Հավլաբար
Հավլաբար (վրաց.՝ ავლაბარი [ավլաբարի]), նախկին «26 կոմիսարներ» (վրաց.՝ 26 კომისარი), Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկը։ Հավլաբարի 19-րդ դարի վերջի կյանքը լավ է պատկերված Ավքսենտի Ցագարելիի «Խանումա» պիեսում։ Թաղամասի ճշգրիտ տարիքը հայտնի չէ, սակայն վերջինիս մասին հիշատակումները առկա են ավելի քան 300 տարի առաջ։
Հավլաբարը մտնում է Իսանի Սամգորի վարչական կառուցվածքում, ինչպես նաև մասամբ մաս է կազմում Հին Թբիլիսիի վարչական շրջանի։ Հավլաբարը կապող օղակ է Իսանի Սամգորի շրջանի և Թբիլիսիի կենտրոնական շրջանների միջև։ Անցյալում այն Վրաստանի հայ մտավորականության կենտրոնն էր[1]։
Տեսարժան վայրեր
խմբագրելՀայկական թատրոն, հին հայկական եկեղեցի, ժամանակակից վրաց ուղղափառ Ծմինդա Սամեբա եկեղեցի (Սուրբ Երրորդություն) (կառուցված է 1936 թվականին ոչնչացված Խոջիվանքի հին հայկական գերեզմանատան տարածքում), հայտնի հայ գրողների պանթեոն (օրինակ Հովհաննես Թումանյան և Րաֆֆի), Վրաստանի նախագահի նստավայր։
Տարածքում կա նաև հայկական դպրոց, «Հավլաբար» մետրո կայարան, կենտրոնական մայրուղում՝ շատրվան, Հավլաբարի այգին, պետական դպրոց։
Խորհրդային ժամանակներում այստեղ էր տեղակայված Հավլաբարի տպագրության թանգարանը։
Պատկերասրահ
խմբագրել-
Վերանորոգված Հավլաբարի մետրո կայարանը
-
Հայկական կիսավեր Կարմիր Ավետարան եկեղեցի
-
Դերեջան պալատի մնացորդները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Arus Harutyunyan, Contesting national identities in an ethnically homogeneous state, Western Michigan University, p.184
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հավլաբար կատեգորիայում։ |