Բացել գլխավոր ցանկը

Էդուարդ Ամվրոսիի Շևարդնաձե․ (վրաց.՝ ედუარდ ამბროსის ძე შევარდნაძე, հունվարի 25, 1928(1928-01-25)[1][2][3][4], Մամաթ, Լանչխութի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան - հուլիսի 7, 2014(2014-07-07)[5][4], Թբիլիսի, Վրաստան[5]), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1981)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։ Ավարտել է Վրաստանի կոմկուսի Կենտկոմին կից կուսակցական դպրոցը (1951) և Քութայիսի մանկավարժական ինստ-ի պատմության ֆակուլտետը (19601946-ից կատարել է կոմերիտական և կուսակցական աշխատանքներ, 1956 թվականից՝ Վրաստանի ԼԿԵՄ Կենտկոմի 2-րդ, 1957 թվականից՝ առաջին քարտուղար։ 1961 թվականից՝ Վրաստանի կոմկուսի Մցխեթի շրջկոմի, 1963 թվականից՝ Թբիլիսիի Պերվոմայսկի շրջկոմի առաջին քարտուղար։ 1964 թվականից՝ Վրաց․ ԽՍՀ հասարակական կարգի պահպանության մինիստրի առաջին տեղակալ, 1965 թվականից՝ մինիստր, վերակառուցումից հետո (1968)՝ ներքին գործերի մինիստր։ 1972 թվականից՝ վրաստանի կոմկուսի Թբիլիսիի քաղկոմի, 1972-ի սեպտեմբերից՝ վրաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։ 1976 թվականից՝ ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1978 թվականից՝ ԽՄԿԿ Կենկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, ԽՍՀՄ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 4 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Էդուարդ Շևարդնաձե
վրաց.՝ ედუარდ ამბროსის ძე შევარდნაძე
Eduard shevardnadze.jpg
Ծնվել էհունվարի 25, 1928(1928-01-25)[1][2][3][4]
ԾննդավայրՄամաթ, Լանչխութի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան
Մահացել էհուլիսի 7, 2014(2014-07-07)[5][4] (86 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան[5]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Կրոնուղղափառություն և Վրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
ԱմուսինNanuli Shevardnadze?
Զբաղեցրած պաշտոններՎրաստանի նախագահ, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն, Վրացական Կոմկուսի առաջին քարտուղար և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՎրաստանի քաղաքացիների միություն և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Թուրքիայի Հանրապետության շքանշան «Անկախություն» շքանշան «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ թողարկված Մեծ Խաչ Թբիլիսիի պատվավոր քաղաքացի[6] և իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտկոմի Պոլիտբյուրո
Ստորագրություն
Eduard Shevardnadze signature.svg
Eduard Shevardnadze Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 483