AA%E1%83%98%E1%83%A4%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A8%E1%83%98-Print-21.09.23.pdf
  86. http://baku-ih.gov.az/az/page/26.html
  87. https://www.yerevan.am/en/partner/sister-cities/
  88. 88,00 88,01 88,02 88,03 88,04 88,05 88,06 88,07 88,08 88,09 88,10 88,11 88,12 88,13 https://tbilisi.gov.ge/img/original/2024/4/22/%E1%83%97%E1%83%91%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1%E1%83%98_%E1%83%AA%E1%83%98%E1%83%A4%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A8%E1%83%98_-_2023.pdf
  89. https://www.innsbruck.gv.at/page.cfm?vpath=buergerinnen--politik/innsbruck-international/innsbrucks-partnerstaedte#tbilisi
  90. https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/tbilisi-gruzja,9132,w.html
  91. https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/3,strona.html
  92. https://www.ljubljana.si/en/about-ljubljana/international-cooperation/intercity-cooperation/
  93. https://www.lvivrada.gov.ua/informacia/mista-partnery
  94. https://infocity.kharkiv.ua/obshchestvo/kharkivska-delehatsiia-vidvidala-hruziiu-foto/
  95. https://old.kyivcity.gov.ua/files/2018/2/15/Mista-pobratymy.pdf
  96. https://kyivcity.gov.ua/kyiv_ta_miska_vlada/pro_kyiv/mista-pobratimi_z_yakimi_kiyevom_pidpisani_dokumenti_pro_poridnennya_druzhbu_spivrobitnitstvo_partnerstvo/
  97. https://www.krakow.pl/otwarty_na_swiat/2531,miasto,37,0,otwarty_na_swiat.html
  98. https://www.comune.palermo.it/js/server/uploads/_20032019122906.pdf
  99. https://www.riga.lv/en/riga-twin-cities
  100. https://www.saarbruecken.de/rathaus/saarbrueckens_staedtepartnerschaften/partnerstadt_tbilissi_georgien
  101. http://goroda-pobratimy.ru/porodnennye-goroda
  102. https://www.ibb.istanbul/icerik/kardes-sehirler
  103. http://www.ivilnius.lt/pazink/apie-vilniu/miestai-partneriai
  104. http://tbilisi.gov.ge/img/original/2018/6/12/tbilisiinfigures.pdf
  105. https://vilnius.lt/lt/tarptautinis-bendradarbiavimas/
  106. http://www.chisinau.md/pageview.php?l=ro&idc=1071&t=/Orasul/Descriere-orae/Tbilisi-Georgia&
  107. http://www.chisinau.md/ro/orase-infratite-20395.html
  108. https://omr.gov.ua/ua/international/goroda-partneri/tbilisi-gruziya/

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թբիլիսի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 153