Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում

Europe Portal logo.svg
Պորտալ Խորհրդարան Նախագիծ:Եվրոպա Նախագծի քննարկում



 
 
Եվրոպա (Ներածություն) Եվրոպա (Ներածություն)
Եվրոպա

Եվրոպա, Եվրասիայի արևմտյան մասը կազմող աշխարհի 6 աշխարհամասերից մեկը: Եվրոպան իր մեծությամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է (10,180,000 կմ քառ., այսինքն Երկրագնդի 2 տոկոսը)։ Միակ աշխարհամասը, որ Եվրոպայից փոքր է, Ավստրալիան է։

Բնակչությունը կազմում է 731 մլն, այսինքն աշխարհի բնակչության 11 տոկոսը։ Եվրոպայի բնակչության խտությունը աշխարհում ամենամեծերից է։ Եվրոպայի ճշգրիտ սահմանների վերաբերյալ կարծիքները տարբերվում են։ Եվրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչությամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը՝ Վատիկանը։

Հսկա թերակղզու նման, Եվրոպան երեք կողմից շրջապատված է օվկիանոսներով ու ծովերով։ Արևելքում Ասիայի հետ նրա ցամաքային սահմանն անցնում է նախկին Խորհրդային Միության տարածքով՝ հյուսիսից հարավ ձգվող Ուրալյան լեռներով, Էմբա և Մանիչ գետերով մանրամասն...
 
 
Ընտրված հոդված Ընտրված հոդված
Paris 06 Eiffelturm 4828.jpg

Զբոսաշրջությունը Ֆրանսիայում, Ֆրանսիայի Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը: Ամեն տարի Ֆրանսիա է այցելում ավելի քան 84,7 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ: 2013 թվականին Ֆրանսիան ճանաչվել է աշխարհի առավել սիրված զբոսաշրջային պետությունը: Ֆրանսիան ներկայումս աշխարհի ամենազբոսաշրջային պետությունն է աշխարհում:

Այս ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսպանիան, Չինաստանը և Իտալիան:

Ֆրանսիայի տարածքում գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի 37 օբյեկտենր: Այդ թվում նաև համաշխարհային զբոսաշրջային նշանակության քաղաքներ (Փարիզ, Թուլուզ, Ստրասբուրգ, Բորդո, Լիոն և այլն): Ֆրանսիան նաև հայտնի է իր ծովափնյա հանգստավայրերով, լեռնադահուկային հանգստավայրերով և հիասքանչ գյուղական բնակավայրերով մանրամասն...
 
 
Ընտրված անձ Ընտրված անձ
Fridtjof Nansen LOC 03377u-3.jpg

Ֆրիտյոֆ Նանսեն, նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Խորհրդային Հայաստանում։

Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանոմ՝ Օսլոյում։ Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Նանսենն ընդգրկվեց Ազգերի Լիգայում որպես Բարձրագույն լիազոր։ Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին և ստեղծել է Նանսենի էմիգրանտների անձնագիր։ 1938 թ. ստեղծվել է Նանսենի ակադեմիան Նորվեգիայում՝ Լիլլեհամերում։ Այն գործում է մինչ օրս։ Նանսենը մահացել է 1930 թ. մայիսի 13-ին Նորվեգիայում 68 տարեկանում մանրամասն...
 
 
Ընտրված քաղաք Ընտրված քաղաք
London-parliament2.jpg
Լոնդոն, Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը. Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնյան սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից Լոնդոն անունը վերաբերվում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին։ Ըստ Մեծ Բրիտանիայի վարչական բաժանման քաղաքը բաժանվում է Լոնդոնի շրջանի և Մեծ Լոնդոն վարչական շրջանի, որը կառավարում են ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովըմանրամասն...
 
 
Ընտրված տեսարժանություն Ընտրված տեսարժանություն
Colosseum in Rome, Italy - April 2007.jpg

Կոլիզեում, Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին:

Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն: Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ: Սակայն Կոլիզեումը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը: Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին: Կոլիզեումը գտնվում է Հռոմում՝ Էսկվիլինյան խոռոչում՝ Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը մանրամասն...
 
 
Ընթացիկ իրադարձություններ Ընթացիկ իրադարձություններ
Nuvola German flag.svg
Olympia-Einkaufszentrum.jpg
Ահաբեկչություն Մյունխենում, կատարվել է 2016 թվականի հուլիսի 22-ին Մյունխենի Մոզախ շրջանում գտնվող Օլիմպիա առևտրի կենտրոնում։ Հրաձգությունը սկսել է տեղական ժամանակով 17:52-ին առևտրի կենտրոնում գտնվող ՄաքԴոնալդսի առջև։ Ոստիկանության խոսնակը միջադեպը կոչել է «հրաձգություն»։ Ոստիկանությունը հայտնել է զոհերի մասին. ըստ նախնական տվյալների` կա 15 զոհ և վիրավորներ։ Ահաբեկիչները, ըստ նախնական տվյալների, եղել են երկու հոգի, որոնցից մեկին հաջողվել է թաքնվել մետրոյում։
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Հարգելի՛ մասնակից, դու կարող ես օգնել Վիքիպեդիային՝ թարգմանելով/ստեղծելով կենդանիներին վերաբերվող թեմատիկայով հոդվածներ, ինչպես նաև կատարել բարելավումներ:

Creative-Tail-Animal-zebra.svg Հավանաբար քեզ սրանք կօգնեն
 
 
Ցուցափեղկ Ցուցափեղկ
 
 
Գիտե՞ք դուք արդյոք Գիտե՞ք դուք արդյոք

Interestingness.png Հետաքրքիր է իմանալ...

 
 
Ընտրված պատկեր Ընտրված պատկեր
Oia (panoramic cityscape). Santorini island (Thira), Greece.jpg
Նկարում՝ Հունաստանի Սանտորինի կղզին
Nuvola Greek flag.svg