2015 թվականի ջրհեղեղ Թբիլիսիում, 2015 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած բնական աղետ[1]։

Ջրհեղեղ Թբիլիսիում
Տեսակջրհեղեղ
Երկիր Վրաստան
Տարեթիվհունիսի 14, 2015
Զոհվածներ12 մարդ
 2015 Tbilisi flood Վիքիպահեստում

Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել[1]։

Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակվել էին[1]։

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվում է 40 մլն լարի (մոտ 18 մլն դոլար)[2]։

Հունիսի 15-ին Վրաստանում հայտարարել է Սգո օր՝ ի հիշատակ հեղեղումների հետևանքով զոհվածների[1]։

Հեղեղվել էր նաև Թբիլիսիի կենդանաբանական այգին, ինչի հետևանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Կենդանաբանական այգու 600 կենդանիներից միայն 300-ն է ողջ մնացել։ Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկ ջոկատայինները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Վրաստանում Սգո օր է». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  2. Թբիլիսիում ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվում է մոտ 18 մլն դոլար