Հրաձգային սպորտ, մարզաձև, որի տարբեր մրցումներում մարզիկները մրցում են 300 մետր մրցատարածության վրա 3 դիրքից՝ կամավոր հրացանից 40-ական կրակոց արձակելու, նույն դիրքերից 50 մ մրցատարածությունում փոքր տրամաչափի հրացանից 40-ական կրակոց արձակելու, նմանատիպ հրացանից 50 մ տարածության վրա պառկած դիրքից 60 կրակոց արձակելու, փոքր տրամաչափի ատրճանակից 50 մ տարածության վրա 60 կրակոց արձակելու, նույն տիպի ատրճանակից 25 մ տարածության վրա ուրվապատկերների վրա 60 արագընթաց կրակոց արձակելու «վազող եղնիկ» և «վազող վարազ» մրցաձևերում։ Բացի այս մրցաձևերից՝ աշխարհի, Եվրոպայի և այլ առաջնություններում մարզիկները մրցում են հրաձգության շուրջ 30 տարբեր տեսակի մրցություններում։ Այդ մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Հրաձգության որոշ մարզաձևերի մրցումներին մասնակցում են նաև կանայք։

Հրաձգային սպորտի մարզուհի

Պատմություն խմբագրել

Գնդակային հրաձգության առաջին մրցումները կայացել են 1924-ին Շվեյցարիայում։ Գնդակային հրաձգության տարբեր մրցաձևեր ընդգրկում են այլ մարզաձևերում (ծովային բազմամարտ, բիաթլոն, ժամանակակից հնգամարտ, ռազմակիրառական բազմամարտ և այլն)։

Հրաձգային սպորտը Հայաստանում խմբագրել

Հրաձգությամբ Հայաստանում զբաղվում են 1920-ից, 1930-ին հայաստանցի հրաձիգները մասնակցել են Անդրկովկասի, իսկ 1948-ից՝ համամիութենական մրցումներին։ Հայաստանի առաջատար գնդակային հրաձիգներից են համարվել Կ. Բոստանջյանը, Ա. Ավետիսյանը, Ս. Անժելովան, Ս. Պողոսյանը, Ռ. Մկրտչյանը, Գ. Զոհրաբյանը, Զինաիդա Սիմոնյանը, Ս. Մնացականյանը, Հրաչյա Պետիկյանը, Նորայր Բախտամյանը և այլք։

Հայաստանը ստենդային հրաձգությամբ սկսել է զբաղվել 1939-ից, իսկ պաշտոնական մրցումներ կազմակերպվել են 1956-ից։ Ճանաչված ստենդային հրաձիգներից են եղել Դ. Թուշիկյանը, Վ. Այվազյանը, Մ. Չալդրանյանը, Ռ. Սահակյանը, Պ. Բալյանը, Ս. Հակոբյանը, Մ. Այվազյանը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Պետրոսյանը, Մ. Կատրանջյանը, Բ. Գինոսյանը, Ե. Ավետիսյանը և այլք[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 215-216։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 618