Թբիլիսիի պատմությունը` ինչպես Վրաստանի մայրաքաղաք, սկսվում է 5-րդ դարից[փա՞ստ]: Իր 1500-ամյա պատմության ընթացքում Թբիլիսին եղել է որպես կարևոր մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոն Կովկասում։ Այն գտնվել է կարևոր առևտրային խաչմերուկում և եղել է մոտ քսան անգամ զավթվել է արտաքին թշնամուց։ 1918-ից մինչև 1921 թվականը եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք, ավելի ուշ՝ ՎԽՍՀ-ի մայրաքաղաք:1991 թվականից անկախ Վրաստանի մայրաքաղաքն է։

Վրաստանի պատմություն
Կոլխիդայի և Իբերիայի հին թագավորությունների քարտեզը
Վրաստանի Հանրապետության զինանշան
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաուխի
Կոլխիդա
Վիրք
Լազիկե
Պոմպեոսի արշավանք
Իբերիա-Հայաստան պատերազմ
Իբերիայի քրիստոնեացում
Միջնադարյան Վրաստան
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատունիներ Վրաց
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Աբխազաց թագավորություն
Վրաց թագավորություն
Վրացական ոսկեդար
Զաքարյան իշխանապետություն
Բյուզանդա-վրացական պատերազմ
Մոնղոլական տիրապետություն
Լենկ-Թեմուրի տիրապետություն
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Գուրիայի իշխանություն
Մեգրելիայի իշխանություն
Աբխազիայի իշխանություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Լազիստանի գավառ
Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրաստանի խորհրդայնացում
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան
Ռուս-վրացական պատերազմ
Պատմություն ըստ թեմայի
Վրաստան անվան տուգաբանություն
Թբիլիսիի պատմություն
Ռուս-վրացական պատերազմներ

Վրաստանի պորտալ

Վաղ պատմություն

խմբագրել

Ըստ առասպելների` դեռ 458 թվականին քաղաքի տարածքը եղել է ծածկված անտառներով։ Երբ Վախթանգ Գորգասալ արքան որսորդություն էր անում անտառներում, նրա որսորդական բազեն վիրավորում է մի փասիանի (այլ տարբերակում՝ եղնիկի)։ Վիրավոր կենդանին մոտ է վազում ծծմբական աղբյուրին, ապաքինվում է նրա ջրով և փախչում։ Զարմացած այդ անսպասելի իրադարձությունից՝ արքան հրամայում է այդ տեղում կառուցել քաղաք, որը տարածքում տաք ծծմբական աղբյուրների պատճառով անվանվեց Թբիլիսի։ Թբիլիսի (Թիֆլիս) անվանումը ծագում է վրացերեն «թբիլի» բառից, որը նշանակում է «տաք»։

Հնագիտական տվյալների համաձայն, տարածքը բնակեցված էր մարդկանցով դեռ Մ.թ.ա 4-րդ դարում։ Մարդու ներկայության նշանների առաջին փաստաթղթային արձանագրությունները պատկանում են 4-րդ դարի 2-րդ կեսին, երբ Վարազ-Բակուրի թագավորությունում (363-365 թվականներ) կառուցվեց ամրոց։ 4-րդ դարի ավարտին ամրոցը զավթեցին պարսիկները, այնուհետև՝ 5-րդ դարի կեսին, այն նորից վերադարձավ Քարթլի արքաների ձեռքը։ Վախթանգ Գորգասալ արքան հավանաբար չի հիմնել քաղաքը, այլ վերականգնել և ընդլայնել է այն։ Ենթադրվում է, որ Գորգասալի դարաշրջանի քաղաքը գտնվել է այժմեական Մետեխյան հրապարակի շրջանում։

Հայերը Թբիլիսիում

խմբագրել

Թբիլիսին որպես մայրաքաղաք

խմբագրել
 
Անչիսխաթի բազիլիկա, արևելյան ճակատ, ժամանակակից տեսք

Դաչի արքան, որը Վախթանգ Գորգասալի ժառանգն էր, հոր կամքի համաձայն մայրաքաղաքը տեղափոխեց Մցխեթից Թբիլիսի։ Բայց այդ պահին Թբիլիսին բացառապես ժամանակակից Վրաստանի արևելյան մասի մայրաքաղաքն էր։ Այնուհետև, ամբողջ 6-րդ դարում, քաղաքը աճեց և զարգացավ Եվրոպայի և Ասիայի առևտրական ճանապարհին ունեցած իր հաջող դիրքի հաշվին։ Համարվում է, որ հենց Դաչի արքայի օրոք է կառուցվել Անչիսխաթի եկեղեցին։

  Եվ նրանից հետո թագավորեց Դաչի Ուջերմելին, և կաթողիկոսն էր Սամովելը։ Նրա ժամանակ մարդիկ սկսեցին բնակություն հաստատել Թբիլիսիում և կառուցեցին Սուրբ Մարիամի եկեղեցին, և կաթողիկոսն էր Պետրոսը[1]։  

Արշավանքներ

խմբագրել

626 թվականին Հերակլիոս Ա կայսրը, իր երկրորդ պարսկական արշավանքի ժամանակ, հայտնվեց Կովկասում։ Արևելքից եկավ Հերակլիոս Աին դաշնակից խազարական բանակը։ 627 թվականին դաշնակիցները պաշարեցին Թբիլիսին և պաշարումից մի քանի ամիս հետո գրավեցին քաղաքը։ «Եվ Թբիլիսիի ամրոցի պետ Կալան կայսր Իրակլիին անվանեց այծ։ Իսկ նա կանգ առավ, վերցրեց Դանիիլ մարգարեի գիրքը և գտավ հետևյալ խոսքերը. “Եկավ Արևմուտքի այծը և ջարդեց արևելյան խոյի պոզերը”: Եվ արքան ասաց. “Թող կատարվեն այս խոսքերը, ես արժանվույն կփոխհատուցեմ քեզ”: Եվ թողնելով էրիստավ Ջիբգոյին (թուրք Ջաբգու-կագանին) պաշարումը առաջնորդելու համար, ինքը ուղևորվեց Բաղդատ` պատերազմելու Խուասրո (Խոսրով Անուրշիվան) թագավորի հետ»։ Այդ ժամանակին է պատկանում Սիոնի եկեղեցու կառուցումը Թբիլիսիում։

653 թվականին Անդրկովկաս եկավ զորահրամանատար Հաբիբ իբն Մասլամայի արաբական բանակը։ Վրաստանի թագավոր (ըստ արաբական փաստաթղթերի «բիտրիկ ալ-Ջուրզան») արաբներին առաջարկեց պայմանագիր կնքել։ Հաբիբ իբն Մասլաման համաձայնեց, և շուտով պայմանագիրը ստորագրվեց Թբիլիսիում։ Հաբիբ իբն Մասլաման երաշխավորեց քաղաքի բնակչության, տաճարների և հավատքի անվտանգությունը «իրենց ստորացվածության ճանաչման և ամեն ընտանիքից մեկ դինար հարկի դեպքում»[2]։

Այդպիսի կիսաանկախ վիճակում քաղաքը գոյատևեց հարյուր տարուց քիչ պակաս։736 թվականին այն գրավվեց «Կռու» («խուլ»)կեղծանվամբ արաբ զորավար Մերվան 2-րդի կողմից, որը հիմնադրեց Թբիլիսյան էմիրաթը։ Քաղաքում իշխում էր Շուաբիդների դինաստիան, իսկ այնուհետև՝ Ջաֆարիդների։ Թբիլիսին (ռուս.՝ Эль-Тефелис) եղել է Էմիրաթների մայրաքաղաքը և տարածաշրջանի միակ մուսուլմանական քաղաքը։ Քաղաքը վերակառուցվեց Խալիֆայությանայլ քաղաքների օրինակով և Կովկասի քաղաքների մեջ բնակությամբ զիջում էր միայն Դերբենդին։ Էմիրաթը տարածվում էր գրեթե ողջ արևելյան Վրաստանով, բայց նրա տարածքը աստիճանաբար կրճատվում էր։ 9-րդ դարի սկզբին էմիրաթին ենթարկվում էր միայն Քարթլիական մարզը։ 9-րդ դարի կեսին թբիլիսյան էմիրը փորձեց հրաժարվել Բաղդատից և դադարեց խալիֆին վճարել տուրքը։ Ի պատասխան՝ Աբբասյանները պատժողական արշավ ուղարկեցին գուլյամ Բուգի ալ-Կաբարայի գլխավորությամբ, և 853 թվականին Թբիլիսին սնանկացման ենթարկվեց։ Քրիստոնյա բնակչությունը սկսեց գաղթել Աբխազիայի թագավորություն։ 11-րդ դարում էմիրին էր ենթարկվում միայն Թբիլիսին՝ քաղաքամերձ բնակավայրերով։

1046 թվականի գարնանը Թբիլիսին ոչ երկար ժամանակով վերցրեց միացյալ Վրաստանի թագավոր Բարատ 3-րդը։ Քարթլիի տարեգրությունը պատմում է այդ մասին այսպես.

  Ուղևորվեց Թբիլիսի, և Դիգոմյան դաշտում նրան դիմավորեցին քաղաքի ավագները, պալատական ծառայողները, ձիավորներ և ողջ ժողովուրդը ոտքի վրա շարված, և բազմաթիվ հայրեր ու մայրեր կային հրապարակում, և երկու կողմից որոտում էին փողերի ու թմբուկների հզոր ձայները, և այդ ձայներից ցնցվում էր հողը, և ամենուր նազելի ուրախություն էր տիրում։ Տարան քաղաքով, բերեցին քաղաքային բանալիները և առաջնորդեցին էմիրի պալատ։ Բագրատ թագավորը ձեռնամուխ եղավ աշխատանքներին։ Վերցրեց դարպասների վերևի աշտարակները բոլոր մարդկանցով, զբաղեցրեց քաղաքային Դարիջելի ամրոցը, Ցկալկինի և Տաբորի երկու աշտարակները և տեղավորեց այնտեղ իր ռազմիկներին։ Միայն իսանցիները պարսպակործան զենքերով ավերեցին կամուրջը և չհանձնեցին Իսանին[3]։  

1080 թվականից հետո թբիլիսյան էմիրի մասին հշատակություններն անհետանում են։ Ըստ վրացական աղբյուրների՝ քաղաքը ղեկավարում էր տոհմավագների խորհուրդը։ 1122 թվականին Թբիլիսի հանդիսավոր մտավ Դավիթ IV Շինարարը, որը քաղաքը դարձրեց Բագրատունիների թագավորության մայրաքաղաք։ Այդ ժամանակից Թբիլիսին դառնում է միացյալ Վրաստանի մայրաքաղաք։

Մոնղոլական արշավանքներ և անկայունության շրջան

խմբագրել

Ոսկե դարը Թբիլիսիում տևեց կարճ՝ մեկ դարից քիչ ավել։ 1226 թվականին քաղաքը թալանվեց խորեզմիական սուլթան Ջալալ ադ-Դին Մենգուբերդիի զորքի կողմից և ենթարկվեց սնանկացման։ 1238 թվականին քաղաքը բռնագրավվեց մոնղոլների կողմից, որոնք այստեղ 100 տարի հաստատեցին իրենց իշխանությունը։ Չնայած ժողովուրդը պահպանեց իր պետականությունը, բայց հաստատվեց ուժեղ մոնղոլական մշակույթ և քաղաքական ազդեցություն։

1327 թվականին, Գեորգի 5-րդ Փայլունը վտարեց մոնղոլներին։ Թբիլիսին սկսեց վերածնվել։ Վրացական թագավորը պահպանում էր դիվանագիտական հարաբերություններ Հռոմի պապ Հովհաննես 22-րդի հետ։ Պապի հրահանգով Սմիրնա քաղաքի կաթոլիկ եկեղեցու թեմական կենտրոնը փոխադրվեց Թբիլիսի։

1366 թվականին Մեծ ժանտախտը, որը ամայացրել էր գրեթե ողջ Եվրոպան՝ հասավ Թբիլիսի։

14-18-րդ դարերում քաղաքը վերապրեց մի քանի օտարերկրյա արշավանքներ և մի քանի անգամ հիմնովին ավերվեց։ 1386 թվականին այն գրավվեց Լենկթեմուրի զորքի կողմից։

1444 թվականին Ալեքսանդր Առաջինը հրաժարվեց վճարել տուրքը Ջախանշահին և նույն թվականի մարտին Ջախանշահը 20000 մարդուց բաղկացած զորքով ներխուժեց Վրաստան և ավերեց այն։ 1444 թվականին նա նախաձեռնեց երկրորդ արշավանքը Վրաստան։ 1477 թվականից քաղաքը գտնվում էր Ակ-Կոյունլուների պետության տիրակալ Ուզուն-Հասանի ձեռքում։ Արշավանքները ուժեղացրին ապակենտրոնացման գործընթացը, և 1490 թվականին երկիրը վերջնականապես փլուզվեց երեք թագավորությունների։ Թբիլիսին դարձավ Քարթլիների թագավորության մայրաքաղաքը։

1522 թվականին Իսմայիլ Առաջին շահը ներխուժեց Քարթլի։ Վրացայկան բանակը ջարդեց պարսիկների առաջադեմ ջոկատները, բայց այնուհետև պարտվեց, և Թբիլին հանձնվեց շահին։ 1524 թվականին Իսմայիլ Առաջին շահը մահացավ, և Դավիթ 10-րդը գրավեց Թբիլիսին։

1536 թվականին, երբ թագավորը գտնվում էր Մցխեթում, եկավ իրանական Թամազ 1-ին շահի բանակը, հրկիզեց Թբիլիսին և ամրոցում թողեց պարսկական կայազոր։ Լուարսաբ 1-ին թագավորը կարողացավ ետ գրավել Թբիլիսին միայն 1539 թվականին։

1556 թվականին, Սիմոն 1-ինի գահ բարձրանալու օրոք, Թբիլիսին գրավված էր Ղըզըլբաշների կողմից, և թագավորի նստավայրը փոխադրվեց Գորի։ Պարսիկները Թբիլիսիում որպես փոխարքա թողեցին Դավիթին (Դավիթխան), որը 1578 թվականին Թբիլիսին հանձնեց թուրքերին։ «Իսկ օսմանները գրավեցին Քարթլին, վերածեին Թբիլիսին փաշայության, վերականգնեցին Գորին և դարձրեցին նահանգ, Սամշվիլդեում քանդեցին գմբեթավոր եկեղեցին, քանի որ այնտեղ օսմաններին շատ վնասներ էին պատճառել, և ամրապնդեցին Սամշվիկդեն ու Դմանիսին»[4]։ 1583 թվականին Սիմոն 1-ին թագավորը վտարեց թուրքերին և Թբիլիսին նորից դարձրեց երկրի մայրաքաղաք։

Թբիլիսին Ռուսական կայսրության կազմում

խմբագրել

Վրաստանի Ռուսաստանին միանալուց հետո Թբիլիսին դառնում է Վրաստանում ու Հյուսիսային Կովկասում այսպես ասած վրացական գերագույն կառավարության ու ռուսական զինվորական ու քաղաքացիական իշխանության գլխավոր հրամանատարության բարձրագույն ներկայացուցչի նստավայր։ 1840 թվականից Թբիլիսին համարվում է Կովկասի փոխարքայության վարչական կենտրոնը և «գլխավոր կառավարչի» կացարանը, իսկ 1845-1917 թվականներից՝ (որոշ ընդմիջումներով) կովկասյան փոխարքայի նստավայր։ Վրաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետ Թբիլիսին սկսում է վերափոխվել բուրժուա-եվրոպական տիպի քաղաքի՝դրա հետ մեկտեղ պահպանելով իր հին առանձնահատուկ գծերը։ Թբիլիսին դառնում է գերնշանակալից կենտրոններից մեկը, որտեղ ռուսական մշակույթը ակտիվ հարաբերությունների մեջ է մտնում Կովկասի ազգային մշակույթի հետ, ինչպես նաև՝ կովկասյան մշակույթներն իրար միջև։

Թբիլիսիում տարբեր ժամանակներում եղել են Ալեքսանդր Պուշկինը, Միխայիլ Լերմոնտովը, Ալեքսանդր Գրիբոյեդովը (թաղված է Թբիլիսիում), Լև Տոլստոյը, Պյոտր Չայկովսկին, Մաքսիմ Գորկին, Կ Պաուստովսկին։ Հիմնականում Թբիլիսիում են անցնում նշանավոր հայ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի, ադրբեջանցի մեծ մտածող և գրող Միրզա Ախունդովի (թաղված է Թբիլիսիում) կյանքն ու գործունեությունը։

Եթե 1835 թվականներին Թբիլիսիի բնակչությունը 18-րդ դարի սկզբի հետ համեմատած ավելացել էր ընդամենը 5 հազար մարդով, ապա 1865 թվականին այն կազմում էր 71 հազար, 1866 թվականին՝ 78 հազար, 1897 թվականին՝ 161 հազար մարդ։ Աճն ավելացավ հատկապես առևտրի և արդյունաբերության հետռեֆորմյան ժամանակաշրջանում։ 1858 թվականին կային 71, 1876 թվականին՝ 141, 1879 թվականին՝ 214 Ֆաբրկաներ և գործարաններ, առևտրի և արհեստա-արդյունաբերական ձեռնարկությունները 1879 թվականին 4790 էին։ Քաղաքի տնտեսական աճին նպաստեց Անդրկովկասյան երկաթգծի շինարարությունը, 1872-ական թվականներին Թբիլիսին միացվեց Փոթիի, իսկ 1883 թվականին՝ Բաքվի և Բաթումի հետ։ Քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները առավել ցայտուն դարձան դարի վերջին. 1900-ական թվականներին Թբիլիսիում կային շուրջ 5263 վարկային, առևտրային, արդյունաբերական և արհեստագործական ձեռնարկություններ՝ 21000 աշխատեղերով ու ծառայողներով։ 300-ից ավել աշխատատեղերով ֆաբրիկաներ և գործարանները յոթն էին։

20-րդ դարի սկզբին Թբիլիսին Բաքվի հետ միասին դառնում են աշխատավոր շարժման և հեղափոխական-մարքսիստական մտքի առաջավոր կենտրոն Կովկասում։ 1893 թվականին այստեղից տարածվում է Վրաստանում և Կովկասում վրացական լեգալ գրականության մեջ մարքսիզմ պրոպագանդող առաջին սոցիալ-դեմոկրատական Месаме-даси վրաց.՝ მესამე დასი կազմակերպության գործունեությունը։ Թբիլիսիում է սկսել իր գործունեությունը Ստալինը, որը 1898 թվականին ընդունվել էր Месаме-даси կազմակերպություն և գլխավորել նրա հեղափոխական-մարքսիստական փոքրամասնությանը։ Ստալինը և նրա զինակիցները ծավալեցին այստեղ հսկայական հեղափոխական ու պրոպագանդիստական աշխատանք, նրանք համարվում էին լենինյան-կայծակնային կազմակերպության հիմնադիրները Կովկասում։

Ռուսական հեղափոխության (1905–1907) ժամանակ թբիլիսյան աշխատավոր դասակարգը մեծ պայքար է ծավալում. համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 1905 թվականին ամեն աշխատավորին հասնում էր 4½ գործադուլային մասնակցություն։ Գործադուլները վերաճեցին զինված բախումների ռուսական կայսերական զորքի հետ։ Ողջ քաղաքական և կազմակերպչական աշխատանքները ղեկավարում էր Անդրկովկասում բոլշևիկների գլուխն անցած Ստալինը։

Անկախություն 1918—1921

խմբագրել

Հոկտեմբերյան հեղափոխությունից (հեղաշրջումից) հետո Թբիլիսի կանչվեց Անդրկովկասյան կոմիսարիատը (նոյեմբերի 28, 1917 թվական), որը որոշում կայացրեց հրավիրել Անդրկովկասի սեյմ` որպես Անդրկովկասի բարձրագույն օրենսդիր օրգան։ 1918 թվականի ապրիլի 22-ին Սեյմը հռչակեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության կազմավորումը մայրաքաղաք Թբիլիսիի հետ։ 1918 թվականի մայիսին հանրապետությունը փլուզվեց։ Թբիլիսիում հայտարարվեց անկախ Վրաստանի ստեղծման մասին, իսկ երկու օր հետո` Հայաստանի և Ադրբեջանի անկախության մասին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Обращение Грузии / перевод Е. С. Такайшвили. — Тбилиси: Мецниереба, 1989.
  2. Большаков О. Г. История Халифата. — М., 1993. — Т. 2. — С. 172.
  3. Летопись Картли / Перевод Г. В. Цулая. — Тбилиси: Мецниереба, 1982.
  4. Вахушти Багратиони. История царства Грузинского / перевод Н. Т. Накашидзе. — Тбилиси: Мецниереба, 1976.

Գրականություն

խմբագրել