Ստեփանոս Նազարյան

հայ խմբագիր, պատմաբան, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Ստեփանոս Նազարյան (1812[1][2][3][…] կամ մայիսի 27, 1812(1812-05-27), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[4] - 1879[1][2][3][…] կամ մայիսի 9, 1879(1879-05-09), Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] (թաղված է տեղի հայկական գերեզմանատանը)), հայտնի հայ խմբագիր, լուսավորիչ, արևելագետ, գրականակագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Ստեփանոս Նազարյան
Դիմանկար
Ծնվել է1812[1][2][3][…] կամ մայիսի 27, 1812(1812-05-27)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել է1879[1][2][3][…] կամ մայիսի 9, 1879(1879-05-09)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1827) և Դորպատի կայսերական համալսարան (1840)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ և խմբագիր
ԱշխատավայրԼազարյան ճեմարան, Հյուսիսափայլ և Կազանի կայսերական համալսարան
 Stepanos Nazarian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1812 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել է 1827 թվականին։ Ուսումնառության ընթացքում Նազարյանը ոգեշնչվում է դպրոցի տեսուչ, ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանի գաղափարներով։ Դպրոցի տարիներին ընկերանում է Խաչատուր Աբովյանի հետ, որի հետ ընկերական կապը պահպանում են մինչև վերջ։

Որոշ ժամանակ աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ 1832 թվականին մեկնում է Դորպատի համալսարան, որտեղ սովորում է նախ պետական գիմնազիայում, և ապա համալսարանում։ Ապրելով ֆինանսապես նեղ պայմաններում՝ այնուամեայնիվ ավարտում է ուսումը 1840 թվականին և ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի կոչում։

Դրանից հետո նա տեղափոխվում է Պետերբուրգ, զբաղվում արևելյան լեզուների ուսումնասիրությամբ։ 1842 թվականին Կազանի համալսարանում աշխատանքի է անցնում որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։

Նազարյանը 1849 թվականին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա, որի թեման էր Ֆիրդուսու «Շահնամեն»։ Այնուհետև Նազարյանը մեկնում է Մոսկվա և Լազարյան ճեմարանի արևելագիտական բաժնում պաշտոնավորում է որպես լատիներենի, արաբերենի և պարսկերենի դասախոս։ 1869 թվականին նա գալիս է Անդրկովկաս և ավելի մոտիկից է ծանոթանում հայերի կյանքին ու ապրելակերպին։ Որոշ ժամանակ մնում է Թիֆլիսում, 1870 թվականին վերադառնում է Մոսկվա, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը։

Հասարակական և լուսավորական գործունեությունը խմբագրել

Նազարյանը եռանդագին պայքար է մղում գրականության մեջ աշխարհաբար լեզվի արմատավորման համար։ Նա հսկայական դեր է հատկացնում հայոց նոր լեզվին ժողովրդի լուսավորության գործում։

Նազարյանի լուսավորական գործունեությունը լայնորեն ծավալվում է հատկապես նրա խմբագրած «Հյուսիսափայլ» ամսագրի ժամանակ (1858-1964), որի շուրջը համախմբվում են մի շարք լուսամիտ, առաջադեմ հայ մտավորականներ ու գործիչներ։ Ամսագրում լույս են տեսնում աշխարհաբար գրված և աշխարհիկ բովանդակություն ունեցող գեղարվեստական երկեր, ինչպես նաև գրաքննադատական ու գիտական բնույթի հոդվածներ։

«Հյուսիսափայլը» հսկայական դեր է կատարում լուսավորական գաղափարների տարածման գործում։ Նա համարձակորեն խարազանում է կղերաֆեոդալական հոսանքի ներկայացուցինչներին և ցույց տալիս նրանց բացասական դերը հայ հասարակական կյանքում[5][6]։

Ստեղծագործությունները խմբագրել

Նազարյանը հեղինակ է մի շարք արժեքավոր երկերի։ Մեծ աժեք ունի Ֆիրդուսու «Շահնամեի» վերաբերյալ նրա աշխատությունը, «Հոգեբանություն» ձեռնարկը, «Առաջին հոգեղեն կերակուր» և «Հանդես նոր հայախոսության» աշխարհաբար լեզվի ընթերցարանները և այլն։ Գրել է նաև չափածո երկեր, որոնցից նշանավոր է հայրենասիրական ոգով տոգորված «Մայրենի լեզու» ոտանավորը։

Երկեր խմբագրել

  • Երկերի ժողովածու, Երևան, 1996։
  • Երկեր, հ. 1, Թ., 1913:
  • Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ, Մ., 1851:
  • Առաջին հոգեղէն կերակուր հայազգի երեխաների համար, Մ., 1953:
  • Վարդապետարան կրօնի, Մ., 1853:
  • Հանդես նոր հայախօսութեան, մաս 1-2, Մ., 1857:
  • Տեսական եւ գործնական առաջնորդ ռուս լեզուի ի պէտս հայկազեան մանուկների, Թ., 1871:
  • Նամականի, Երևան, 1969։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Գրականություն խմբագրել

  • Լեո, Ստեփանոս Նազարեանց, հ. 1-2, Թ., 1902:
  • Անանուն Դ., Ռուսահայերի հասարակական զարգացումը 19-րդ դարում (1800-1870), հ. 1, Բաքու, 1916։
  • Մխիթարյան Մ., «Հյուսիսափայլ» ամսագիրը, Երևան, 1958։
  • Կարապետյան Ռ., Ստեփանոս Նազարյանց։ Փիլիսոփայական հայացքները, Երևան, 1976։
  • Նանումյան Ռ., Ստեփանոս Նազարյանն, Երևան, 1978։
  • Հուշեր և հոդվածներ Ստեփահոս Նազարյանի մասին, Երևան, 1996։

Աղբյուր խմբագրել

  • Թ. Գ. Ջուհարյան «Հայ Գրականություն», 1990 թ., «Լույս» հրատարակչություն

Արտաքին հղումներ խմբագրել